ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 10936 | 20:00 Ավելացրեց: Moder-003

ՑՈՒԼ ԱՐԺԱՆԻՔՆԵՐԸ

Աշխատասեր է ու ազնիվ և հարգանքի է արժանանում: Կարողանում է փող աշխատել: Համբերատար է, մարդկանց ընդունում է այնպես, ինչպես կան: Արտաքուստ թվում է, թե նա միայն դատողությամբ է առաջնորդվում, սակայն հոգու խորքում չափազանց զգացմունքային է, ինչը ոչ մեկին ցույց չի տալիս: Անչափ կապված է ընտանիքին, ընկերներին, և մտերիմները գիտեն, թե որքան մեղմ ու անմիջական է նա: Բայց եթե զայրացրիր՝ հիշաչար է ու ցլի պես կատաղի:

ՀՈՎԱՆԱՎՈՐ ՄՈԼՈՐԱԿԸ՝ ՎԵՆԵՐԱ 

Սիրո հովանավորն է: Բայց ոչ միայն՝ «սեքսուալ» կամ զուգընկերոջ հանդեպ սիրո: Խոսքը ընդհանրապես սիրո մասին է՝ մարդկանց հանդեպ սիրո: Այսինքն, Վեներան է ուղղորդում շփվելու, համագործակցելու, հոգևոր մտերմության, մի խոսքով՝ մարդու հանդեպ սիրո մեր ձգտումը: Հոգևոր ու նյութական մեր արժեքները ևս Վեներայի ոլորտն են: Նա Կենդանակերպն անցնում է 255 օրում: Ղեկավարում է Ցուլին և Կշեռքին: Վեներայի ազդեցությամբ ծնված մարդիկ նախ և առաջ օժտված են սիրելու և սիրվելու ունակությամբ: Հիմնականում գեղեցիկ են, հրապուրիչ, նազելի: Հաճախ ֆինանսական հաջողության են հասնում, համենայն դեպս նրանց մեջ չքավորներ չկան: Երբեմն ծայրահեղության մեջ են ընկնում, համադամասեր են, շռայ, մեկ-մեկ էլ՝ թեթևսոլիկ:

ԲՈՒՅՍԸ՝ ՖԻԿՈՒՍ

Շատերին լավ ծանոթ ֆիկուսը բավական հավասարակշռված ու հանդարտ բույս է: Այն միշտ նույնացվում է ընտանեկան օջախի և հարմարավետության հետ: Թերևս, այդ հանգամանքը չպետք է մեզ մոլորության մեջ գցի, քանի որ ֆիկուսը փոքր սենյակում վատ է անդրադառնում մարդու վրա և միշտ պահանջում է էներգետիկ միջավայրի իր «բաժինը», միաժամանակ, այսպես ասած, «հախրելով» մարդու բաժին էներգիան: Արդյունքում մարդը զգում է էներգետիկ սով, որն արտահայտվում է կենսական ուժերի կտրուկ անկումով: Բայց նույն այդ հանգամանքն էլ բարենպաստ է անդրադառնում ընդարձակ տարածքներում, որտեղ ֆիկուսը կարգավորում է մարդկանց, մասնավորապես՝ Կույսի, Երկվորյակների, Այծեղջյուրի և Խեցգետնի էներգետիկ բալանսը: Խոյն ու Աղեղնավորը պետք է խուսափեն ֆիկուսից ոչ միայն սեփական տանը, այլև ամենուր: Կշեռքի հետ ֆիկուսը խաղաղ գոյակցում է:

ՆԱԽԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ինտերիեր. Կանաչ գույնի առատություն, որը կապահովեն սենյակային բույսերը: Դրանց դիտելը մեծ բավականություն է Ցուլի համար: Դրանք նաև հարմարավետություն են ստեղծում, ինչը Ցուլի համար կենսականորեն կարևոր է: Տունը նրա համար խաղաղ հանգրվան է, հարմարավետ բույն, ուր տաք է, լուսավոր, փափուկ ու հարմար: Հատկապես կարևոր է խոհանոցը, քանի որ Ցուլը համադամասեր է:

ՄԱՐՄՆԻ ԶԳԱՅՈՒՆ ՄԱՍԵՐԸ - Պարանոցն ու կոկորդն են:

ՀՅՈՒՐԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ

Նա սիրում է նրբաճաշակ, առատ համեմված, բարկահամ խորտիկներ, նրան հաճելի է սեղանի անբասիր սպասքադրումը: Նա ինքն էլ գերազանց խոհարար է, և համարձակ կարող եք հետևել նրա խորհուրդներին: Գինիների մեծ գիտակ ու գնահատող է:

ՑՈՒԼ-ՏՂԱՄԱՐԴ

Երազում է սիրո մասին, իսկ երբ սիրում է, ժամանակ է պետք, որ բացվի: Կիրքը հասունանում է դանդաղ, աստիճանաբար, բայց հետո նա շատ հախուռն է դառնում: Սիրելին պիտի ամբողջովին իրենը լինի, և ինքն էլ նրան է նվիրվում ինքնամոռաց: Նա այնքան էլ հնարամիտ ու նրբաճաշակ չէ, բայց անսահման կրքոտ է: Սեքսի ժամանակ զուգընկերուհուն ազատ է թողնում: Ատում է կեղծիքը: Սովորաբար մինչև ծերությունը պահպանում է լավ կազմվածքն ու սեռական կարողությունները:

ՑՈՒԼ-ԿԻՆ

Կատարյալ կին է ու մայր, զգայուն, նուրբ ու կրքոտ սիրուհի: Պաշտում է գեղեցիկն ու ընտիրը, նորության է ձգտում: «Տոնի այդ սպասումը» փոխանցվում է նաև իր հետ լինելու երջանկությունն արժանացած տղամարդուն: Ունակ է մեծագույն հաճույք պարգևելու: Հաճույքների հանդեպ սերը Ցուլ-կնոջը միշտ փոփոխությունների է դրդում, և երբ տղամարդն այլևս իրեն հետաքրքիր չէ, ոչ մի ուժ նրան չի ստիպի մնալ այդ տղամարդու կողքին: Այսպիսով նրա սիրեցյալ լինելը մեծ երջանկություն է, բայց «փորձաշրջանը» ոչ բոլորը կարող են հաղթահարել:

ՑՈՒԼԻՆ ՀՐԱՊՈՒՐԵԼԸ

Նախ պետք չէ խաղալ նրա զգացմունքների հետ, առավել ևս՝ սիրաբանել ուրիշ տղամարդու հետ: Խանդելը՝ կխանդի, բայց հետևանքները վատ կլինեն: Ցուլն այդ ամենը լուրջ կընդունի և կկատաղի: Դա այն դեպքում, երբ դուք արդեն իր զուգընկերուհին եք: Իսկ եթե խոսքը նախնական մտերմության մասին է, ապա նա կգերադասի հեռու մնալ նման թեթևամիտ կոկետուհուց, որն ինքն էլ չգիտի, թե ինչ է ուզում: Ցուլն իր ուզածը լավ գիտի: Նրան պետք է պաշտող կին, լսող երեխաներ, հավատարիմ ընկերներ, տնային կարգուկանոն: Եթե պատրաստ չեք այդ ամենին, ուրիշին հրապուրեք: Եթե պատրաստ եք՝ «ձեռք բերեք» Ցուլին և պարգևատրված կլինեք ողջ կյանքում:

ՑՈՒԼ-ԾՆՈՂ

Ամենաուշադիր և հոգատար, բայց նաև՝ ամենապահանջկոտ ծնողներն են: Երեխաներին ուզում են փոխանցել իրենց իսկ արժանիքները՝ ազնվությունը, նպատակասլացությունը, տրամաբանելու ունակությունը: Նրանք երբեմն մոռանում են, որ երեխաներին դաստիարակելուց բացի նրանց պետք է նաև ինքնահաստատման ու ստեղծագործական ունակությունների բացահայտման հնարավորություն տալ:

ՑՈՒԼ-ԵՐԵԽԱ

Ցուլ-երեխա ունենալը մի առանձին հաճույք է, եթե իհարկե բավականաչափ համբերատար եք: Փոքրիկ Ցուլիկը միշտ առողջ է, բարեհոգի, աշխատասեր ու կարգապահ: Բայց չարժե նրան շեղել իր ընտրած ուղուց կամ թեկուզ ստիպել արագ շարժվել: Ցուլին դեռ մանկուց տրված է իր ուղին ու իր տեմպը:

ՑՈՒԼԻՆ ՀԱՐՄԱՐ ԵՆ ...

  • Եթե ուզում եք ձեզ լիովին լրացնող ու մտահղացումները իրականացնելուն նպաստող կողակցի, ընտրեք Կարիճին: Նման ամուսնությունը համապատասխանում է հորոսկոպի կանոններին:
  • Եթե փնտրում եք ձեր պես եսասեր մեկին, ընտրեք Ցուլին: Դա հոգեհարազատ մարդկանց սերտ միություն է:
  • Եթե ձեզ պետք է աջակցություն, լավ խորհրդատու և հուսալի հենարան, ամուսնացեք Ջրհոսի հետ:
  • Եթե մեծահոգի եք ու ինքներդ եք սփոփել ուզում, ձեր կյանքը կապեք Առյուծի հետ:
  • Եթե թեթևամիտ եք ու սիրում եք փայլ ու աշխարհիկ հավաքույթներ, եթե դուք սրամիտ եք, նրբաոճ և փոքր-ինչ սնոբ ու գեղագետ, ամուսնացեք Կույսի հետ:
  • Եթե ուզում եք խճճվել մարմնական սիրո սարդոստայնում և չեք վախենում տառապելուց, եթե դեմ չեք դառնալ սիրո ստրուկ (կամ ստրկուհի), ընտրեք Աղեղնավորին:
  • Եթե ցանկանում եք, որ ձեզ սիրեն հուզավառ ու կրքոտ սիրով, որ ձեզ երկրպագեն և պաշտեն, եթե ուզում եք ըմբոշխնել ձեր ցանած կրքի սերմերի պտուղները՝ մնալով անտարբեր դիտորդի դերում, ուրեմն Կշեռքից հարմար ոչ մեկին չեք գտնի:
  • Եթե ձեզ դուր են գալիս սրամտության ցայտուն օրինակներ, անկայուն իրավիճակ ու սերը մտերմությունից տարանջատող սահման, միացեք Ձկների հետ: Ընդ որում, այդ զգացումը կարող է լրջանալ և երկարաձգվել:

ԻՆՉՊԵՍ ՁԵՐԲԱԶԱՏՎԵԼ ՑՈՒԼԻՑ

Դադարեք ուտելիք պատրաստել, շաբաթը մեկ տեղից-տեղ փոխեք կահույքը, կոկետություն արեք բոլոր ծանոթ-անծանոթ տղամարդկանց հետ, նրա ամեն մի խոսքին ի պատասխան ասեք տասը ու բոլորն էլ՝ հակաճառություն: Փոխեք ձեր ոճը. ներկեք մազերն ավելի հաճախակի, հագուստն ու սանրվածքը պետք է լինեն էքստրեմալ-երիտասարդական, ճչացող երանգների և ձևերի: Հաճախ նրան ստիպեք ձեզ «լույս աշխարհ» տանելու (նախընտրելի են աղմկոտ ակումբային երեկույթները): Եթե նա համառում է, դուռը շրխկացնելով մենակ գնացեք զվարճանալու: Երեք օր անց, երբ հարբած ու սիգարը բերանումդ կվերադառնաք, իրար վերջին անգամ կտեսնեք. նա ձեր անունն անգամ հիշել չի ուզի:

Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 10936 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: աստղակերպի նշանները | Վարկանիշ: 5.0/7