ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
| |
Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 10623 | 12:00 | |
ԱՐԺԱՆԻՔՆԵՐԸ Չկա ավելի բարդ մի սիրտ, ինչպիսին Ձկներինն է: Նա ապրում է ամենուր և ոչ մի տեղ: Նա ապրում է իր ներքին օրենքներով, իր ներքին աշխարհում՝ որ լի է խորհրդավորությամբ, միստիկայով ու կախարդանքով: Նա տեսնում է բոլորին ու բոլորի խորքը, բայց ոչ՝ ինքն իրեն: Նա կարող է օժտված լինել հզոր վերլուծական խելքով, բայց դա երբեք չի ազդում նրա արարքների և, ամենակարևորը՝ զգացմունքների վրա: Ձկների բնորոշ հատկանիշը բնավորության երկվությունն է. մի կողմից նա զգայուն է ու երազկոտ, մյուս կողմից՝ աշխատասեր, կարգապահ, նույնիսկ փոքր-ինչ մանրախնդիր: Նա պահպանողական է, չի սիրում նորություն և տանել չի կարող փոփոխությունները: Սիրում է միայնակություն, բայց և ուրիշի գաղտնիքների հուսալի պահապան է: Շատերն են նրան գաղտնիք վստահում: Իսկ իր գաղտնիքները չգիտի ոչ ոք: ՀՈՎԱՆԱՎՈՐՈՂ ՄՈԼՈՐԱԿԸ՝ ՆԵՊՏՈՒՆ Ամենախորհրդավոր ու մոգական մոլորակն է: Արվեստի սեր ու օկուլտ գիտությունների ունակություն է պարգևում: Անբարենպաստ դիրքի դեպքում մարդու մեջ զարգացնում է ստախոսությունը, անզգայականությունը, խաբեության ու գողության հակումը: Բարենպաստ դիրքի դեպքում՝ պայծառատեսությունը, նրբինությունը, հանճարեղությունը: Նեպտունն անցնում է Կենդանակերպը 163 տարում և 253 օրում: Ղեկավարում է Ձկներին: Այս մոլորակի ազդեցության տակ են բոլոր մոգական, միստիկական, կախարդական երևույթները: Նեպտունի ազդեցության տակ ծնված մարդիկ շրջապատին լավագույն դեպքում «այնքան էլ նորմալ» չեն թվում: Իսկ վատթարագույն դեպքում սրանք խենթեր են, դժոխքի ծնունդներ, հալածականներ ու չհասկացվածներ: ԲՈՒՅՍԸ՝ ՀԱԿԻՆԹ Կամավոր, նրբին, անկանխատեսելի, նրբաբույր բույս է: Այն սակավաթիվ ծաղիկներից է, որ մարդու էներգետիկայի վրա չի ազդում: Այդ պատճառով էլ նրա հետ հեշտ է: Հակինթի սեփական էներգիան նոսր է, անձև, թարմացնող, օզոնի նման: Նրա հետ քեզ զգում ես այնպես, ինչպես անձրևից հետո: Ընդ որում, Կենդանակերպի բոլոր նշանների վրա է նա այդ ազդեցությունը թողնում: Ձկներ մարդը ևս ոչ մեկի նյարդերի վրա չի ազդում: Որոշ աղբյուրներում հակինթը Կույս է համարվում, քանի որ ավանդաբար այն մտքերի ու նպատակների մաքրություն է խորհրդանշում: Եվ, ի դեպ, Կույսն ու Ձկները մոտիկ են իրար, այնպես, ինչպես Կենդանակերպի ցանկացած երկու հակադիր նշան: Կույսի՝ շրջապատի համար ծանր համարվող հատկությունները (քննադատական վերաբերմունք, մանրախնդրություն) Կույս-ծաղիկը, բնականաբար, չի դրսևորում: ՆԱԽԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Պետք է շատ բույսեր լինեն, պատերին՝ բազմաթիվ նկարներ. և՛ դասական, և՝ աբստրակտ, էլ ավելի լավ է՝ իմպրեսիոնիստական: Բոլորովին պարտադիր չեն մաքրությունն ու կարգուկանոնը: Տղամարդ-Ձկների կացարանը զուրկ է այդ արժանիքներից: Անպետք իրեր՝ որքան ասես. դրանք ռոմանտիկ երազանքներ են ծնում, հուշեր արթնացնում: Հյուրասիրությունը. նախ և առաջ ծովամթերք, ցանկալի է՝ էկզոտիկ: Տարբեր նրբահամ սոուսներ: Թեթև գինի, բայց մեծ քանակությամբ: Օգտակար է երկաթի մեծ պարունակությամբ մթերքը. ավելուկ, չամիչ, ծաղկակաղամբ, կաթնուկ, ծովաբողկ և այլն: ՄԱՐՄՆԻ ԶԳԱՅՈՒՆ ՄԱՍԸ ներբանն է: ՏՂԱՄԱՐԴ-ՁԿՆԵՐ Նա ընկղմված է սիրո մեջ, ինչպես նավն է սուզվում ծովային խորխորատը: Կարելի է ասել՝ ամենուժգին սիրո ընդունակ է միայն նա: Ամենից նվիրված, հավատարիմ ու քնքուշ սիրեկանն է, հաճախ՝ խիստ զգացմունքային ու կրքոտ: Բայց նրա հետ ապրելը դժվար է: Երբեմն թվում է, թե նա մեր երկիր է ընկել այլ մոլորակից կամ այլ ժամանակից է հայտնվել՝ հեռավոր անցյալից, իսկ գուցե՝ ապագայի՞ց... Տանել չի կարող ամենաչնչին բռնությունն անգամ. իր վրա գործադրված լինի, թե ուրիշների: Ուստի ինքը ոչ մեկին չի հրապուրում և չի պատասխանում նրա հրապուրանքներին, մինչև չհամոզվի, որ իրոք հավանում է: Երբեք չի մոռանում, որ «կինը ականջներով է սիրում», և անգամ նրա խոսքերն էլ հերիք են, որ կինը հեշտանքի հասնի: Իհարկե, դա նրա միակ սեքսուալ շնորհքը չէ: Ինտուիցիայի շնորհիվ Ձկները հիանալի զգում է զուգընկերուհու ցանկությունները, ինչը նրան թույլ է տալիս հրաշալի սիրեկան լինել: ԿԻՆ-ՁԿՆԵՐ Չափազանց ռոմանտիկ է, հաճախ ապրում է մտացածին (նույնիսկ՝ «երազածին») աշխարհում՝ սպասելով հիասքանչ արքայազնին: Նա պատրաստ է խոնարհվել և նույնիսկ երկրպագել, բայց միայն՝ իդեալին և ոչ՝ իրական մարդուն: Երբ բանը անկողնուն է հասնում, հարուստ երևակայությունը նրան չի օգնում: Նա սպասում էր վերերկրային հաճույքի, ուստի հիասթափվում է: Նրա զուգընկերոջը նույնպես հաճախ հիասթափություն է սպասում, և ոչ անհիմն. մերձեցման ժամանակ կին-Ձկներն իրեն խիստ պասիվ է պահում, այնքան էլ բուռն խառնվածք չունի և, բացի այդ, տրամադրված է հաճույք ստանալու, ոչ թե՝ տալու: Ամուսնանալով նա հաճախ է դավաճանում ամուսնուն: Ընդ որում՝ ոչ իրեն, ոչ էլ ամուսնուն հասկանալի չէ, թե ինչու է այդպես վարվում: ԻՆՉՊԵՍ ՀՐԱՊՈՒՐԵԼ ՁԿՆԵՐԻՆ Նախ պետք է նրան հասկացնեք, որ ձեզ դուր է գալիս, քանի որ նա այնքան փափկանկատ է, որ նույնիսկ իր խորաթափանցությամբ հանդերձ չի կարող վստահ լինել այդ հարցում: Անչափ զգայուն խառնվածք ունի, և ձեր ամենաչնչին աննրբանկատությունն անգամ կարող է խոցել ու վանել նրան: Ատում է նաև մանրախնդրությունը, նրան բոլորովին չեն հետաքրքրում կենցաղային հարցերը: Նրա հետ կարող եք երազել, կարող եք շփվել հեռազգայորեն, անխոս՝ ձգտելով չվանել զգացմունքային հոգեհոսքերը, չկտրել անտեսանելի նուրբ լարը: Ռոմանտիկ տղամարդ-Ձկները գերադասում է ռետրո ոճը: Ծայրահեղ դեպքում՝ ձեր հագուկապի մեջ ոչ մի ավելորդություն չպետք է լինի: Գերադասում է հանգիստ գույները, հատկապես՝ մանուշակագույն ու շուշանագույն երանգները: ԾՆՈՂ-ՁԿՆԵՐ Ձկներին հաճախ թվում է, թե մանուկ հասակում ինքը շատ բաներից զրկված է եղել: Ուստի ձգտում է իր զավակներին բացարձակ երջանիկ մանկություն ապահովել: Ցավոք, մանկավարժական ընդունակություններ չունի, փոխարենը պաշտում է երեխաներին՝ աստվածացնելու չափ: Իր «ձկնիկին» ոչինչ չի կարող մերժել: Ուստի հաճախ երես է տալիս: ԵՐԵԽԱ-ՁԿՆԵՐ Հաճախ ստեղծագործական շնորհքով ու փայլուն ինտելեկտով է օժտված: Կամային է և, միաժամանակ, անվստահ, տրամադրությունն էլ հաճախ փոխվում է: Ուստի եթե ձեր երեխան Ձկներ է, համբերատար եղեք և անվերջ վեճերի մեջ մի ընկեք՝ հաստատելու համար ձեր ճշմարտացիությունը: Եթե կարողանաք գոյակցել ձեր փոքրիկի հետ՝ հետաքրքիր զրուցակից ու հուսալի ընկեր ձեռք կբերեք: ՁԿՆԵՐԻՆ ՀԱՐՄԱՐ Է...
ԻՆՉՊԵՍ ՁԵՐԲԱԶԱՏԵԼ ՁԿՆԵՐԻՑ Պահանաջեք, որ նա կարգուկանոն հաստատի (սենյակում, սեփական զգացմունքներում, ապագա ծրագրերում և այլն), միշտ նրան հիշեցրեք, որ ինքը պարտական է ձեզ ու վերջ: Ասեք օրինակ՝ «Էլ այդպես չանես...», «Ես քեզ տանել չեմ կարող...»: Վատ չի լինի նաև մի օր ընթրիքի ժամանակ քննարկել նրա այս կամ այն ընկերոջ եկամուտները («Էդ որտեղի՞ց դրան էդքան փող» և այլն) կամ երբ նա սկսում է խոսել բարձր մատերիաներից՝ ճակատագրի, Աստծո, մոլորակների ազդեցության մասին, զզվանքով փնչացրեք. «Էլի սկսեց իր քարոզները...»: Նա կհեռանա անաղմուկ ու աննկատ՝ անգլիական ձևով, ու այլևս չի վերադառնա... |
|