ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2024 թվականի ապրիլի աստղագուշակը
Բաժին: Ամսվա | Դիտումներ: 1698 | 12:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ապրիլը Խոյերի համար բարդ է լինելու, քանի որ պիտի միաժամանակ մի քանի առաջադրանք լուծեն: Բայց բոլոր դժվարությունները հաղթահարելի կլինեն, այնպես որ համբերությամբ ու համառությամբ զինվեք, զենքերը վայր մի դրեք ու մի վշտացեք, նույնիսկ եթե ինչ-որ բան առաջին փորձից չստացվի: Դուք ամեն ինչից գլուխ կհանեք, եթե իրավիճակն ինքնահոսի չմատնեք, այլ ակտիվ ու վճռական լինեք:

Հավանական է մեծ ծանրաբեռնվածություն աշխատավայրում, պատասխանատվության բեռը կաճի: Խոյերից ոմանք հնարավոր է փոխեն աշխատանքը կամ որոշեն լրացուցիչ կրթություն ստանալ: Կորուստներից խուսափելու համար խորհուրդ է տրվում ուշադիր լինել ֆինանսական հարցերում:

Կարգապահությունը, խելամտությունն ու սեփական հնարավորությունների ճիշտ գնահատականը այս շրջանում ձեր լավագույն համախոհներն են լինելու: Եթե կարողանաք խուճապի չմատնվել, ապա ձեր ջանքերն անպայման կվարձատրվեն: Ինչ-որ մեկը նոր փորձ ձեռք կբերի, որը պետք կգա մոտ ապագայում: Իսկ ինչ-որ մեկն էլ նոր համախոհներ կգտնի, որոնք կկարողանան անհրաժեշտ պահին օգնել ու աջակցել:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ցուլի համար ապրիլը բոլոր տեսանկյուններից բարենպաստ է լինելու: Նրա սկզբին հնարավոր են փոքրիկ տհաճություններ, աննշան կոնֆլիկտներ աշխատավայրում, թյուրըմբռնում սիրելիի հետ, անհանգստություն ու նյարդայնություն առանց տեսանելի պատճառների: Բայց այս շրջանը արագ կավարտվի, ոչ մի հեռահար հետևանքներ չի թողնի: Հետո հաջողությունը ձեր բոլոր նախաձեռնություններին կուղեկցի:

Ամսվա հենց սկզբից Ցուլերը ոգևորությամբ լի և ուժեղ կլինեն, և լավ կլիներ, որ այդ ուժերը ճիշտ հունի ուղղվեն: Ձեզ կատարած աշխատանքից բավարարվածություն կզգաք, հնարավոր է նաև ղեկավարությունից պարգևատրում ստանաք: Ամենակարևորը հիշելն է, որ առաջնայինը սեփական հետաքրքրություններն են, թույլ մի տվեք ձեզ վրա նոր պարտականություններ բարդեն:

Անձնական կյանքում էլ ամեն ինչ բարեհաջող կլինի, եթե Ցուլերը հիշեն սիրելիի հետ շփումներում նրբանկատության մասին: Իրենց երկրորդ կեսի փնտրտուքներով զբաղված Ցուլերը հնարավոր է անսպասելի հանդիպում ունենան կամ նոր ու հաճելի ծանոթություն հաստատեն:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ապրիլի սկիզբը դժվարություններ կբերի: Հնարավոր են տհաճ նորություններ, կոնֆլիկտներ  աշխատավայրում, վեճեր մտերիմների հետ: Չի բացառվում դժվարությամբ կենտրոնանաք, ինչի պատճառով աշխատանքի արդյունավետությունը կնվազի: Այն Երկվորյակները, որոնց համար ակտուալ են ժառանգության, պարտքերի կամ ալիմենտների հարցերը, պիտի դրան մեծ ուշադրություն հատկացնեն:

Սակայն ծանր շրջանը արագ կավարտվի, աստիճանաբար բոլոր դժվարություններն անցյալում կմնան: Տակտն ու դիվանագիտությունը պետք կգան և՛ աշխատավայրում, և՛ անձնական կյանքում, և՛ ընկերական շփումներում: Շատ կարևոր կլինի լավ տպավորություն թողնելը, քանի որ այդպես կկարողանաք խուսափել հնարավոր բոլոր դժվարություններից:

Ապրիլի երկրորդ կեսը հաջող կդասավորվի: Նույնիսկ եթե ոչ բոլոր գլոբալ խնդիրները հաջողվի լուծել, ձեզ համար հասկանալի կլինի, թե ինչպես է պետք գործել ցանկալի արդյունքն ստանալու համար: Սիրելիի հետ անընդհատ կոնֆլիկտներ ունեցող Երկվորյակների կյանքում կգա փոխհասկացողության ու ներդաշնակության ժամանակաշրջանը: Զույգ չունեցող Երկվորյակներին նոր ծանոթություններ են սպասվում, որոնք կարող են երջանիկ հարաբերությունների վերաճել:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Խեցգետինների համար ապրիլը հեշտ չի անցնելու: Շատ հավանական է, որ ստիպված լինեք բախվել գործընկերների անպարտաճանաչությանը, չկատարված խոստումներին ու դրանից ծնված հիասթափությանը: Ամսվա սկզբին ուշադիր եղեք ֆինանսական պարտականություններին, խուսափեք անպիտան ծախսերից, իմպուլսիվ գնումներն էլ հազիվ թե ուրախացնեն:

Օգնության կանչեք առողջ բանականությանը, հաշվի առեք ուրիշների հետաքրքրությունները, շտապ եզրահանգումներ մի արեք: Այդպես կկարողանաք ոչ միայն մտերիմների, կոլեգաների ու ղեկավարության հետ բարիդրացիական հարաբերություններ պահպանել, այլև դժվար պահին աջակցություն ստանալ: Օգնության հավանականությունը մեծ է ամսվա երկրորդ կեսին, ընդ որում՝ և՛ հին ընկերներից, և՛ նոր ծանոթներից: Հիշեք, որ պարտադիր չէ բոլոր դժվարությունները միայնակ հաղթահարեք. մարդիկ ուրախությամբ ձեռք կմեկնեն, եթե նրանց խնդրեք: Ամսվա վերջը բարենպաստ կլինի, ձեր ցանած սերմերը ցանկալի պտուղները կտան:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Առյուծների համար ապրիլը հագեցած կլինի: Պատրաստ եղեք ջանասիրաբար աշխատել ու մի զարմացեք, եթե նույնիսկ լավ ծանոթ առաջադրանքների լուծման համար սովորականից մեծ ջանքեր պահանջվեն: Բայց ամիսն ընդհանուր առմամբ բարենպաստ կլինի: Ժամանակի և ուժերի ձեր ներդրումը արդարացված կլինի: Այս շրջանը հաջող կլինի այն Առյուծների համար, որոնք պատրաստվում են լուծել ունեցվածքի հետ կապված հարցերը, գնել կամ վաճառել անշարժ գույքը, տուն կառուցել: Եթե մտածում եք ներդրումների մասին, հիմա մտորումներից կոնկրետ գործողությունների անցնելու ժամանակն է:

Որոշ Առյուծների հուզական վիճակը կարող է հեռու լինել իդեալական հավասարակշռությունից: Բայց հենց այս շրջանի ապրումները կօգնեն ձեզ ճիշտ որոշումներ ընդունել ու վերաիմաստավորել որոշ կարևոր պահեր: Հատկապես բարենպաստ կլինի ապրիլի երկրորդ կեսը և՛ բիզնեսի, և՛ կարիերայի, և՛ ռոմանտիկ հարաբերությունների համար:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ապրիլի առաջին կեսին Կույսերի համար դժվար կլինի շրջապատողների հետ լեզու գտնելը: Սակայն եթե կարողանաք հանգստություն պահպանել, բացատրել ձեր տեսակետը, քաղաքավարի լինել, բայց միաժամանակ հիշել նաև ձեր հետաքրքրությունների մասին, ապա ամեն ինչ լավագույն ձևով կդասավորվի: Շատ կարևոր կլինի սկսածը կիսատ չթողնելը, նույնիսկ եթե խոչընդոտներ առաջանան, իսկ ընթացքում ինչ-որ բան ուզածի նման արագ չընթանա: Համառությունն ու մանրուքներին ուշադրությունը լավ ծառայություն կմատուցեն:

Ամսվա կեսը բարենպասը կլինի բոլոր տեսանկյուններից: Սա հատկապես հաջող շրջան է լինելու ինքնաիրացման, նոր կրթություն ստանալու և հոգևոր ինքնակատարելագործման համար: Միակ պահը, որ պետք է հաշվի առնեք. եթե ձեր աշխատանքը կապված է գումարի հետ, ուշադիր եղեք մանրուքներին, քանի որ մեծ է սխալվելու հավանականությունը:

Ամսվա վերջին հնարավոր են ոչ մեծ ձգձգումներ գործերում, բայց մի վշտացեք, քանի որ այս շրջանը երկար չի տևի: Պահպանեք դրական տրամադրվածությունն ու համառ եղեք, և այդժամ ամեն ինչ կստացվի:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Կշեռքներին հագեցած օրեր են սպասվում: Գործեր շատ կունենաք, ուստի ժամանակը դատարկ տեղը մի վատնեք: Ինչքան ակտիվ գործեք ապրիլի սկզբին, այնքան հեշտ ու հաճելի կանցնի ողջ ամիսը: Դուք պիտի կենտրոնանաք աշխատանքի վրա, ուստի խուսափեք դատարկ զրույցներից և թույլ մի տվեք կոլեգաներին շեղել ձեզ առանց ծայրահեղ անհրաժեշտության:

Ամսվա կեսից հուզական լարվածություն կզգաք, ուստի մի մոռացեք հանգստի, լավ քնելու և դրական տրամադրվելու մասին: Նույնիսկ բարդ շրջաններում ձեր վիճակն ու տրամադրությունը ձեզանից են կախված լինելու, հիշեք այդ մասին:

Ապրիլի երկրորդ կեսը լարված կլինի: Կասկածներին մի տրվեք: Դուք բավարար գիտելիքներ ու փորձ կունենաք ցանկացած դժվարություն հաղթահարելու համար: Բացի այդ, մտերիմներն ուրախ կլինեն ձեզ աջակցելու համար: Ապրիլի վերջին օրերին կարող եք մի փոքր հանգստանալ: Դուք հստակ կտեսնեք, թե ինչպես է իրավիճակը դեպի լավը փոխվում:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Դուք բոլոր տեսանկյուններից հաջողակ կլինեք, աստղերը ձեր հանդեպ բարյացակամ կլինեն այս ամիս: Ապրիլի առաջին կեսը բարենպաստ կլինի անձնական կյանքի համար: Եթե վաղուց էիք ուզում սիրելիի հետ քննարկել կարևոր հարցերը, ապա հիմա ճիշտ ժամանակն է. ձեզ համար հեշտ կլինի փոխհասկացողության հասնելն ու ձեր հարաբերություններն ավելի ամուր դարձնելը:

Ապրիլի սկզբին շատ Կարիճներ էներգիայի ներհոսք կզգան, այնպես որ դա հրաշալի շրջան է լինելու գլոբալ մի բանով զբաղվելու համար, ինչի համար առաջ ժամանակ չէիք գտնում: Եթե վաղուց էիք ուզում նոր բան սովորել կամ բարձրացնել որակավորումը, դրա համար ամենահարմար պահն է: Հնարավոր է ուզենաք նոր նախասիրություն յուրացնել կամ վերադառնալ հին տարվածություններին: Ձեզ այդ հաճույքից մի զրկեք:

Ապրիլի երկրորդ կեսը ավելի բարդ կլինի, տհաճ անակնկալներ կարող է բերել: Բայց եթե կարողանաք իրերին ռացիոնալ նայել ու մտածված որոշումներ ընդունել, ապա ամեն ինչ լավ կդասավորվի, և ոչ մի խնդիր չի կարողանա ձեզ հուսահատեցնել:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Բարդ է, բայց հետաքրքիր. այս կարգախոսի ներքո կանցնի ապրիլը Աղեղնավորների համար: Ձեզ պետք է գալու ինքնատիրապետումը, ճկունությունը և մանրուքներին ուշադրությունը, և այդժամ կկարողանաք ամեն ինչից ավելի հեշտ ու արդյունավետ գլուխ հանել: Հնարավոր են անսպասելի փոփոխություններ, երբ ոտքի վրա պիտի ծրագրեր փոխեք: Ամսվա սկիզբը ամենայն հավանականությամբ բավական լարված կլինի, բայց միաժամանակ շատ բան իմանալու և շատ բան սովորելու շանս կունենաք: Բոլոր նոր գիտելիքները շատ շուտով պետք կգան:

Շատ լավ է, եթե հուսալի ու փորձառու համախոհներ ունեք, նրանց աջակցությունն ապրիլին արժեքավոր կլինի: Բացի այդ, ձեզ նոր ծանոթություններ են սպասվում: Դրանք կարող են երկարատև գործնական համագործակցության վերաճել, իսկ որոշ Աղեղնավորներ հաջողակ կլինեն անձնական կյանքում: Բայց շատ բան ձեր վարքից է կախված լինելու:

Ամսվա վերջին հավանական են հաջող որոշումներ գործերում, անսպասելի ֆինանսական մուտքեր, հետաքրքիր գաղափարներ: Ամենակարևորն այն է, որ ժամանակից շուտ էյֆորիայի մեջ չընկնեք ու պահպանեք առողջ բանականությունը: 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ապրիլը բավական հագեցած կլինի: Նրա հենց սկզբին ձեզ վրա մանր-մունր խնդիրների բեռ կընկնի, որոնցից պիտի գլուխ հանեք: Ընդ որում, երբեմն դրանք ձեր խնդիրները չեն լինի, բայց դրանք, միևնույն է, դուք պիտի լուծեք: Աշխատեք չնյարդայնանալ, այս շրջանը շուտով կավարտվի: Շատ խնդիրներ լուծելու ռեժիմը ոչ ոքի չի ուրախացնի, բայց հանգստությունն ու մանրուքներին ուշադրությունը կօգնեն ձեզ արագ ամեն ինչից գլուխ հանել: Սխալ որոշումներ ընդունելու վտանգ կա, եթե թեթևամտություն ու անփութություն դրսևորեք: Ուստի, եթե ինչ-որ բանում կասկածում եք, լավ է ևս մեկ անգամ ճշտեք ու վերստուգեք ինֆորմացիան, և դա կօգնի ձեզ խուսափել սխալներից:

Ապրիլի երկրորդ կեսը բարենպաստ կլինի: Ձեզ կաջակցեն ընկերներն ու մտերիմները, ձեր ուսերին մեծ բեռ կրելու կարիք չի լինի: Հաջող շրջան է ավելի շատ աչքի առաջ լինելու համար, շատ հավանական են հաճելի ու օգտակար ծանոթություններ՝ ինչպես գործնական, այնպես էլ ռոմանտիկ: Եթե կա մեկը, որին վաղուց համակրում եք, ապա նա կարող է ձեզ անսպասելի կողմից տեսնել ու պատասխանել ձեր զգացմունքներին:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Համարյա ողջ ապրիլը բարենպաստ կլինի: Գեղեցիկի զգացումը կսրվի, ստեղծագործ ունակությունը կաճի ու ձեզ լավ ծառայություն կմատուցի: Եթե ձեր մասնագիտությունը կապված է արվեստի հետ, ապա նոր գաղափարները հաջող կլինեն ու լավ կվաճառվեն: Մյուսների համար էլ առօրյա առաջադրանքներին ստեղծագործաբար մոտենալը օգտակար կլինի:

Ամսվա առաջին կեսի համար ծրագրած ճամփորդություններն ու գործուղումները արդյունավետ և հաջող կլինեն: Անձնական հարաբերությունները ներդաշնակ, սիրով ու փոխադարձ աջակցությամբ լի կլինեն: Կհաջողվի անցյալում թողնել հին վեճերն ու վիրավորանքները, հեշտությամբ փոխհասկացողության կհասնեք ու կհաշտվեք:

Շատ կարևոր կլինի ոչ թե հույզերի, այլ գիտելիքների, տրամաբանության ու ստուգված տվյալների վրա հենվելով որոշումներ ընդունելը: Հակառակ դեպքում մեծ է լինելու սխալ գործելու և հետո երկար ժամանակ դրա հետևանքների դեմ պայքարելու վտանգը:

Ամսվա վերջին շատ Ջրհոսների համար օգտակար կլինի ծախսերից խուսափելը, քանի որ ֆինանսական գործերի վիճակը սպասվածից վատը կլինի: Հնարավոր է տագնապ, նույնիսկ առանց տեսանելի առիթի: Մի մոռացեք հանգստանալու և հաճելի զբաղմունքներով շեղվելու մասին. դա կօգնի ձեզ դրական տրամադրվել:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ամսվա սկիզբը կարող է լարված լինել: Ընդ որում՝ պարտադիր չէ դա օբյեկտիվ պատճառներով լինի. առավել հավանական է, որ կասկածամտության ու ամեն ինչ դրամատիզացնելու ձեր հակվածության պատճառով: Եթեզգաք, որ շատ տագնապային եք, ապա աշխատեք վերահսկել հույզերն ու փաստերի վրա հենվել: Ամենայն հավանականությամբ դուք կհայտնաբերեք, որ կյանքը նախկինի նման է ընթանում, և ամեն ինչ բավական լավ է դասավորվել:

Եթե կարողանաք ինքներդ ձեզ հաղթահարել ու հաղթել, ապա կտեսնեք, թե ինչպես է ամեն ինչ աչքի առաջ փոխվում: Ապրիլի երկրորդ կեսը բարենպաստ կլինի ինքնաիրացման, բանակցություններ վարելու, գործնական կապեր հաստատելու համար: Լսեք սեփական ինտուիցիային, որը ցանկացած իրավիճակում ճիշտ ուղի կհուշի:

Ամսվա վերջին հնարավոր է որոշակի լարվածություն մարդկանց հետ շփումներում, բայց քաղաքավարությունն ու նրբանկատությունը կօգնեն հարթել ամեն ինչ ու փոխհասկացողության հասնել:

Բաժին: Ամսվա | Դիտումներ: 1698 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0