ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ինչպես դառնալ միլիոնատեր #9. Ուսումնասիրեք ամեն մի մանրուք
Բաժին: Խորհուրդներ | Դիտումներ: 355 | 19:00 Ավելացրեց: armenlur

Եթե Ձեր գործում հասնեք բարձունքների,
ապա ոչինչ չի կարող խանգարել
ավելի մեծ գումար վաստակել
և ավելի արագ բարձրանալ
կարիերայի աստիճաններով:
Դեն Քենեդի

Շուկան սովորաբար հրաշալի պարգևատրում է որակյալ աշխատանքի և բարձր արտադրողականության դիմաց: Աշխատանքի միջին ցուցանիշների համար շուկան վճարում է ավելի քիչ, իսկ միջինից ցածր մակարդակի աշխատանքի համար վճարում է ոչ միայն քիչ՝ այլև անհաջողության զգացողությամբ և հիասթափությամբ: Ձեր նպատակը պետք է լինի Ձեր ոլորտում կայանալը, իրապես գիտակ ու փորձագետ դառնալը, Ձեր աշխատանքին անհրաժեշտ ամեն մի մանրուք ուսումնասիրել` այն ավելի ու ավելի կատարյալ դարձնելու համար: Ուշադիր ընթերցեք և յուրացրեք Ձեր ոլորտին վերաբերող հատուկ հանդեսները, դրա մասին իրազեկող ամենավերջին գրքերը: Այցելեք Ձեզ հետաքրքրող ոլորտի գիտակների կազմակերված բոլոր սեմինարներին և ուսուցողական դասընթացներին: Ներգրավվեք Ձեր ոլորտի ընկերակցություններում, մասնակցեք բոլոր ժողովներին և սերտ համագործակցեք ոլորտի լավագույն մասնագետների հետ:

Օրինաչափությունը հավաստում է, որ այն անհատը, ով ցանկացած ոլորտում կարող է հավաքագրել, ներգրավել և օգտագործել ամենաշատ տեղեկատվությունը, ավելի վաղ է տվյալ ոլորտում հասնում բարձունքների:

Եթե զբաղվում եք վաճառքով, ապա պետք է դառնաք վաճառքի գործընթացը համառորեն յուրացնող հավերժ ուսանող: Առևտրային գործակալների և վաճառքի այլ մասնագետների 20 տոկոսը միջին հաշվով վաստակում են 16 անգամ շատ, քան մնացած 80 տոկոսը, որոնք փաստացի զբաղվում են նույն գործով: Լավագույն 10 տոկոսը, այսինքն վաճառքի ամենախելացի մասնագետները ստանում են շատ ավելին: Եթե զբաղվում եք մենեջերությամբ, ապա որոշում կայացրեք դառնալ ճանաչված, արհեստավարժ մենեջեր: Եթե սկսեք ստեղծել անձնական բիզնես, յուրացրեք այդ ոլորտի ռազմավարությունը և յուրաքանչյուր օր Ձեր պրակտիկայում նոր մոտեցումներ և գաղափարներ փորձարկեք: Ձեր առջև նպատակ դրեք Ձեր գործում կամ մասնագիտության մեջ դառանալու լավագույններից մեկը: Ամենափոքրիկ մանրուքն ագամ, անսպասելի կայծը կամ գաղափարը կարող են շրջադարձային դառնալ Ձեր կարիերայի համար: Երբեք մի դադարեք փնտրել այդ մանրուքը: 

Գործնական վարժություն

Առանձնացրեք Ձեր գործի հիմնական միտումները: Որոնք են այն հանգուցային ունակությունները, որոնց դուք պիտի տիրապետեք՝ Ձեր ոլորտում առաջատար մասնագետ դառնալու համար: Հենց այսօր կազմեք այդ հմտություններն ու ունակություները զարգացնելու ծրագիրը, այնուհետև ամեն օր զբաղվեք դրա իրագործմամաբ: 


Բրայան Թրեյսի. «Միլիոնատեր դառնալու 21 գաղտնիքները» - բոլոր հղումները ստորև.

նախաբան,  գաղտնիք 1,  գաղտնիք 2, գաղտնիք 3, գաղտնիք 4, գաղտնիք 5, գաղտնիք 6գաղտնիք 7գաղտնիք 8, գաղտնիք 9, գաղտնիք 10,  գաղտնիք 11, գաղտնիք 12,  գաղտնիք 13,  գաղտնիք 14, գաղտնիք 15,  գաղտնիք 16, գաղտնիք 17, գաղտնիք 18, գաղտնիք 19,  գաղտնիք 20, գաղտնիք 21։      


Հեղինակային թարգմանություն։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Ապօրինի արտատպության դեպքում նկատի ունեցեք, որ 2006 թվականի հունիսի 15-ից Հայաստանի Հանրապետությունում գործողության մեջ է «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքը, ըստ որի հեղինակային իրավունքի սեփականատերը կարող է դատարանում հանդես գալ դրամական հայցով։ 

Հրապարակման հովանավոր՝ «Մտավոր սեփականության ազգային խորհուրդ» ՀԿ

© Արմեն Գևորգյան, թարգմանության համար

Բաժին: Խորհուրդներ | Դիտումներ: 355 | Ավելացրեց: armenlur | Պիտակներ: բիզնես-խորհուրդներ, Արմեն Գևորգյան, Բրայան Թրեյսի, միլիոնատերեր | Վարկանիշ: 0.0/0