Ինչպես դառնալ միլիոնատեր. #1 Երազեք բարձրագույնի մասին
| |
Բաժին: Խորհուրդներ | Դիտումներ: 467 | 19:00 | |
Երազեք բարձրագույնի մասին. Ինքնուրույն հարստացած միլիոնատերերի առաջին գաղտնիքը պարզունակ է. երազեք բարձրագույնի մասին: Թույլ տվեք Ձեզ երազել։ Ձեր երևակայութան մեջ Ձեզ պատկերացրեք այն կյանքում, որը ցանկանում եք: Մտածեք որքան գումար կուզենայիք վաստակել և ունենալ Ձեր բանկային հաշվին: Բոլոր մեծագույն մարդիկ սկսել են որևէ հրաշալի բան երազելուց և այսօր նրանց կյանքը միանգամայն տարբերվում է իրենց անցյալից: Երևակայեք, որ ոչ մի սահմանափակում, ոչ մի խոչընդոտ չկա այն ամենի առաջ, ինչ կարող եք ունենալ և կարող եք դառնալ: Մի պահ երևակայեք, որ ունեք ողջ անհրաժեշտ ներուժը` գումար, ժամանակ, կրթություն, խելք, ընկերական կապեր, այն ամենը, որը նպաստելու է Ձեր նպատակն իրագործալուն: Եթե այդ ներուժը լինի անսահմանափակ` ի՞նչ կյանք կվարեիք և ի՞նչ պայմաններ կստեղծեիք Ձեր և Ձեր ընտանիքի համար: Վարժվեք «ապագայից առաջ» մտածողությանը: Այն հզոր միջոց է, որը մշտապես գործածում են բարձրագույն արդյունքների հասած մարդիկ: Այսպիսի մտքերը ցնցող ազդեցություն են ունենում գիտակցության և վարքի վրա: Այսպես է աշխատում այս մեթոդը. մտովի 5 տարի առաջ անցեք և պատկերացրեք, որ Ձեր կյանքն այժմ բոլոր առումներով կատարյալ է. հը՞, ո՞նց է, ի՞նչ եք անում, որտե՞ղ եք աշխատում, ինչքա՞ն գումար եք վաստակել, ինչքա՞ն ունեք բանկում, կյա՞նքն ինչպես է... Ինքներդ Ձեզ համար հեռու ապագայի առաջխաղացման պատկեր ստեղծեք: Ձեր մտահորիզոնում որքան պարզորոշ ուրվագծվի առողջ, երջանիկ և հարուստ ապագայի պատկերը` այնքան արագ կհասնեք դրան, այնքան արագ այն կմոտենա Ձեզ: Ձեր մտահղացած լավագույն կյանքի պատկերը որքան հստակ ու տեսանելի գծագրեք, այնքան բարենպաստ ու վճռական կդառնաք այն կյանքի կոչելու գործում։ Միանգամից ազատություն կտաք բնությամբ Ձեզ տրված ստեղծագործական ունակություններն ու այնքան շատ մտքեր կծնվեն, որոնք կօգնեն հասնելու Ձեր հզոր երազանքին: Յուրաքանչյուր մարդ իր բարձրագույն երազանքին հասնելու անխուսափելի մղում ունի: Ամեն անգամ Ձեր երազանքի մասին մտածելով իրապես մեծացնում եք Ձեր ինքնագնահատականը, ամրապնդում սեփական արժանապատվությունը և նպաստում Ձեր իսկ հզորությանը, ինքներդ Ձեզ առավել շատ եք հավանում: Նման երազանքները խթանում են ինքնաճանաչումն ու ավելացնում ինքնավստահությունը: Բարձրագույն երազանքներն ու պատկերացումներն այնպիսի խորհուրդ ունեն, որ ոգևորում և դրդում են մեզ լինելու նախկինից առավել: Մի կարևորագույն հարց կա, որը պետք է նորից ու նորից հարցնեք ինքներդ ձեզ և տաք ոչ երկիմաստ պատասխան. «Որն է այն միակը բանը, հանուն որի կհամարձակվեմ երազել և երբևիցէ անհաջողություն չեմ հանդուրժի»: Ինչպիսի՞ն կլինի այն լիարժեք երաշխիքը, որն անհրաժեշտ է կյանքում ցանկացած նպատակին հասնելու համար` մեծ կամ փոքր, մոտ կամ հեռավոր: Ո՞րն է այն միակ մեծ նպատակը, որի մասին կհամարձակվեք երազել, եթե վստահ լինեիք, որ անհաջողությունը բացառվում է: Ինչպիսի ձգտումներ էլ ունենաք, գրեք այն թղթին և երևակայեք, որ այդ նպատակը հաղթահարված է: Այժմ շրջվեք այս պահից ու խորհեքՙ հիմա ի՞նչ է պետք անել Ձեր ցանկալի տեղում լինելու համար: Ի՞նչ քայլեր պիտի ձեռնարկեք: Ի՞նչն է պետք կյանքը փոխելու համար: Ինչի՞ց է պետք սկսել և ինչից հրաժարվել: Ո՞վ կլինի Ձեզ հետ և ո՞վ չի կարող լինել։ Եթե բոլոր առումներով Ձեր կյանքը կատարյալ դասավորվի, ի՞նչ կլինի: Անկախ նրանից, թե ինչն է պետք շտկել, հենց այսօր կատարեք առաջին քայլը: Բարձրագույնի մասին երազելը Ձեր ելակետն է, հատկապես ֆինանսական անկախության։ Թիվ մեկ պատճառը, որ մարդկանց մեծ մասը երբեք ֆինանսական հաջողության չի հասնում, նրանում է, որ երբեք մտքներով չի անցնում, որ ունակ են հասնելու դրան: Արդյունքում նման մարդիկ երբեք չեն էլ փորձում նման մրցավազքի դուրս գալ: Ֆինանսապես նրանք անվերջ դոփում են միևնույն տեղում, միայն ծախսում են աշխատածը, և շատ հաճախ՝ նույնիսկ ավելին: Սակայն եթե ֆինանսական հաջողության բարձրագույն նպատակ ունենաք, միաժամանակ կսկսի փոխվել Ձեր իսկ վերաբերմունքը Ձեզ և Ձեր կյանքին։ Սկսում եք միանգամայն այլ կերպ գործել՝ մինչև Ձեր կյանքի ուղղվածությունը դեպի դրականը փոխելը: Բարձրագույնի մասին երազելը ֆինանսական Շարունակելի ՝ հետևեք մեր թողարկումներին Բրայան Թրեյսի. «Միլիոնատեր դառնալու 21 գաղտնիքները» - հղումները ստորև. Հեղինակային թարգմանություն։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Ապօրինի արտատպության դեպքում նկատի ունեցեք, որ 2006 թվականի հունիսի 15-ից Հայաստանի Հանրապետությունում գործողության մեջ է «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքը, ըստ որի հեղինակային իրավունքի սեփականատերը կարող է դատարանում հանդես գալ դրամական հայցով։ Հրապարակման հովանավոր՝ «Մտավոր սեփականության ազգային խորհուրդ» ՀԿ © Արմեն Գևորգյան, թարգմանության համար |
|