ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ինչպես դառնալ միլիոնատեր # ամփոփում. Հաջողությունը կանխատեսելի է
Բաժին: Խորհուրդներ | Դիտումներ: 358 | 19:00 Ավելացրեց: armenlur

Թույլ տվեք ևս մեկ անգամ կրկնել այս ամբողջ շարադրանքի ամենակարևոր գաղափարը՝ «Հաջողությունը կանխատեսելի է»:

Հաջողությունը ամենևին էլ բախտի, հաջող պատահականության կամ ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվելու ունակության հարց չէ: Հաջողությունը նույնքան կանխատեսելի է, որքան այն փաստը, որ արևը ծագում է արևելքում և մայր է մտնում արևմուտքում: Գործնականում կիրառելով նոր սովորած սկզբունքները՝ դուք կարող եք կյանքում շատ առաջ գնալ: Դուք անհավատալի առավելություն կունենաք այն մարդկանց նկատմամբ, ովքեր կամ չգիտեն այս մեթոդներն ու ռազմավարությունները, կամ գործնականում չեն օգտագործում դրանք: Ունենալով նման առավելություն, դուք ողջ մնացած ձեր կյանքում և կարիերայում անպայման կլինեք հաղթողների շարքում։

Եթե հետևողականորեն, համակարգված և հաստատակամությամբ անում եք այն բաները, որոնք իրականացնում են այլ հաջողակ մարդիկ, աշխարհում ոչինչ չի կարող խանգարել ձեզ մեծ հաջողությունների հասնելու համար: Դուք եք ձեր սեփական ճակատագրի ճարտարապետը։ Դուք եք ձեր ճակատագրի տերը: Դուք նստած եք ձեր կյանքի ղեկին: Չկա որևէ սահմանափակում, թե ինչ կարող ես անել, ինչ ունենալ կամ ինչ դառնալ, բացի այն սահմանափակումներից, որոնք առկա են քո ներսում և առաջանում են քո մտածելակերպից:

Հիշեք, որ դուք ոչնչով ավելի վատ և նույնիսկ ավելի լավն եք, քան ցանկացած մարդ, ում երբևէ կհանդիպեք ձեր ճանապարհին: Դուք բացառիկ արարած եք: Ձեր մեջ շատ ավելի մեծ տաղանդներ և կարողություններ կան, քան մինչ այժմ գիտակցել կամ օգտագործել եք: Ձեր ներսում կա ներուժ, որը լիովին թույլ է տալիս ձեր կյանքը վերածել զարմանալի բանի: Ձեր առջև դրված ամենակարևոր պարտականությունն է երազել մեծ նվաճումների մասին, հստակ որոշել, թե կոնկրետ ինչ եք ուզում, կազմել այդ նպատակին հասնելու ծրագիր, գործնականում կիրառել այս գրքում նկարագրված ռազմավարությունները, ամեն օր իրականացնել կոնկրետ գործողություններ, որոնք ուղղված են ձեր երազանքներին և նպատակներին, և որոշում կայացնել երբեք, երբեք և մեկ անգամ ևս երբեք չհանձնվելու մասին: Եթե դուք անեք այս ամենը, ապա երկնքի զորությունները, անշուշտ, կկանգնեն ձեր կողքին: Դուք կդառնաք անկասելի, և ձեր հաջողությունը կվերածվի անխուսափելիության:


Բրայան Թրեյսի. «Միլիոնատեր դառնալու 21 գաղտնիքները» - բոլոր հղումները ստորև..

նախաբան,  գաղտնիք 1,  գաղտնիք 2, գաղտնիք 3, գաղտնիք 4, գաղտնիք 5, գաղտնիք 6գաղտնիք 7գաղտնիք 8գաղտնիք 9գաղտնիք 10,  գաղտնիք 11գաղտնիք 12,  գաղտնիք 13,  գաղտնիք 14գաղտնիք 15,  գաղտնիք 16գաղտնիք 17գաղտնիք 18գաղտնիք 19,  գաղտնիք 20գաղտնիք 21։ 

Բաժին: Խորհուրդներ | Դիտումներ: 358 | Ավելացրեց: armenlur | Պիտակներ: միլիոնատերեր, Բրայան Թրեյսի, բիզնես-խորհուրդներ, Արմեն Գևորգյան | Վարկանիշ: 0.0/0