/ Աստղագուշակ / Աստղակերպ / Տարվա և ամսվա համադրությունը. ԿՇԵՌՔ (Մաս 2-րդ)
Загрузка...
2019-11-20

Տարվա և ամսվա համադրությունը. ԿՇԵՌՔ (Մաս 2-րդ)

ԿՇԵՌՔ-ՁԻ

Կրակոտ, չվհատվող Կշեռք-Ձիերը հայտնի են իրենց բարեհամբույր բնավորությամբ: Միայնությունը վատ են տանում, ձգտում են միշտ մարդկանց մոտ գտնվել: Ցանկացած միջավայրում իրենց ազատ ու հարմարավետ են զգում, հեշտությամբ են ընկերներ ձեռք բերում: Հավասարակշռված ու շփվող լինելը, լավատեսական տրամադրությունը նրանց շփման մեջ հաճելի մարդիկ են դարձնում: Համատեղելիության հորոսկոպում Կշեռք-Ձին ստեղծագործ, նուրբ էություն ունի, շատ լավ տիրապետում է իրեն, հազվադեպ է հույզերի ազդեցության տակ ընկնում: Սրամիտ է, բարձր մտավոր ունակություններ ու լայն աշխարհայացք ունի: Շատ լավ գլուխ է հանում արվեստից, սիրում է անսովոր իրեր. ձգտում է առանձնանալ, տարբերվել մյուսներից: Այնքան հմայիչ ու հաճելի է, որ մարդիկ հեշտությամբ են ներում նրա որոշ թուլությունները՝ ինքնասիրահարվածությունը, եսակենտրոնությունն ու քմահաճությունը:

Բնութագիրը

Ակտիվ Կշեռք-Ձիերի համար դժվար է տեղում նստած մնալը, նրանք շարժվում են կյանքի ընդհանուր ընթացքի մեջ: Ակտիվորեն հետաքրքրվում են շուրջը տեղի ունեցող ամեն ինչով, միշտ տեղյակ են վերջին նորություններին: Ձի-Կշեռք համադրությունը ներդաշնակ է, այս երկու նշանները լրացնում են միմյանց: Ակտիվ Ձին ձգտում է վառ, հագեցած, իրադարձություններով հարուստ կյանքով ապրել: Իր հերթին իմաստուն Կշեռքը հավատարիմ է մնում ինքն իրեն՝ կոնֆլիկտի մեջ չի մտնում Ձիու հետ, հանգստություն ու անվրդովություն է պահպանում: Ավելին, իր խելամտությամբ փորձում է սանձահարել նրա անկանխատեսելի բնավորությունը: Կշեռք-Ձիերը բազմաշերտ, ներդաշնակ զարգացած մարդիկ են: Գեղարվեստական բարձր ճաշակ ունեն, դրա հետ մեկտեղ՝ գործնական են. կյանքն անցկացնում են մշտական շարժման ու նոր գաղափարների փնտրտուքի մեջ:

Դրական ու անմիջական Կշեռք-Ձիերը հսկայական քանակի ընկերներ ու ծանոթներ ունեն: Հումորի լավ զգացում ունեն, թեթև են շփման մեջ, կարողանում են դուր գալ մարդկանց: Անսահման վստահություն են առաջացնում ու լավ տպավորություն են թողնում: Սակայն պետք չէ մտածել, որ այս հաճելի ու բարյացակամ մարդիկ պատրաստ են իրենց երջանկությունը զոհաբերել մյուսների համար: Ձի-Կշեռքները հուզական իմաստով զուսպ են, հակված չեն հակասական արարքների, այնպես որ՝ հազվադեպ են զգացմունքներին տրվում: Հստակ սահմանագիծ են անցկացնում անձնական ու հասարակական գործերի միջև: Ամենից վեր դասում են սեփական հետաքրքրությունները, բայց դրա հետ մեկտեղ՝ բարեհամբույր են, այնպես որ՝ բացասական հույզեր չեն առաջացնում: Փոխարենը մտերիմների համար Կշեռք-Ձիերը լավագույն խորհրդատուներն ու օգնականներն են. նվիրված են ընկերությանը, կարողանում են դժվար պահին աջակցել:

Կշեռք-Ձիերի գլխավոր առանձնահատկությունը նրանց շփվող լինելն է: Այս համադրությամբ մարդիկ սիրում են իրենց վրա ուշադրություն հրավիրել, տարբեր միջոցառումների ժամանակ ստանձնում են կազմակերպչի դերը: Ճարտարախոս են, իրենց փաստարկների մեջ համոզիչ, կարողանում են անհրաժեշտ կապեր հաստատել, արագ որոշումներ են ընդունում: Դրա հետ մեկտեղ իրենց ազատ են պահում, հաճելի ու գրավիչ արարածներ են: Սիրում են հաճոյախոսություններ ու ուշադրություն, իսկ ահա միայնությունը նրանց վախեցնում է. իրենց խոցելի ու անօգնական են զգում:  Երբեմն շրջապատին զարմացնում են տրամադրության կտրուկ տատանումներով, կարող են հանկարծակի տաքանալ ու կոպտել: Բարեբախտաբար, բարկության նման բռնկումները շատ հազվադեպ են լինում: Կշեռք-Ձիերը ձգտում են արտաքին ու ներքին ներդաշնակության, անթերի տեսք ունեն ու իրենց անթերի են պահում:

Սիրո մեջ

Վեհ, գրավիչ, միշտ ճաշակով հագնված Կշեռք-Ձիերը ցնցող տպավորություն են թողնում հակառակ սեռի վրա: Անձնական հարաբերություններում տանել չեն կարողանում միապաղաղությունն ու ձանձրույթը, սիրում են սեթևեթել ու ֆլիրտ անել: Սիրային հորոսկոպը Կշեռք-Ձիուն բնութագրում է որպես կրքոտ ու տաքարյուն անձնավորության: Նա իմպուլսիվ է, հուզական, սիրո համար պատրաստ է ցանկացած խենթության: Ճիշտ է, նույնքան հեշտ ազատվում է իրեն ձանձրացրած սիրեցյալից: Լրջանում է միայն այն դեպքում, երբ ուժեղ զգացմունք է տածում:

Ընտանիք կազմելու հարցին Կշեռք-Ձին լուրջ է վերաբերվում՝ ոչ մի շտապողականություն ու խառնաշփոթ: Ամուսնության մեջ իրեն դրսևորում է որպես պատասխանատու, հոգատար մարդ: Խուսափում է վեճերից ու սկանդալներից, փորձում է փոխզիջման հասնել: Հատկապես ուշադիր է երեխաների հանդեպ, իմաստուն, բարի ու հասկացող ծնող է: Չնայած չի սիրում զբաղվել տնային գործերով, բայց իր վրա է վերցնում պարտականությունների մի մասը: Սիրում է կենդանիներ պահել: Կշեռք-Ձիերի տունը գեղեցկության ու հարմարավետության օրինակ է, այնտեղ մշտապես հաճելի մթնոլորտ է իշխում:

Կարիերան

Այս օժտված մարդիկ կարող են իրենց լավ դրսևորել արվեստի հետ կապված մասնագիտությունների մեջ: Կշեռք-Ձիերը լավ նկարում են, հրաշալի զգում են երաժշտությունն ու չեն վախենում փորձարկումներ անել: Նրանք տաղանդավոր մոդելյորներ են, նկարիչներ, ճարտարապետներ ու երաժիշտներ: Չնայած՝ Ձի-Կշեռքները կարող են միաժամանակ մի քանի գործով զբաղվել՝ առանց արդյունքին վնասելու: Շատ լավ հասկանում են, թե ինչ նպատակներ են իրենց առջև դնում, մանրուքների հետևից չեն ընկնում: Առանձնանում են աշխատասիրությամբ, համառությամբ, այնպես որ՝ բարձունքներին տանող ճանապարհին լուրջ խոչընդոտների չեն հանդիպում:

Կշեռք-Ձիերն ինքնավստահ, երբեմն չափից դուրս պահանջկոտ, բայց իրենց գործին շատ նվիրված մարդիկ են: Պատրաստ են համագործակցել, աշխատում են հաշվի առնել նաև գործընկերների կարծիքը, բայց ավելի շատ կողմնորոշվում են սեփական նախընտրություններով: Ամբիցիոզ ու փառասեր են, չեն ուզում աշխատել ավելի հաջողակ աշխատակիցների ստվերի տակ: Իրենց արժանի են համարում ղեկավարի պաշտոնին, կարողանում են կառավարել մարդկանց: Ձգտում են լոյալ, արդարացի ղեկավարի հեղինակություն վայելել, բայց ընդունակ են կոլեկտիվ աշխատանքի արդյունքները իրենց վերագրել:

Կշեռք-Ձի տղամարդը

Աշխատասեր Կշեռք-Ձի տղամարդը ձգտում է հաջողության, նա պետք է կյանքի կոչի իր բոլոր պլաններն ու մտահղացումները: Բայց նրա համար կարևոր է, թե ինչ գնով է բարեկեցության հասնում, չի մասնակցի կասկածելի գործերին, թանկ է գնահատում ազնիվ մարդու իր համբավը: Նա առանձնանում է հավասարակշռությամբ, հանգստությամբ ու ինքնավստահությամբ: Միայն թե Ձիու բռնկուն էությունը իրեն զգացնել է տալիս ամենաանսպասելի իրավիճակում: Ակտիվ ու էմոցիոնալ Կշեռք-Ձի տղամարդը միանման ոգևորությամբ է անցնում և՛ աշխատանքին, և՛ հարաբերություններ պարզելուն: Կանայք պետք է պատրաստ լինեն, որ նա բավականին պահանջկոտ կողակից է լինելու: Բարեհոգի, խաղաղասեր այս տղամարդը երբեմն իրեն դաժան ու եսասեր մարդու նման է պահում, բայց նրան կարելի է վստահել, ողջ հոգով նվիրված է իր ընտանիքին:

Կշեռք-Ձի կինը

Գործնական ու ակտիվ Կշեռք-Ձի կինը ունակ է հաղթահարել բոլոր խոչընդոտները: Նրա ակտիվությանը կարելի է միայն նախանձել, մեծ ոգևորությամբ է ստանձնում ամենաբարդ խնդիրների լուծումը: Կշեռք-Ձի կինը նպատակասլաց է, բայց անինքնավստահ: Նա թաքցնում է իր թուլությունները, փորձում է կենսուրախ մարդ երևալ: Տղամարդկանց մեջ գնահատում է նվիրվածությունը, կնոջ հետաքրքրությունների համար զոհողությունների գնալու պատրաստակամությունը: Այս համադրությամբ կինը կարող է հիանալի տնային տնտեսուհի դառնալ, բայց նրան քիչ են մտերիմների սերն ու պաշտամունքը, նա կարիք է զգում համընդհանուր ճանաչման: Ձգտում է փայլուն կարիերա անել, այնպես որ՝ մշտապես տարված է սիրելի աշխատանքով: Բայց ամուսինն ու երեխաներն էլ առանց ուշադրության ու հոգատարության չեն մնա:

ԿՇԵՌՔ-ԱՅԾ

Էմոցիոնալ ու չափազանց շփվող Կշեռք-Այծերը հետաքրքրություն են ցուցաբերում շուրջը գտնվող ու տեղի ունեցող ամեն ինչի հանդեպ: Միշտ քաղաքավարի ու ուշադիր են շրջապատողների հանդեպ, հիանալի շարժուձև ունեն: Կարողանում են իրենց լավ ներկայացնել, ձգտում են անջնջելի տպավորություն թողնել: Արտիստիկ Այծի ու հավասարակշռված Կշեռքի համադրությունը զարմանալի ներդաշնակ է: Այս մարդիկ օժտված են զանազան տաղանդներով, բայց ավելի շատ ձգտում են դեպի արվեստը: Վառ մտածողություն ունեն, շատ լավ հասկանում ու զգում են գեղեցիկը: Համատեղելիության հորոսկոպում Կշեռք-Այծերը վեհ էություն ու հիանալի ճաշակ ունեն: Դրա հետ մեկտեղ, կարողանում են պրակտիկ մտածել, ոչ ոքի թույլ չեն տա իրենց վիրավորել: Նրանք բնատուր դերասաններ ու տաղանդավոր մանիպուլյատորներ են. ում ասես ինչում ասես կհամոզեն:

Բնութագիրը

Լավատեսորեն տրամադրված Կշեռք-Այծերը կարողանում է կյանքից հաճույք ստանալ: Ցանկացած իրավիճակում լավն են մտածում, չեն սիրում տխրել: Նրանց մեջ այնքան էներգիա, կիրք ու հոգեկան կրակ կա, որ ուրախության առիթներ են գտնում ամենասովորական բաների մեջ: Նրանց համար ամեն օրը բացահայտում է, անմոռանալի արկած: Այս ակտիվ մարդիկ պատրաստ են ցանկացած անակնկալի, ձգտում են նոր տպավորությունների: Շատերին Կշեռք-Այծերը իմպուլսիվ մարդիկ են թվում, ովքեր ունակ չեն կենտրոնանալ մի գործի վրա: Իրականում Այծ-Կշեռքները ուշադիր են, կշռադատող, շատ լավ կողմնորոշվում են ամենատարբեր իրավիճակներում: Իսկ խորհրդավոր կերպարը միայն շրջապատի ուշադրությունը գրավելու ձև է: Շատ լավ զգում են մարդկանց տրամադրությունը, հեշտությամբ փոխում են դիմակները՝ կախված իրավիճակից:

Կշեռք-Այծի հիմնական առանձնահատկությունը զարգացած էսթետիկ ճաշակն է: Գեղեցիկի հանդեպ այս մարդկանց կիրքը հասկանալի է. այս երկու նշանները նույնանման գծեր ունեն: Չնայած Այծը իմպուլսիվ արարքների է ձգտում, երբեմն անզուսպ ու անկանխատեսելի է լինում, սակայն ամբողջ ուժերով ներդաշնակության ու հանգստության ձգտող Կշեռքը գտնում է նրան կարգի հրավիրելու ձևը: Այս համադրությամբ մարդիկ տարվող էություն ունեն, ամբողջությամբ նվիրվում են իրենց գործին: Հաճախ այդ գործը արվեստին ծառայելն է: Դրա հետ մեկտեղ շուրջը բոլորի հետ լավ հարաբերություններ են պահպանում, ակտիվ մասնակցում են հասարակական կյանքին: Ակտիվ, աշխատասեր են, ձգտում են կյանքի կոչել իրենց երազանքները: Ամբիցիոզ Այծ-Կշեռքները պետք է փայլեն ու ուրախացնեն մարդկանց իրենց հաջողություններով, այլ կերպ նրանք չեն կարող:

Այծ-Կշեռքները տանել չեն կարողանում միայնությունը, միշտ մարդկանց մեջ են: Սիրում են շփումներն ու ուրախ ընկերախմբերը, դրա հետ մեկտեղ կարողանում են ոչ միայն զվարճանալ, այլ նաև լուծել առօրյա խնդիրները: Նրանք նվիրված, հոգատար ու մտերիմների հանդեպ ուշադիր մարդիկ են: Տաղանդավոր Կշեռք-Այծերը բոլոր ստեղծագործող մարդկանց նման շատ խոցելի ու տպավորվող են: Հնարավոր է՝ ցույց չտան իրենց հիասթափությունն ու դժգոհությունը, բայց շատ կտառապեն: Քննադատության հանդեպ զգայուն են, կարող են դեպրեսիայի մեջ ընկնել կտրուկ ու անհիմն նկատողությունների պատճառով: Բարեբախտաբար նման վարք նրանք հազվադեպ են դրսևորում: Բոլոր դեպքերում Այծ-Կշեռքները անկախ ամեն ինչից փորձում են հոգեկան հավասարակշռություն պահպանել: Քմահաճություն են անում միայն այն դեպքում, երբ ուժեղ հոգնածություն են զգում կամ բախվում են անտեղի քննադատության:

Սիրո մեջ

Չարաճճի ու աշխույժ Կշեռք-Այծերը հմտորեն մանիպուլյացիայի են ենթարկում իրենց երկրպագուներին ու երկրպագուհիներին: Սիրում են մի հանդիսատեսի համար ամբողջ ներկայացում խաղալ, չնայած՝ դեմ չեն նաև հարաբերություններում հնարավորինս շատ մարդ ներգրավել: Հաճույք են ստանում սիրելիի հանդեպ ունեցած իշխանությամբ: Համատեղելիության հորոսկոպում Կշեռք-Այծը նենգ գայթակղող է, թեթևամիտ մարդ: Նրա հետ ստիպված չեք լինի ձանձրանալ, բայց ամեն մեկը չէ, որ կարող է արդարացնել նրա սպասումները: Արագ հիասթափվում է մարդկանցից ու հեշտությամբ խզում հարաբերությունները: Նա իր իդեալի մշտական փնտրտուքների մեջ է:

Կշեռք-Այծերն այնքան էլ պատրաստ չեն ընտանեկան կյանքին, չեն սիրում զբաղվել կենցաղային հարցերի լուծմամբ: Իհարկե, կապված են իրենց երկրորդ կեսին ու երեխաներին, աշխատում են նրանց հոգատարությամբ ու ուշադրությամբ շրջապատել: Սակայն յուրատեսակ են վերաբերվում իրենց ծնողական պարտականություններին: Խորհուրդներ ու դասեր չեն տալիս, պարզապես ուրախ ժամանակ են անցկացնում երեխաների հետ: Սիրում են ընտանեկան տոներ կազմակերպել, պաշտում են կատակները: Դրա հետ մեկտեղ, շատ պահանջկոտ են մտերիմների հանդեպ, հիացմունք ու հնազանդություն են սպասում: Երբեմն քմահաճ ու եսասեր են, բացարձակ չեն ընդունում քննադատությունն ու նկատողությունները:

Կարիերան

Ամբիցիոզ Կշեռք-Այծերը վճռական են տրամադրված, ձգտում են նվաճել ողջ աշխարհը: Երազանքներում իրենց հայտնի ու հռչակավոր մարդ են երևակայում: Աշխատասեր են, արագ ըմբռնող: Հեշտությամբ են լեզու գտնում գործընկերների հետ, համոզելու շնորհք ունեն: Դրա հետ մեկտեղ իմպուլսիվ են, հուզական, հակված չեն քրտինքը դեմքին աշխատել: Տաղանդավոր Կշեռք-Այծերը շտապում են կյանքի կոչել իրենց երազանքները, ձգտում են շուրջը բոլորին երջանկացնել, նրանք մանրուքներին ուշադրություն դարձնելու ժամանակ չունեն: Այս մարդիկ կարծես թռչում են, նրանք ունակ չեն զբաղվել ծանր ֆիզիկական աշխատանքով:

Այծ-Կշեռքները շատ կախված են շրջապատի կարծիքից, անտարբեր չեն հաճոյախոսությունների հանդեպ: Դրա հետ մեկտեղ, իրենց ազատ են պահում, հավատում են իրենց առաքելությանը: Հեշտությամբ կհասնեն հաջողության, եթե զգան կոլեկտիվի աջակցությունը: Հաճախ Կշեռք-Այծերը ստեղծագործ մասնագիտություններ են ընտրում՝ նկարիչ, դիզայներ, մոդելյոր, դերասան, արվեստագետ: Տանել չեն կարողանում ճնշումները, դժվարությամբ են հարմարվում ընդհանուր կանոններին: Այնպես որ՝ այնքան էլ չեն ձգտում ղեկավար պաշտոնի, կարող են հաջողության ու նյութական բարեկեցության հասնել առանց սեփական կամքի վրա բռնանալու:

Կշեռք-Այծ տղամարդը

Իմպուլսիվ Կշեռք-Այծ տղամարդիկ խենթացնում են կանանց: Կարողանում են գեղեցիկ խոսել, գրավիչ արտաքին ունեն, հիանալի դաստիարակված են: Նրանք տաղանդավոր մարդիկ են, այնպես որ՝ այս տղամարդկանց ավելի հեշտ տրվում է ստեղծագործ աշխատանքը: Հուզականությունը, հարուստ երևակայությունն ու աշխատասիրությունը մասնագիտական գործունեության մեջ նրանց հաջողության գաղտնիքներն են: Սակայն կարող են ծույլ, կտրուկ ու կոպիտ լինել: Կշեռք-Այծ տղամարդը անկանխատեսելի է, ունակ է էքսցենտրիկ արարքների: Սիրային հարաբերություններում առաջին հերթին մտածում է սեփական զգացմունքների մասին, այնպես որ՝ առանց զղջալու կոտրում է կանանց սրտերը: Նրան չի կարելի հավատարիմ ամուսին համարել: Փոխարենը նա առատաձեռն է, նրա հետ կարելի է ուրախ ժամանակ անցկացնել:

Կշեռք-Այծ կինը

Արտաքուստ անվրդով Կշեռք-Այծ կանայք իրենց մեջ բազում գաղտնիքներ են կրում: Նրանք կրքոտ, հուզական մարդիկ են, իրենց իրական էությունը բոլորի մոտ չեն բացահայտում: Փոխարենն առանց ամաչելու ուշադրություն են պահանջում շրջապատից, ուշադրության կենտրոնում գտնվելը նրանց համար անհրաժեշտություն է: Այս փայլուն կանայք դուր են գալիս տղամարդկանց, նրանք շատ երկրպագուներ ունեն: Ճիշտ է, այս քմահաճ գեղեցկուհիների սիրտը գրավելը բարդ է, կարող են ֆլիրտ անել և սեթևեթել ու միևնույն ժամանակ ոչ մի զգացմունք չտածել: Կշեռք-Այծերը շատ ուժեր ու էներգիա են ծախսում աշխատանքի վրա, նրանց համար կարևոր է իրենց հաջողակ զգալը, բայց նախընտրում են մտավոր աշխատանքը: Շատ տաղանդավոր են իրենց դատարկ բաների վրա տանջելու համար: Չեն սիրում դժվարություններ հաղթահարել, անհաջողությունների երկար շրջանը նրանց համար դեպրեսիաների պատճառ կարող է դառնալ:

ԿՇԵՌՔ-ԿԱՊԻԿ

Կենսուրախ, ճարտարախոս Կապիկ-Կշեռքները չեն կարող առանց շփումների, ամեն ինչի պատրաստ են իրենց վրա ուշադրություն հրավիրելու համար: Նրանք լավ պատմողներ են, հաճելի զրուցակիցներ ու պարզապես ուրախ մարդիկ, որոնց հետ ժամանակը աննկատ է անցնում: Կշեռքի ու Կապիկի համադրությունը երկու նշանների շատ հաջող միություն է, նրանք ուժեղացնում են մեկը մյուսի դրական կողմերը: Հավասարակշռված Կշեռքները պահպանում են իրենց հատուկ խելամտությունը, դրա հետ մեկտեղ՝ շփման մեջ հաճելի ու թեթև մարդիկ են: Իսկ ճարպիկ Կապիկը այս համադրության մեջ լրջություն է ձեռք բերում և խելամիտ մարդու տպավորություն է սկսում թողնել: Ընդհանուր առմամբ Կշեռք-Կապիկները բարեհամբույր մարդիկ են, մարդկանց դեպի իրենց են գրավում մեղմ, հաճելի շարժուձևով: Թեթև, փոփոխական բնավորություն ունեն, անընդհատ ուրախ ծիծաղում են ու շատախոսում:

Բնութագիրը

Մարդկանց դուր է գալիս այս վառ, լավատես մարդը: Նա ակտիվ կյանք է վարում, միշտ իրադարձությունների բովում է: Ունակ չէ տեղում նստած մնալ, վախենում է ինչ-որ հետաքրքիր բան բաց թողնել: Նրա կյանքը լի է իրադարձություններով ու արկածներով, նա պետք է տեղյակ լինի բոլոր նորություններին: Համատեղելիության հորոսկոպում Կապիկ-Կշեռքները լայն աշխարհայացքով հետաքրքրասեր մարդիկ են: Ծարավ են նոր տպավորությունների, չեն վախենում ռիսկի դիմել: Նրանք այնքան լի են էներգիայով ու ոգևորվածությամբ, որ հեշտությամբ գլուխ են հանում ամենաբարդ խնդիրներից: Չեն կորցնում լավատեսությունը, մտածում են միայն լավ բաների մասին, հավատում են իրենց հաջողությանը: Կշեռք-Կապիկները ցանկացած իրադարձության մեջ կարողանում են լավ կողմեր տեսնել, հանգիստ են վերաբերվում անհաջողություններին, հազվադեպ են սխալվում իրենց գնահատականներում:

Կշեռքի ու Կապիկի միությունը իր ներկայացուցիչներին հակասական խառնվածով է օժտում: Այս համադրությամբ մարդիկ վերլուծական խելք ունեն, հեշտությամբ հաշվարկում են իրենց գործողությունների հետևանքները: Կշեռք-Կապիկները հասուն, ռացիոնալ, միայն կշռադատված որոշումներ ընդունելու ունակ մարդկանց տպավորություն են թողնում: Միայն թե երբեմն չեն կարողանում դիմակայել գայթակղություններին, հեշտությամբ շեղվում են ու ուշադրությունը մի գործից մյուսին տեղափոխում: Այս համարձակ մարդիկ հակված են չարդարացված ռիսկի: Կապիկ-Կշեռքները իրենց պարտքը չեն համարում շրջապատի ակնկալիքներն արդարացնելը: Գործում են իրենց ցանկություններին համապատասխան, հնարավոր է՝ հենց դրա շնորհիվ էլ այդքան բարեհոգի ու խաղաղասեր են: Կշեռք-Կապիկները չեն կարողանում չարանալ ու նեղանալ, նրանք հաճելի ու մեղմ մարդիկ են:

Շատախոս Կշեռք-Կապիկները պաշտում են շփումները, առանց հոգնելու շատախոսում են ամենատարբեր թեմաների շուրջ: Նրանք խելացի մարդիկ են, շրջապատի համար ինֆորմացիայի անհատնելի աղբյուր են: Սիրում են կարդալ, լայն աշխարհայացք ունեն: Ունակ են նաև շատ բան սովորեցնել, հաճույքով կիսվում են իրենց գիտելիքներով: Միայն թե, երբեմն սպոնտան արարքներ են գործում, չեն առանձնանում համբերատարությամբ: Կապիկ-Կշեռքները անհարմար չեն զգում մանիպուլյացիայի ենթարկել շրջապատի զգացմունքները, եթե դրանում իրենց կյանքը լավացնելու հնարավորություն են տեսնում: Ներքին ազատություն ունեն: Չնայած փորձում են բոլորին դուր գալ, բայց չեն մոռանում նաև սեփական հետաքրքրությունների մասին: Ճիշտ է, շատ լավ համադրում են հաճելին օգտակարի հետ. իրենք հասնում են հաջողության ու ակտիվորեն օգնում են մյուսներին: Նրանց վրա միշտ կարելի է հույս դնել, նրանք բարի ու առատաձեռն մարդիկ են:

Սիրո մեջ

Կշեռք-Կապիկների հագեցած անձնական կյանքը հանգիստ չի տալիս շրջապատողներին. նրանց սիրավեպերի շուրջ լիքն են բամբասանքներն ու շշուկները: Այս զգացմունքային, տաքարյուն մարդիկ ամբողջովին տրվում են հարաբերություններին, բայց այնքան էլ կայուն չեն: Տանել չեն կարողանում ձանձրույթն ու անգործությունը. միշտ նոր տպավորությունների փնտրտուքի մեջ են: Ուրախ ու ակտիվ կողակցի կարիք են զգում, որն ունակ է կիսել արկածների հանդեպ նրանց սերը: Կշեռք-Կապիկների հետ սիրային համատեղելիության գաղտնիքը կենսուրախությունը ու շփման մեջ թեթևությունն են: Այս մարդիկ չեն հանդիպի ձանձրալի, լռակյաց մարդկանց հետ, ովքեր չեն կարողանում ուրախանալ կյանքով:

Ամուսնանալուց հետո Կապիկ-Կշեռքը փորձում է համապատասխանել իդեալական ամուսնու կերպարին: Հուսալի է, հոգատար իր կողակցի հանդեպ, նույնիսկ չի էլ մտածում այլ սիրավեպերի մասին: Ամբողջությամբ կենտրոնացած է մտերիմների հետաքրքրությունների վրա, ձգտում է նրանց համար կյանքի հարմարավետ պայմաններ ապահովել: Նրա օգնության ու աջակցության վրա կարող եք ցանկացած պահի հույս դնել: Կշեռք-Կապիկն իր ընտանիքի հուսալի պաշտպանն է: Հասկացողություն ու աջակցություն է փնտրում, ողջ հոգով հավատարիմ է: Ձգտում է երկարատև հարաբերությունների, չի էլ դիտարկում ամուսնալուծության հնարավորությունը:

Կարիերան

Շփման մեջ թեթև ու հեշտ հաղորդակցվող այս մարդը միշտ պատրաստ է փոխզիջումների: Նրա հետ կարելի է ցանկացած հարց քննարկել, միշտ բաց է երկխոսության համար: Կշեռք-Կապիկը հեշտությամբ ընդհանուր լեզու է գտնում գործընկերների հետ, նա իր տեսակետը բղավելով առաջ տանելու կարիք չունի: Հաճախ ընտրում է պահանջարկված մասնագիտություններ, ձգտում է նյութական բարեկեցության: Փառասիրությունից զուրկ չէ, հույս ունի ղեկավար պաշտոն զբաղեցնել: Դրա հետ մեկտեղ, արագ հասնում է իր նպատակին, ուշադիր է շրջապատողների հանդեպ, հնարամիտ է ու աշխատասեր:

Զարգացած տրամաբանական մտածողության, խորաթափանցության ու հռետորական տաղանդի շնորհիվ Կշեռք-Կապիկը պահանջարկ ունի շփման հետ կապված մասնագիտություններում: Կարող է կայանալ մանկավարժության, հոգեբանության, իրավաբանության ոլորտում: Դերասանական տաղանդ ունի, հեշտությամբ ցանկացած դեր կխաղա, կարողանում է սրտին մոտ չընդունել աշխատանքի հետ կապված տհաճությունները: Կշեռք-Կապիկներն այնքան օժտված մարդիկ են, որ նրանց ուժերի սահմաններում է լինել ինչպես հրաշալի դերասան, այնպես էլ՝ հաջողակ բիզնեսմեն:

Կշեռք-Կապիկ տղամարդը

Կեշռք-Կապիկ տղամարդկանց շրջանում շատ են հանդիպում տաղանդավորները, նրանք խելացի են, նոր գիտելիքների ձգտում ունեն: Լայն աշխարհայացք ու ինքնատիպ մտածողություն ունեն: Այս ակտիվ տղամարդիկ տարված են սեփական գաղափարներով, մեծ ոգևորությամբ ապացուցում են իրենց ճշմարտացիությունը: Դրա հետ մեկտեղ՝ Կշեռք-Կապիկները բարեհամբույր են, քաղաքավարի, նրանց հետ հետաքրքիր է զրուցել ամենատարբեր թեմաների շուրջ, իսկ վիճելը համարյա անհնարին է: Սիրային հարաբերություններում այս համադրությամբ մարդիկ անկանխատեսելի են: Կինը կարող է անկեղծորեն հավատալ, որ նա մինչև կյանքի վերջ հավատարիմ է մնալու իրեն: Միայն թե, այս տղամարդը ամեն րոպե կարող է տարվել ուրիշ կնոջով ու անհետանալ նախկին սիրեցյալի կյանքից: Ի դեպ, նա ոչ մի կաթիլ զղջման զգացում չի ունենա:

Կշեռք-Կապիկ կինը

Հաճելի, սեթևեթող Կշեռք-Կապիկ կանայք կարող են մակերեսային ու ամբողջությամբ իրենց արտաքինի վրա կենտրոնացած թվալ: Բայց այդպես չէ. նրանք նպատակասլաց, խելացի մարդիկ են: Կարող են շատախոսել, մի թեմայից մյուսին անցնել և այդ նույն ժամանակ մտքով կարևոր բաների հետ լինել: Կշեռք-Կապիկ կանայք պատասխանատու, աշխատասեր են, այնպես որ՝ անպայման հասնում են հաջողության, ինչ նպատակ էլ որ դնեն իրենց առաջ: Սիրային հարաբերություններում տարբեր են, ամեն ինչ կախված է նրանից, թե որքան թանկ է նրա համար կողակիցը: Արժանավոր տղամարդու հետ, որը պատրաստ է ներել կանացի որոշ թուլություններ, նա կարող է ողջ կյանքն անցկացնել առանց վեճերի ու սկանդալների: Նրան դուր է գալիս իրեն սիրված ու ցանկալի զգալ, իսկ ահա քննադատությունն ու նկատողությունները նրա համար անհանդուրժելի են:

ԿՇԵՌՔ-ԱՔԱՂԱՂ

Թեթև, շփման մեջ հաճելի Կշեռք-Աքաղաղը լավատես է, դատարկ բաների համար չի վշտանում: Մարդկանց դուր է գալիս այս հաճելի, հանգիստ մարդը, ով հակված չէ հակասական արարքների: Քաղաքավարի է, ուշադիր շրջապատողների հանդեպ, զիջող է: Վառ, ուրախ Աքաղաղի ու հմայիչ Կշեռքի համադրությունը ներդաշնակ անձնավորությունն է: Այս համադրությամբ մարդն անթերի է. նա ամեն ինչ ունի՝ խարիզմա, հմայք, էլեգանտություն: Համատեղելիության հորոսկոպում Աքաղաղ-Կշեռքն գեղագետ է, ձգտում է կատարելության: Նրա կարծիքով շուրջն ամեն ինչ պետք է գեղեցիկ լինի. չի կարող կանգ առնել, մինչև չհասնի իդեալական արդյունքի: Փորձում է շրջապատողների վրա բարենպաստ տպավորություն թողնել, շատ է շփվում ամենատարբեր մարդկանց հետ:

Բնութագիրը

Դիվանագետ Կշեռք-Աքաղաղները բոլորի հետ լեզու են գտնում: Ճարտարախոս են, համոզիչ են իրենց փաստարկների մեջ ու շատ քաղաքավարի են: Նրանց հետ շփումը հսկայական հաճույք է. այս մարդիկ կարողանում են հաճելի ու գրավիչ լինել: Կշեռք-Աքաղաղի առանձնահատուկ գիծը բարյացակամությունն է: Սիրում է շփումները, ձգտում է ուշադրության կենտրոնում լինել, միշտ մարդկանց մեջ է: Մարդկանց մեծ համակրանքով է վերաբերվում, աշխատում է ամեն մարդու հանդեպ յուրահատուկ մոտեցում ցուցաբերել: Ապրումակցող է, իսկապես կարեկցում ու բոլորին օգնում է: Երբեմն անվճռական է դառնում: Հոգեկան թուլության պահերին հուսահատությունից ավելի շատախոս է դառնում: Նման պահերին Կշեռք-Աքաղաղը ոչինչ լսել չի ուզում. նա պարզապես ուզում է արտահայտել սրտի խորքում եղածը, շրջապատի հետ կիսվել իր կասկածներով ու տագնապներով:

Այս համադրությամբ մարդիկ հավատարիմ ընկերներ են, միշտ առաջինն են հասնում օգնության: Խաղաղասեր են, խուսափում են վեճերից, վիճաբանությունների ժամանակ հաշտեցնողի դերում են: Աքաղաղ-Կշեռքները շատ ժամանակ են ծախսում մտերիմ մարդկանց իրենց շուրջը հավաքելու համար: Նրանց մեծ հոգատարությամբ են վերաբերվում, չեն վախենում իրենց վրա պատասխանատվություն վերցնել: Ընկերները ցանկացած իրավիճակում կարող են հույս դնել նրա օգնության վրա: Կշեռք-Աքաղաղները չնայած իրենց անվրդով ու զուսպ տեսքին, այնքան ուժեղ ու անխոցելի չեն, որքան թվում են: Հոգատարության կարիք են զգում, բարի խոսքեր են ակնկալում լսել, անտարբեր չեն հաճոյախոսությունների հանդեպ: Երբեմն բռնկուն են դառնում, երբ բախվում են անհարգալից վերաբերմունքի: Կարող են լուրջ վիրավորվել ու նույնիսկ ժամանակավորապես դադարեցնել շփումները:

Լավատես, կենսուրախ Կշեռք-Աքաղաղը ունակ չէ ագրեսիվ վարք ցուցաբերել: Նրան ավելի հոգեհարազատ են երկար, բացատրական զրույցները, այլ ոչ թե վեճերն ու սկանդալները: Այս Կշեռքները շարունակում են զուսպ, նրբանկատ, բարի մարդիկ մնալ, միաժամանակ ձեռք են բերում Աքաղաղի դրական գծերը: Նրանք ակտիվ են, շատ շփվող, անընդհատ փորձում են իրենց վրա ուշադրություն հրավիրել: Կշեռք-Աքաղաղը փոփոխություններին թեթև է վերաբերվում, դժվարությունների բախվելիս չի կորցնում հոգու կորովը: Չի տխրում, այլ փորձում է բարդ իրավիճակից ելք գտնել: Շատ լավ տիրապետում է իրեն, շրջապատին չի ծանրաբեռնում իր խնդիրներով: Աքաղաղ-Կշեռքը հիացնում է իր դիմացկունությամբ. ցանկացած պայմաններում պահպանում է անձնական արժանապատվության զգացումը:

Սիրո մեջ

Գրավիչ Կշեռք-Աքաղաղը հեշտությամբ է շահում հակառակ սեռի համակրանքը: Այս ուրախ, կիրթ ու շատ ուշադիր մարդը ոչ միայն հետաքրքրություն, այլ նաև վստահություն է առաջացնում: Չնայած՝ ինքը չի շտապում բացել իր սիրտը: Սիրային հորոսկոպում Կշեռք-Աքաղաղը ամաչկոտ կողակից է: Բուռն խոստովանությունների համար նրան պակասում է սեփական ուժերի հանդեպ վստահությունը: Ժամանակ է պետք, մինչև նա ինքնավստահություն ձեռք բերի ու սկսի ուշադրության նշաններ ցույց տալ: Փոխարենը նրա հետ ձանձրալի չի լինում, կարողանում է ուրախացնել ու զվարճացնել:

Ամուսնանալուց հետո Աքաղաղ-Կշեռքն ամբողջությամբ կենտրոնանում է իր ընտանեկան պարտականությունների վրա: Աջակցում է իր երկրորդ կեսի բոլոր որոշումներին, իսկ եթե նրա որոշումները դուրը չեն գալիս, փորձում է մեղմ ակնարկել դրա մասին: Իր ընտանիքում ոչ մի վեճ ու սկանդալ նա չի հասունացնի: Ուշադիր է ոչ միայն իր ընտրյալի հանդեպ, այլ նաև շատ ժամանակ է տրամադրում երեխաներին: Նրա հետ կարելի է ցանկացած խնդիր քննարկել. կհանգստացնի ու ճիշտ խորհուրդ կտա: Մեծ ուժեր ու էներգիա է ծախսում ընտանեկան բույնը շենացնելու համար. նա տնարար ու տնակյաց մարդ է:

Կարիերան

Վարքի ճիշտ ռազմավարություն մշակելու համար այս մարդը համբերատարություն ու դիմացկունություն ունի: Կշեռք-Աքաղաղը կարող է մեծ բարձունքների հասնել կարիերայում, եթե հաղթահարի իր ամաչկոտությունը: Երբեմն շատ քաղաքավարի ու դիվանագետ է, չի կարողանում գործընկերներին մատնաշել նրանց սխալները: Փոխարենը նրա բարեհամբույրությունն ու նրբանկատությունը օգնում են վստահություն շահել: Նրան գրավում է մտավոր գործունեությունը, այլ ոչ թե ծանր ֆիզիկական աշխատանքը: Աքաղաղ-Կշեռքը կարող է կայանալ մարդկանց հետ շփումներ պահանջող մասնագիտությունների մեջ՝ մանկավարժություն, իրավաբանություն, մենեջմենթ:

Իր աշխատասիրության ու դիմացկունության շնորհիվ Կշեռք-Աքաղաղը կարողանում է բարձր դիրքի հասնել՝ լավ հարաբերություններ պահպանելով գործընկերների հետ: Կոնֆլիկտների մեջ չի մտնում, վեճի առիթներ չի փնտրում, այլ պարզապես ջանասիրաբար աշխատում է իր աշխատավայրում: Պատասխանատու ու կարգապահ է, աշխատում է բոլոր պարտականությունները հստակ կատարել: Հարուստ երևակայություն ունի, բայց նախընտրում է ոչ թե ամպերում ճախրել, այլ զբաղվել կոնկրետ գործերով: Ունակ է օգուտ տալ մարդկանց՝ զբաղվելով հասարակական գործունեությամբ:

Կշեռք-Աքաղաղ տղամարդը

Այս տղամարդը հետաքրքրված է հասարակական կյանքով, նրան հետաքրքրում է շուրջը տեղի ունեցող ամեն բան: Կշեռք-Աքաղաղը տանել չի կարողանում վեճերն ու սկանդալները, այնպես որ՝ փորձում է բոլոր ծանոթներին հաշտեցնել: Սիրում է զրուցել, տարբեր թեմաներով բանավիճել: Ընդ որում՝ մեծ հարգանքով է լսում մյուսների կարծիքը, նրան չի կարելի մեղադրել անդաստիարակության մեջ: Կշեռք-Աքաղաղ տղամարդը ակտիվ ու աշխատասեր է, հաճույքով զբաղվում է սիրելի գործով: Նա իսկական պրոֆեսիոնալ է, նրան հուզում է միայն արդյունքը, այնպես որ՝ խարդավանքների մեջ չի ներգրավվում: Կարողանում է վերահսկել սեփական զգացմունքներն ու հույզերը, շատ համբերատար է: Կանայք չեն կարողանում դիմադրել նրա հմայքի ուժին, բացի այդ, նա հուսալի կողակից է ու ունակ է տղամարդկային արարքներ գործել:

Կշեռք-Աքաղաղ կինը

Իմաստուն Կշեռք-Աքաղաղ կանայք ունակ են կյանքի ցանկացած բարդ իրավիճակից ելք գտնել: Երբեք չեն հուսահատվում, ձեռքերը վայր չեն դնում ու ոգևորում են մյուսներին: Նրանց կարելի է դիմել խորհրդի խնդրանքով, անպայման կօգնեն: Տղամարդիկ նրանց մեջ գնահատում են ոչ միայն հավասարակշռվածությունն ու նրբանկատությունը, այլ նաև իրենց գեղեցիկ մատուցելու ունակությունը: Այս կանայք հրաշալի ճաշակ ունեն: Սովորաբար շատ են խոսում, հաճոյախոսություններ են սպասում: Երկրպագուները պետք է հիշեն նրանց այս առանձնահատկությունների մասին, հակառակ դեպքում՝ հարաբերությունները չեն ստացվի: Սիրային հարաբերություններում կայունություն ու հուսալիություն են փնտրում, սիրավեպ չեն սկսի գեղեցիկ, բայց թեթևամիտ տղամարդու հետ: Կշեռք-Աքաղաղ կանայք մտադիր են ամուր ընտանիք ստեղծել, մեծ հաճույքով հոգ են տանում ամուսնու ու երեխաների մասին:

ԿՇԵՌՔ-ՇՈՒՆ

Այս բարի, գթասիրտ մարդիկ հեշտությամբ են զոհում իրենց հետաքրքրությունները հանուն ուրիշների: Քչախոս են, զգույշ, հաճախ լռում են իրենց խնդիրների մասին, փոխարենը միշտ ժամանակ են գտնում մտերիմ ընկերների համար: Համատեղելիության հորոսկոպում Կշեռք-Շները բնածին դիվանագետներ են՝ մեղմ, զիջող, փոխզիջման պատրաստ մարդիկ: Խելացի են, բարեկիրթ ու ուշադիր շրջապատի հանդեպ: Ունակ են ցանկացած մարդու հանդեպ մոտեցում գտնել, իսկ կռվող կողմերին հաշտեցնելու ունակության մեջ նրանց հավասարը չկա: Ճիշտ է, ներքին հավասարակշռության ձգտող ու տատանվող Կշեռքը քաոս ու խառնաշփոթ է մտցնում այս նշանի կյանքում: Երբեմն Շուն-Կշեռքը հույզերից այնպիսի մեծ կախվածության մեջ է ընկնում, որ շրջապատին զարմացնում է իր անվճռականությամբ կամ չմտածված արարքներ է գործում:

Բնութագիրը

Բարյացակամ Կշեռք-Շները շրջապատին մեծ հարգանքով են վերաբերվում: Նրանց հատուկ չէ չափից դուրս մեծ հետաքրքրասիրությունը, կոպտությունն ու անտակտ վարքը: Աշխատում են չխառնվել օտարների գործերին ու վճռականորեն խափանում են իրենց անկախության վրա ազդելու ցանկացած փորձ: Կշեռք-Շան գլխավոր առանձնահատկությունը նրա ազնվությունն ու անկաշառ լինելն է: Բարձր պահանջներ է ներկայացնում իրեն ու իր շրջապատին. խիստ է արատների, թերությունների նկատմամբ: Միևնույն ժամանակ գթասիրտ ու անշահախնդիր է, անկախ պայմաններից միշտ պատրաստ է օգնել ու աջակցել: Չնայած իր խելամտությանը՝ Կշեռք-Շունը հաճախ ստախոսների զոհն է դառնում: Բայց Շանը հատուկ դիմացկունությունն ու ամրությունը օգնում են նրան արժանապատվորեն դուրս գալ ցանկացած տհաճ իրավիճակից:

Զգոն Շուն-Կշեռքը ունակ է կանխատեսնել վերահաս վտանգը, նույնիսկ եթե շուրջը ոչինչ չի հուշում դրա մասին: Ամբողջովին վստահում է ինքն իրեն, նախընտրում է աշխատել միայնության մեջ: Բայց շփվող է, հեշտությամբ է կապի դուրս գալիս, դրա համար էլ նրան բոլոր կողմերով հաճելի անձնավորություն են համարում: Կշեռք-Շունը կարողանում է ընդհանուր լեզու գտնել ամենատարբեր մարդկանց հետ, արագ հասկանում է՝ ինչպես վարվել տվյալ իրավիճակում: Համառ չէ, չի պնդի իրենը. շփման մեջ մեղմ ու հաճելի է: Փոխարենը շատ ամուր է սեփական տեսակետը հիմնավորելիս: Ունակ է տաքանալ ու վեճ սարքել, եթե խոսքն իր համար սկզբունքային բաների մասին է: Ուղղախոս է, մի քիչ միամիտ, տանել չի կարողանում սուտը, անխնա պայքարում է խարդավանքների սիրահարների ու ստախոսների դեմ:

Պրակտիկ Կշեռք-Շները հակված չեն թեթևամիտ ծախսեր անել. հստակ պլանավորում են իրենց ծախսերը: Այս կենցաղում ոչ այնքան պահանջկոտ մարդիկ պատրաստ են բավարարվել քչով: Լի են ներքին արժանապատվությամբ, մեծ հարգանքով են վերաբերվում շրջապատի ցանկություններին: Պատրաստ են ընդունել մտերիմ մարդու ընտրությունը, չեն համոզի ու չեն պնդի իրենց կարծիքը: Բավական սթափ են գնահատում իրենց հնարավորությունները, չեն ստանձնում մի գործ, որն իրենց ուժերի սահմաններում չէ: Սակայն Կշեռք-Շունը հակված է կասկածների, միշտ չէ, որ վստահ է իր ուժերին: Երբեմն գերագնահատում է իրեն ու հուսախաբ անում շրջապատողներին, բայց անկեղծորեն զղջում է ու փորձում է հարթել անհարմար իրավիճակը: Բարի խորհրդի ու միջամտության կարիք ունի. կարող է ավելի լավը դառնալ, եթե կողքին կյանքի գիտակ հուսալի մարդ լինի:

Սիրո մեջ

Կշեռք-Շուն տղամարդիկ ու կանայք գրավիչ արտաքին ունեցող ու շփման մեջ հաճելի մարդիկ են: Միշտ համընդհանուր ուշադրության կենտրոնում են՝ չնայած այն բանին, որ չեն ձգտում բացառապես բոլորին դուր գալ: Իրենց մեծ արժանապատվությամբ են պահում՝ քաղաքավարի են, բարեկիրթ, բայց ոչ ավելին: Ամենաշատը գնահատում են իրենց ազատությունը: Սիրային հորոսկոպում Կշեռք-Շունը քմահաճ է ու շատ բարձր պահանջներ է ներկայացնում իր երկրորդ կեսին: Հուսալի ու հավատարիմ կյանքի ընկեր է փնտրում, մտադիր չէ ժամանակ վատնել կասկածելի ծանոթությունների վրա:

Կշեռք-Շունը ձգտում է ներդաշնակ հարաբերությունների: Ողջ ուժերով փորձում է խուսափել վեճերից ու կոնֆլիկտներից, փորձում է սիրելիի հետ փոխհասկացողության հասնել: Նրա համար ավելի կարևոր է հոգեկան անդորրը, քան նյութական ապահովությունը: Հարգալից ու ուշադիր է կողակցի հանդեպ, նման վերաբերմունք է ակնկալում նաև նրանից: Շուն-Կշեռքը ընտանիքի մարդ է: Հեշտությամբ է զիջումների գնում, նրա հետ ամեն ինչի մասին կարելի է պայմանավորվել: Սակայն թույլ չի տա իր զգացմունքները մանիպուլյացիայի ենթարկել, խանդի տեսարաններ չի հանդուրժի:

Կարիերան

Կշեռք-Շան համար աշխատանքը կյանքի կարևոր մաս է, բայց ոչ գոյության իմաստ: Չնայած՝ կարող է փայլուն կարիերա անել, բազում արժանիքներ ունի՝ նպատակասլացություն, ազնվություն, աշխատասիրություն: Կշեռք-Շունը կարողանում է վարվել գումարի հետ, նրան հարմար է ֆինանսների հետ կապված աշխատանքը: Դրա հետ մեկտեղ՝ կենտրոնացած չէ նյութականի վրա, հանգիստ է վերաբերվում գումարին: Պատրաստ է ցածր վարձատրվող աշխատանք անել, եթե հետագա աճի հեռանկարներ է տեսնում: Նման հուսալի մարդու հետ կարելի է համարձակ գործ սկսել. նա հուսախաբ չի անի ու չի խաբի:

Կշեռք-Շունը հակված է կասկածների, միշտ մտածում է, թե որքանով է օգտակար հասարակությանն իր աշխատանքը: Խելամիտ ղեկավարության կարիք ունի. կարող է կայանալ ցանկացած մասնագիտության մեջ, եթե իմաստուն ղեկավար ունենա: Չի սիրում քննադատությունը և չի սիրում հրահանգներ կատարել: Սակայն պատրաստ է ենթարկվել, եթե զգա սեփական նշանակությունն ու գործընկերների աջակցությունը: Կշեռք-Շունը փառասիրական պլաններ չի կառուցում, կարող է ղեկավարի օգնական դառնալ: Նրա համար կարևորը սեփական կոչումը գտնելն է, այլ ոչ թե մեծ աշխատավարձով բարձր պաշտոնը:

Կշեռք-Շուն տղամարդը

Նշանների նման համադրությամբ տղամարդը իր մեջ կրում է Կշեռքի դիվանագիտությունն ու Շան մարտական որակները: Ունակ է խաղաղ լուծել կոնֆլիկտները, բայց դաժան պայքար կտանի անարդարության դեմ: Կշեռք-Շունը խելացի, մտածող տղամարդ է, իր գործի գիտակը: Գործընկերները բարձր են գնահատում նրա աշխատասիրությունը, նա ավելի շատ հոգ է տանում կոլեկտիվի հետաքրքրությունների մասին, այլ ոչ թե իր: Բայց բավական հակասական էություն ունի, այդ իսկ պատճառով նրա մոտ այլասիրությունը կողք կողքի ապրում է եսասիրության հետ: Նրան սիրահարված կանայք նրանից Շանը հատուկ հավատարմություն են ակնկալում, բայց հենց անձնական հարաբերություններում է նա ազատասիրություն դրսևորում: Ավելորդ հոգատարությունը նրան նյարդայնացնում է, դրա հետ մեկտեղ՝ ուզում է իրեն պիտանի ու սիրված զգալ: Բայց միշտ հոգ է տանում մտերիմների մասին՝ անկախ նրանց վերաբերմունքից:

Կշեռք-Շուն կինը

Կշեռք-Շուն կինը կարող է երջանիկ կյանք ապրել, բայց դրա համար նա նախ պետք է հավասարկշռություն ձեռք բերի ու որոշակիություն մտցնի իր ցանկությունների մեջ: Շատ հաճախ անտեսում է իր ներքին պահանջմունքները: Սիրում է ուրախ ընկերախմբերը, շփումները, ուզում է կայանալ մասնագիտության մեջ: Բայց դրա փոխարեն լուրջ տղամարդու տեսքով հուսալի հենարան է փնտրում, որի համար պատրաստ է զոհել իր հետաքրքրությունները: Չնայած սիրելիի հետ ընտանեկան կյանքը կարող է այնքան հաջող չդասավորվել, որքան ինքն էր պատկերացնում: Բայց ցանկացած պարագայում նա չի հրաժարվի իր պլաններից, այնպես որ՝ կաշխատի բոլոր հնարավոր միջոցներով պահպանել ամուսնությունը: Նա սիրող մայր ու լավ տնտեսուհի է: Հեշտությամբ համատեղում է աշխատանքն ու ընտանիքի հոգսը, դժվար իրավիճակներում նրան օգնության են հասնում կյանքի հանդեպ պատասխանատու վերաբերմունքն ու աշխատասիրությունը:

ԿՇԵՌՔ-ԽՈԶ

Խորաթափանց Խոզ-Կշեռքները ճիշտ աշխարհընկալում ունեն, հավատում են արդարությանը, ոգևորված պաշտպանում են իրենց համոզմունքները: Աշխատում են թույլատրելիի սահմանները չանցնել, շփման մեջ հաճելի են, նրբանկատ ու ուշադիր մարդկանց հանդեպ: Համատեղելիության հորոսկոպում Կշեռք-Խոզը ստեղծագործ անհատականություն է՝ կազմված բազում հակասություններից: Ծանր է տանում անձնական անհաջողությունները, աշխատում է ներքին հավասարակշռություն ձեռք բերել: Դրա հետ մեկտեղ նախանձելի գործնական հոտառություն ունի: Այս մարդը խելացի է, զգույշ է իր գնահատականներում, մշտապես շրջանցում է կոնֆլիկտային իրավիճակները: Բացառություն են կազմում միայն պատվի ու բարոյականության հարցերը: Տանել չի կարողանում սուտը, երկերեսանիությունն ու խաբեությունը, երբեք չի հաշտվի անարդարության հետ:

Բնութագիրը

Նշանների այս համադրությամբ մարդու հետ սիրային համատեղելիության գաղտնիքը բավականին պարզ է՝ հոգատարություն ու հասկացողություն: Կշեռք-Խոզն իր հանդեպ մեծ ուշադրություն է պահանջում, հոգեկան ջերմություն է փնտրում: Հարաբերությունների մեջ չի մտնի, եթե ընտյալի կողմից պատասխան արձագանք չզգա: Անձնական հարաբերություններում ուշադիր ու զիջող է, չի սիրում շտապել: Նա պասիվ ու իներտ մարդ է, ամեն հարցում հույս է դնում կողակցի վրա: Ուրախությամբ հարաբերություններում ենթարկվողի դերը կստանձնի:

Ընտանեկան հորոսոկոպում Կշեռք-Խոզը զգայուն, սենտիմենտալ ամուսին է: Թանկ է գնահատում իր ընտանիքը, սիրում է ժամանակ անցկացնել մտերիմների հետ: Արկածներ չի փնտրում, հակառակը, բարձր է գնահատում ու անսահման սիրում է իր երկրորդ կեսին: Խոզ-Կշեռքը ոչ միայն օժտված անձնավորություն է, այլ նաև հիանալի տնտեսվար: Հաճույքով կահավորում է իր տունը, այն իդեալական մաքրության մեջ է պահում: Հաճախ ընտանեկան տոներ է կազմակերպում, հաճելի անակնկալներով անընդհատ ուրախացնում ու երես է տալիս մտերիմներին:

Կարիերան

Տաղանդավոր Կշեռք-Խոզի համար աշխատանքն իր տաղանդները կյանքի կոչելու հնարավորություն է: Չի զբաղվի ոչ հոգեհարազատ գործով, կաշխատի իր հետաքրքրություններին համապատասխանող աշխատանք գտնել: Խոզ-Կշեռքը ունակ է իր նախասիրությունը շահավետ գործի վերածել՝ խոհարարություն, հագուստի ու ինտերիերի դիզայն, ճամփորդություններ: Այս մարդը գույնի հրաշալի զգացում ունի, համարձակ իմպրովիզներ ու փորձարկումներ է անում նոր կերպարների հետ: Սակայն իմաստուն ղեկավարության կարիք ունի, հակառակ դեպքում չի կարող կարիերայում մեծ բարձունքների հասնել:

Խոզ-Կշեռքը դեմ չէ ղեկավար դեր ստանձնելուն, բայց հեշտությամբ կհամաձայնի նաև ավելի անշահեկան պայմանների: Նրան ձեռք է տալիս նաև կատարողի դերը, կարևորը՝ սիրելի աշխատանքն ու արժանի եկամուտն է: Աշխատասեր է, պատասխանատու, հաղորդակցական բարձր ունակություններ ունի: Աշխատավայրում գործընկերների հետ կոնֆլիկտների մեջ չի մտնում, չի փորձում ինքնահաստատվել նրանց հաշվին: Կշեռք-Խոզը վայելում է ղեկավարության համակրանքը, բայց հաճախ կասկածում է իր ուժերին: Նրան անհրաժեշտ է հնարավորինս շատ գովել ու պարգևատրել:

Կշեռք-Խոզ տղամարդը

Հավասարակշռված Կշեռք-Խոզ տղամարդիկ հանգստություն են ներշնչում, նրանց հետ հեշտ ու հուսալի է: Այս ամբիցիոզ մարդիկ բազմաթիվ տաղանդներ ունեն, բայց մեծ ուժեր են ծախսում հաջող կարիերա անելու համար. շատ զգույշ ու հեռատես են: Դրա հետ մեկտեղ, բավականաչափ համառ են իրենց ուզածին հասնելու համար: Անպայման կգրավեն ղեկավարի աթոռը, նույնիսկ եթե դա նրանցից շատ ժամանակ պահանջի: Փոխարենը նրանք համարյա թշնամիներ չունեն: Սիրային հարաբերություններում Կշեռք-Խոզ տղամարդը պասիվ է, շատ բաներում հույսը դնում է կանանց վրա: Հուսալի կյանքի ընկեր է փնտրում, ով ամբողջովին կմիաձուլվի նրա հետ ու կդառնա նրա մի մասը: Հանգստության դիմակի տակ այս տղամարդը խոցելի էություն է թաքցնում: Նա ցավագին է տանում դավաճանությունն ու սուտը:

Կշեռք-Խոզ կինը

Բարյացակամ Կշեռք-Խոզ կանայք միանման բարեհամբույր են բոլորի հետ, մարդիկ հազվադեպ են կռահում նրանց իրական վերաբերմունքը: Վեճեր ու սկանդալներ չեն սիրում, փորձում են հաշտեցնել վիճող կողմերին: Աշխատասեր են, սիրում են իրենց գործն ու չեն ուզում տղամարդուց կախված լինել: Կշեռք-Խոզ կանայք վառ, սեթևեթող են, սիրում են իրենց վրա հրավիրել տղամարդկանց հիացական հայացքները: Բայց փնտրում են իրենց միակին, որի հետ կարելի է մի ողջ կյանք ապրել: Խոզ-Կշեռքը հիանալի կին է, որը միշտ հետաքրքրվում է ամուսնու գործերով ու ունակ է արժեքավոր խորհուրդներ տալ: Հատկապես ուշադիր է երեխաներին, մեծ ժամանակ է տրամադրում նրանց դաստիարակությանը:


Տարվա և ամսվա համադրությունը. ԿՇԵՌՔ (Մաս 1-ին)



Կիսվել սոցցանցերում
loading...

Комментарии 0

avatar
 
Գովազդ
Loading...
Գովազդ
Մենք facebook-ում
Հարցում
Գնահատեք կայքը
Ընդամենը - Всего ответов: 236
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 39
Հյուրեր/Гостей: 39
Օգտատերեր/Пользователей: 0