ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ինչպես դառնալ միլիոնատեր #20. Երբեք տեղի չտաք անհաջողությանը
Բաժին: Խորհուրդներ | Դիտումներ: 344 | 19:00 Ավելացրեց: armenlur

Ոչնչից մի վախեցեք, բացի վախից:
Ֆրանկլին Թ. Ռուզվելտ

Անհաջողությունից վախենալն, առանձին վերցրած, հասուն տարիքում հաջողության հասնելու ամենամեծ խոչնդոտն է: Ուշադրություն դարձրեք, որ խոսքն ինքնին անհաջողության մասին չէ։ Անհաջողությունն ավելի է ուժեղացնում, ավելի ճկուն և վճռական դարձնում: Հատկապես անհաջողության հանդեպ վախը կամ նախազգացումը միայն կարող է կաթվածահար անել մտքերն ու նախաձեռնությունները՝ դրանով կանխել մեծ հաջողության հասնելուն միտված անհրաժեշտ գործողություններ կատարելու նույնիսկ փորձերը:

Մի անգամ մի երիտասարդ լրագրող IBM ընկերության հիմնադիր Թոմաս Ջ. Ուոթսոն-ավագին հարցնում է, թե ինչպես ինքը կարող է արագ հաջողության հասնել: Ուոթսոնը պատասխանում է հետևյալ հրաշալի բառերով. «Եթե ցանկանում եք հաջողության հասնել, ապա բազմապատկեք անհաջողությունների հաճախականությունը: Հաջողությունն անհաջողությունից այն կողմ է»: 

Առաջ շարժվելու քաջություն ունեցեք: Ինքնուրույն դարձած միլիոնատերերն ամենևին էլ մոլի խաղացողներ չեն, սակայն նրանք մշտապես կամք և պատրաստակամություն են  դրսևորում գնալու կշռադատված, մտածված ռիսկի, որը տանում է իր առջև դրված նպատակների ուղղությամբ և թույլ է տալիս հասնելու ավելի մեծ փոխհատուցման։ Գործնականում, ռիսկի դիմելու հոգեբանական պատրաստվածությունը, հավանաբար, հենց հարստանալու պատրաստվածության կարևոր ցուցիչն է։

Ամեն անգամ, երբ հայտնվում եք անխուսափելիորեն ռիսկի դիմելու իրավիճակի, ինքներդ զեզ հարց տվեք. «Մի՞թե վատ է, եթե ես կարողանամ եմ առաջ գնալ»: Իսկ հետո, հետևելով ինքնուրույն կերպով միլիարդատեր դարձած նավթարդյունաբերող Ժ. Փոլ Գեթիին, ձեր առաջադրանքին հաղորդեք հավաստիություն: 

Այն, որ բոլորս էլ խուսափում ենք անհաջողությունից` անվիճելի փաստ է։ Բոլորն էլ վախենում են ձախողումից և աղքատությունից: Յուրաքանչյուրն էլ վախենում է սխալներ կատարելուց և հետ շպրտվելուց։ Բայց այն միլիոնատերերը, որոնք ինքնուրույն են ձեռք բերել իրենց կարողությունը, դրանք այն մարդիկ են, որոնք գիտակցաբար դիմադրում են վախի այդ զգացումին և, ամեն դեպքում, կատարում են անհրաժեշտ քայլերը: Ռալֆ Ուոլդո Էմերսոնը գրել է. «Ամբողջ կյանքում արեք այն, ինչից վախենում եք, այդ դեպքում ձեր վախն ամենայն հավանականությամբ կմեռնի»: 

Երբ համարձակ եք գործում, օգնության են գալիս անտեսանելի ուժեր։ Յուրաքանչյուր համարձակ քայլ  սերմանում է էլ ավելի մեծ քաջություն և ավելին անելու պատրաստակամություն: Նույնիսկ երբ գործում եք անորոշ հեռանկարի ակնկալիքով, հոգ չէ, արդյունքում վախերը նվազում են և ամրապնդվում է ինքնավստահությունն ու խիզախությունը: Վերջնարդյունքում հասնում եք մի վիճակի, երբ ոչինչ այլևս վախենալու չէ։

«Ապոլլոն-13» կինոնկարում երկխոսության լավագույն դրվագը, թերևս, ՆԱՍՍԱ-ի թռիչքների կառավարման կենտրոնի ղեկավար Յուջին Կրանցի խոսքերն են։ Երբ շուրջ բոլորն սկսում են մտածել աստղագնացների և տիեզերանավի կորստի հնարավորության մասին, նա բոլորին իրենց տեղն է դնում՝ բարձր ձայնով հայտարարելով. «Անհաջողության  տարբերակ պարզապես չկա»: 

Ձեր խնդիրը միլիոնատեր դառնալն է։ Ձեր խնդիրը կոնկրետ նպատակն է՝ գրառված թղթին և ամեն օր դրան հասնելու ուղղությամբ աշխատելը։ Ընդ որում, հատկապես կարևոր է ընթացքում ծագող բոլոր խնդիրների և դժվարությունների դեպքում անվարան շարունակել հիշել, որ «Անհաջողության  տարբերակ պարզապես չկա»: Նման հոգեբանական դիրքավորումն ավելին է, քան որևէ այլ բան: Այն ձեր երկարատև հաջողության գրավականն է, հավատացեք:

ԳՈՐԾՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Կոնկրետացրեք վախի ձեր սկզբնաղբյուրը, օրինակ, այն կարող է լինել անհաջողությունը, քննադատությունը, հավանության չարժանանալը, և որոշում կայացրեք այնպես վերաբերվել դրան, կարծես այդ վախը գոյություն չի էլ ունեցել։ Պատկերացրեք, որ ամեն դեպքում հաջողությունն անխուսափելի է, եթե կոնկրետ գործողություններ կատարեք: Դրանից հետո պարզապես կատարեք այդ գործողությունները:


Բրայան Թրեյսի. «Միլիոնատեր դառնալու 21 գաղտնիքները» - բոլոր հղումները ստորև.

նախաբան,  գաղտնիք 1,  գաղտնիք 2, գաղտնիք 3, գաղտնիք 4, գաղտնիք 5, գաղտնիք 6գաղտնիք 7գաղտնիք 8գաղտնիք 9գաղտնիք 10,  գաղտնիք 11գաղտնիք 12,  գաղտնիք 13,  գաղտնիք 14գաղտնիք 15,  գաղտնիք 16գաղտնիք 17գաղտնիք 18գաղտնիք 19,  գաղտնիք 20, գաղտնիք 21։ 

Բաժին: Խորհուրդներ | Դիտումներ: 344 | Ավելացրեց: armenlur | Պիտակներ: Բրայան Թրեյսի, բիզնես-խորհուրդներ, Արմեն Գևորգյան, միլիոնատերեր | Վարկանիշ: 0.0/0