ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ինչպես դառնալ միլիոնատեր #11. Անկեղծ եղեք ինքներդ ձեր և ուրիշների հետ
Բաժին: Խորհուրդներ | Դիտումներ: 419 | 19:00 Ավելացրեց: armenlur

Գաղափար՝ ահա յուրաքանչյուր հարստության,
հաջողության և նյութական բարեկեցության, 
բոլոր մեծ հայտնագործությունների ու
ձեռքբերումների սկզբնաղբյուրը:
Կլոդ Բրիստոլ

Թերևս ամենաանգնահատելի ու հարգալից որակավորումը, որն ինքներդ կարող եք բացահայտել ձեր մեջ, լիարժեք անկեղծության և անբասիրության հեղինակությունն է: Լիովին անկեղծ եղեք ամեն ինչում, հավասարապես յուրաքանչյուր առևտրային գործարքում և նույնիսկ կենցաղում: Երբեք մի հակասեք ձեր մաքրությանն ու ազնվությանն, մի կասկածեք դրանց առկայությանը: Հիշեք, որ երբ խոսքը բիզնեսի մասին է, ձեր խոսքը ձեր պետական բաժնետոմսն է, իսկ Ձեր պատիվը այն հիմնաքարն է, որի վրա կառուցվում է մնացյալը:

Յուրաքանչյուր հաջող գործունեություն հիմնվում է վստահության վրա: Դրա գրավականը ինքներդ ձեր ուժերով կարողություն վաստակելն է: Այդ գործընթացում կարևորագույն նախապայմանը բացառապես այն մարդկանց քանակն է, որոնք վստահում են Ձեզ և ցանկանում համագործակցել Ձեզ հետ: Նրանք պետք է ընդունեն Ձեր առավելությունները, գնեն Ձեր արտադրանքը և օգտվեն Ձեր ծառայությունից և, իհարկե, միշտ պատրաստակամ լինեն յուրաքանչյուր հարցում սատարելու Ձեզ: Բնավորությունը կարևորագույն առավելությունն է, որը Դուք պետք է ձեռք բերեք կյանքում, իսկ այն հիմնվում է առաքինության և անկեղծության այն մակարդակի վրա, որը էական նշանակություն ունի գործնական հարաբերություններում:

Առաջին նախապայմանը ինքներդ Ձեր առջև անկեղծ լինելու ունակությունն է, առանց բացառության: Եղեք առավելագույնս անկեղծ: Իսկ դա նշանակում է Ձեր նախաձեռնությունը պսակել առավել մեծ հաջողությամբ: Ներքին առաքինությունն արտահայտվում է անձնական անկեղծությամբ, իսկ արտաքինը` բարձրակարգ աշխատանքով:

Երկրորդ նախապայմանն անկեղծ լինելու ունակությունն է այն անձանց հանդեպ, որոնց հետ Դուք այսպես, թե այնպես շփվում եք: Ապրեք ճիշտ: Երբեք մի ասեք կամ արեք որևէ բան, եթե համոզված չեք դրա ճշմարտացիության մեջ: Ոչ մի դեպքում և ոչ մի առիթով կասկածի տակ մի դրեք Ձեր առաքինությունը: Փորձեք ապրել ամենաբարձր չափանիշներին համապատասխան կյանքով:

Ահա մեկ հարց, որը Դուք մշտապես պետք է տաք ինքներդ Ձեզ և փորձեք գտնել դրա պատասխանը. «Ինչպիսի՞ն կլիներ աշխարհը, եթե յուրաքանչյուր ոք լիներ ինձ նման»:

Այս հարցը կստիպի ավելի իրատես լինել և ձգտել մեծ բարձրունքներ գրավելու: Գործեք այնպես, կարծես Ձեր ամեն մի խոսքն ու արարքը օրինական նշանակություն ունի: Այնպես պահեք Ձեզ, կարծես բոլոր շրջապատող մարդիկ հետևում են Ձեր օրինակին: Եվ եթե Ձեզ մոտ որևէ կասկածամտություն է առաջացել, անկախ այն բանից, թե ինչ նշանակություն ունի այն Ձեզ համար, և թե ինչպես կվճարեք դրա դիմաց, միշտ գործեք ճիշտ և արդար:

Գործնական խորհուրդ

Ձեր կյանքում ծագած յուրաքանչյուր խնդիր ունի իր լուծումը, եթե միայն դիմեք Ձեր իսկ ներուժի օգնությանը: Որո՞նք են դրանք: Ինչի՞ն եք հավատում և ինչի վրա եք հիմնվում: Ամեն անգամ, երբ տարբեր բնույթի սթրեսներ եք տանում, նշանակում է վտանգում եք Ձեր իսկ մեջ ամփոփված անգնահատելի գանձերը: Անկախ այն բանից, թե դա ինչի կհանգեցնի, նույն րոպեին որոշում կայացրեք` չհեռանալ այն ամենից, ինչը Ձեր խորին համոզմամբ, իսկապես Ձեզ համար կարևոր է և կողմնորոշիչ:


Բրայան Թրեյսի. «Միլիոնատեր դառնալու 21 գաղտնիքները» - բոլոր հղումները ստորև.

նախաբան,  գաղտնիք 1,  գաղտնիք 2, գաղտնիք 3, գաղտնիք 4, գաղտնիք 5, գաղտնիք 6գաղտնիք 7գաղտնիք 8գաղտնիք 9գաղտնիք 10,  գաղտնիք 11, գաղտնիք 12,  գաղտնիք 13,  գաղտնիք 14, գաղտնիք 15,  գաղտնիք 16, գաղտնիք 17, գաղտնիք 18, գաղտնիք 19,  գաղտնիք 20, գաղտնիք 21։      


Հեղինակային թարգմանություն։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Ապօրինի արտատպության դեպքում նկատի ունեցեք, որ 2006 թվականի հունիսի 15-ից Հայաստանի Հանրապետությունում գործողության մեջ է «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքը, ըստ որի հեղինակային իրավունքի սեփականատերը կարող է դատարանում հանդես գալ դրամական հայցով։ 

Հրապարակման հովանավոր՝ «Մտավոր սեփականության ազգային խորհուրդ» ՀԿ

© Արմեն Գևորգյան, թարգմանության համար

Բաժին: Խորհուրդներ | Դիտումներ: 419 | Ավելացրեց: armenlur | Պիտակներ: բիզնես-խորհուրդներ, միլիոնատերեր, Բրայան Թրեյսի, Արմեն Գևորգյան | Վարկանիշ: 0.0/0