ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
| |
Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 12187 | 12:00 | |
ԱՐԺԱՆԻՔՆԵՐԸ Այծեղջյուրը գործնական մարդ է: Նրան շատերը հարգում են, թեև այնքան էլ չեն սիրում: Արտաքուստ թվում է, թե նա անտարբեր է այդ հանգամանքի հանդեպ, բայց այդպես չէ: Նա բավական զգայուն է, թեպետ դժվար է գլուխ հանում զգացմունքներից և անընդունակ է հասարակությանը հասկանալի ձևով արտահայտել դրանք: Բացի այդ, Այծեղջյուրն ի սկզբանե ամենևին չի վստահում մարդկանց, որի պատճառով էլ հաճախ տառապում է մենակությունից: Նա ով կկարողանա Այծեղջյուրին օգնել հաղթահարելու այդ խոչընդոտները, չի զղջա, քանի որ այդպիսով ձեռք կբերի անձնուրաց և հուսալի ընկեր, որը պատրաստ է հանուն մտերիմ մարդու նվիրաբերել անգամ կյանքը: ՀՈՎԱՆԱՎՈՐ ՄՈԼՈՐԱԿԸ՝ ՍԱՏՈՒՐՆ Հենց այս մոլորակն է այն նկարիչը, որ նկարում է մեր կյանքի սև ու սպիտակ գծերը: Սատուրն է պատասխանատու մեր կյանքի ճգնաժամերի, հույսերի խորտակման, ամուսնալուծության ու ճակատագրի այլ հարվածների համար, բայց հենց նա էլ խթանում է մեր մշտական բարեփոխումն ու վերակենդանացումը և պարգևում համեմատաբար կայուն ու հանդարտ կենսափուլեր: Սատուրնն անցնում է Կենդանակերպը համարյա 29,5 տարում (29 տարի և 155 օր): Ղեկավարում է Այծեղջյուրին: Սատուրնի իշխանությանը ենթարկվող մարդիկ ամբողջ կյանքում ստիպված են պայքարել ինքնահաստատման ու իրենց իրավունքների համար: Նրանք ապշեցուցիչ աշխատունակ և պատասխանատվության զգացմամբ օժտված մարդիկ են: Բայց Սատուրնը նրանց օժտում է նաև ծանր բնավորությամբ: Մռայլ են, կասկածամիտ, հիշաչար և համարյա ունակ չեն ներելու, բայց խելացի են ու հեռատես: ՀՈՎՎԱՄԱՂԱԽԸ ԱՀԾԵՂՋՅՈՒՐ Է Այծեղջյուրի նշան հովվամաղախը դաղձաբույր բույս է և բուժական ուժեղ հատկությամբ է օժտված: Նրա բույրը շնչելն իսկ բավական է օրգանիզմի գործունեության բարելավման համար. վերացնում է գրգռվածությունն ու նյարդայնությունը, մեղմացնում ալերգիկ երևույթները, այդ թվում և՝ բրոնխիալ ասթման, վերացնում միգրենը: Հանդարտ, հավասարակշռված, համեստ այս Այծեղջյուր-բույսը հարմարվում է բոլոր մարդկանց, բացի Կշեռքից, բայց հատկապես «սիրում» է Ցուլին, Խեցգետնին, Կույսին և Ձկներին: ՆԱԽԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Կարևորը, որ նրա տանը գերիշխի ճաշակն ու համեստությունը: Այծեղջյուրը շատ է սիրում ինքնաշեն առարկաներ, այդ թվում և՝ կահույք: Նրան խորթ է պաճուճազարդությունը: Թեև դրանով հանդերձ նա դեմ չէ հնաոճ իրերի ներկայությանը: Ընդհանուր առմամբ ամբողջ մթնոլորտը պիտի թողնի չափավորության, ռացիոնալության և որոշ գործնականության տպավորություն, ընդ որում՝ ոչ առանց տնական հարմարավետության: Կերակուրը Այծեղջյուրը ճգնավոր է. քիչ է սնվում, նախընտրում է պարզ և առողջ կերակուրը. կաթնեղենը, ձկնեղենը, բրինձը, վարունգը, ելակը, սունկը և սպանախը պետք է անպայման լինեն նրա սեղանին: Խմիչքի մեջ նախընտրում է թեթև բաց վարդագույն գինին: ՄԱՐՄՆԻ ԶԳԱՅՈՒՆ ՄԱՍԸ Ոտքերն են, մասնավորապես՝ ծնկները: ՏՂԱՄԱՐԴ-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ Տղամարդ-Այծեղջյուրների մեջ շատ են տարեց ամուրիներն ու կնատյացները: Նրանց բնազդները բավական հզոր են, բայց դրանք նիրհում են սկզբունքների, դատողության և այլ դրական հատկանիշների թմբիրում: Այծեղջյուրի կարգախոսն է՝ չափավորություն, զսպվածություն և սեփական արժանապատվության զգացում: Այծեղջյուրի համար սեքսն առանց սիրո գոյություն չունի: Իսկ իր զգացմունքներին արժանի էակ գտնելն այնքան էլ հեշտ չէ, քանի որ Այծեղջյուրի պահանջմունքները շատ խիստ են, և ոչ բոլոր կանայք կհամաձայնեն հանդուրժել նրա բնավորությունը: Բայց եթե նման մեկը գտնվի, Այծեղջյուրն ընդունակ է ցույց տալու, թե ինչի է ինքն ընդունակ: Ընդ որում, որքան շատ նա կապվի այդ կնոջը, այնքան զորեղ կլինի նրա հանդեպ Այծեղջյուրի հակումը: ԿԻՆ-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ Կին-Այծեղջյուրը համառ է, բայց լավ կին ու տնտեսուհի է՝ գնահատվելու և սիրվելու դեպքում միայն: Իհարկե, երբեմն նրա խաղաղ ընթացքին խանգարում է խորը թաղված կրքոտությունը, որը ճնշվել է արտաքին պատշաճությանը զոհ գնալու պատճառով: Եվ տղամարդիկ, հանդիպելով կին-Այծեղջյուրի, ցնցվում են նրա ներքին երկվությունից. մի կողմից նրանց թովում է այդ կնոջ զգայունությունը, մյուս կողմից նրանց վանում է նրա սառնությունն ու բարեպաշտությունը: Ինքը՝ կինը, կարող է տվայտանքների մեջ լինել ներքին կոնֆլիկտի պատճառով, չիմանալով՝ հարձակում գործե՞լ, թե՞ մեղքը քավել: ԻՆՉՊԵՍ ԳԱՅԹԱԿՂԵԼ ԱՅԾԵՂՋՅՈՒՐԻՆ Այծեղջյուրը հույժ «երկրային» նշան է, և նրան չեն գրավում ոչ թեթևամիտ կոկետուհիները, ոչ երկնքում ճախրող երազկոտ կանայք, և ոչ էլ խիզախ ու արկածախնդիր օրիորդները: Լավագույնն այն կլինի, որ ցուցաբերեք կարգապահ, զուսպ և բարեկիրթ մարդուն բնորոշ գծեր: Տղամարդ-Այծեղջյուրը կշփվի ձեզ հետ, եթե ձեր մեջ տեսնի իր ապագա կնոջը և համախոհին և ոչ՝ «տզրուկ» մորը կամ խոնարհ դստերը: Ձեր հագուստը պետք է ճչան չլինի: Ցանկալի է, որ ձեր հագուստի ինչ-որ դետալ լինի սև գույնի, օրինակ՝ պայուսակը: Այծեղջյուրին այնքան է դուր գալիս սևը, որ չզարմանաք, եթե մի օր առաջարկի ձեր խարտյաշ մազերը սև ներկել: ԾՆՈՂ-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ Ընտանիքը մեծ նշանակություն ունի Այծեղջյուրի համար: Նա սրբորեն պահպանում է ընտանեկան ավանդույթները: Այծեղջյուրը պահպանողական ծնող է, դաստիարակում է իր զավակներին առանց փորձարարության՝ ինչպես ժամանակին իրեն են դաստիարակել: Այծեղջյուրի երեխաները նույնպես միշտ զգում են, որ ընտանիքն իրենց գլխավոր պաշտպանն է ու ապավենը բառիս բուն իմաստով: Այծեղջյուրը դժվար է ընկալում երեխայի հոգեբանության նրբերանգները և չի էլ ձգտում ընկալել: ԵՐԵԽԱ-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ Բավական հասուն են: Երբեմն թվում է՝ ծնվելիս նրանք արդեն օժտվել են կյանքի նկատմամբ դիրքորոշմամբ և պատկերացումներով: Նրանք պատվախնդիր են և հասնում են իրենց նպատակներին: ԱՅԾԵՂՋՅՈՒՐԻՆ ՀԱՄԱՐ ԵՆ...
ԻՆՉՊԵՍ ԱԶԱՏՎԵԼ ԱՅԾԵՂՋՅՈՒՐԻՑ Նրան ասեք, որ հիասթափվել եք իրենից: Ձեզ վերադարձնելու անօգուտ փորձերից հետո նա կգնա ու այլևս հետ չի գա, եթե նույնիսկ դուք փոշմանեք: Եթե չեք ուզում նրա ինքնասիրությունը վիրավորել և ցանկանում եք, որ ինքը հարաբերությունների խզման նախաձեռնողը լինի, ձեր տնային պարտականությունները մի կատարեք, փողը շռայլորեն ծախսեք, անճաշակ հագնվեք, փիլիսոփայական խոսակցություններ վարեք, և նա կսկսի լուրջ կասկածել իր ճիշտ ընտրության հարցում: Եթե ամեն երեկո տուն գալով ճաշասպասքի փոխարեն սեղանին ոգեհմայության ափսեներ տեսնի, ապա շուտով գլուխը կառնի ու կփախչի՝ իր համար նոր կացարան փնտրելով: |
|