ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 9600 | 12:00 Ավելացրեց: Moder-003

ԱՐԺԱՆԻՔՆԵՐԸ

Օդի տարերքը տարբեր նշանների համար տարբեր է: Ջրհոսը ստեղծվել է քամուց, ամպերից և երկնային բարձունքի օդից, և «ճախրում է օդում» արտահայտությունը հենց նրա մասին է ասված: Արդուհանդերձ Ջրհոսը ուժեղ անհատականություն է՝ իր բազմաբնույթ հետաքրքրություններով: Իրական հոգևոր արժեքները նրա համար ավելի կարևոր են, քան ամբոխի բարյացակամությունը: Ջրհոսը շատ արդարամիտ է, տանել չի կարողանում կեղծիքն ու վեճերը, միշտ աշխատում է դիվանագետ լինել, բայց ոչ երեսպաշտ: Բացի այդ, Ջրհոսը ողջախոհ է և խրախուսում է լավ մտահղացումները:

ՀՈՎԱՆԱՎՈՐՈՂ ՄՈԼՈՐԱԿԸ` ՈՒՐԱՆ

Այս մոլորակն անցնում է Կենդանակերպը 83 տարում և Պլուտոնի ու Նեպտունի հետ ազդում է ամբողջ ժողովուրդների ու սերունդների ճակատագրի վրա: Նրա ազդեցությամբ են տեղի ունենում բոլոր դժբախտ պատահարները, աղետները, պատերազմները և այլն: Ուրանը կործանման ու վերաստեղծման մոլորակն է: Լավագույն դեպքում խթանում է մարդու ինքնակատարելագործումն ու ինքնավերլուծությունը, վատթարագույն դեպքում՝ ինքնաոչնչացման դրդում: Կառավարում է Ջրհոսին: Այս փոքրիկ, հեռավոր մոլորակն ամեն ինչ գլխիվայր է շրջում: Իր ենթականերին հեղափոխական, նորարար ու գյուտարար է դարձնում: Այս մարդիկ քանդում են բոլոր ավանդույթները, նորի մոլեգին ձգտում ունեն: Եթե ճամփորդում են՝ նոր երկրներ են հայտնաբերում, եթե կրոնով են տարվում, նոր աղանդներ են ստեղծում... Որտեղ հայտնվում են, քաոս են ստեղծում, բայց հենց նրանց շնորհիվ է մարդկությունը ոտք դնում զարգացման նոր աստիճանի:

ԲՈՒՅՍԸ՝ ՀԱԶՐԵՎԱՐԴԸ ՋՐՀՈՍ Է

Հազրեվարդը (ռոզմարին) «թեթևսոլիկ» բույս է՝ փշատերևի թույլ հոտով: Նրա բույրը հանգստացնում է բռնկվողներին, վանում է վախը, տագնապը, օգնում անքնության դեպքում: Օգտակար է մտավոր աշխատանքով զբաղվողների համար: Ջրհոս-հազրեվարդը լավ է «վերաբերվում» Կենդանակերպի բոլոր նշանների մարդկանց, բայց ավելի լավ է զգում Խոյի, Առյուծի, Աղեղնավորի, Կարիճի հետ:

ՆԱԽԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Ինտերիերը. Հարմարավետություն առանց ավելորդության: Իսկ Ջրհոսի համար ավելորդ են և զանգվածեղ կահույքը, և՛ պաճուճազարդ մանրուքները, և՛ բյուրեղապակին, և՛ թավշյա ծոպավարագույրները: Բոլոր առարկաները պետք է հնարավորինս աննկատ լինեն, որ նրա հոգեվիճակի վրա չազդեն և ուշադրությունը չշեղեն ձեզնից կամ իր ներաշխարհից:
  • Հյուրասիրությունը. Նրա նախասիրած ուտելիքների մասին դժվար է խոսել: Նա կարող է «պաշտել» հում մսալցոնը, սառը կաթը, բանանի կաթնաշոռով նախաճաշը և այլն: Մեկ էլ տեսար՝ հաճույքով կհամտեսի արջամիս կամ նման մի բան: Շատ Ջրհոսներ միայն էկոլոգիապես մաքուր մթերքով են սնվում:

ՄԱՐՄՆԻ ԶԳԱՅՈՒՆ ՄԱՍԵՐԸ

Գլուխը և կոճերը:

ՏՂԱՄԱՐԴ-ՋՐՀՈՍ

Կիրքը կարող է խանգարել Ջրհոսին: Նա բավական բարդ և միաժամանակ թեթև բնավորություն ունի: Բուռն կրքերով և զգացմունքային կանայք ձգտում են մտերմանալ հենց տղամարդ-Ջրհոսի հետ, թեև դա անիմաստ ջանք է, քանի որ վերջինս չի բավարարում իրեն նվիրված կնոջ պահանջմունքներն ու ցանկությունները: Բայց ոչ այն պատճառով, որ անկարող է, այլ որովհետև անտարբեր է սեքսի հանդեպ: Եթե նա գայթակղվի որևէ կնոջով, միևնույն է, ոչ մեկին մինչև վերջ չի պատկանի:

ԿԻՆ-ՋՐՀՈՍ

Կին-Ջրհոսը գրեթե չի տարբերվում տղամարդ-Ջրհոսից: Իր կանացիությամբ հանդերձ նա չափազանց անկախ է ընտանիքի մայր լինելու, չափազանց անտարբեր՝ սիրուհի լինելու և չափազանց թեթևամիտ ու ծույլ՝ կին լինելու համար: Ընդ որում, նա առանձնապես աչքի չի ընկնում սեռական բուռն երևակայությամբ: Նա նախըտրում է կարգուկանոնն ու գեղեցկությունը, հետևաբար հիանալի է կազմակերպում սիրային ժամադրությունը և ստեղծում հիրավի ինտիմ մթնոլորտ: Բայց սա միակ գործուն տպավորությունն է, որ Ջրհոսը թողնում է սիրեցյալի վրա:

ԻՆՉՊԵՍ ԳԱՅԹԱԿՂԵԼ ՋՐՀՈՍԻՆ

Դա բավական դյուրին գործ է, քանի որ նա առհասարակ հետաքրքրվում է ամենքով և ամեն ինչով: Ձեր բնավորության ցանկացած արտառոց գիծ կգրավի նրա ուշադրությունը: Բացի կանացիության ձգող ուժից, նրան կհետաքրքրի ձեր ճկուն աշխարհայացքը, լայնախոհությունն ու նպատակասլացությունը: Մի խոսքով մյուսներից ցանկացած աննշան բանով տարբերվելու դեպքում դուք կհետաքրքրեք տղամարդ-Ջրհոսին: Թեև պետք չէ հուսալ, որ նրան ձեզ կկապեք առհավետ: Նման ցանկացած լուրջ մտադրություն կվանի նրան: Ամենակարևորը՝ փորձեք աչքի ընկնել ձեր հագուկապով, և նա կնկատի ձեզ:

ԾՆՈՂ-ՋՐՀՈՍ

Ջրհոսը սովորաբար ընկերական է զավակների հետ, կարողանում է համոզել ու պայմանավորվածության գալ: Նա բազում հետաքրքրություններ ունի և դրանք փոխանցում է երեխաներին, այնպես, որ վերջիններս ծնողների հետ չեն ձանձրանում: Միակ թերությունն այն է, որ այդ հետաքրքրությունները կարող են այնքան շատ լինել, որ պարզապես ժամանակ չմնա երեխաներով զբաղվելու:

ԵՐԵԽԱ-ՋՐՀՈՍ

Հիմնականում անսովոր են: Մանուկ հասակից հակում ունեն փիլիսոփայելու, միաժամանակ աշխույժ են ու նպատակասլաց: Նրանց վրա ոչ մի դեպքում չի կարելի ճնշում գործադրել, բայց և աչքաթող անել էլ պետք չէ. պարզապես հարկավոր է զգուշորեն օգնել՝ կողմնորոշվելու նախասիրությունների հարցում:

ՋՐՀՈՍԻՆ ՀԱՐՄԱՐ ԵՆ...

  • Եթե ուզում եք, որ ձեզ ամբողջովին լրացնեն և օգնեն իրականացնել մտահղացումները, ընտրեք Водолей: Այդ միությունը լիովին համապատասխանում է աստղագուշական կանոններին: tԵթե ուզում եք ձեր նմանին, երկկողմանի եսասիրություն, ընտրեք ձեր նշանին՝ Ջրհոսին: Դա հարազատ հոգիների սերտ միություն է:
  • Եթե ձեզ պետք է աջակցություն, խորհուրդ և հենարան, ամուսնացեք Կարիճի հետ:
  • Եթե մեծահոգի եք և ինքներդ եք ուզում օգնել, սփոփել՝ կյանքը Ցուլի հետ կապեք:
  • Եթե թեթևամիտ եք, սիրում եք փայլ, բարձրաշխարհիկ շրջապատ, եթե սրամիտ եք, նրբաճաշակ, մի քիչ էլ սնոբ ու էսթետ, ամուսնացեք Ցուլի հետ:
  • Եթե ուզում եք խարխափել ցանկասիրության ճիրաններում և չեք վախենում տառապելուց, եթե պատրաստ եք հանձնվել սիրելիի իշխանությանը և ոտքից գլուխ ենթարկվել նրան, միացեք Կույսի հետ:
  • Եթե ուզում եք, որ ձեզ սիրեն կրքոտ ու հուզավառ, որ ձեզ պաշտեն ու խոնարհվեն ձեր առջև, իսկ ինքներդ յոլա եք գնում միայն սեփական անձի հանդեպ սիրով, եթե շոյվում եք ձեր իսկ ցանած կրքի պտուղները վայելելուց, իսկ ինքներդ անտարբեր եք, ապա ամենահարմար զույգը Խեցգետինն է:
  • Եթե ձեզ դուր են գալիս սրամիտ խոսքուկռիվները, անկայունությունը, ընկերություն-սեր խառնաշփոթը, ապա ամուսնացեք Աղեղնավորի հետ: Այդ զգացմունքն, այնումենայնիվ, կարող է երկարատև ու խորը լինել:

ԻՆՉՊԵՍ ԱԶԱՏՎԵԼ ՋՐՀՈՍԻՑ...

Բայց համոզվա՞ծ եք, որ նա ձեր կողքին է: Իջեք հողին. դա լիովին բավական է: Իսկ նա կշարունակի ճախրել իր երկնքում, ասես ոչինչ էլ չի պատահել: Եթե ավելի գործնական խորհուրդների եք սպասում, ապա փորձեք հետևյալը. սկսեք ապրել խիստ ռեժիմով՝ առանց չնչին շեղումների: Համառորեն պահանջեք, որ ձեր Ջրհոսը հանգամանալից զեկուցի, թե որտեղ, երբ և ինչու է գնացել. ոչ մի վայրկյան նրան առանց վերահսկման մի թողեք: Երբ երեկոյան վերադառնա՝ իր նոր մտահղացումը ձեզ հայտնելու մտքից խանդավառված՝ նստեցրեք նրան հեռուստացույցի առջև. թող ձեզ հետ նայի ձեր «սիրելի» սերիալը ու հնդկաձավար մաքրի: Ամենայն հավանականությամբ, վաղը դուք դրանով կզբաղվեք միայնակ:

Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 9600 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: Ջրհոս | Վարկանիշ: 5.0/11