Ինչպես դառնալ միլիոնատեր #7. Մի դադարեք սովորել
| |
Բաժին: Խորհուրդներ | Դիտումներ: 367 | 19:00 | |
Անդադար ուսումը ամենաչնչին պահանջն է Գործնականում Դուք անսահմանափակ հնարավորությունյուններ ունեք սովորելու և կատարելագործվելու Ձեր ոլորտում: Իրականում ունեք շատ ավելի խելք, ունակություններ և ինտելեկտ, քան կկարողանաք օգտագործել, նույնիսկ եթե Ձեր կյանքի մնացած ժամանակը զբաղվեք ինքնազարգացմամբ: Դուք շատ ավելի խելացի եք, քան կարող եք պատկերացնել: Չկա ոչ մի արգելք, որ չկարողանաք հաղթահարել, չկա ոչ մի խնդիր, որ չկարողանաք լուծել, և չկա ոչ մի նպատակ, որին չկարողանաք հասնել, եթե ներդնեք Ձեր ողջ գիտակցությունը: Սակայն Ձեր ուղեղը ինչ-որ տեղ նման է մկանային համակարգին: Այն ամրանում է ըստ օգտագործման չափի: Ճիշտ մկանային համակարգի զարգացման նման, Դուք պետք է ֆիզիկապես ծանրաբեռնեք ձեր ուղեղը, անընդհատ աշխատեք Ձեր «մտավոր մկանի» վրա՝ Ձեր միտքը զարգացնելու և ամրացնելու համար: Որքան շատ սովորեք, այնքան ի զորու կլինեք ուսումնասիրել: Չէ՞ որ սպորտում ամեն բան հենց այդպես է. որքան ինտենսիվ եք զբաղվում ինչ-որ մարզաձևով, այնքան ավելի լավ եք յուրացնում այն: Որքան շատ եք նվիրում Ձեզ, այնքան դյուրին կլինի ուսումնասիրել ցանկացած նորը: Առաջատարները կարողանում և սիրում են սովորել: 21-րդ դարի հաջողության բանալին անդադար ուսուցումն է: Ողջ կյանքի ընթացքում սովորելը Ձեր ոլորտի (ինչպես նաև ցանկացած այլ) գործունեության հաջողության նվազագույն պահանջն է: Հենց այսօր որոշեք, որ մտադիր եք Ձեր գործում դառնալ հավերժ ուսանող և մինչ կյանքի վերջ շարունակելու եք սովորել՝ դառնալով ավելի ու ավելի հմուտ: Ողջ կյանքում սովորելու համար անհրաժեշտ է հետևել երեք վճռորոշ կանոների. Առաջին կանոնը. ամեն օր ամենաքիչը 30-60 րոպե կարդացեք Ձեր ոլորտին վերաբերող գրականություն: Մտքի համար ընթերցանությունը գրգթե նույնն է, ինչ ֆիզիկական աշխատանքը մարմնի համար: Ընթերցանությունն ամեն օր, գոնե մեկ ժամ, կնշանակի մեկ գիրք՝ մեկ շաբաթում, 50 գիրք՝ մեկ տարում, և դա10 տարում կլինի 500 գիրք: Եվ քանի որ միջին տարիքի մարդը մեկ տարում կարդում է մեկ գրքից քիչ, ամեն օր մեկ ժամ կարդալով դուք կհասնեք անհավանական առավելության Ձեր ոլորտում: Դուք կդառնաք Ձեր ոլորտի ամենատեղեկացված, ամենաբարձր վարձատրվող և ամենահեղինակավոր մասնագետներից մեկը: Երկրորդ բանալին. ողջ կյանքի ընթացքում սովորելը կարող է լինել հատուկ ուսուցողական մասնագիտական ձայներիզների ունկնդրումը հենց մեքենայում: Զբաղվեք դրանով մեքենայով տեղաշարժվելիս: Միջին տարիքի մարդը տարվա ընթացքում ղեկի մոտ նստում է միջինը 500-1000 ժամ: Դա համարժեք է 3-6 ամսվա աշխատանքային ժամերի: Մեկ այլ հաշվարկով այն համարժեք է 1 կամ 2 ուսումնական կիսամյակի: Վերածեք Ձեր ավտոմեքենան ուսումնական հաստատության՝ համալսարան անիվների վրա: Երբեք թույլ մի տվեք Ձեր մեքենայի շարժիչին աշխատել առանց ուսուցողական ձայնագրությունների ուղեկցության: Շատ մարդիկ դարձել են միլիոնատեր ականջակալների միջոցով սովորելու գյուտի շնորհիվ: Ահա հենց դրա համար էլ ականջակալներով ուսուցումը հաճախ անվանում են կրթության ոլորտի ամենամեծ շրջադարձը՝ տպագրական հաստոցի ստեղծումից ի վեր: Երրորդ բանալին ուսանելու շարունակականությունն է ողջ կյանքի ընթացքում, ինչպես նաև հասանելի ուսումնական կուրսերին և սեմինարներին հաճախելը, որոնք կարող են օգնել Ձեզ դառնալու ավելի լավ մասնագետ: Գրքերի, ձայներիզային ծրագրերի և սեմինարների համատեղումը Ձեզ թույլ կտա խնայել 100-ից ավելի ժամեր և 1000-ավոր դոլարներ, ինչպես նաև տարիների համառ աշխատանք` Ձեր ցանկալի ֆինանասական հաջողությանը հասնելու գործում: Հենց այս որոշումը կայացրեք՝ դառնալ հավերժ ուսանող Ձեր ողջ կյանքի ընթացքում: Դուք կզարմանաք այն արդյունքից, թե ինչպես կանդրադառնա այն Ձեր կարիերայի վրա: Ողջ կյանքի ընթացքում սովորելը կարող է կարևոր գործոն հանդիսանալ Ձեր միլոնատեր դառնալու գործընթացում: Գործնական վարժություն Ընտրեք առարկան, որն իրապես կարող է օգնել Ձեզ ձեր ոլորտում դառնալու ավելի արտադրողական ու արդյունավետ: Նպատակադրվեք տիրապետել այդ առարկային: Այն վերածեք նախագծի, ասենք «Արա ինքդ», ապա ամեն օր դրա մասին գրականություն կարդացեք: Պարբերաբար լսեք ձայներիզներ` ուսուցողական ծրագրերով: Այցելեք ուսումնական կուրսերի և սեմինարների: Աշխատեք այդ նախագծի վրա այնպես, կարծես դրանից է կախված Ձեր ողջ կյանքը, որովհետև դա հենց այդպես է։ Բրայան Թրեյսի. «Միլիոնատեր դառնալու 21 գաղտնիքները» - բոլոր հղումները ստորև. նախաբան, գաղտնիք 1, գաղտնիք 2, գաղտնիք 3, գաղտնիք 4, գաղտնիք 5, գաղտնիք 6, գաղտնիք 7, գաղտնիք 8, գաղտնիք 9, գաղտնիք 10, գաղտնիք 11, գաղտնիք 12, գաղտնիք 13, գաղտնիք 14, գաղտնիք 15, գաղտնիք 16, գաղտնիք 17, գաղտնիք 18, գաղտնիք 19, գաղտնիք 20, գաղտնիք 21։ Հեղինակային թարգմանություն։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Ապօրինի արտատպության դեպքում նկատի ունեցեք, որ 2006 թվականի հունիսի 15-ից Հայաստանի Հանրապետությունում գործողության մեջ է «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքը, ըստ որի հեղինակային իրավունքի սեփականատերը կարող է դատարանում հանդես գալ դրամական հայցով։ Հրապարակման հովանավոր՝ «Մտավոր սեփականության ազգային խորհուրդ» ՀԿ © Արմեն Գևորգյան, թարգմանության համար |
|