ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ինչպես դառնալ միլիոնատեր. #6 Աշխատեք շատ և համառորեն
Բաժին: Խորհուրդներ | Դիտումներ: 408 | 19:00 Ավելացրեց: armenlur

Որքան համառ ես աշխատում,
այնքան երջանիկ եմ դառնում:
Ջեյմս Թերրի

Բոլոր միլիոնատերերը, որոնք ինքնուրույն են վաստակել իրենց փողերը, աշխատում են համառորեն, համառորեն և ավելի համառորեն: Այս մասնագետները գալիս են աշխատավայր ավելի վաղ, ուրիշներից սրտացավ են աշխատում, և ավելի երկար են մնում գրասենյակում: Նրանք դասվում են ամենաշխատասեր մարդկանց շարքին: 

Ձեր պրակտիկայում օգտագործեք «40+» ֆորմուլան: Այս ֆորմուլան ասում է, որ շաբաթվա մեջ 40 ժամ աշխատում եք ապրելու համար, իսկ 40-ից ավել՝ հանուն հաջողության: Եթե աշխատում եք միայն 40 ժամ, ապա միակ բանը, որին կկարողանաք հասնել, միայն ապրելն է: Դուք երբեք չեք կարողանա առաջ գնալ: Երբեք չեք հասնի ֆինանասական վերելքների: Ձեր աշխատակիցները երբեք իրապես չեն հարգի Ձեզ, չեն հարգի ու բարձր չեն գնահատի: Շաբաթական 40-ժամյա  աշխատանքի շրջանակներում սահմանափակվելով Դուք միշտ կմնաք միջին մակարդակի: Փոխարենը այդ 40 ժամից ավել աշխատած յուարքանչյուր ժամը հանդիսանում է ներդրում Ձեր ֆինանասական առաջընթացում:

Փաստորեն Դուք ինքներդ կարող եք մեծ ճշտգրտությամբ կանխատեսել, թե որտեղ է Ձեզ վիճակված հայտնվել 5 տարի անց, եթե պահպանեք շաբաթական 40 ժամից ավել աշխատելու ռեժիմը: Առհասարակ երկարատև և տքնաջան աշխատանքին փոխարինող ոչինչ չկա: 

ԱՄՆ-ում մարդիկ, որոնք այսօր միլիոնատեր են, միջինը աշխատում են 59 ժամ: Նրանցից շատերի ցուցանիշը հասնում է նույնիսկ 70-80 ժամի` մանավանդ կարիերայի սկզբում: Ի դեպ, նրանց աշխատանքանյին օրերը շատ երկար են: Եթե դուք ուզում եք հանդիպել միլիոնատիրոջ հետ, ապա զանգահարեք նրա աշխատավայր մինչ աշխատանքային օրվա սկիզբը, կամ նույնիսկ երբ աշխատանքային օրը ավարտվել է վաղուց: Միլիոնատերը, որը ինքն է աշխատել իր փողերը, արդեն նստած է իր աշխատասենյակում, երբ շարքային աշխատողները դեռ նոր պիտի գան աշխատանքի, կամ վաղուց արդեն գնացել են: 

Գոյություն ունի նաև մեկ այլ հանգուցային միտք. քանի դեռ գտնվում եք աշխատավայրում՝ աշխատեք անդադար: Աշխատավայրում անիմաստ ժամանակ մի կորցրեք։ Երբ Դուք առավոտյան գալիս եք աշխատանքի, գրասեղանի առջև նստելով անհապաղ սկսեք աշխատել: Եթե աշխատակիցները կփորձեն զբաղեցնել Ձեզ, ներողություն խնդրեք` ասելով. «Ես պիտի աշխատեմ»: 

Սակայն դա ամենևին չի նշանակում, որ պիտի բարձիթողի արվեն տնային գործերը, դադարել զանգել ընկերներին, կամ թերթ կարդալ: Պարզապես ձեր ողջ ժամանակը տրամադրեք աշխատանքին: Այսօրևեթ որոշում կայացրեք համառ և քրտնաջան աշխատողի համբավ ձեռք բերել Ձեր ֆիրմայում: Դա կգրավի այն մարդկանց ուշադրությունը, ովքեր հետագայում կնպաստեն Ձեր առաջխաղացմանը: 

Գործնական վարժություն

Հենց այսօր պլանավորեք Ձեր աշխատաժամերի ավելացումը յուրաքանչյուր օրվա համար: Որոշեք աշխատանքի դուրս գալ մեկ ժամ շուտ և օրվա հենց սկզբից «թռիչք» կատարել դեպ առաջ: Աշխատեք նույնիսկ ճաշի ժամին, երբ ուրիշները հանգստանում են: Մնացեք մեկ ժամ ավել՝ էլի ինչ որ գործեր անելու համար: Ընդամենը 2 ժամ լրացուցիչ աշխատելու ռազմավարությունն արդեն կկրկնապատկի փոխհատուցումը։

Շարունակելի ՝ հետևեք մեր թողարկումներին


Բրայան Թրեյսի. «Միլիոնատեր դառնալու 21 գաղտնիքները» - բոլոր հղումները ստորև.

նախաբան,  գաղտնիք 1,  գաղտնիք 2, գաղտնիք 3, գաղտնիք 4, գաղտնիք 5, գաղտնիք 6, գաղտնիք 7, գաղտնիք 8, գաղտնիք 9, գաղտնիք 10,  գաղտնիք 11, գաղտնիք 12,  գաղտնիք 13,  գաղտնիք 14, գաղտնիք 15,  գաղտնիք 16, գաղտնիք 17, գաղտնիք 18, գաղտնիք 19,  գաղտնիք 20, գաղտնիք 21։      


Հեղինակային թարգմանություն։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Ապօրինի արտատպության դեպքում նկատի ունեցեք, որ 2006 թվականի հունիսի 15-ից Հայաստանի Հանրապետությունում գործողության մեջ է «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքը, ըստ որի հեղինակային իրավունքի սեփականատերը կարող է դատարանում հանդես գալ դրամական հայցով։ 

Հրապարակման հովանավոր՝ «Մտավոր սեփականության ազգային խորհուրդ» ՀԿ

© Արմեն Գևորգյան, թարգմանության համար

Բաժին: Խորհուրդներ | Դիտումներ: 408 | Ավելացրեց: armenlur | Պիտակներ: Արմեն Գևորգյան, բիզնես-խորհուրդներ, միլիոնատերեր, Բրայան Թրեյսի | Վարկանիշ: 0.0/0