ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ինչպես դառնալ միլիոնատեր #19. Գործեք վճռական և կողմնորոշված
Բաժին: Խորհուրդներ | Դիտումներ: 409 | 19:00 Ավելացրեց: armenlur

Հայտնվելով ծովի ալիքների հորձանուտում
հնազանդեցրեք նրանց հակամարտությունը:
Վիլյամ Շեքսպիր

Ինքնուրույն դարձած միլիոնատերերին բնորոշ հատկանշներից մեկն այն է, որ նրանք մանրակրկիտ ուսումնասիրում են ստեղծված իրավիճակները և հետո ավճռական  որոշում են կայացնում: Նրանք իրենց մեջ անհապաղ գործելու և իրենց իսկ որոշումները կատարելու կարգապահության են դաստիարակում։ Նրանք արագորեն քայլեր են կատարում և արագ էլ ստանում հետադարձ արդյունքները: Եթե հայտնաբերում են, որ սխալ են թույլ տվել, ապա շտապ կարգով ուղղում են իրենց սխալները, այսինքն ձեռնարկում են նոր քայլեր: 

Հաջողության գրավականը կիրկին փորձելու մեջ է: Հաջողության հասնողները միշտ վճռական են, և փորձում են ավելի շատ գործողություններ կատարել, քան մյուսները: Հավանականության օրենքին համաձայն, եթե հաջողության հասնելու համար բազմատեսակ եղանակներ փորձեք, ապա որոշակի ժամանակահատվածում կգտնեք հաջողություն տանող ուղին: 

Անհաջողակ մարդիկ վճռական չեն: Նրանք, կարծես թե գիտեն ինչ պետք է անեն, կամ ընդհակառակը՝ գիտեն ինչ պետք է չանեն, բայց իրենց մեջ կամքի ուժն այնքան ուժեղ չէ կտրուկ որոշումներ կայացնելու համար: Արդյունքում, այս մարդիկ շատ են մտմտում և դանդաղ լողում հասանքին համընթաց` երբեք չհասնելով երջանկության, ինքնահաստատման կամ հաջողության: Նրանց երբեք վիճակված չէ հարուստ լինել և հասնել ֆինանսական անկախության: Այս թուլակամ մարդիկ համաձայնվում են ստանալ ավելի քիչ, քան իրենց հնարավորություններն են: 

Երբ դառնաք վճռական և կողմնորոշված գործողություններում, դրանով ձեր ողջ կյանքը կտեղափոխեք ավելի մեծ շրջապտույտների դաշտ։ Մեկ օրվա ընթացքում կանեք ավելին, քան մյուսները: Դուք առաջ կընթանաք ձեզ շրջապատողներից ավելի արագ։ Գործնականում օժտված կլինեք ավելի ուժեղ էներգիայով, խանդավառությամբ ու շարժառիթներով՝ ի շնորհիվ որոնց կլցվեք ուրախությամբ ու հաճելի ապրումներով: Հետագայում այս դրական էներգիան ավելի արագ կհասցնի նպատակների իրագործմանը։

ԳՈՐԾՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Հարցրեք ինքներդ ձեզ՝ ո՞րն է անհապաղ կատարելիք այն միակ գործողությունը, որը դրական ազդեցություն կունենա արդյունքի հասնելու վրա։ Անկախ այն բանից, թե ինչպիսին կլինի ձեր պատասխանը, անմիջապես կատարեք այդ գործողությունը:


Բրայան Թրեյսի. «Միլիոնատեր դառնալու 21 գաղտնիքները» - բոլոր հղումները ստորև.

նախաբան,  գաղտնիք 1,  գաղտնիք 2, գաղտնիք 3, գաղտնիք 4, գաղտնիք 5, գաղտնիք 6գաղտնիք 7գաղտնիք 8գաղտնիք 9գաղտնիք 10,  գաղտնիք 11գաղտնիք 12,  գաղտնիք 13,  գաղտնիք 14գաղտնիք 15,  գաղտնիք 16գաղտնիք 17գաղտնիք 18, գաղտնիք 19,  գաղտնիք 20, գաղտնիք 21։     

Բաժին: Խորհուրդներ | Դիտումներ: 409 | Ավելացրեց: armenlur | Պիտակներ: միլիոնատերեր, Բրայան Թրեյսի, բիզնես-խորհուրդներ, Արմեն Գևորգյան | Վարկանիշ: 0.0/0