ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ինչպես դառնալ միլիոնատեր #18. Հատուկ ուշադրություն դարձրեք ձեր ֆիզիկական առողջությանը
Բաժին: Խորհուրդներ | Դիտումներ: 329 | 19:00 Ավելացրեց: armenlur

Երջանկության գաղտնիքը
առողջ հոգին է`
առողջ մարմնում։
Թեոդոր Ռուզվելտ

Եթե խոսենք կյանքի ընթացքի և բնակչության ֆիզիկական տվյալների մասին, ապա վստահաբար կարող ենք ասել, որ մենք մարդկության պատմության մեջ ամենահրաշալի ժամանակներում ենք ապրում: Ներկայումս դուք հնարավորություն ունեք ավելի երկար ապրելու և ավելի լավ ինքնազգացողության, քան ինչ որ ժամանակ առաջ։ Դուք պետք է ձգտեք ապրել մինչև 80, 90 կամ 100 տարի և այդ պատկառելի տարիքում պահպանել հոյակապ առողջություն: Եվ դժա ձեր ուժերից վեր գործ չէ, եթե նախապես համապատասխան միջոցներ ձեռք առնեք: 

Առաջին հերթին` ձեր առջև նպատակ դրեք ապրելու գոնե մինչև 80 տարեկան: Այնուհետև վերլուծեք առողջության վրա ազդող ձեր ներկայիս սովորությունները, և հարց տվեք ինքներդ Ձեզ` իսկապե՞ս այն ճիշտ ուղու վրա եք, որը նպաստելու է ձեր իսկ երկարակեցությանը, ընդ որում 80-ամյակին հասնելու լավ մարզավիճակում: 

Երկարատև, առողջ ու երջանիկ կյանքի 3 օրենք կա: 

Առաջինը` քաշն է. փորձեք նորմալ քաշ պահպանել: Դրանում ձեզ կօգնի ընդամենը 5 բառից բաղկացած այս արտահայտությունը. քիչ ուտել և շատ մարզվել: 

Երկրորդ կանոնը սննդակարգի ճիշտ պահպանումն է: Ճիշտ ընտրված սննդակարգում պետք է տեղ ունենան սպիտակուցները, մրգերը և բանջարեղենը: Հրաժարվեք քաղցր աղանդերից, կոնֆետներից և քաղցրահամ խմիչքներից, ինչպես նաև ցորենի սպիտակ հացից: Օրվա մեջ սնվեք 4 կամ 5 անգամ` շատ քիչ քանակությամբ: Երբ լիովին կարողանաք վերահսկել սնվելու հետ կապված ձեր սովորությունները, ապա, հավատացեք, դյուրին կլինի այլ բնագավառներում հարթելու ձեր ճանապարհը: 

Երրորդ օրենքը, բնականաբար, ֆիզիկական վարժությություններն են: Դուք կարող եք մշտապես առույգ տեսք ունենալ, եթե շաբաթվա մեջ 3-4 անգամ դուրս գաք նվազագույը 30-60 րոպե քայլելու։  Եթե այս հարցին իսկապես լրջորեն եք մոտենում, ապա պետք է կանոնավոր մարզվեք: Ֆիզիկական առողջության և երկարակեցության գաղտնիքը ամփոփվում է կոնկրետ նպատակին հասնելու համար կոնկրետ քայլեր ձեռնարկելու մեջ: 

Դուք պետք է ծրագիր կազմեք և ամեն օր պարտաճանաչ կատարեք դրանք: Առողջությունն ամրապնդելու պարտականությունը վիթխարի ինքնատիրապետում, ինքնակառավարում և կարգապահություն է պահանջում: Փոխարենը լիովին կվարձատրվեք: Եթե ձեր ֆինանսական նպատակը մինչև 1 մլն դոլար ձեռք բերելն է, ապա առողջության հարցում պետք է ձգտեք երկար ապրել և հնարավորություն ունենալ վայելելու կյանքի բոլոր հաճույքները:

ԳՈՐԾՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Ընդգծեք առողջությանը վերաբերող ձեր որևէ կոնկրետ սովորություն, որը պետք է զարգացնել՝ ավելի լավ առողջություն ունենալու համար։ Հնարավոր է` դրա համար ընդհանրապես սննդակարգից հանեք աղանդերը: Եվ հետո, տվյալ հարցն ընդունեք որպես անձնական կոչ և ձգտեք ունենալ կուռ առողջություն:


Բրայան Թրեյսի. «Միլիոնատեր դառնալու 21 գաղտնիքները» - բոլոր հղումները ստորև.

նախաբան,  գաղտնիք 1,  գաղտնիք 2, գաղտնիք 3, գաղտնիք 4, գաղտնիք 5, գաղտնիք 6գաղտնիք 7գաղտնիք 8գաղտնիք 9գաղտնիք 10,  գաղտնիք 11գաղտնիք 12,  գաղտնիք 13,  գաղտնիք 14գաղտնիք 15,  գաղտնիք 16գաղտնիք 17, գաղտնիք 18, գաղտնիք 19,  գաղտնիք 20, գաղտնիք 21։     

Բաժին: Խորհուրդներ | Դիտումներ: 329 | Ավելացրեց: armenlur | Պիտակներ: Արմեն Գևորգյան, միլիոնատերեր, բիզնես-խորհուրդներ, Բրայան Թրեյսի | Վարկանիշ: 0.0/0