ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
| |
Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 12924 | 20:00 | |
ԱՐԺԱՆԻՔՆԵՐԸ Զգայուն ու խոցելի նշան է: Խեցգետինն օժտված է լավ կանխազգացմամբ, հաճախ հակվում է դեպի միստիցիզմը: Արտաքուստ ոչ միշտ է լավ տպավորություն թողնում, ընկալվում իբրև ինքնամփոփ և ոչնչով աչքի չընկնող մարդ: Այդ տպավորությունը Խեցգետնի՝ առանձնապես աչքի չընկնելու և պաշտպանվելու երկարատև ջանքերի արդյունք է: Խեցգետինը հաճախ պաշտպանվում է, երբ դեռ ոչ ոք չի էլ հարձակվել: Սակայն այդ «զրահի» տակ թաքնված է քնքուշ և նրբազգաց հոգի: Նրա վստահությունը շահած մարդը երբեք չի զղջում: Խեցգետինն իր ճշմարիտ մտերիմ-բարեկամներին սիրում է անկեղծ և հասկանում: Այս նշանը մեծապես ազդվում է Լուսնից: ՀՈՎԱՆԱՎՈՐՈՂ ՄՈԼՈՐԱԿԸ՝ ԼՈՒՍԻՆ Լուսնի հովանավորությամբ ծնված մարդիկ ապրում են իրենց երևակայության, պատրանքների աշխարհում: Ուժեղ ինտուիցիա ունեն, կանխատեսման շնորհք: Նրանք կարող են թափանցել ենթագիտակցության խորքերը: Լուսնի մարդկանց ստեղծած արվեստի գործերը միշտ մելամաղձոտության կնիքով են դրոշմված: ԲՈՒՅՍԸ՝ ԼԵՌՆԱՎԱՐԴ Լեռնավարդը (ազալիա) սենյակային ամենագեղեցիկ ծաղիկներից է: Այնքան ծաղիկներ է տալիս, որ տերևները չեն երևում: Նա օժտված է տանտերերի էներգետիկան զգալու և կարգավորելու ունակությամբ: Եթե ուժասպառ եք, նա սնուցում է ձեզ, եթե բարկացած եք` հանում է ավելորդ էներգիան, թույլ տալիս, որ բացասական լիցքերն իր վրա թափվեն: Ինչպես Խեցգետնի նշանի ցանկացած շնչավոր, Լեռնավարդը ևս զգայուն է, նուրբ, խոցվող: Մարդկանցից նա համակրում է Ձկներին, Կարիճին, Ջրհոսին, Կշեռքին, Այծեղջյուրին, Ցուլին, իսկ Խոյի ու Աղեղնավորի հետ այնքան էլ լավ չէ: ԽԵՑԳԵՏՆԻ ՆԱԽԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՄԱՐՄՆԻ ԶԳԱՅՈՒՆ ՄԱՍԸ՝ կրծքավանդակը: ՏՂԱՄԱՐԴ-ԽԵՑԳԵՏԻՆ Թե ինչպես նա կկարողանա «պոկվել մորից», ըստ այդմ էլ կպայմանավորվի նրա ողջ կյանքը: Տղամարդ-Խեցգետինն ամեն առիթով կին է փնտրում: Խեցգետինը ռոմանտիկ խառնվածքի տեր է, որը երազում է կատարյալ սիրո մասին: Նրա երևակայությունը գերազանցում է կենսափորձին: Եթե նրա առաջին սիրային փորձը իրականանա առանց խոչընդոտի, նրա նրբությունն ու հուսալիությունը հիանալի սիրեցյալ կդարձնեն նրան: Խեցգետինն առանց սիրո սեքս չի ընդունում՝ փորձելով զգացմունքներով հագեցնել անգամ պատահական կապերը: Սա այն տղամարդն է, ով կարող է սիրահարվել պոռնիկին: Խաբված ու հիասթափված Խեցգետինը հուսահատության պահին ընդունակ է դիմել սպանության կամ ինքնասպանության: ԿԻՆ-ԽԵՑԳԵՏԻՆ Կին-Խեցգետինները երկու տեսակ են լինում: Առաջինը գրավիչ, քնքուշ, անգամ ամաչկոտ է: Սեքսի զուգընկերոջն ընդունում է հոր պես և ենթարկվում նրան ստրկուհու նման: Մյուս տեսակը մեծամիտ է, պարծենկոտ, ինքն իրեն ներշնչում է իր անմատչելիության մասին հեքիաթներ՝ արդյունքում մնալով «պառաված օրիորդ»: Նրանք թեպետ շատ զգայուն են, բայց ձգտում են ուժեղ երևալ: Արագ կարող են լքել սեքսի զուգընկերոջը, քանի որ վախենում են ուրիշից կախվածության մեջ ընկնելուց, թեև սրտի խորքում միայն այդ են երազում: ԻՆՉՊԵՍ ՀՐԱՊՈՒՐԵԼ ԽԵՑԳԵՏՆԻՆ Գեղեցիկ կինը գայթակղում է տղամարդ Խեցգետնին, մտավորականը՝ հմայում, բարեհոգին ու բարեսիրտը հուզում է նրան, սիրողն ու հասկացողը՝ նվաճում: Նա կնոջ մեջ սովորաբար մայր է փնտրում: Բայց նաև բոլոր ջրային նշանների պես բարձր է դասում սերը: Նա ինքը նուրբ ու կրքոտ սիրեկան է, նաև խիստ զգայուն: Նրան հրապուրելու համար ինքդ էլ պետք է այդպիսին լինես, ցույց տաս քո համակրանքը նրա հանդեպ: Հակառակ դեպքում նա կարող է տարիներով սիրել քեզ, բայց այդպես էլ չխոստովանել: ԾՆՈՂ-ԽԵՑԳԵՏԻՆ Տղամարդ-Խեցգետինն իր երեխային կարող է ավելի մեծ ուշադրություն դարձնել, քան կնոջը: Նա կատարյալ ծնող է՝ զգայուն ու հոգատար: Պարզապես մի քիչ խիստ է ու շատ սիրառատ: Բայց ինտուիցիայով կարողանում է ճիշտ դաստիարակել երեխաներին: ԵՐԵԽԱ-ԽԵՑԳԵՏԻՆ Ներաշխարհը անչափ հարուստ է, բայց նրանք միշտ չէ, որ կարողանում են հստակ արտահայտել իրենց պահանջմունքներն ու մտքերը: Փոքրուց խիստ վիրավորվող են, և ինքնադրսևորվելու համար նրանց անհրաժեշտ է մշտական վստահության և անվտանգության մթնոլորտ: ԽԵՑԳԵՏՆԻՆ ՀԱՐՄԱՐ ԵՆ...
ԻՆՉՊԵՍ ՁԵՐԲԱԶԱՏՎԵԼ ԽԵՑԳԵՏՆԻՑ Նախ հաճախակի նեղեք նրան հիմար հարցերով՝ ինչու է տխուր հիմա, ինչն էր անհանգստացնում երեկ՝ երբ տխուր էր... Հաճախ նրան քարշ տվեք աղմկոտ երեկույթներ և թույլ մի տվեք, որ մի պահ անգամ առանձնանա գարեջրի իր գավաթով և խանդավառված նրա թեկնածությունը դրեք հավաքույթների գլխավոր դերերի համար. թող բաժակաճառերի առյուծի բաժինն իր վրա վերցնի որպես թամադա ու... խայտառակ կլինի ներկաների առջև: Տունդարձին հետաքրքրվեք՝ չի՞ ուզում արդյոք վաղն էլ մեկ ուրիշ զվարճանքի գնալ ձեզ հետ... Շուտով Խեցգետինը կգոլորշիանա նման երեկույթներից մեկում, և դուք տուն կդառնաք միայնակ... |
|