Ինչպես դառնալ միլիոնատեր #12. Սահմանեք քայլերի առաջնայնությունը
| |
Բաժին: Խորհուրդներ | Դիտումներ: 405 | 19:00 | |
Հաջողության գաղտնիք 12. Սահմանեք քայլերի առաջնայնությունը և կենտրոնացեք դրա վրա։ Երկմտող անձը Երբ զարգանում է գերակայությունը սահմանելու և դրա վրա կենտրոնանալու պահանջը, Դուք գործնականում ձեռք եք բերում ամեն ինչին հասնելու ունակություն, ամեն ինչ, ինչ որ ցանկանում եք: Այս հիմնարար ռազմավարությունն այն հիմնաքարն է, որի շնորհիվ հազարավոր, միլիոնավոր մարդիկ հասել են բարձր բարձունքների, անպատմելի հարստության և ֆինանսական լիարժեք անկախության: Բարձրագույն գերակայություն ընտրելու ինքնակամ պատրաստակամությունը և հետո միայն դրան ուղղված աշխատանք ծավալելը հիմնական փորձությունն է և միաժամանակ կամքի ուժի կոփման նախադրյալը, բնավորության ինքնակառավարման և հաստատակամության գրավականը: Այդպիսի սովորություն մշակելը դժվար գործընթաց է, բայց և կարևորագույն նախապայման, եթե իսկապես ցանկանում եք մեծ հաջողություններ ձեռք բերել: Առաջարկում ենք հստակ մի ծրագիր: Նախևառաջ, ամեն մի նպատակին հասնելու համար, կազմեք ձեռնարկած քայլերի ցանկը: Հետո վերադասավորեք այդ քայլերի ցանկը՝ ըստ առաջնահերթությունների և անընդհատ ինքներդ ձեզ տվեք հետևյալ 4 հարցերը.
Այսպիսով, տրամադրվեք նպատակաուղղված աշխատանքին և մի դադարեք ավելի ու ավելի նպաստել դրա զարգացմանը: Համառորեն գործեք մեկ ուղղությամբ, առանց որևէ շեղումների և հաջողությամբ պսակեք Ձեր նախաձեռնությունը: Այդ սովորույթը կդառնա առօրեական և գործնականում այն երաշխավորում է Ձեր հաջողությունը կյանքում: Միայն մեկ ինքնուրույն նախաձեռնությունը կհարթի Ձեր ճանապարհը դեպի միլիոնատերերի աշխարհ: Գործնական խորհուրդ Ընտրեք Ձեզ համար կարևոր առաջադրանք, որը ինքներդ եք ի վիճակի կատարելու և որը ամենից շատը կարող է օգնել Ձեզ` հասնելու Ձեր նպատակին, այնուհետև տրամադրվեք զբաղվելու դրանով, այնքան ժամանակ, մինչև այն չունենա 100 %-անոց հաջողություն: Միայն դա իրագործելու ունակությունը կարող է հիմնովին փոխել Ձեր կյանքը: Բրայան Թրեյսի. «Միլիոնատեր դառնալու 21 գաղտնիքները» - բոլոր հղումները ստորև. նախաբան, գաղտնիք 1, գաղտնիք 2, գաղտնիք 3, գաղտնիք 4, գաղտնիք 5, գաղտնիք 6, գաղտնիք 7, գաղտնիք 8, գաղտնիք 9, գաղտնիք 10, գաղտնիք 11, գաղտնիք 12, գաղտնիք 13, գաղտնիք 14, գաղտնիք 15, գաղտնիք 16, գաղտնիք 17, գաղտնիք 18, գաղտնիք 19, գաղտնիք 20, գաղտնիք 21։ Հեղինակային թարգմանություն։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Ապօրինի արտատպության դեպքում նկատի ունեցեք, որ 2006 թվականի հունիսի 15-ից Հայաստանի Հանրապետությունում գործողության մեջ է «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքը, ըստ որի հեղինակային իրավունքի սեփականատերը կարող է դատարանում հանդես գալ դրամական հայցով։ Հրապարակման հովանավոր՝ «Մտավոր սեփականության ազգային խորհուրդ» ՀԿ © Արմեն Գևորգյան, թարգմանության համար |
|