ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ինչպես դառնալ միլիոնատեր. #3 Պատկերացրեք, որ աշխատում եք միայն ձեզ համար
Բաժին: Խորհուրդներ | Դիտումներ: 417 | 19:00 Ավելացրեց: armenlur

Ես իմ հոգու կապիտանն եմ
Իմ ճակատագրի տիրակալն եմ…
Ուիլյամ Հենլի

Այսուհետ և ընդմիշտ Ձեր վրա լիովին պատասխանատվություն վերցրեք այն ամենի համար, ինչ արել եք, ով եք և ով կդառնաք երբևէ: Հրաժարվեք Ձեր խնդիրներն ու թերացումներուրիշների վրա բարդելու կամ արդարացում գտնելու սովորությունից: Դադարեք բողոքել այն ամենից, ինչը հոգեհարազատ չէ: Հրաժարվեք ուրիշներին քննադատելու սովորույթից: Դուք և միայն դուք եք կրում պատասխանատվություն Ձեր ամեն ինչի համար: Եթե կյանքում ինչ-որ բաներ կան, ինչից որ դժգոհ եք, կամ Ձեր ճաշակով չէ, ապա այն փոխելը միմիայն Ձեր խնդիրն է: Դուք եք պատասխանատու ամեն ինչի համար: Ամենամեծ սխալը կգործեք, եթե մտածեք, թե աշխատում եք ուրիշի, և ոչ թե Ձեզ համար: Դուք եք Ձեր սեփական ընկերության նախագահը, որն, անկախ ամեն ինչից, աշխատում է միմիայն Ձեր բարօրության համար:

Եթե մտածում եք, որ աշխատում եք միմիայն Ձեզ համար, Ձեր մեջ զարգանում է գործարարի մտածելակերպը՝ լիովին անկախ, ինքն իր գործելակերպի համար լիովին պատասխանատու և նախաձեռնող անհատի մտածելակերպ: Կոնկրետ իրադարձությունների սպասելու փոխարեն դուք խթանում եք դրանց կայացմանը: Դուք Ձեզ տեսնում եք սեփական կյանքի տերն ու տիրակալը, ինքներդ Ձեզ եք լիովին պատասխանատու համարում Ձեր ֆիզիկական առողջության, ֆինանասական բարգավաճման, Ձեր կարիերայի, Ձեր տան, ավտոմեքենայի, ընտանիքի, ապրելակերպի, Ձեր փոխհարաբերությունների, Ձեր կյանքի ցանկացած ոլորտի համար: Հենց սա է առանց աջակցության միլիոնատեր դարձած մարդկանց հոգեբանական դիրքորոշումը: Մարդիկ, որոնք իրենք են պատասխանատվություն կրում իրենց համար, բավականին ինտենսիվ են կողմնորոշվում: Նրանք ինքնակամ են զբաղվում բարդ խնդիրներով, միշտ ձգտում են առավել մեծ պատասխանատվության: Արդյունքում, այդպիսի մարդիկ իրնեց ընկերություններում դառնում են ամենարժեքավոր, հարգված աշխատակիցները: Նրանք անդադրում ինքնապատրաստվում են այնպիսի պաշտոնների, որոնք պահանջում են ղեկավարի առավել մեծ պատրաստվածություն և պարտականություններ: Դուք էլ պետք է նման կերպ վարվեք: 

Այստեղ ծագում է ևս մեկ հարց. եթե այսօր լինեիք Ձեր սեփական ընկերության նախագահը, կամ ինքներդ Ձեր աշխատանքի արդյունքների համար կրեիք ողջ պատասխանատվությունը, ի՞նչ փոփոխություն անմիջապես կանեիք: 

Անկախ այն բանից, թե ինչպիսին կլինի ձեր դատողությունը, գրեք այն թղթի վրա և կազմեք պլան և հենց այսօր անցեք դրա իրագործմանը: Այն կարող է լիովին փոփոխել Ձեր կյանքը:

Թվարկեք Ձեր նախընտրելի պատճառներն ու արդարացումները, որոնք կբացահայտեն, թե ինչու ողջ հոգով տրված չեք Ձեր ֆինանասական նշանակետին: Կա՞ ինչ որ մեկը կամ ինչ որ բան, որը մեղավոր է Ձեր զարգացման արգելակման մեջ: Ինչպիսին էլ լինի Ձեր պատասխանը` կրեք պատասխանատվութուն Ձեր կյանքի համար և այսօր ևեթ գործե՛ք:

Շարունակելի ՝ հետևեք մեր թողարկումներին


Բրայան Թրեյսի. «Միլիոնատեր դառնալու 21 գաղտնիքները» - բոլոր հղումները ստորև.

նախաբան,  գաղտնիք 1,  գաղտնիք 2,


Հեղինակային թարգմանություն։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Ապօրինի արտատպության դեպքում նկատի ունեցեք, որ 2006 թվականի հունիսի 15-ից Հայաստանի Հանրապետությունում գործողության մեջ է «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքը, ըստ որի հեղինակային իրավունքի սեփականատերը կարող է դատարանում հանդես գալ դրամական հայցով։ 

Հրապարակման հովանավոր՝ «Մտավոր սեփականության ազգային խորհուրդ» ՀԿ

© Արմեն Գևորգյան, թարգմանության համար

Բաժին: Խորհուրդներ | Դիտումներ: 417 | Ավելացրեց: armenlur | Պիտակներ: Արմեն Գևորգյան, միլիոնատերեր, Բրայան Թրեյսի, բիզնես-խորհուրդներ | Վարկանիշ: 0.0/0