ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2024 թվականի կանխատեսումները (տեսանյութ)
Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 4478 | 15:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Տարին կսկսվի անսպասելի իրադարձություններով, որոնց շնորհիվ դուք շատ բան կսովորեք: Այդ հատվածում ձեռք բերած փորձը կյանքում ձեզ շատ է պետք գալու: Հավանական են հետաքրքիր ծանոթություններ: Շփման շրջանակները կընդլայնվեն, և դա օգտակար կլինի գործնական տեսանկյունից: Ամենանկատելի մասնագիտական հաջողություններին կհասնեն այն Խոյերը, որոնք այդ հատվածում լրիվ նոր բան կստանձնեն, կաշխատեն իրագործել իրենց ինքնատիպ գաղափարները՝ օգտագործելով ամենաժամանակակից տեխնոլոգիաները: Անձնական կյանքում հնարավոր են անսպասելի փոփոխություններ: Սկզբում դրանք ձեզ կստիպեն հուզվել, հետո դուք կտեսնեք, որ իրավիճակը լավագույն ձևով է դասավորվում:

Տարվա երկրորդ կեսին կարելի է և պետք է նախաձեռնող լինել, և դա վերաբերում է կյանքի բոլոր ոլորտներին: Բայց տաք գլխով գործել չարժե. նախ ամեն ինչ ինչպես հարկն է մտածեք: Գործերում շատ կարևոր կլինեն կարգապահությունը, կազմակերպվածությունն ու լուրջ մոտեցումը: Չարժե հաջողակ լինելու վրա հույս դնել այնտեղ, որտեղ ամեն ինչ բացառապես ձեզանից է կախված: Անսովոր իրադարձություններ տեղի կունենան ու նոր հնարավորություններ կբացվեն: Այստեղ կարևոր կլինի խուճապի չմատնվելը, ինքներդ ձեզ հավատալն ու ավելի շատ սեփական խելամտության, քան ուրիշների խորհուրդների վրա հույս դնելը:

2024 թվականի հորոսկոպը Խոյերի համար ավելի շատ բարենպաստ է: Հաստատ չեք ձանձրանալու, սակայն ամեն ինչ ուզածի նման հեշտությամբ չի տրվելու: Բայց դուք դժվարությունների առաջ չեք ընկրկի ու անպայման կհասնեք ձեր նպատակին:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Տարվա սկիզբը հետաքրքիր իրադարձություններով ու նոր հնարավորություններով հագեցած է լինելու: Դիտողունակության և ցանկացած գործի ստեղծագործաբար մոտենալու ունակության շնորհիվ դուք նկատելի առաջընթացի կհասնեք աշխատանքի մեջ, փայլուն գլուխ կհանեք բարդ, կարևոր ու մասշտաբային նախագծերից: Հավանական է մասնագիտական աճ, ընդ որում՝ այն կարող է կայծակնային լինել. չի բացառվում՝ մի պաշտոնի բարձրացմանը պաշտոնի հերթական բարձրացումը հետևի: Եկամուտներն էլ կաճեն, ընդ որում՝ նշանակալիորեն: Եթե նախկինում ֆինանսական խնդիրներ եք ունեցել, ապա այս հատվածում կկարողանաք լուծել դրանք:

Տարվա կեսը վառ հույզերի և ուժեղ ապրումների, ինչպես նաև աշխարհայացքում փոփոխությունների ժամանակ է լինելու: Դուք կսկսեք ավելի լավ հասկանալ նրանց, ում հետ առաջ ընդհանուր լեզու չէիք գտնում: Անձնական կյանքում էլ կարող է կարևոր մի բան տեղի ունենալ: Չի բացառվում, որ հենց այս շրջանում կարևոր որոշում ընդունեք, օրինակ՝ ամուսնանալու հետ կապված:

Տարվա վերջին հազիվ թե կարողանաք թուլանալ: Հակառակը, պիտի բարդ հարցեր լուծեք, զբաղվեք ոչ միայն ձեզ համար կարևոր գործերով: Այս հատվածում աստղերը բարյացակամ կլինեն ուսմամբ և հետազոտական գործունեությամբ զբաղված, կրթության ոլորտում աշխատող Ցուլերի հանդեպ: Մտերիմները ձեր աջակցությանը կապավինեն, դուք էլ կաշխատեք ոչ մի հարցում չմերժել նրանց: Կհաջողվի կարգավորել ընտանեկան կոնֆլիկտները, հարթել հարազատների հետ հարաբերությունները:

2024 թվականի հորոսկոպը Ցուլերին հաջողություններ է խոստանում հնարամտություն, լայն աշխարհայացք ու դիտողունակություն պահանջող գործերում:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Տարվա առաջին կեսը կարող է բավական անհանգիստ լինել, ուստի կարևոր որոշումների հարցում լավ է չշտապեք: Իրադարձություններն արագ են զարգանալու, և ձեզ համար ամեն անգամ հասկանալի չեն լինի տեղի ունեցողի պատճառները: Բայց շուտով դուք ամեն ինչից գլուխ կհանեք, և հենց այդ ժամանակ էլ կգա երկարաժամկետ ծրագրեր կառուցելու և դրանց իրագործման ուղիներ փնտրելու ժամանակը: Տարվա առաջին կեսին աշխատանքը սովորականից ժամանակատար կլինի: Դա կարող է կապված լինել նոր պարտականությունների, ինչպես նաև նրա հետ, որ ձեզ վրա ավելորդ ծանրաբեռնվածություն կվերցնեք եկամուտները մեծացնելու նպատակով: Բայց որքան էլ զբաղված լինեք, աշխատեք ժամանակ գտնել ընկերների և մյուս մտերիմների հետ շփվելու համար, քանի որ հենց նրանցից եք ստանալու այն աջակցությունը, որի շնորհիվ առաջ շարժվելը հեշտ ու հաճելի կդառնա:

Տարվա երկրորդ կեսին ձեզ անսովոր հանդիպումներ են սպասվելու: Որոշ ծանոթություններ օգտակար կլինեն գործնական տեսանկյունից, մյուսները պարզապես հաճելի կլինեն: Չի բացառվում ուզենաք միանալ ինչ-որ կազմակերպությունների կամ ոչ ֆորմալ խմբավորումների, որոնցում համախոհներ կգտնեք: Անձնական հարաբերությունների տեսանկյունից այս շրջանը բարենպաստ կլինի, հատկապես այն Երկվորյակների համար, որոնց չէր հաջողվում ինչ-որ մեկին սիրահարվել:

Երկվորյակների 2024 թվականի հորոսկոպը հուշում է, որ եկամուտները կկարողանան մեծացնել նշանի այն ներկայացուցիչները, որոնք զբաղվում են նոր տեխնոլոգիաների ներդրմամբ ու զարգացմամբ, ինչպես նաև ճշգրիտ ու բնական գիտություններով:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Արձակուրդները մի ձգձգեք. հենց 2024 թվականի սկիզբն է ձեզ համար ամենաբարենպաստը լինելու: Կարող եք փոխել աշխատանքը կամ սեփական գործը բացել, գլխովին սուզվել ստեղծագործելու մեջ ու այն եկամուտների աղբյուրի վերածել: Դուք ինքնարտահայտման, ձեր տաղանդները դրսևորելու բազում հնարավորություններ կունենաք: Կասկածներն ու անհանգստությունը միանգամից մի կողմ կվանեք, վստահ կլինեք հաջողության մեջ ու անպայման կհասնեք նրան: Այս հատվածը հարմար կլինի նաև ֆինանսական հարցերը լուծելու, խոշոր գնումների և ներդրումների համար: Կարող եք անշարժ գույք ձեռք բերել, սակայն կարևոր կլինի փաստաթղթերի ճիշտ ձևակերպմանը առավելագույն ուշադրություն դարձնելը:

Մարտը փոփոխություններ կբերի, որոնք սկզբում ձեզ չեն ուրախացնի: Գործնական հարաբերությունները կլարվեն, տանն էլ անհանգիստ կլինի: Դուք պիտի մեծ ժամանակ և ուժեր ծախսեք շրջապատողների խնդիրները լուծելու համար, իսկ ձեր գործադրած ջանքերի համար շնորհակալություն միանգամից չեք ստանա: Կարևոր կլինի, որ գլուխներդ չկորցնեք, ղեկավարվեք առողջ բանականությամբ, այլ ոչ թե հույզերով: Դուք բոլոր փորձությունները կհաղթահարեք, եթե ամպերում չսավառնեք ու պատրանքներ չկառուցեք: Հունիսին դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, դուք նոր գաղափարներ ու ծրագրեր կունենաք, հնարավորություն կունենաք հասնել նրան, ինչի մասին երազում էիք: Պիտի վճռական գործեք:

Ինչքան տարվա վերջը մոտենա, այնքան հեշտ կլինի նոր ծանոթների հետ լեզու գտնելը: Հենց 2024-ի վերջին ամիսները բարենպաստ կլինեն անձնական հարաբերությունների և ընտանեկան գործերի համար:

2024 թվականի հորոսկոպը Խեցգետիններին ոսկե սարեր ու հեշտ հաղթանակներ չի խոստանում: Բայց կասկած չկա, որ նրանք կկարողանան հասնել իրենց նպատակներին համառության ու շրջահայացության շնորհիվ:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Տարին սկսեք ձեր ծրագրերը վերանայելուց, աշխատեք գլուխ հանել ինքներդ ձեզանից ու հասկանալ, թե ինչի եք իրականում ուզում հասնել: Դուք բավարար ժամանակ կունենաք ամեն ինչ կշռադատելու, առաջնահերթությունները դնելու համար: Չի բացառվում, որ հրաժարվեք ավելի վաղ դրված նպատակներից լրիվ նոր գաղափարներն իրագործելու համար: Կարող եք լսել հին ծանոթների խորհուրդները, սակայն արժե նկատի ունենալ, որ նույնիսկ նրանք երբեմն ձեզ սխալ կհասկանան:

Փետրվարից բարենպաստ շրջան կսկսվի, որը կտևի մինչև ամառվա վերջ: Այն հատկապես լավը կլինի աշխատանքի և բիզնեսի հետ կապված առաջադրանքները լուծելու, նոր գործընկերներ փնտրելու համար: Չի բացառվում փոխեք գործունեության ոլորտը, և դա թույլ կտա նկատելիորեն մեծացնել եկամուտները, դուք սովորականից հաճախ պիտի գործ ունենաք պետկազմակերպությունների հետ: Ամենայն հավանականությամբ խոսքը ձեր և ձեր ընտանիքի ունեցվածքի, անշարժ գույքի կետ կապված փաստաթղթերի ձևակերպման մասին է լինելու: Չնայած այս շրջանը բավական հագեցած կլինի, բավարար ժամանակ կմնա ընտանեկան գործերի, մտերիմների հետ շփվելու, ինչպես նաև ձեզ ուրախացնող զբաղմունքների համար:

Աշունը հարմար ժամանակ է լինելու շփման շրջանակներն ընդլայնելու համար: Այստեղ կօգնեն նոր գործերը, որոնց շնորհիվ դուք ամենատարբեր մարդկանց հետ կծանոթանաք: Հնարավոր է ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ, որոնք այնքան արագ կզարգանան, որ արդեն տարվա վերջին կմտածեք ամուսնության մասին:

2024 թվականի հորոսկոպը Առյուծներին հուշում է, թե որքան կարևոր է նախաձեռնող լինելը: Մի սպասեք, որ ամեն ինչ ուզածի նման կդասավորվի, կամ էլ ձեզ ինչ-որ հետաքրքիր բան կառաջարկեն: Ինքներդ գործեք, և ձեզ մոտ ամեն ինչ կստացվի:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Աստղերը խոստանում են, որ տարին ձեզ համար հաջող է լինելու: Արդեն նրա սկզբին պարզ կդառնա, որ չի կարելի ժամանակը զուր վատնել, պետք է գործել, իրագործել ծրագրերը, հասնել նրան, ինչին վաղուց եք ձգտում: Արժե հույս դնել բացառապես սեփական ուժերին, օգնության կարիք չեք էլ ունենա. դուք ինքներդ շատ առաջադրանքներից գլուխ կհանեք: Եթե վաղուց էիք մտածում ինչ-որ բան սովորելու կամ նոր մասնագիտություն ձեռք բերելու մասին, ապա անցեք կոնկրետ գործողությունների: Դուք արագ կհասնեք առաջին հաջողություններին:

Քիչ ավելի բարդ կլինի տարվա կեսին: Դուք հակված կլինեք շտապողական դատողությունների, ուստի կարող եք լուրջ սխալներ գործել: Ինքներդ ձեզ մի փոքր ժամանակ տվեք, ամեն ինչ ինչպես հարկն է մտածեք, աշխատեք ավելի շատ ինֆորմացիա հավաքել: Եթե զգուշություն ու շրջահայացություն դրսևորեք, ապա կկարողանաք խուսափել լուրջ դժվարություններից: Կարևոր կլինի շփումներին ընտրողաբար մոտենալը: Ամենատարբեր մարդիկ կփորձեն շահել ձեր համակրանքը և վստահությունը, բայց ոչ բոլորին արժե վստահել:

Ինչքան տարվա վերջը մոտենա, այնքան շատ կմտածեք ապագայի մասին: 2024-ի վերջին ամիսները հրաշալի են լինելու ծրագրեր կառուցելու և որոշելու համար, թե հետագայում ինչպես եք գործելու: Այս շրջանը հարմար կլինի նաև ֆինանսական հարցերը լուծելու համար, ընդ որում՝ շատ լուրջ հարցերը: Չեն բացառվում խոշոր գնումները, հավանական են հաջող ներդրումներ: Բացի այդ, հավանական են հաջողություններ ուսման մեջ:

2024 թվականի հորոսկոպը Կույսերին ևս մեկ անգամ հուշում է, որ ամեն ինչ կստացվի նրանց մոտ, ովքեր ոչ միայն երազում են, այլև գործում, նպատակին հասնելու համար ջանքեր գործադրում:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

2024-ի սկիզբը հասարակ չի լինելու: Տարվա առաջին ամիսները բավական լարված, իրադարձություններով լի կլինեն: Միանգամից պարզ չի լինի, թե ինչի վրա է պետք կենտրոնանալ. գործերում խառնաշփոթը կխանգարի հասնել նպատակին: Չեն բացառվում մասնագիտական տարաձայնությունները, կարող է սրվել մրցակցային պայքարը, որին կնախընտրեիք շատ վաղուց վերջ տալ: Շատ ժամանակ կծախսվի ի սկզբանե անհույս նախագծերի վրա, եթե չլսեք ինտուիցիային ու մեկ այլ բանի չանցնեք: Հոգսեր կլինեն նաև տանը: Աշխատեք մտերիմների խնդիրներն անուշադրության չմատնել, մասնակցել ընտանեկան գործերին:

Տարվա կեսը հետաքրքիր ու ոգեշնչող կլինի: Դա ճիշտ որոշումների, մտքի անսպասելի փայլատակումների, հաճելի անակնկալների ժամանակ է լինելու: Ինտուիցիայի հուշումներին հետևող Կշեռքները, որոնք չեն վախենա փոխել իրենց կյանքը, կկարողանան հասնել նրան, ինչի մասին վաղուց էին երազում: Արժե նախաձեռնող լինել գործերում: Եթե վաղուց էիք ուզում ինչ-որ գաղափար իրագործել, բայց չէիք համարձակվում, ապա փորձեք դա ամռանը անել. հաջողության հասնելու շանսերը շատ մեծ են: Այս շրջանը բարենպաստ կլինի ռոմանտիկ հարաբերությունների տեսանկյունից:

Տարվա վերջին ամիսները կանցնեն դրական միտումների ազդեցության տակ: Այդ հատվածը հարմար կլինի հին կապերն ամրապնդելու, ինչպես նաև նոր հարաբերություններ սկսելու համար: Դուք կսկսեք ավելի լավ հասկանալ մարդկանց, ձեզ ավելի ինքնավստահ ու հանգիստ կզգաք մտերիմների աջակցության շնորհիվ: Որոշ Կշեռքներ առաջարկներ կստանան, որոնց վաղուց թաքուն սպասում էին:

2024 թվականի հորոսկոպը հաճելի անակնկալներ է խոստանում այն Կշեռքներին, որոնք վերջին ժամանակներս կորցրել էին լավատեսությունը, կասկածում էին իրենք իրենց: Նրանք լավատեսության համար ծանրակշիռ հիմքեր կունենան:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Տարվա սկզբին պիտի աշխատեք: Այդ հատվածը հասարակ չի լինելու հատկապես մասնագիտական հաջողությունների ձգտող Կարիճների համար: Նույնիսկ լավ ծանոթ աշխատանքը սովորականից դժվարությամբ կտրվի: Կարող է սրվել մրցակցային պայքարը, ընդ որում՝ ձեր մրցակիցները կարող են անազնիվ մեթոդների դիմել: Այս հատվածում կարևոր կլինի համախոհների ճիշտ ընտրությունը, չի կարելի հավատալ բոլոր նրանց, ովքեր ուզում են շահել ձեր վստահությունը: Անձնական հարաբերություններում լուրջ խնդիրներ չեն առաջանա, չնայած մտերիմները երբեմն ձեր ուշադրության պակասը կզգան:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, տարվա կեսն էլ բարենպաստ կլինի: Դուք կհասկանաք՝ ինչպես լուծել ավելի վաղ ծագած խնդիրները, որոշակիություն կմտցնեք այն նպատակներում, որոնց ուզում եք հասնել: Հավանական են գործնական ուղևորություններ, որոնք հաջող կլինեն: Չեն բացառվում հաճելի ծանոթությունները, հնարավոր է երկարատև հարաբերությունների սկիզբ, որոնք շուտով կսկսեն ոչ միայն գործնական, այլև ընկերական բնույթ կրել: Նկատելիորեն կփոխվեն ձեր շփման շրջանակները, հեշտությամբ լեզու կգտնեք նրանց հետ, ում հետաքրքրություններն ու կյանքի հանդեպ հայացքները տարբերվում են ձերինից:

Տարվա վերջին հոգսերը կշատանան: Չեն բացառվում փոփոխությունները կյանքի բոլոր ոլորտներում: Չի բացառվում տեղափոխություն ծրագրեք ու նոր աշխատանք փնտրեք, կամ էլ ամուսնանալու որոշում կայացնեք: Այս շրջանն իրադարձություններով հագեցած կլինի, սակայն աշխատեք ժամանակ գտնել հանգստի համար ու հոգ տանել ձեր առողջության մասին: Եթե ինքներդ ձեր հանդեպ ուշադիր լինեք, ապա եկող տարին հրաշալի մարզավիճակում կդիմավորեք:

2024 թվականի հորոսկոպը Կարիճներին զգուշացնում է, որ տարին հեշտ չի լինելու, բայց այն հետաքրքիր կանցնի: Սակայն փորձը, գիտելիքներն ու առողջ բանականությունը կօգնեն նշանի ներկայացուցիչներին հաղթահարել բոլոր դժվարությունները:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Տարվա առաջին կեսին կգեշակշռեն դրական միտումները: Դուք կկարողանաք հաջողությունների հասնել աշխատանքի մեջ կամ բիզնեսում, եթե կենտրոնանաք դրանց վրա ու ժամանակին որոշեք նպատակները: Հնարավորություն կունենաք ձեր ուժերը լրիվ նոր բանում փորձել: Աշխատեք ձեր շանսը բաց չթողնել: Եթե ժամանակին վճռականություն դրսևորեք, համառ լինեք ու չվախենաք դժվարություններից, ապա դրական փոփոխությունները չեն ուշանա: Չի բացառվում ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը, որոնք ողջ տարվա ընթացքում կզարգանան, լուրջ բնույթ կստանան ու շատ կարևոր կդառնան ձեզ համար: Սիրո այս պատմությունը կարող է շատ անսովոր լինել, իսկ ձեր զգացմունքները՝ շատ ավելի ուժեղ, քան նախկինում եք ունեցել: Դեկտեմբերին պարզ կդառնա, որ պատրաստ եք առաջ շարժվել:

Ինչքան տարվա վերջը մոտենա, այնքան ձեզ համար կարևոր կլինեն իրատես լինելը, ամպերում չսավառնելն ու պատրանքներ չկառուցելը: Տարվա երկրորդ կեսին գայթակղություններ քիչ չեն լինի, բայց եթե պահպանեք առողջ բանականությունը, ապա չեք անի այն, ինչի համար հետո պիտի զղջայիք: Հուզական դաշտը կարող է բավական լարված լինել, հատկապես դժվար կլինի երիտասարդ Աղեղնավորների համար: Բայց դուք ձեր խնդիրների հետ մենակ չեք մնա, ձեր կողքին միշտ կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն օգնության շտապել: Հավանական են դրական փոփոխություններ ընտանեկան հարաբերություններում:

2024 թվականի հորոսկոպը Աղեղնավորներին հուշում է, որ ֆինանսական պատկերը բարենպաստ է լինելու, նկատելի դրամական մուտքերն էլ պարբերական կդառնան: Հունիսից հաջող շրջան կսկսվի լուրջ գործարքների և խոշոր գնումների համար:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Տարվա սկիզբը նոր հորիզոններ կբացի այն Այծեղջյուրների առաջ, որոնք վերջին ժամանակներս զգում էին, որ տեղում դոփում են, չեն կարողանում առաջ շարժվել, մոտենալ վաղուց դրված նպատակներին: Աշխատանքին, մասնագիտական աճին և ունեցվածքի հետ կապված հարցերին վերաբերող ամեն ինչում կարող եք ինտուիցիային ապավինել. նրա հուշումները ճշգրիտ կլինեն ու առավել օգտակար, քան ձեր ծանոթների խորհուրդները: Կարևոր կլինի գործնական և անձնական հարաբերությունները չխառնելը, հատկապես եթե դուք կենտրոնանաք կարիերայի զարգացման վրա:

Տարվա առաջին կեսին պիտանի մի բան սովորելու հնարավորություն կունենաք, որոշ Այծեղջյուրներ կօգտվեն իրավիճակից ու նոր մասնագիտություններ ձեռք կբերեն: Կարևոր կլինի մակերեսային գիտելիքներով չբավարարվելը, այլ ամեն ինչից լավ գլուխ հանելը. այդ դեպքում հաջողությունները չեն ուշանա:

Տարվա կեսին արժե ավելի հաճախ նախաձեռնող լինել կյանքի ամենատարբեր ոլորտներում: Դա բարենպաստ ժամանակ է լինելու նոր նախաձեռնությունների համար: Ինչով էլ զբաղվեք, դուք կզգաք աստղերի աջակցությունը: Բազում լավ գաղափարներ կունենաք, ձեր մտքում անսովոր, բայց արդյունավետ որոշումներ կծնվեն: Յուրահատուկ ուրախություն կբերի ստեղծագործելը: Ոգեշնչվածությունը ձեզ կայցելի, դուք ինքնարտահայտման և ձեր տաղանդների անսովոր կիրառման նոր մեթոդներ կգտնեք:

Տարվա վերջին հուզական դաշտն առավել բարենպաստ կդառնա, ձեր տրամադրությունը հաճախ բարձր կլինի, շատ բան կուրախացնի: Այս հատվածը պիտանի և հաճելի ծանոթություններ է խոստանում, ձեր շփման շրջանակները կընդլայնվեն, նոր ընկերներ ու համախոհներ կգտնեք: Ձեր հաջողությունների մասին շատերը կիմանան, ուստի դուք հետաքրքիր առաջարկներ կստանաք:

2024 թվականի հորոսկոպը Այծեղջյուրներին հուշում է, որ տարվա ընթացքում անձնական հարաբերությունների ոլորտում դրական միտումները գերակշռելու են, ուստի ձեզ շատ հաճելի անակնկալներ են սպասվելու:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Տարվա սկիզբը բարենպաստ կլինի: Սակայն կարևոր կլինի պատրանքներ չկառուցելն ու ինքներդ ձեզ չխաբելը: Եթե աշխատեք օբյեկտիվորեն գնահատել և՛ ձեր ուժերը, և՛ ստեղծված իրավիճակը, ապա կկարողանաք խուսափել ցավալի սխալներից, չընկնել թշնամիների լարած թակարդները: Այս հատվածը բարենպաստ կլինի նոր բան սովորելու համար: Կարող եք հետաքրքրվել այն գիտություններով, որոնք նախկինում ձեզ չեն գրավել: Չի բացառվում, որ դա նոր մասնագիտությանը տանող առաջին քայլը դառնա:
Ցանկացած ոչ միանշանակ իրավիճակում աշխատեք զգույշ գործել, խուսափել չարդարացված ռիսկից: Խիստ անցանկալի է այն մարդկանց հետ գործ ունենալը, որոնք օրենք խախտելու հակում ունեն:

Տարվա կեսին դուք գործնական ակտիվության որոշակի նվազում կնկատեք, բայց այդ շրջանն էլ հաջող կլինի: Աստղերը հատկապես բարյացակամ կլինեն ստեղծագործելով զբաղված Ջրհոսների հանդեպ, կամ էլ նրանց, ում գործունեությունը կապված է արվեստի հետ: Նրանց եկամուտները կարող են աճել:

Ինչքան տարվա վերջը մոտենա, այնքան ավելի մեծ ջանքեր պիտի գործադրեք ձեր նպատակներին հասնելու համար: Դա արդարացված կլինի կյանքի բոլոր ոլորտներում, նույնիսկ անձնական հարաբերությունները բացառություն չեն լինի: Այնպես որ նպատակասլացությունն ու համառությունը ձեզ շատ պետք կգան: Ամենակարևոր գործերից պիտի ինքնուրույն գլուխ հանեք, իսկ մնացած հարցերում կարող եք փորձված համախոհների վրա հույս դնել:

2024 թվականի հորոսկոպը Ջրհոսներին հուշում է, որ նրանք կարողանալու են հաղթահարել բոլոր դժվարություններն ու հասնելու են իրենց նպատակներին:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Տարվա սկիզբը փոփոխություններ կբերի: Դրանք կարող են ձեզ համար անսպասելի լինել, քանի որ տեղի կունենան կյանքի այն ոլորտներում, որտեղ նախկինում ամեն ինչ կանխատեսելի ու կայուն է եղել: Նոր նպատակներ կհայտնվեն, դուք կսկսեք այլ կերպ վերաբերվել նրան, ինչը նախկինում կարևոր եք համարել: Չի բացառվում ուզենաք մասնակցել քաղաքական ու հասարակական կյանքին. նման հնարավորություն կընձեռվի: Չի կարելի ասել, որ ամեն ինչ ձեզանից է կախված լինելու, պայմանները շատ բարենպաստ կլինեն, ինչ-որ հարցերում էլ պարզապես հաջողակ կլինեք: Բայց ջանքեր պիտի գործադրեք, որպեսզի ամեն ինչ ձեր ուզածի նման դասավորվի:

Աշխատանքի և բիզնեսի հետ կապված նոր գաղափարներ կհայտնվեն: Որոշ Ձկներ կուզենան իրենց ուժերը լրիվ նոր բանում փորձել: Հիշեք, որ դուք սովորականից շատ եք հակված լինելու չարդարացված ռիսկի, ուստի կարող եք հակասական արարքներ գործել: Մի մոռացեք զգուշության մասին, աշխատեք խորհուրդների հարցով դիմել նրանց, ում վաղուց եք վստահում: Եթե ինչ-որ բան սովորելու շանս հայտնվի, բաց մի թողեք այն. նոր գիտելիքները ձեզ պետք կգան:

Տարվա երկրորդ կեսը  բարենպաստ կլինի գործնական շփումների համար: Ամենատարբեր մարդկանց հետ պիտի ծանոթանաք, այցելեք միջոցառումների, որտեղ ուշադրության կենտրոնում կհայտնվեք: Շրջապատողներին հասկանալը կհեշտանա, շատ ժամանակ չի պահանջվի կռահելու համար, թե ինչ են ձեզանից սպասում: Չեն բացառվում ուղևորությունները, հեռավոր ճամփորդությունները, որոնց շնորհիվ ոչ միայն բազում վառ տպավորություններ կստանաք, այլև կփոխեք ձեր սովորույթները: Նոր նախասիրություններ ձեռք կբերեք, որոնք հետո կարող եք եկամուտների աղբյուրի վերածել:

Տարվա վերջը արդյունավետ կանցնի: Շատ Ձկներ այդ հատվածում պարգև կստանան մի բանի համար, ինչ ավելի վաղ են արել: Հավանական է նկատելիորեն մեծանան եկամուտները, գործնական առաջարկներ ստանաք: Այդ հատվածում աստղերը բարյացակամ կլինեն սովորող և սովորեցնող Ձկների հանդեպ, նաև նրանց, ովքեր զբաղվում են հետազոտություններով, աշխատում են բարձր տեխնոլոգիաների ոլորտում:

2024-ի հորոսկոպը Ձկներին խոստանում է, որ դրական միտումների ազդեցությունը գերակշռելու է, և նշանի ներկայացուցիչները միշտ զգալու են աստղերի աջակցությունը:

Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 4478 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: աստղակերպի նշանները, աստղակերպ, 2024 | Վարկանիշ: 5.0/1