ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ինչպես դառնալ միլիոնատեր #21. Հաստատակամության թեստ
Բաժին: Խորհուրդներ | Դիտումներ: 378 | 19:00 Ավելացրեց: armenlur

Ոչինչ չի կարող փոխարինել հաստատակամությանը։
Տաղանդը չի փոխարնում հաստատակամությանը.
ավելի ամոթալի բան չկա,
քան տաղանդ ունեցող անհաջողակները:
Հանճարը նույնպես նրան չի փոխարինի.
ոչ մի ձեռքբերում չունեցող հանճարը ոչինչ է: 
Կրթությունը ևս փոխարինող չէ հաստատակամությանը.
աշխարհը լի է կրթված թաբթփուկներով։
Միայն հաստատակամությունն ու վճռականությունն են ամենակարող։

Կալվին Կուլիջ

Համառությունը մարդկային բնավորության երկաթակուռ հատկություն է, որն այնքան կարևոր է մարդու համար, որքան ածխածինը` պողպատի: Սա միանգամայն անփոխարինելի հատկություն է, կյանքում այն քայլում է հաջողության հետ ձեռք-ձեռքի տված:

Ահավասիկ, հաջողության և համառության մեծագույն գաղտնիքներից մեկը: Ծրագրավորեք ձեր ենթագիտակցությունը համառության վրա, հիշեք, որ հաջողության ճանապարհը լի է ձախողումներով և անհաջողություններով: Նախապես տրամադրվեք, որ երբեք չեք հանձնվելու, անկախ այն բանից, թե ինչ է սպասվում առջևում: 

Երբ ընկճված եք անհաջողությունների կամ դժվարության առջև կանգնելուց, բավարար ժամանակ չեք ունենում անհրաժեշտ համառություն զարգացնելու համար, որը թույլ կտա հաղթահարել առաջացած հետաձգումը կամ հիասթափությունը: Բայց եթե նախապես պլանավորեք անկումների և վերելքների անխուսափելիությունը, ապա դրանց բախվելիս հոգեբանորեն պատրաստ կլինեք: Դուք նախապես պետք է իմանաք, որ դրանք անպայման գալու են։

Քաջությունը, որը թույլ է տալիս համառությունն ու հաստատակամությունը պահպանել աղետալի իրավիճակների և հիասթափության պայմաններում, այնպիսի որակ է, որն ավելին է, քան որևէ այլ բան, որ հաջողություն է երաշխավորում: Ամենամեծ անձնական ակտիվը կարող է լինել ձեր շրջապատից ավելի երկար համառություն ցուցաբերելու պատրաստակամությունը: Փաստորեն, համառությունը ձեր ինքնավստահության և հաջողության հասնելու ունակության իրական չափանիշն է:

Հիշեք, որ ամբողջ կյանքը փորձություն է, դա թեստ է: Մեծ հաջողության հասնելու համար պետք է «հաստատակամության թեստ» անցնեք։  Բայց այս թեստը մեզ հաճախ անակնկալի է բերում և պարզվում է, որ դպրոցում տեսչական ստուգման նման մի բան է, որը ոչինչ չի նախանշում: Դժվար իրավիճակ կարող է առաջանալ ցանկացած պահի, և սովորաբար դա տեղի է ունենում հենց այն ժամանակ, երբ դրան ամենևին չես սպասում: Դուք անցնում եք հաստատակամության թեստը, երբ բախվում եք չնախատեսված դժվարության, հիասթափության, հետաձգման, ձախողման կամ առօրյա ճգնաժամի: Հենց այս իրավիճակում է պետք դրսևորել անհատականությունը և բոլորին ապացուցել, թե իրականում ով եք դուք: 

Հույն փիլիսոփա Էպիկտետը մի անգամ գրել է. «Հանգամանքները չեն կերտում մարդկանց, նրանք ուղղակի բացահայտում են մարդուն իր իսկ առջև»: 

Մեր կյանքի անխուսափելիություններից մեկն անընդհատ ճգնաժամերն են։ Եթե ապրում եք իրադարձություններով լի կյանքով, ապա ճգնաժամեր կզգաք յուրաքանչյուր երկու-երեք ամիսը մեկ: Եվ այս անխուսափելի լուրջ ճգնաժամերի միջև շարունաբար ավելի փոքր խնդիրներ և դժվարություններ կլինեն: Եվ որքան ավելի մեծ նպատակներ եք փորձում իրականացնել, որքան ավելի մեծ են ձեր երազանքները և որքան ավելի վճռական եք դառնալ միլիոնատեր, ով ինքն է վաստակել իր միլիոնները, այնքան ավելի շատ խնդիրների և ճգնաժամերի կբախվեք:

Բայց, հանգստացեք, դրան էլ ելք կա: Միակ գործոնը, որը ենթարկվում է ձեզ` ինքնակառավարումն է, այսինքն` ձեր ցուցաբերած վերաբերմունքը ծագած բարդությունների, խնդիրների հանդեպ: Եթե դրական և կազմակերպված եք արձագանքում, ապա ամեն անգամ ավելի եք ուժեղանում ու բարելավվում։ Ավելին` ձեր ձեռքն եք վերցնում դրանք կառավարելու սանձերը: Արդյունքում այնպիսի կետի կհասնեք, որտեղ ձեզ կասեցնելն ուղղակի անհնար կլինի: 

Այդժամ դուք կգտնեք ինքներդ ձեզ և նման կլինեք բնության անսանձ ուժերին։ Դուք անդիմադրելի կլինեք: Կվերածվեք մի մարդու, ով երբեք չի հրաժարվում իր մտադրությունից, անկախ նրանից, թե որքան մեծ են դժվարությունները: Ինչ խոչընդոտ էլ որ առաջանա ձեր ճանապարհին, դուք կգտնեք այն շրջանցելու, դրա վրայով անցնելու, միջոցը։ Ցանկացած իրավիճակում կշարունակեք առաջ գնալ և միայն առաջ գնալ, և ձեզ ոչինչ չի խանգարի:

ԳՈՐԾՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Այսօրվա դրությամբ ո՞րն է ձեր առջև ծառացած ամենահրատապ խնդիրը: Ինչ բնույթի էլ որ այն լինի, պատկերացրեք, որ դա ձեզ համար լավ դաս ստանալու ևս մեկ տարբերակ է: Ի՞նչ է իրենից ներկայացնում այդ դասը: Այսուհետ յուրաքանչյուր խնդրի կամ փորձության մեջ փնտրեք օգտակար կողմը: Երբ ձեզ հաջողվի գտնել դա, համարեք, որ դուք արդեն իսկ ինքնուրույն միլիոնատեր դառնալու ճանապարհին եք:


Բրայան Թրեյսի. «Միլիոնատեր դառնալու 21 գաղտնիքները» - բոլոր հղումները ստորև..

նախաբան,  գաղտնիք 1,  գաղտնիք 2, գաղտնիք 3, գաղտնիք 4, գաղտնիք 5, գաղտնիք 6գաղտնիք 7գաղտնիք 8գաղտնիք 9գաղտնիք 10,  գաղտնիք 11գաղտնիք 12,  գաղտնիք 13,  գաղտնիք 14գաղտնիք 15,  գաղտնիք 16գաղտնիք 17գաղտնիք 18գաղտնիք 19գաղտնիք 20, գաղտնիք 21։ 

Բաժին: Խորհուրդներ | Դիտումներ: 378 | Ավելացրեց: armenlur | Պիտակներ: Բրայան Թրեյսի, բիզնես-խորհուրդներ, Արմեն Գևորգյան, միլիոնատերեր | Վարկանիշ: 0.0/0