ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ինչպես դառնալ միլիոնատեր #17. Շփվեք պատշաճ մարդկանց հետ
Բաժին: Խորհուրդներ | Դիտումներ: 379 | 19:00 Ավելացրեց: armenlur

Հինգ տարի անց Դուք նույն մարդն եք լինելու,
ինչ հիմա, բայց չեք հանդիպելու այն մարդկանց,
ում հանդիպում եք հիմա,
և չեք կարդալու այն գրքերը,
որոնք հիմա եք կարդում:
Չարլի Ջոնս

Ձեր հաջողության և երջանկության 85%-ը կախված է անձնական և գործարար կյանքում Ձեր փոխհարաբերություններից: Որքան շատ լինեն Ձեզ դրական վերաբերվող մարդիկ, այնքան առաջ կգնաք: 

Կյանքի յուրաքանչյուր շրջադարձային պահին կողքիդ միշտ ինչ որ մեկը հայտնվում է, որը կամ օգնում, կամ խանգարում: Բարյացակամ մարդիկ օժտված են արարելու, բարձրակարգ փոխհարաբերությունների ամրացնելու և պահպանելու ունակությամբ և արդյունքում նրանք նշանակալիորեն ավելի շատ բանի են հասնում, քան այն մարդիկ, ովքեր տուն են գնում հեռուստացույց դիտելու: 

Ձեր կյանքի յուրաքանչյուր իրադարձություն, այսպես թե այնպես, պայմանավորված է փոխհարաբերությունների գործոնով: Բոլոր խնդիրները ծագում են ոչ ճիշտ դրսևորվող հարաբերությունների արդյունքում: Մեծագույն հաղթանակների հասնելու համար պարտադիր պայման է օգնել մարդկանց և թույլ տալ օգնելու Ձեզ: 

Ձեր հաջողության 90%-ը գիտականորեն կոչվում է «ռեֆերենտալ խումբ»: Մեզանից յուրաքանչյուրը յուրովի քամելեոն է, քանի որ փոխառում ենք հոգեբանական դրույթները, վարվելաձևի կաղապարները, և համոզմունքներն այն մարդկանցից, ում հետ երկար ժամանակ ենք շփվում: 

Եթե Դուք ուզում եք հաջողակ լինել, ապա պետք է շփվեք դրական մարդկանց հետ: Գործնական հարաբերություններ ստեղծենք երջանիկ, իրատես և նպատակասլաց մարդկանց հետ: Եվ զուգահեռաբար հեռու մնացեք բացասական, հոռետես և դժգոհ անձանցից: 

Եթե ցանկանում եք արծիվների հետ թռչել, հեռու մնացեք հնդկահավերից: Ինքնուրույն միլիոնատեր դարձած մարդիկ մշտապես փոխկապակցված են միմյանց: Իրենց գործնական և աշխարհիկ հարաբերությունները կառուցում են տարբեր մարդկանց հետ, այցեքարտերով փոխանակվում են և լուսաբանում նրանց իրենց գործունեության և հետաքրքրությունների մանրամասները: 

Իսկ հիմա Ձեզ առաջարկում ենք լավագույն ռազմավարություններից մեկը: Ամեն անգամ, երբ նոր մարդու եք հանդիպում, խնդրեք նրան պարզաբանել, թե որ բնագավառում է աշխատում, ի՞նչ բիզնեսով է զբաղվում, և, հատկապես, հետաքրքրվեք այն տեղեկություններով, որոնց իրազեկ լինելու դեպքում միայն կարող եք համագործակցել նրանց հետ: 

Դրանից հետո մտածեք` ինչո՞վ կարող եք նպաստել տվյալ գործունեության զարգացմանը: Ավելի շատ տվող եղեք, քան վերցնող: Սկզբում մտածեք ներդնելու, այլ ոչ թե վերցնելու մասին: Ձեր սպասումները կարդարացվեն:

ԳՈՐԾՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Ընտրեք Ձեր կյանքում կարևոր դեր խաղացող մարդկանց: Ինչո՞վ կարող եք օգտակար լինել նրանց և՛ կյանքում, և՛ աշխատանքում, որպեսզի նրանք էլ նույնն անեն Ձեզ համար: Հիշեք, սկզբում պետք է ցանել և հետո միայն նոր հնձել:


Բրայան Թրեյսի. «Միլիոնատեր դառնալու 21 գաղտնիքները» - բոլոր հղումները ստորև.

նախաբան,  գաղտնիք 1,  գաղտնիք 2, գաղտնիք 3, գաղտնիք 4, գաղտնիք 5, գաղտնիք 6գաղտնիք 7գաղտնիք 8գաղտնիք 9գաղտնիք 10գաղտնիք 11գաղտնիք 12,  գաղտնիք 13,  գաղտնիք 14գաղտնիք 15,  գաղտնիք 16, գաղտնիք 17, գաղտնիք 18, գաղտնիք 19,  գաղտնիք 20, գաղտնիք 21։      


Հեղինակային թարգմանություն։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Ապօրինի արտատպության դեպքում նկատի ունեցեք, որ 2006 թվականի հունիսի 15-ից Հայաստանի Հանրապետությունում գործողության մեջ է «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքը, ըստ որի հեղինակային իրավունքի սեփականատերը կարող է դատարանում հանդես գալ դրամական հայցով։ 

Հրապարակման հովանավոր՝ «Մտավոր սեփականության ազգային խորհուրդ» ՀԿ

© Արմեն Գևորգյան, թարգմանության համար

Բաժին: Խորհուրդներ | Դիտումներ: 379 | Ավելացրեց: armenlur | Պիտակներ: բիզնես-խորհուրդներ, Բրայան Թրեյսի, Արմեն Գևորգյան, միլիոնատերեր | Վարկանիշ: 0.0/0