ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
| |
Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 9599 | 12:00 | |
ԱՐԺԱՆԻՔՆԵՐԸ Օդի տարերքը տարբեր նշանների համար տարբեր է: Ջրհոսը ստեղծվել է քամուց, ամպերից և երկնային բարձունքի օդից, և «ճախրում է օդում» արտահայտությունը հենց նրա մասին է ասված: Արդուհանդերձ Ջրհոսը ուժեղ անհատականություն է՝ իր բազմաբնույթ հետաքրքրություններով: Իրական հոգևոր արժեքները նրա համար ավելի կարևոր են, քան ամբոխի բարյացակամությունը: Ջրհոսը շատ արդարամիտ է, տանել չի կարողանում կեղծիքն ու վեճերը, միշտ աշխատում է դիվանագետ լինել, բայց ոչ երեսպաշտ: Բացի այդ, Ջրհոսը ողջախոհ է և խրախուսում է լավ մտահղացումները: ՀՈՎԱՆԱՎՈՐՈՂ ՄՈԼՈՐԱԿԸ` ՈՒՐԱՆ Այս մոլորակն անցնում է Կենդանակերպը 83 տարում և Պլուտոնի ու Նեպտունի հետ ազդում է ամբողջ ժողովուրդների ու սերունդների ճակատագրի վրա: Նրա ազդեցությամբ են տեղի ունենում բոլոր դժբախտ պատահարները, աղետները, պատերազմները և այլն: Ուրանը կործանման ու վերաստեղծման մոլորակն է: Լավագույն դեպքում խթանում է մարդու ինքնակատարելագործումն ու ինքնավերլուծությունը, վատթարագույն դեպքում՝ ինքնաոչնչացման դրդում: Կառավարում է Ջրհոսին: Այս փոքրիկ, հեռավոր մոլորակն ամեն ինչ գլխիվայր է շրջում: Իր ենթականերին հեղափոխական, նորարար ու գյուտարար է դարձնում: Այս մարդիկ քանդում են բոլոր ավանդույթները, նորի մոլեգին ձգտում ունեն: Եթե ճամփորդում են՝ նոր երկրներ են հայտնաբերում, եթե կրոնով են տարվում, նոր աղանդներ են ստեղծում... Որտեղ հայտնվում են, քաոս են ստեղծում, բայց հենց նրանց շնորհիվ է մարդկությունը ոտք դնում զարգացման նոր աստիճանի: ԲՈՒՅՍԸ՝ ՀԱԶՐԵՎԱՐԴԸ ՋՐՀՈՍ Է Հազրեվարդը (ռոզմարին) «թեթևսոլիկ» բույս է՝ փշատերևի թույլ հոտով: Նրա բույրը հանգստացնում է բռնկվողներին, վանում է վախը, տագնապը, օգնում անքնության դեպքում: Օգտակար է մտավոր աշխատանքով զբաղվողների համար: Ջրհոս-հազրեվարդը լավ է «վերաբերվում» Կենդանակերպի բոլոր նշանների մարդկանց, բայց ավելի լավ է զգում Խոյի, Առյուծի, Աղեղնավորի, Կարիճի հետ: ՆԱԽԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՄԱՐՄՆԻ ԶԳԱՅՈՒՆ ՄԱՍԵՐԸ Գլուխը և կոճերը: ՏՂԱՄԱՐԴ-ՋՐՀՈՍ Կիրքը կարող է խանգարել Ջրհոսին: Նա բավական բարդ և միաժամանակ թեթև բնավորություն ունի: Բուռն կրքերով և զգացմունքային կանայք ձգտում են մտերմանալ հենց տղամարդ-Ջրհոսի հետ, թեև դա անիմաստ ջանք է, քանի որ վերջինս չի բավարարում իրեն նվիրված կնոջ պահանջմունքներն ու ցանկությունները: Բայց ոչ այն պատճառով, որ անկարող է, այլ որովհետև անտարբեր է սեքսի հանդեպ: Եթե նա գայթակղվի որևէ կնոջով, միևնույն է, ոչ մեկին մինչև վերջ չի պատկանի: ԿԻՆ-ՋՐՀՈՍ Կին-Ջրհոսը գրեթե չի տարբերվում տղամարդ-Ջրհոսից: Իր կանացիությամբ հանդերձ նա չափազանց անկախ է ընտանիքի մայր լինելու, չափազանց անտարբեր՝ սիրուհի լինելու և չափազանց թեթևամիտ ու ծույլ՝ կին լինելու համար: Ընդ որում, նա առանձնապես աչքի չի ընկնում սեռական բուռն երևակայությամբ: Նա նախըտրում է կարգուկանոնն ու գեղեցկությունը, հետևաբար հիանալի է կազմակերպում սիրային ժամադրությունը և ստեղծում հիրավի ինտիմ մթնոլորտ: Բայց սա միակ գործուն տպավորությունն է, որ Ջրհոսը թողնում է սիրեցյալի վրա: ԻՆՉՊԵՍ ԳԱՅԹԱԿՂԵԼ ՋՐՀՈՍԻՆ Դա բավական դյուրին գործ է, քանի որ նա առհասարակ հետաքրքրվում է ամենքով և ամեն ինչով: Ձեր բնավորության ցանկացած արտառոց գիծ կգրավի նրա ուշադրությունը: Բացի կանացիության ձգող ուժից, նրան կհետաքրքրի ձեր ճկուն աշխարհայացքը, լայնախոհությունն ու նպատակասլացությունը: Մի խոսքով մյուսներից ցանկացած աննշան բանով տարբերվելու դեպքում դուք կհետաքրքրեք տղամարդ-Ջրհոսին: Թեև պետք չէ հուսալ, որ նրան ձեզ կկապեք առհավետ: Նման ցանկացած լուրջ մտադրություն կվանի նրան: Ամենակարևորը՝ փորձեք աչքի ընկնել ձեր հագուկապով, և նա կնկատի ձեզ: ԾՆՈՂ-ՋՐՀՈՍ Ջրհոսը սովորաբար ընկերական է զավակների հետ, կարողանում է համոզել ու պայմանավորվածության գալ: Նա բազում հետաքրքրություններ ունի և դրանք փոխանցում է երեխաներին, այնպես, որ վերջիններս ծնողների հետ չեն ձանձրանում: Միակ թերությունն այն է, որ այդ հետաքրքրությունները կարող են այնքան շատ լինել, որ պարզապես ժամանակ չմնա երեխաներով զբաղվելու: ԵՐԵԽԱ-ՋՐՀՈՍ Հիմնականում անսովոր են: Մանուկ հասակից հակում ունեն փիլիսոփայելու, միաժամանակ աշխույժ են ու նպատակասլաց: Նրանց վրա ոչ մի դեպքում չի կարելի ճնշում գործադրել, բայց և աչքաթող անել էլ պետք չէ. պարզապես հարկավոր է զգուշորեն օգնել՝ կողմնորոշվելու նախասիրությունների հարցում: ՋՐՀՈՍԻՆ ՀԱՐՄԱՐ ԵՆ...
ԻՆՉՊԵՍ ԱԶԱՏՎԵԼ ՋՐՀՈՍԻՑ... Բայց համոզվա՞ծ եք, որ նա ձեր կողքին է: Իջեք հողին. դա լիովին բավական է: Իսկ նա կշարունակի ճախրել իր երկնքում, ասես ոչինչ էլ չի պատահել: Եթե ավելի գործնական խորհուրդների եք սպասում, ապա փորձեք հետևյալը. սկսեք ապրել խիստ ռեժիմով՝ առանց չնչին շեղումների: Համառորեն պահանջեք, որ ձեր Ջրհոսը հանգամանալից զեկուցի, թե որտեղ, երբ և ինչու է գնացել. ոչ մի վայրկյան նրան առանց վերահսկման մի թողեք: Երբ երեկոյան վերադառնա՝ իր նոր մտահղացումը ձեզ հայտնելու մտքից խանդավառված՝ նստեցրեք նրան հեռուստացույցի առջև. թող ձեզ հետ նայի ձեր «սիրելի» սերիալը ու հնդկաձավար մաքրի: Ամենայն հավանականությամբ, վաղը դուք դրանով կզբաղվեք միայնակ: |
|