ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 11619 | 12:00 Ավելացրեց: Moder-003

ԱՐԺԱՆԻՔՆԵՐԸ

Աղեղնավորը հասարակության սիրելին է: Նա անկեղծ է, հմայիչ, պրպտուն խելքով և լավ զարգացած հումորի զգացումով: Աղեղնավորին պետք է ներշնչել, որ ինքը բացարձակ անկախ է, և նա ձեզ ավելի կմտերմանա: Մյուս կողմից էլ նա զգում է շրջապատի լավ վերաբերմունքի կարիքը: Աղեղնավորը կենսախինդ մարդ է, որը հավասարաչափ հաճույք է ստանում և՛ աշխատանքի, և՛ զվարճանքի ժամանակ, իսկ դրանք ինքն էլ ընտրում է: Աղեղնավորն առողջ ապրելակերպի կողմնակից է. զբաղվում է սպորտով, սիրում է շրջագայել: Աղեղնավորին վնաս բերող միակ մեծ թերությունը ավելորդ ուղղամտությունն է. նա ոչ միշտ է համբերատար ու նրբանկատ:

ՀՈՎԱՆԱՎՈՐՈՂ ՄՈԼՈՐԱԿԸ՝ ՅՈՒՊԻՏԵՐ

Հաջողության ու փառքի մոլորակն է: Մարդկանց կանխազգալու և պահը բաց չթողնելու ունակությամբ է օժտում: Յուպիտերի բարեհաջող դիրքի դեպքում մարդ ստանում է ամեն ինչ և ընդհանրապես բախտավոր է: Յուպիտերը Կենդանակերպն անցնում է համարյա 12 տարում (11 տարի և 313 օր): Ղեկավարում է Աղեղնավորին: Յուպիտերի ազդեցությամբ ծնված մարդիկ թեթև են ապրում. սիրում են տոներ ու զբոսանքներ, օժտված են հումորի զգացմամբ, կյանքին լավատեսորեն են նայում: Ազնիվ են ու գթասիրտ, արդարության ջատագով ու պաշտպան: Յուպիտերը երբեք թույլ չի տալիս, որ նրանք վտանգվեն կամ վնասվեն: Սովորաբար շահում են մարդկանց վստահությունը, հաճախ էլ բոլորի սիրելին են:

ՀԱԼՎԵՆ ԱՂԵՂՆԱՎՈՐ Է

Արաբները հալվեն (ալոե) համբերատարության խորհրդանիշ են համարում: Այն զարմանալիորեն ոչ պահանջկոտ ու «կայուն» բույս է, բայց տանել չի կարողանում մարդկային անկայունությունն ու անկազմակերպվածությունը, ընդ որում անկայունությունն ընկալում է բառացիորեն. լավ է զգում բժշկի, ուսուցչի կամ փիլիսոփայի հետ և տանել չի կարողանում դերասանին, երաժշտին ու պոետին: Համապատասխանաբար նրան դուր են գալիս Ցուլը, Կարիճը և Խեցգետինը, չի հավանում Խոյին, Առյուծին և Ջրհոսին: Կենդանակերպի մյուս նշանների հետ հարմարվելու համար նրան ժամանակ է պետք: Հալվեն օժտված է պաշտպանական հատկությամբ: Աֆրիկայում կախում են շքամուտքի վերևում՝ դժբախտությունը հեռու վանելու և հաջողություն ձեռք բերելու համար:

ՆԱԽԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ինտերիեր. Տան ներքին հարդարանքն Աղեղնավորի համար մեծ նշանակություն չունի. նախընտրում է բնությունը, ծայրահեղ դեպքում՝ ամառանոցային տնակը: Իսկ չորս պատի մեջ ոչ մի դեպքում չպետք է նեղ լինի նրա համար. նա տանել չի կարողանում կիսախավարը (առավել ևս՝ խավարը) և թարմ օդի բացակայությունը: Քաղաքային բնակարանում բնության կարոտը կարող է փոքր-ինչ մեղմել սենյակային բույսերի առատությունը: Հյուրասիրությունը. Նախընտրած ուտեստը մսով կարտոֆիլն է (երկուսն էլ՝ խորոված): Սիրում է թարմ միրգ ու բանջարեղեն, անտարբեր չէ ոգելից խմիչքի հանդեպ, բայց ոչ շատ թունդ: Նախընտրած երանգներն են ծովային լազուրը, փիրուզը, դարչնագույնի ու սպիտակի համակցությունը:

ՄԱՐՄՆԻ ԶԳԱՅՈՒՆ ՄԱՍԸ՝ գոտկատեղի և սրբոսկրի շրջանը:

ՏՂԱՄԱՐԴ-ԱՂԵՂՆԱՎՈՐ

Աղեղնավորի կրակը առանձնահատուկ է. այն նման է թույլ վառվող՝ մեկ հանգչող, մեկ բոց տվող ու նորից հանգչող ածուխի: Աղեղնավորը միշտ ինքն է ընտրում նշանակետը: Իսկ այն կարող է լինել և ուղղահայաց, և հորիզոնական դիրքի: Առաջին դեպքում Աղեղնավորն ընտրում է հասարակական դիրքով իրենից բարձր և տարիքով մեծ կնոջ: Երկրորդ դեպքում սերը վերածվում է սպորտի, և Աղեղնավորը դառնում է Դոն ժուան: Աղեղնավորը չի ներում, երբ դավաճանում են իրեն, ընդ որում անկեղծորեն հավատում է, որ կանանց և տղամարդկանց համար կան առանձին-առանձին բարոյականության նորմեր: Ուստի չի հանդուրժում կնոջ խանդն ու ամեն տեսակի սկանդալ:

ԿԻՆ-ԱՂԵՂՆԱՎՈՐ

Կին-Աղեղնավորը ոչ թե երկակի, այլ ուղղակի ազատ բարոյականության կողմնակից է: Նա չի հանդուրժում դավաճանությունը, համարելով, որ եթե մարդը չի կարող հավատարիմ մնալ, ավելի լավ է չամուսնանա: Նա հաճախ այդպես էլ վարվում է՝ օրինական ամուսնության փոխարեն նախընտրելով ազատ սերը: Նա սկանդալներ նույնպես չի սիրում: Ընդհանուր առմամբ կին-Աղեղնավորը բավական ռազմատենչ և ուրախ անհատականություն է, և նրա հետ ապրած կյանքը նման է զվարճալի կրկեսային ծրագրի: Կին-Աղեղնավորը կեսախինդ է, սեքսը նրա համար զվարճանքի աղբյուր է: Նա հիանալի սեռական զուգընկեր է, ունի հարուստ երևակայություն: Ինտիմ մերձեցման պահին ձգտում է առավելագույն հաճույք ստանալ:

ԻՆՉՊԵՍ ՀՐԱՊՈՒՐԵԼ ԱՂԵՂՆԱՎՈՐԻՆ

Բնույթով անկախ Աղեղնավորը գնահատում է անկախ կանանց և խուսափում իրեն պարտադրված մտերմությունից: Պետք չէ նրան ցույց տալ, որ ինչ-ինչ իրավունքներ ունեք նրա նկատմամբ: Նրան գրավում են ինքնատիպ մտածողությամբ և ձևավորված հայացքներով կանայք և տանել չի կարող մանրախնդրությունը: Նա չի սիրում նաև նստել չորս պատերի մեջ, ուստի ստիպված  եք նրան ուղեկցել ամենուր: Աղեղնավորը խորշում է շատ շպարված կանանցից: Նա այնքան է սիրում բնությունը, որ լավ կլինի զգույշ լինեք տարբեր մուշտակներ հագնելիս:

ԾՆՈՂ-ԱՂԵՂՆԱՎՈՐ

Աղեղնավորը եռանդուն է, սիրում է աղմկոտ զվարճանքներ և ամենատարբեր խաղեր, ուստի նրան պաշտում են ոչ միայն սեփական, այլև բոլոր երեխաներն առանց բացառության: Նշաններից Աղեղնավորն ամենից լավ է գլուխ հանում երեխաներից (իսկ դա առանձնահատուկ շնորհք է): Ընդհանրապես Աղեղնավոր-հայրը երբեք չի թողնի, որ իր երեխան ձանձրանա. ոչ միայն կզբաղեցնի նրան, այլև եռանդագին կզարգացնի՝ և ֆիզիկապես, և ինտելեկտուալ առումով: Եվ, որ պակաս կարևոր չէ, ինքն էլ մեծ բավականություն է ստանում դրանից:

ԵՐԵԽԱ-ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐԸ

ակտիվ են, հետաքրքրասեր, մտազբաղ, հաճախ են տարվում սպորտով: Արդարության կատաղի պաշտպան են, բայց բոլորովին հակված չեն մոլեռանդության: Ուրախ բնավորություն ունեն և հումորի զգացմամբ են օժտված: Հազվադեպ են դժվարություններ ստեղծում ծնողների համար, եթե իհարկե, վերջիններս չեն փորձում սահմանափակել իրենց:

ԱՂԵՂՆԱՎՈՐԻՆ ՀԱՐՄԱՐ ԵՆ...

  • Եթե ցանկանում եք ձեզ լրացնող մեկին, և ձեր գաղափարների իրականացում, ընտրեք Երկվորյակներին: Դա համապատասխանում է աստղագուշական կանոններին:
  • Եթե փնտրում եք ձեր նմանակին, երկուստեք եսասիրություն, սիրեք ձեր նշանը՝ Աղեղնավորին: Դա հարազատ հոգիների անխախտ դաշինք է:
  • Եթե ձեզ անհրաժեշտ է աջակցություն, խորհուրդ ու հենարան, ամուսնացեք Կույսի հետ:
  • Եթե մեծահոգի եք, ինքներդ եք ուզում օգնել, կարեկցել, ձեր կյանքը կապեք Ձկների հետ:
  • Եթե թեթևամիտ եք, սիրում եք բարձրաշխարհիկ շրջապատ, եթե սրամիտ եք, նրբաոճ, սնոբ ու էսթետ, ընտրեք Խոյին:
  • Եթե ուզում եք խարխափել ցանկասիրության ծանծաղուտներում, չեք վախենում տառապելուց և պատրաստ եք ենթարկվել սիրելիին, միացեք Խեցգետնի հետ:
  • Եթե ուզում եք սիրվել սիրառատ ու կրքոտ, ցանկանում եք, որ ձեզ պաշտեն ու երկրպագեն, ամուսնացեք Ցուլի հետ:
  • Եթե չեք խուսափում անկայունությունից ու բանավեճերից և սեր-ընկերություն երկվությունից, միացեք Կշեռքին: Ձեզ ամեն դեպքում խորն ու երկարատև զգացումներ են սպասվում:

ԻՆՉՊԵՍ ՁԵՐԲԱԶԱՏՎԵԼ ԱՂԵՂՆԱՎՈՐԻՑ

Ամեն օր սկանդալ սարքեք, ընդ որում պատրվակն այնքան էլ կարևոր չէ, պահանջեք, որ շուրջօրյա նստի չորս պատերի մեջ՝ ձեր հետ, և դադարեք ձեզ հետևել. ոչ մի տղամարդ և հատկապես Կույսն ու Աղեղնավորը, տանել չեն կարողանում փնթի կանանց:
Աղեղնավորին ամենից շատ բարկացնում է մանրախնդրությունը և անկարգությունը: Հետևաբար ամենօրյա վիճաբանությունն այն բանի շուրջ, թե ով վերջապես պետք է միշտ դատարկի մոխրամանը՝ շուտով կձանձրացնի նրան և նրա մեջ կհարուցի նոր կողակից փնտրելու ցանկություն:

Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 11619 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: աստղակերպի նշանները, Աղեղնավոր | Վարկանիշ: 4.6/7