ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հորոսկոպների համադրություն. 27 ապրիլ
Բաժին: Հորոսկոպների համադրություն | Դիտումներ: 456 | 18:00 Ավելացրեց: armenlur

Շաբաթ. 27 ապրիլ։ Տարվա 118-րդ օրն է, 17-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 247 օր։ 

  • Շաբաթ օրը նպատակահարմար է կարգավորել կուտակված խնդիրները, ծրագրեր կազմել հաջորդ օրերի համար:
  • Շաբաթ կազմած ապագայի ծախսերը, ինչպես նաև բիզնես-ծրագրերը ավելի հաճախ հաջողվում են:
  • Գործնական հանդիպումները պետք չէ հետաձգել կիրակի: 

Հին հայկական տոմարով 4979 թվականն է։ Ամսանունը՝ Ահեկան (30 օր՝ 8 ապրիլ - 7 մայիս)։ Օրանունը՝ Վահագն։ Շաբաթվա օրանունը՝ Երևակ (Սատուրն)։

  • Արևային և լուսնային ժամերը տրված են ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք:

Ապրիլի 27-ին արևային 2-րդ ամսվա 10-րդ օրն է։

  • 10-րդ արևային օրը համարվում է աստվածային ջրերի օր: Սա խորհրդավորի իմացության, ինքնավերլուծության և մեդիտացիայի, վախերից ազատվելու օրն է։
  • Լավ է մոտ լինել բնությանը, հանգստանալ։ Ցանկալի չէ աղտոտել ջուրը, դեղորայք ընդունել։ Լավ նախանշան է ջրի թափվելը, անձրևը։ Վատ նախանշան է մազերի ու ատամների թափվելը, կոտրված կրունկը, ծարավը:
  • Սնունդ. խորհուրդ է տրվում քաղցր հյութեր, կաթնային սնունդ։ Ուժի հաղորդակներ են՝ շերեփը, ջրհորը, եղանը, փոցխը, խարիսխը: Օրվա գույները. լավ է հագնել մուգ, մոխրագույն-կանաչ գործվածքներ, թափանցիկ հագուստներ: Օրվա քարը՝ մուգ կապույտ-կանաչ ծովակն է: Օրվա թիվը՝ 20, 41:

Արևածագ՝ 6:06, արևամուտ՝ 19:52։ Ճիշտ կեսօրը՝ 12։59։ Օրվա տևողությունը՝ 13:46 ժամ։

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե երկար է։

Ապրիլի 27-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 19-րդ օրն է։

  • Օրը լի է ծայրահեղություններով: Լավ է մնալ տանը և դուրս չգալ մարդաշատ վայրեր: Բարոյապես մաքրազերծվելու լավագույն ժամանակն է` ապաշխարության, ազատագրվելու պատրանքներից, կեղծիքից, գոռոզությունից ու եսամոլության դրսևորումներից:
  • Ամուսնության կամ այլ ընկերության համար ամենանբարենպաստ օրերից է:

Լուսնային 19-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Վտանգավոր օր է: Պետք չէ ճանապարհ դուրս գալ: Խուսափեք հարբած մարդկանցից: Լավ է տանը մնալ:
  • Հիվանդությունները վտանգավոր չեն: Երազներն իրականանում են առաջիկայում: Նորածինները ոչ չար են, ոչ էլ խորամանկ:

Լուսինը Աղեղնավոր համաստեղությունում է՝ 16°6'։

  • Լուսնային Աղեղնավորը մտքերը մի փոքր հեռացնում է երկրային տրամաբանությունից դեպի վերացական մտածողության դաշտ: Այնուամենայնիվ, լավագույն ժամանակն է իրավական ոլորտի ցանկացած հարցերի լուծման համար: Կարելի է դիմել գրանցող մարմիններին` իրավաբանական անձանց, հասարակական կազմակերպությունների կամ դուստր ձեռնարկությունների ստեղծման համար: Այս պահին ցանկացած բյուրոկրատական ​​խնդիր լուծվում է զարմանալիորեն հեշտությամբ, գրեթե ինքնաբերաբար:
  • Բոլոր տեսակի ուղևորություններն ու գործուղումները նույնպես հաջող կլինեն և կանցնեն առանց որևէ հատուկ բացասական արկածների: Այնուամենայնիվ, պետք է զգուշանալ հողային կամ շինարարական աշխատանքներից:

Լուսնի ազդեցությունը՝ միջին։
Լուսնային օրն սկսվել է  ապրիլի 26-ին՝ 22:45-ից և կավարտվի ապրիլի 27-ին՝ 23:50-ին։
Լուսնի մարումը՝ 07։45։ Լուսնի ծագումը՝ 23:50։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 268.9, բարձրությունը = -49.9°։
Լուսնի տեսանելիությունը՝ 89%։

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 389.310 կմ, երեկ՝ 392.735 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 3.425 կիլոմետր։

Լուսին՝ երրորդ փուլ։ Լուսին՝ 18 օրական 13 ժամական 39 րոպեական։

  • Երրորդ լուսնային փուլն ընդգրկում է լիալուսնից մինչև չորրորդ փուլի սկիզբն ընկած ժամանակահատվածը: Լիալուսնի ժամանակ կենսական և մտավոր էներգիան գագաթնակետում են, որը հետզհետե նվազում է:
  • Այս ժամանակահատվածում ակտիվությունն սկսում է նվազել. վիճակների, գաղափարների և դատողությունների տատանման շրջան է: Անցած փուլերի ընթացքում կուտակված փորձն ու եռանդն ինքնաբերաբար են ազդում ծրագրերի իրագործման վրա:
  • Լուսնային ամսվա այս փուլում արդեն ուրվագծվում են ներդրված ջանքերի առաջին արդյունքները: Տրամադրության փոփոխությունները կարող են առնչվել ոչ միայն գործնական ոլորտին, այլև անձնական կյանքին: Հին սովորույթներից ազատագրվելու հիանալի շրջան է, կարելի է որևէ նոր բան փորձել: Մարդկանց հարաբերություններում սա մերձեցման և սիրավեպի ամենադյուրին ժամանակն է:
  • Երրորդ փուլը գերազանց է ինքնազարգացման, ինքնակատարելագործման և ստեղծարարման համար:

Հաջորդ Նորալուսինը՝ չորեքշաբթի՝ 8 մայիս, 07:22։
Առաջիկա Լիալուսինը՝ հինգշաբթի՝ 23 մայիս, 17:53։

Բաժին: Հորոսկոպների համադրություն | Դիտումներ: 456 | Ավելացրեց: armenlur | Պիտակներ: Հորոսկոպների համադրություն, 27 ապրիլ | Վարկանիշ: 0.0/0