ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ինչպես դառնալ միլիոնատեր #10. Նվիրեք ձեզ մարդկանց ծառայելուն
Բաժին: Խորհուրդներ | Դիտումներ: 406 | 19:00 Ավելացրեց: armenlur

Դուք կյանքում կկարողանաք ստանալ ինչ կամենաք,
եթե շատերին օգնեք ստանալու այն, ինչ իրենք են կամենում:
Զիգ  Զիգալ

Կյանքում Ձեր ստանալիք վարձատրությունն ուղիղ համեմատական է Ձեր` այլոց մատուցած ծառայություններին: Ինքնուրույն միլիոնատեր դարձած մարդկանց անբաժանելի գաղափարը եղել է հաճախորդների որակյալ սպասարկումը: Նրանք միշտ մտածում են իրենց հաճախորդների մասին, անդադար փնտրում նոր, արդյունավետ տարբերակներ հաճախորդներին ուրիշներից ավելի լավ, ավելի որակյալ ծառայություն մատուցելու համար:

Մի զլացեք տալ Ձեզ հետևյալ հարցերը. իրականում ի՞նչ են ուզում իմ հաճախորդները, ինչի՞ կարիքն ունեն իմ հաճախորդները, ի՞նչ կարող եմ ես տալ իմ հաճախորդներին և դա անել ուրիշներից շատ ավելի որակյալ: Ինչո՞ւ են իմ հաճախորդներն այսօր գնումներ կատարում ուրիշներից և ի՞նչ է անհրաժեշտ առաջարկել կամ տրամադրել նրանց՝ իմ հաճախորդները դառնալու համար: 

Հաջողությունը Ձեր կյանքում ուղիղ համեմատական կլինի այն բանի հետ, թե ինչ կանեք հետո, երբ ամբողջովին կատարել եք Ձեզնից պահանջվածը: Միշտ տարբերակներ փնտրեք վճարածից ավելին անելու համար։ Միշտ գտեք տարբերակներ հաճախորդին մատուցելու ավելի շատ ծառայություններ, քան նա ակնկալում է իր վճարածի դիմաց: Հիշեք, որ նախատեսվածից ավելին անելը միշտ էլ նախօրոք ողջունելի է։

Ձեր հաճախորդներն այն մարդիկ են, որոնցից կախված է Ձեր հետագա հաջողությունը: Նման մոտեցումը նշանակում է, որ Ձեզ համար հաճախորդները ոչ միայն ձեր ծառայությունից ու ապրանքի համար վճարող մարդիկ են, այլև ձեր իսկ աշխատակիցներն ու ղեկավարներն են: Հաճախորդների թվին են պատկանում նաև այն մարդիկ, որոնց հաջողություններն ու բավարարվածությունը կախված է ձեզանից:

Այս առումով ծագում է հարց, որը դուք ամեն օր պետք է տաք ինքներդ ձեզ և, իհարկե, գտնեք դրա պատասխանը. այսօր ի՞նչ կարող եմ անել ես հաճախորդների համար իմ ծառայությունների պահանջարկն ընդլայնելու նպատակով:

Ամեն օր փնտրեք ճանապարհներ ինչպես լրացուցիչ արժեվորել ձեր աշխատանքը կամ այն մարդկանց, որոնք կախում ունեն Ձեզանից: Հաճախորդին սպասարկելու մի փոքրիկ կատարելագործված մոտեցումը կարող է Ձեր ֆինանսական հաջողության գրավական դառնալ: Երբեք մի դադարեք փնտրել այնպիսի «մանրուքներ», որոնք հնարավորություն կտան ավելի լավ սպասարկելու Ձեր հաճախորդին:

Այսօր հաճախորդներն ավելին, քան երբևէ հատկապես գնահատում են սպասարկման արագությունը։ Ամեն անգամ, երբ հաճախորդն ինչ-որ բան է խնդրում, Դուք պետք է պատասխանեք՝ իհարկե, հենց հիմա: Դրանք ամենահաճելի խոսքերն են, որոնք կարող են լսել Ձեր հաճախորդները: 

Գործնական վարժություն

Նույնացրեք ձեր ընկերության և ներսի, և դրսի ամենակարևոր հաճախորդներին։ Ովքե՞ր են այն մարդիկ, որոնցից ավելի շատ կախում ունեք։ Իսկ ովքե՞ր ավելի շատ կախում ունեն ձեզանից։ Ի՞նչ կարող եք անել հենց այսօրվանից նրանց մասին ավելի լավ հոգալու համար։ 


Բրայան Թրեյսի. «Միլիոնատեր դառնալու 21 գաղտնիքները» - բոլոր հղումները ստորև.

նախաբան,  գաղտնիք 1,  գաղտնիք 2, գաղտնիք 3, գաղտնիք 4, գաղտնիք 5, գաղտնիք 6գաղտնիք 7գաղտնիք 8գաղտնիք 9, գաղտնիք 10,  գաղտնիք 11, գաղտնիք 12,  գաղտնիք 13,  գաղտնիք 14, գաղտնիք 15,  գաղտնիք 16, գաղտնիք 17, գաղտնիք 18, գաղտնիք 19,  գաղտնիք 20, գաղտնիք 21։      


Հեղինակային թարգմանություն։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Ապօրինի արտատպության դեպքում նկատի ունեցեք, որ 2006 թվականի հունիսի 15-ից Հայաստանի Հանրապետությունում գործողության մեջ է «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքը, ըստ որի հեղինակային իրավունքի սեփականատերը կարող է դատարանում հանդես գալ դրամական հայցով։ 

Հրապարակման հովանավոր՝ «Մտավոր սեփականության ազգային խորհուրդ» ՀԿ

© Արմեն Գևորգյան, թարգմանության համար

Բաժին: Խորհուրդներ | Դիտումներ: 406 | Ավելացրեց: armenlur | Պիտակներ: միլիոնատերեր, Բրայան Թրեյսի, բիզնես-խորհուրդներ, Արմեն Գևորգյան | Վարկանիշ: 0.0/0