Շաբաթվա աստղագուշակ 22-28.IV
| |
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1017 | 12:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Շաբաթվա սկզբին պիտի համառորեն աշխատեք: Բարենպաստ կլինեն գործուղումները: Դուք կկարողանաք շատ ու շատ հարցերից գլուխ հանել, հատկապես վաղուց լուծում պահանջող հարցերից: Ձեզ համար հեշտ կլինի ինֆորմացիայի մեծ պաշար յուրացնելը, ուստի եթե սովորում եք, արժե առավելագույն ջանքեր ներդնեք: Ձեր ներդրած ուժերը անպայման կփոխհատուցվեն: Խուսափեք շտապողական ու չմտածված որոշումներից: Ասված ամեն խոսքի մի հավատացեք, քանի որ ինչ-որ մեկը կարող է փորձել ձեզ ի շահ սեփական հետաքրքրությունների ծառայեցնել: Առաջին հերթին ղեկավարվեք ձեր փորձով ու առողջ բանականությամբ: Գնահատեք հուսալի համախոհներին ու փորձված ընկերներին, որոնք կօգնեն ձեզ բարդ իրավիճակներում: Շաբաթվա վերջը անակնկալներ կբերի: Կդժվարանա միապաղաղ առաջադրանքների վրա կենտրոնանալը: Դուք ճկուն մտածողություն պիտի դրսևորեք, և այդ ժամանակ ցանկացած իրավիճակ ձեր օգտին կծառայի: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Ձեր ստեղծագործ ունակությունները շաբաթվա սկզբին իրենց բարձրակետին կհասնեն: Դուք կկարողանաք ցանկացած աշխատանքային հարցի ոչ ստանդարտ մոտեցում ցուցաբերել ու գլուխ հանել մարտահրավերներից: Ձեր հեղինակությունը կաճի գործընկերների, ենթակաների ու ղեկավարության աչքերում: Բարենպաստ կանցնեն բանակցություններն ու կոնֆերանսները: Չի բացառվում կարևոր գործնական հարցերի շուրջ կարծիքների բախում լինի: Բայց ճարտարախոս լինելն ու ինքնավստահությունը կօգնեն ձեզ պաշտպանել սեփական տեսակետը: Անձնական կյանքը հազիվ թե անակնկալներ բերի: Այդ ոլորտում փոփոխություններ սպասող Ցուլերը իրենք պիտի նախաձեռնող լինեն: Ձեր գործողություններն առանց պատասխան ուշադրության չեն մնա: Եթե ողջ շաբաթվա ընթացքում ջանքեր գործադրեք, ապա կհասցնեք ծրագրածից ավելին անել: Ֆինանսական պարգևատրում ստանալու կամ կարիերայի սանդուղքներով բարձրանալու հավանականություն կա: Բիզնեսմենները կկարողանան իրենց ընկերությունում ամրապնդել դիրքերն ու շահավետ գործարքներ կնքել: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Համբերությամբ զինվեք ու հանգստություն պահպանեք, քանի որ շաբաթվա առաջին օրերին դա ձեզ պետք է գալու: Հեշտ չի լինի կոլեգաների և բիզնեսի գործընկերների հետ լավ հարաբերություններ պահպանելն ու դրանք զարգացնելը: Դուք շփման մեջ կտրուկ կլինեք, ինչը ձեր մասին լավագույն տպավորությունը չի ստեղծի: Բայց եթե կարողանաք նրբանկատ և մանրուքներին ուշադիր լինել, ապա կկարողանաք հարթել բոլոր սուր անկյունները: Աստիճանաբար կհեշտանա շրջապատողների հետ շփման եզրեր գտնելը: Դուք կկարողանաք ձեր հմայքը կիրառել, ինչն էլ թույլ կտա հեշտությամբ լուծել ինչպես աշխատանքային, այնպես էլ անձնական հարցերը: Շատ Երկվորյակներ ղեկավարության մոտ իրենց գովազդելու շանս կստանան: Շաբաթվա վերջը ֆինանսական գործերում հաջողություն կբերի: Բարենպաստ կլինեն անշարժ գույքի հետ կապված գործարքները: Ներդրումները շահութաբեր կլինեն, բայց ռիսկից լավ է խուսափեք: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Պատասխանատու առաջադրանքներին անցեք առանց հապաղելու: Երկուշաբթին բարենպաստ կլինի իրավաբանական հարցերը լուծելու, փաստաթղթեր ձևակերպելու և բարդ բանակցությունների համար: Դուք կկարողանաք ղեկավարության կողմից առավելագույն աջակցություն ստանալ: Հենվեք ձեր պրոֆեսիոնալիզմի, կենսափորձի և հուսալի համախոհների վրա, և այդ ժամանակ ցանկացած մարտահրավերից կկարողանաք գլուխ հանել: Որոշ Խեցգետինների անսպասելի դրամական մուտքեր են սպասվելու, նրանց կվերադարձնեն պարտքերը կամ կպարգևատրեն: Շաբաթվա կեսը մի փոքր բարդ է լինելու: Աշխատեք հանգստություն պահպանել ու կառուցողական մոտենալ հարցերի լուծմանը: Գործին վնասող հույզերին մի տրվեք: Չի բացառվում հակված լինեք վատնող լինելու, ուստի անհրաժեշտ է, որ վերահսկեք ձեզ: Շաբաթվա մարտահրավերներին դիմակայելուն կօգնի մտերիմների աջակցությունը: Սիրելին կամ հին ընկերները կկարողանան ձեզ լսել, թև տալ ու ինչ-որ օգտակար բան խորհուրդ տալ: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Ձեր կամային հատկանիշները շաբաթվա առաջին օրերին վառ կդրսևորվեն, ուստի արժե օգտվել դրանից ու զբաղվել բարդ աշխատանքային հարցերի լուծմամբ: Ներդրված ջանքերը ցանկալի արդյունքը կտան: Դուք ամուր կլինեք, ձեր դիրքերը խախտելը հեշտ չի լինի: Սակայն աշխատեք գործընկերների հետ շփումներում չափը չանցնել, քանի որ ձեր կտրուկ լինելը կխանգարի ընդհանուր գործին: Խոշոր գործարքներ կնքել, ռիսկային ֆինանսական օպերացիաներ և ընդհանրապես խոշոր ծախսեր անել լավ է կամ շաբաթվա սկզբին, կամ էլ դրանք պետք է հետաձգել: Ուշադիր եղեք բարդ մեխանիզմների հետ աշխատելիս, քանի որ վնասվածքներ ստանալու հավանականությունը մեծ է: Հանգստյան օրերին մոտ որոշ Առյուծների գործնական հարաբերությունները կարող են սիրայինի վերաճել: Շաբաթվա վերջին անձնական կյանքի համար բարենպաստ շրջան կգա: Ժամադրության գնալու, սիրելիին ավելի մեծ ուշադրություն հատկացնելու և հեռուն գնացող ծրագրեր կառուցելու ճիշտ ժամանակն է: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Շաբաթվա առաջին օրերին շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը հեշտ չի լինի: Պետք եղած փաստարկները ձեր մտքում անմիջապես չեն ծնվի: Կոլեգաները հակված կլինեն բամբասանքի, կփորձեն ձեզ այդ զբաղմունքի մեջ ներքաշել: Ուստի աշխատեք կարևոր որոշումներ չընդունել ու խմբային աշխատանք պահանջող գործեր չսկսել: Դրանց համար հարմար ժամանակը մի քանի օր հետո կգա: Շաբաթվա կեսը արդյունավետ կլինի ու թույլ կտա ապագա հաջողությունների համար հենք ստեղծել: Լավ կանցնեն ուղևորություններն ու գործուղումները: Բիզնեսմեն Կույսերը կկարողանան շահավետ գործարքներ կնքել: Եթե կոլեգաների կամ ծանոթների համար բարի բան անելու շանս լինի, օգտվեք դրանից, և ձեր ջանքերը շուտով կպարգևատրվեն: Անձնական կյանքը կարող է հաճելի անակնկալներ մատուցել: Չեն բացառվում նոր հանդիպումները, կամ էլ հին ծանոթներից մեկը համակրանքով կլցվի ձեր հանդեպ: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Գործերում հաջողության համար վճռորոշ կլինի համագործակցության ու կապեր հաստատելու ձեր ունակությունը: Դուք բարյացակամ կլինեք, բայց մի փոքր ուղղախոս, ինչը կարող է աննշան կոնֆլիկտների պատճառ դառնալ: Դրանք կկարողանաք բավական արագ կարգավորել: Իսկ եթե կարողանաք դիվանագետ լինել, ապա ցանկացած տհաճությունից կհաջողվի խուսափել: Շաբաթվա կեսին հավանական է չմտածված ծախսեր անելու հակվածություն, ուստի աշխատեք խելամիտ լինել ու սպոնտան որոշումներ չընդունել: Որոշ Կշեռքներ կոլեգաների և ընտանիքի անդամների հանդեպ չափազանց քննադատորեն տրամադրված կլինեն: Աշխատեք կենտրոնանալ փաստերի, այլ ոչ թե սեփական հույզերի վրա, և այդժամ կտեսնեք, որ տարաձայնությունների պատճառներ չկան: Շաբաթվա վերջի համար կարելի է հեռավոր ուղևորություններ, ճամփորդություններ ու գործուղումներ ծրագրել: Լավ է ձեզ մոտ հյուրեր ընդունեք, որոնց հետ վաղուց չեք տեսակցել: Շփումները հաճելի տպավորություններ կպարգևեն: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Կոլեգաների և ընտանիքի անդամների հետ շփվելիս աշխատեք չմոռանալ նրբանկատության մասին: Դուք չափազանց շատ խորացած կլինեք սեփական ապրումների մեջ, ինչի պատճառով անարդարացիորեն կնեղացնեք շրջապատողներին: Եթե կարողանաք վերահսկել սեփական հույզերը, ապա շաբաթվա սկիզբը կկարողանաք առանց տհաճությունների անցկացնել: Ավելի ուշ լուսավոր շրջան կսկսվի: Դուք կկարողանաք գլուխ հանել հին խնդիրներից, կարգավորել հարաբերությունները գործընկերների հետ ու ստանալ ղեկավարության աջակցությունը: Ուսմամբ կամ մասնագիտական նախապատրաստությամբ զբաղված Կարիճների համար հեշտ կլինի առաջադրանքները կատարելը: Քննություններն էլ բարեհաջող կանցնեն: Չեն բացառվում հետաքրքիր ծանոթությունները, նոր հարաբերությունների կամ ծառայողական սիրավեպի սկիզբը: Աշխատեք դրսևորել ձեր լավագույն որակները, դուք հաստատ զարմացնելու ու տպավորելու բաներ ունեք: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Մեծ է անսպասելի փոփոխությունների հավանականությունը, որոնք մեծ մասամբ կապված կլինեն աշխատանքի կամ բիզնեսի հետ: Եթե հակված եք համարձակ որոշումների, ապա լավ է գործեք շաբաթվա սկզբին: Այդ հատվածում մեծ է լինելու հաջողության հավանականությունը: Ուստի համբերությամբ զինվեք ու արեք ամենը, ինչ ձեր ուժերի սահմաներում է: Հանգստության ու զսպվածության կարիք է լինելու, և այդժամ կկարողանաք խուսափել գործերում խնդիրներից ու կոլեգաների հետ կոնֆլիկտներից: Մտերիմների շրջանում աջակցությունը փնտրեք, այս շաբաթ ձեզ այն շատ է պետք գալու: Հիշեք, որ ժամանակ առ ժամանակ արժե դադար վերցնել նույնիսկ շատ կարևոր գործերում: Սիրելին ուրախ կլինի օգնել ձեզ շեղվելու և ուժերը վերականգնելու հարցում: Շաբաթվա վերջին օրերին Աղեղնավորները կկարողանան կուտակված բոլոր դժվարությունները հաղթահարել ու չհուսահատվել: Կենտրոնացեք լավի վրա, ավարտեք սկսածն ու մի մոռացեք լավ հանգստանալու մասին: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Դուք կկարողանաք կարգավորել հարաբերությունները կոլեգաների և գործընկերների հետ, եթե իմպուլսիվ չլինեք, աշխատեք մի քանի առաջադրանքի միաժամանակ չանցնել: Աստիճանաբար առաջ շարժվեք, նման ռազմավարությունը հաղթողական կլինի: Դուք կկարողանաք նկատելի արդյունքների հասնել ու մի քանի համարձակ գաղափար իրագործել: Հետ կանգնեք հակասական որոշումներից, ամեն քայլը մտածեք: Անձնական կյանքը կարող է ձեր ողջ ուշադրությունը գրավել ու շեղել աշխատանքից: Սիրելիին ուշադրություն դարձնելը, իհարկե, կարևոր է, բայց աշխատեք չմոռանալ ձեր մասնագիտական պարտականությունների մասին ու բաց չթողնել մասնագիտական աճի հնարավորությունը: Հեռավոր ուղևորություններ կամ գործուղումներ ծրագրած Այծեղջյուրները լավ է ճամփա գնան շաբաթվա վերջին: Չի բացառվում, որ ձեր առաջ մասնագիտական նոր հեռանկարներ բացվեն: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Առաջին պլանում կհայտնվեն լավ ճաշակը, գեղեցիկի զգացումը և ստեղծագործ ինքնարտահայտման պահանջը: Դա կօգնի ձեր կողմը գրավել շրջապատողներին ու անհրաժեշտ տպավորությունը թողնել: Շաբաթվա սկիզբը բարենպաստ է լինելու այն Ջրհոսների համար, որոնց գործունեությունը կապված է մշակույթի ու արվեստի հետ: Սխալ որոշումներ ընդունելու ոչ մեծ հավանականություն կա: Սակայն ոչ մի սարսափելի բան տեղի չի ունենա, խելամտությունը ձեզ կօգնի խուսափել տհաճություններից: Հնարավոր է հին չլուծված խնդիրներ հայտնաբերեք, ինչը տագնապ ու անհանգստություն կառաջացնի: Վշտանալու կարիք չկա, սկսեք անել այն, ինչը ձեր ուժերի սահմաններում է, և այդ ժամանակ ամեն ինչից առանց խնդիրների գլուխ կհանեք: Անձնական կյանքում հավանական են անսպասելի հանդիպումներ, անսովոր ծանոթություններ, հին կապերի վերականգնում, հատկապես ազդեցիկ մարդկանց հետ: Եթե նոր տպավորությունների առաջ բաց լինեք, ապա կկարողանաք ընդլայնել շփման շրջանակները կամ ռոմանտիկ պատմություն սկսել: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Պատասխանատվությունն ու ջանքերը կօգնեն ձեզ գլուխ հանել կուտակված գործերից: Դուք կավարտեք աշխատանքային առաջադրանքները, որոնք անընդհատ հետաձգել եք: Լավ կլինի փաստաթղթերում կարգուկանոն հաստատեք, ևս մեկ անգամ ստուգեք՝ արդյոք սխալ բան չեք արել: Դուք փափուկ ու բարեհոգի մարդու տպավորություն կթողնեք, և որոշ կոլեգաներ կփորձեն ձեզ ի շահ սեփական հետաքրքրությունների օգտագործել: Իրերի հանդեպ խելամիտ հայացք ու խելամտություն պահպանեք, և դրա շնորհիվ կկարողանաք խուսափել տհաճություններից: Բիզնեսմեն Ձկները կկարողանան բարեհաջող անցկացնել կարևոր բանակցություններն ու գործի համար պիտանի ինֆորմացիա ստանալ: Չի բացառվում փոխշահավետ համագործակցությունը նոր գործընկերների հետ: Շաբաթվա վերջին ուղևորությունների մեկնելու, աշխարհիկ միջոցառումների մասնակցելու և հետաքրքիր մարդկանց հետ ծանոթանալու համար հարմար պահը կգա: Դուք վառ տպավորություններ ստանալու շանս կստանաք, բաց մի թողեք այն: |
|