/ Աստղագուշակ / Աստղակերպ / Աստղակերպի ամենա-ամենա նշանները
Загрузка...
22.09.2019

Աստղակերպի ամենա-ամենա նշանները

Աստղագետները նշում են, որ յուրաքանչյուր նշանի ներկայացուցիչ իր գլխավոր յուրահատկությունն ունի: Իսկ ինչում եք դուք ամենա-ամենան, կարդացեք ստորև.

Ամենաուժեղ նշանը Ձկներն են

Աստղագետները գտնում են, որ աստղակերպի ամենաուժեղ նշանը Ձկներն են: Դա տարօրինակ է, քանի որ այս նշանի ներկայացուցիչները շատ տպավորվող ու սենտիմենտալ են: Այդ դեպքում որտեղի՞ց նրանց ուժ:

Բանն այն է, որ Ձկների մեջ ներքին ռեսուրսներ կան, որոնք չունեն մյուս նշանների ներկայացուցիչները: Օրինակ, երբ համառ ու ամբիցիոզ Խոյերն ու Այծեղջյուրները պարտություն են կրում, Ձկները բավականին ամուր դիրքեր են գրավում: Կարելի է ասել, որ Ձկները ճկվում են, բայց չեն կոտրվում:

Ամենասեքսուալ նշանը Խոյն է

Աստղակերպի ամենասեքսուալ նշանը Խոյն է: Այս նշանի ներկայացուցիչները էներգիայով լի են, գրավիչ, կրքոտ ու ակտիվ: Սիրային հարցերում նրանց հավասարը չկա: Խոյերն ուշադրություն են գրավում խարիզմայի ու ներքին հմայքի շնորհիվ:

Ամենանենգ նշանը Կարիճն է

Աստղակերպի ամենանենգ նշանը Կարիճն է: Եթե այս նշանի ներկայացուցիչը սկսել է վրեժ լուծել, ապա նրան այլևս չես կանգնեցնի: 
Նրանք գործում են ամենախորամանկ մեթոդներով, նրանց դժվար է ինչ-որ բանում կասկածելն ու դիմակազերծելը: Կարիճները ամենաչար ու վտանգավոր թշնամիներն են:

Ամենահավատարիմ նշանը Կույսն է

Ամենահավատարիմ նշանը, ըստ աստղագետների, Կույսն է: Նշանների այս համադրությամբ մարդիկ ձգտում են ողջ կյանքի համար ընկեր գտնել ու շատ բծախնդրորեն են մոտենում իրենց երկրորդ կեսի ընտրությանը: Եվ եթե նրանք արդեն ընտրություն են կատարել, վստահաբար կարելի է ասել, որ երբեք չեն դավաճանի:



Ամենագեղեցիկ նշանը Աղեղնավորն է

Ամենագրավիչ արտաքին ունեցող նշանը Աղեղնավորն է: Այս նշանի մարդիկ բնությունից ներդաշնակ կառուցված ունեն, ինչն էլ նրանց լրիվ իրավունք է տալիս ամենագրավիչը համարվել: Բացի այդ, նրանք միշտ հետևում են իրենց արտաքին տեսքին, ինչն էլ ավելի է ընդգծում նրանց գեղեցկությունն ու ձգողականությունը:

Ամենաբարի նշանը Ցուլն է

Աստղակերպի ամենաբարի նշանը Ցուլն է: Նա չի սիրում վիճել, շփման մեջ միշտ փափուկ ու նրբանկատ է, ինչն էլ նրա բարեհամբույր լինելու ցուցիչն է:

Ցուլերը կարող են անշահախնդիր օգնություն ցույց տալ՝ դրանով մեկ անգամ ևս ապացուցելով, որ նրանք ամենամեծ սիրտն ունեն:

Ամենահաջողակ նշանը Երկվորյակն է

Աստղակերպի ամենահաջողակ նշանը Երկվորյակն է: Հաճախ նրանք ճիշտ ժամանակին ճիշտ տեղում են հայտնվում, ինչն էլ նրանց մյուս նշանների համեմատ ավելի հաջողակ է դարձնում: Երկվորյակներն ի բնե լավատեսներ են, և դա էլ նրանց հաջողության 90 տոկոսն է: Իրենց հաջողակ լինելու շնորհիվ նրանք նաև աստղակերպի ամենաերջանիկ նշանն են:

Ամենաընտանեկան նշանը Խեցգետինն է

Աստղակերպի ամենաընտանեկան նշանը Խեցգետինն է: Այս նշանի ներկայացուցիչների համար ընտանեկան արժեքներն առաջին տեղում են: Նրանք ձգտում են արժանի կյանքի ընկեր գտնել, հարմարավետ տուն ձեռք բերել ու մի տուն լիքը երեխաներ ունենալ: 
Խեցգետինը ամուսնության ու լուրջ հարաբերությունների համար ամենաիդեալական նշանն է:

Ամենաեսասեր նշանը Առյուծն է

Աստղակերպի ամենաեսասեր նշանը Առյուծն է: Չնայած իր առատաձեռնությանն ու բարեհամբույր լինելուն՝ այս նշանի ներկայացուցիչները փաստացի ամեն ինչ անում են իրենց ցանկությունները բավարարելու համար: Նրանք սիրում են ուշադրության կենտրոնում լինել, ինչը լրացնում է նրանց էներգիայի պաշարը: Բացի այդ, Առյուծները շատ են սիրում գովասանքն ու քծնանքը. նման պահերին նրանք իրենց բարձունքում են զգում:

Ամենաշփվող նշանը Կշեռքն է

Ամենաշփվող նշանը համարվում է Կշեռքը: Նրանք պաշտում են զրուցել ու հաճույք են ստանում նոր ծանոթություններից: Երբ նրանք հասարակության մեջ են, իրենց վստահ ու թեթև են զգում: Նրանց համար շատ դժվար է նույնիսկ մեկօրյա միայնությունը տանելը:

Ամենափակ նշանը Այծեղջյուրն է

Աստղակերպի ամենափակ նշանն Այծեղջյուրն է: Թե ինչ կա այս մարդկանց մտքում, պատկերացնելը շատ դժվար է: Նրանք հազվադեպ են ինչ-որ մեկին վստահում իրենց զգացմունքներն ու ապրումները և հաճախ մարդկանց մեջ իրենց անտարբեր ու սառն են պահում:

Ամենահանճարեղ նշանը Ջրհոսն է

Աստղակերպի ամենահանճարեղ նշանը Ջրհոսն է: Այս նշանի ներկայացուցիչները մշտապես նոր գաղափարներ են հղանում: Նրանց մոտ շատ զարգացած է երևակայությունն ու ստեղծագործ մտածողությունը: Բայց երբեմն նրանց իրենց մտահղացումները կյանքի կոչելու համար պակասում է ուժը, այնպես որ՝ նրանց բոլոր հանճարեղ գյուտերն ու նախագծերն այդպես էլ ճանաչում չեն գտնում:




Կիսվել սոցցանցերում
loading...

Комментарии 0

avatar
 
Գովազդ
Loading...
Բաժիններ
Գովազդ
Вход на сайт
Օրացույց
Մենք facebook-ում
Հարցում
Գնահատեք կայքը
Ընդամենը - Всего ответов: 187
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 5
Հյուրեր/Гостей: 5
Օգտատերեր/Пользователей: 0