ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
| |
Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 10355 | 20:00 | |
ԱՐԺԱՆԻՔՆԵՐԸ Ասում են, իբր Երկվորյակներն ամենահեղհեղուկ բնավորությունն ունեն: Իրականում նրանք ամենակայուն բնավորության տեր մարդիկ են և տանել չեն կարող ուզածդ միապաղաղություն: Եվ ամբողջ կյանքում Երկվորյակները հետևողականորեն խուսափում է հնամոլությունից և առօրեականից: Նա հաճախ տաղանդավոր է, հեշտ է ուսում առնում, և միշտ ձգտում է մի նոր բան էլ իմանալ: Ընդհանուր առմամբ հիանալի մարդ է և հասարակությունից սիրված: Բայց բավական է, որ նրան «կապեն» ինչ-որ պաշտոնի կամ տեղավորեն «պատկառելի» մարդկանց հետ աշխատելու, նրա հմայքի հետքն անգամ չի մնա. նա դառնում է ջղային, դյուրաբորբոք ու անհավասարակշիռ: Այս վիճակը շտկել կարելի է միայն մի ձևով. անմիջապես ազատել նրան: ՀՈՎԱՆԱՎՈՐ ՄՈԼՈՐԱԿԸ՝ ՄԵՐԿՈՒՐԻ Այս մոլորակը կառավարում է մեր մտավոր ունակությունները, ինտելեկտը, մարդկանց հետ շփումները: Ըստ դիցաբանության, Մերկուրին աստվածների բանբերն էր, առևտրի և գողության աստվածը: Մերկուրի մոլորակն ազդում է մեր՝ որոշումներ ընդունելու և շրջապատին մտքերը հաղորդելու կարողության վրա: Մերկուրին հովանավորում է փիլիսոփաներին, ճանապարհորդներին, գործարարներին, ինչպես նաև լրտեսներին և խաբեբաներին: Նա կառավարում է Երկվորյակներին՝ օժտելով նրանց անսպառ էներգիայով և գործնականությամբ, հաճախ օգնելով իրականացնելու ամենաֆանտաստիկ ծրագրերը: ԲՈՒՅՍԸ՝ ԼԻԱՆԱ Հավանաբար նկատել եք, որ ինչ-որ տնային բույսի հետ մերվել չի լինում, մյուսի համար ամեն ինչ կանեք, որ ձեր տանն ունենաք: Բանը նշանների համատեղման մեջ է: Բույսերից Լիանան Կենդանակերպի նշանով Երկվորյակներ է: Դա մի «ինքնագլուխ» բույս է, որն աճում է ցանկացած մթնոլորտում, ինչպիսին էլ այն լինի ձեր տանը: Ընդ որում չեք կարող լիանային համարել ոչ ընկեր, ոչ թշնամի: Բայց այն տանը պահել է պետք թեկուզ նրա համար, որ օգնում է հումորով ու թեթև նայել մռայլ իրականությանը: Հետևաբար, Լիանան հակացուցված է հումորի զգացումից զուրկ մարդկանց, քանի որ նյարդայնացնում է նրանց: Չգիտես ինչու, լիանան չի համակերպվում Աղեղնավորի հետ: Գուցե երկու լավատես արդեն շա՞տ են մի հարկի տակ: ՆԱԽԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՄԱՐՄՆԻ ԶԳԱՅՈՒՆ ՄԱՍԵՐԸ ձեռքերն են (հատկապես ափերը) և լեզուն: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ-ՏՂԱՄԱՐԴ Նրան սիրելը հեշտ է և հաճելի, թեև չարժե տրվել դրան անմնացորդ կրքով: Նա չի սիրում ավելորդություններ և լիրիկա: Սիրահարված լինի թե ոչ, նա միշտ պատրաստ է օգնության հասնել: Իր սիրեցյալին տղամարդ-Երկվորյակները շրջապատում է (ինչպես ցանկացած կնոջ) ռոմանտիկ մթնոլորտով՝ ոչ միշտ ըմբռնելով նրա սեռական պահանջմունքներն ու գրեթե երբեք ընդունակ չլինելով բավարարել դրանք: Երկվորյակները միշտ փնտրում են իրենց ոչ երկրային Երկվորյակներին, հետևաբար բավական շփվող են և մեծ հետաքրքրություն են ցուցաբերում համարյա բոլոր կանանց նկատմամբ: Բայց դա չի նշանակում, թե Երկվորյակները հավատարիմ չեն: Որպես կանոն, այդ մտերմությունը սեքսի չի հասնում: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ-ԿԻՆ Նրա մեջ կարծես մի քանի կին է ապրում միանգամից: Հակառակ թեթևսոլիկի նրա կերպարին, նրա վրա կարելի է հույս դնել, եթե ժամկետները չխախտի, իհարկե: Կին-Երկվորյակները կարող է ունենալ բազում ընկերներ, բայց նրանց երբեք չի հաջողվում հավասար կողակից գտնել: Նա չափազանց զգայուն է ու պատրաստ է լուրջ կապ ստեղծել, բայց հակված չէ մանրուքների մեջ մխրճվել: Պատահական կապերը միայն ֆիզիկական հաճույքին են ծառայում և հետք չեն թողնում: Եթե հաջողվի գտնել իր կողակցին, երկուսն էլ երջանիկ կարող են լինել: ԻՆՉՊԵՍ ՀՐԱՊՈՒՐԵԼ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐԻՆ Դրա համար ստիպված եք դրսևորել ոչ քիչ ինտելեկտուալ կարողություն, չմոռանալով մնալ կանացի: Երկվորյակներին պետք է ցույց տալ, որ ուրիշ կանանց հանդեպ խանդի զգացում ունեք: Սիրախաղը հիմնականում անվտանգ է և ձեզ ոչնչով չի սպառնում: Երկվորյակները նրբաճաշակ են և տանել չեն կարող միապաղաղությունը: Նրա համար կարևոր չէ, թե ինչ եք հագել, կարևորը՝ զգացվի ձեր անկրկնելի ոճը: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ-ԾՆՈՂ Երկվորյակների համար դժվար է ծնող լինել, քանի որ ինքն էլ իր հոգու խորքում դեռ երեխա է: Մանչուկները հիանալի զգում են այդ և թեթևսոլիկ ծնողի հետ վարվում համապատասխանաբար: Երկվորյակներին կարող է ժամանակ առ ժամանակ զարմացնել և նույնիսկ վրդովել իր հանդեպ կրտսեր սերնդի ոչ հարգալից վերաբերմունքը: Սակայն, բարեբախտաբար, նա հակված չէ խորը ապրումների մեջ ընկնելու՝ նախընտրելով ժամանակն ընտանիքի գրկում անցկացնել (եթե նույնիսկ մի քանի րոպեով է մտել): ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ-ԵՐԵԽԱ Հրաշալի փոքրիկ Երկվորյակները հիշեցնում են չարաճճի ու բարի ոգիների: Նրանք պետք է ինչ-որ կարևոր ու հետաքրքիր բանով զբաղվեն հանգիստ մթնոլորտում: Ստեղծագործական ունակությունների առումով բնությունը ոչինչ չի խնայել նրանց օժտվածություն հաղորդելիս: Միայն թե նրանք դեռ պետք է սովորեն կենտրոնանալ: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐԻՆ ՀԱՐՄԱՐ ԵՆ...
ԻՆՉՊԵՍ ՁԵՐԲԱԶԱՏՎԵԼ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐԻՑ Ամենաանվրեպ միջոցը համատեղ կյանքի ընդհանրացված, լղոզված ծրագրերն են, ընդ որում դրսևորեք միանգամայն «կնիկական» ձևեր, իբր ձեզ համար ամենակարևորը կենցաղն է, ձեր խոհանոցը, լվացքի մեքենան և այլն: Հաճախ հիմարիկ ու սահմանափակ ձևացեք: Կարող եք խնդրել նրան գնալ խանութ և ձեռք բերել «լավ վարագույրներ», որոնք դուք վաղուց եք տեսել: Նա կգնա ու ոչ վարագույրներով, ոչ առանց վարագույրների չի վերադառնա: |
|