ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 11663 | 12:00 Ավելացրեց: Moder-003

ԱՐԺԱՆԻՔՆԵՐԸ

Կշեռքի համար հեշտ չէ. նա ամեն ինչում ձգտում է կատարելության և ներդաշնակության: Նրա համար դժվար է անգամ սվորական որոշում ընդունելը, թեև հենց նա է ընդունակ միևնույն առարկային (երևույթին) տարբեր տեսանկյուններից նայելու և եզրահանգումներ անելու: Կշեռքը լավ է ճանաչում մարդու հոգեբանությունը, հաճախ բնատուր հոգեբան կամ փիլիսոփա է ծնվում: Կշեռքը շփվող է, հյուրընկալ և հրապուրիչ, ունի նուրբ ճաշակ և գործնական խելք:

ՀՈՎԱՆԱՎՈՐ ՄՈԼՈՐԱԿԸ՝ ՎԵՆԵՐԱ

Սիրո հովանավորն է: Բայց ոչ միայն՝ «սեքսուալ» կամ զուգընկերոջ հանդեպ սիրո: Խոսքը ընդհանրապես սիրո մասին է՝ մարդկանց հանդեպ սիրո: Այսինքն, Վեներան է ուղղորդում շփվելու, համագործակցելու, հոգևոր մտերմության, մի խոսքով՝ մարդու հանդեպ սիրո մեր ձգտումը: Հոգևոր ու նյութական մեր արժեքները ևս Վեներայի ոլորտն են: Նա Կենդանակերպն անցնում է 255 օրում: Ղեկավարում է Ցուլին և Կշեռքին: Վեներայի ազդեցությամբ ծնված մարդիկ նախ և առաջ օժտված են սիրելու և սիրվելու ունակությամբ: Հիմնականում գեղեցիկ են, հրապուրիչ, նազելի: Հաճախ ֆինանսական հաջողության են հասնում, համենայն դեպս նրանց մեջ չքավորներ չկան: Երբեմն ծայրահեղության մեջ են ընկնում, համադամասեր են, շռայ, մեկ-մեկ էլ՝ թեթևսոլիկ:

ԲՈՒՅՍԸ՝ ՑԻՏՐՈՒՍՆԵՐ

Տնային պայմաններում դժվար չէ կորիզից կիտրոն, նարինջ, գրեյփֆրութ աճեցնել, բայց ի նկատի ունեցեք, որ դրանք էներգետիկ մթնոլորտի մեջ կարող են քաոս մտցնել, անկայունացնել այն: Ընդհանուր առմամբ դա օգտակար է, քանի որ թույլ չի տալիս, որ էներգիան «լճանա»: Պարզապես օրգանիզմի անառողջ վիճակի դեպքում (ճնշում, հորմոնալ անհավասարակշռություն) ցիտրուսը կարող է վատթարացնել հիվանդի վիճակը: Կենդանակերպով հակացուցում չկա. ցիտրուսները նույն կերպ են ազդում բոլորի վրա, այնպես որ ցիտրուս աճեցնելիս հաշվի պիտի առնեք միայն ձեր առողջական վիճակը: Վերջին հաշվով ցիտրուսների ցանկացած բացասական հատկանիշ հավասարակշռվում է դրականով, ինչպես ցանկացած Կշեռքի դեպքում:

ՆԱԽԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

«Նվազագույն քանակի կահույք և առավելագույն ազատ և ընդարձակ տարածք». սա է Կշեռքի պատկերացումն ինտերիերի մասին: Կշեռքը բծախնդիր է նաև հագուստի հարցում: Աշխարհին հայտնի շատ տաղանադավոր դիզայներներ նշանով Կշեռք են: Կշեռքի նախընտրած հեղուկը աղբյուրի ջուրն է, նրան շատ օգտակար են բրինձը, ստեպղինը, բողկը, եգիպտացորենը, խնձորը և ելակը:

ՄԱՐՄՆԻ ԶԳԱՅՈՒՆ ՀԱՏՎԱԾԸ գոտկատեղն է:

ՏՂԱՄԱՐԴ-ԿՇԵՌՔ

Կշեռքին կառավարում է Վեներա մոլորակը և թվում է, թե սերը պետք է նրա կյանքի գլխավոր իմաստը լինի: Այդուհանդերձ տղամարդ-Կշեռքը նվաճող չէ և առաջին քայլը սպասում է կնոջ կողմից: Եվ եթե կինն այդ քայլին չի դիմում, նա մտածում է «Ուրեմն սա այն չէ, ինչ ինձ պետք է» : Իսկ եթե կինն անում է այդ քայլը, նա մտածում է. «Երևի սա այն է, ինչ ինձ է պետք»: Կշեռքի մեջ ցինիզմի կաթիլ անգամ չկա: Նրա համար միշտ դժվար է ընտրություն կատարել, և դա դժվարացնում է մյուս գործողությունների հաջորդական ընթացքը:

ԿԻՆ-ԿՇԵՌՔ

Այս նշանի տղամարդիկ Ձկների և Երկվորյակների պես չափազանց մտահոգված են զուգակից գտնելու հարցով: Կին-Կշեռքը սովորաբար նման խնդիր չունի, քանի որ շատ հմայիչ է, նրբաոճ և հետաքրքիր, ընդունակ ցանկացածի հետ ընդհանուր լեզու գտնելու: Նրան տանջում է դարձյալ ու դարձյալ ընտրության հարցում չսխալվելու մտավախությունը: Ե՛վ տղամարդ, և՛ կին Կշեռքը միշտ հավասարակշիռ լինելու խնդիր ունեն: Եվ հավանաբար ոչ ոք այնքան հաշվի չի նստում հասարակական կարծիքի հետ, որքան Կշեռքը:

ԻՆՉՊԵՍ ԳԱՅԹԱԿՂԵԼ ԿՇԵՌՔԻՆ

Կույսի պես տղամարդ-Կշեռքն էլ կատարյալի որոնումների մեջ է այս անկատար աշխարհում: Բայց ի տարբերություն Կույսի, Կշեռքը հանրահաշվական չափումներով չի հասնում ներդաշնակության, այլ կատարելությունն ընկալում է իբրև ամբողջական միավոր և, մի թեթև ցնցումը բավական է, որ նրա համար ներդաշնակությունը խախտվի և, նա հիասթափվի: Տղամարդ-Խեցգետնի պես Կշեռքն էլ հիմնականում անառարկելիորեն հաշվի է նստում մոր կարծիքի հետ, ուստի աշխատեք նրա ծնողներից առանձնապես չբողոքել, եթե անգամ միասին եք 10 և ավելի տարի: Քաջալերեք Կշեռքին, քանի որ նա անընդհատ տարակուսանքի և երկընտրանքի մեջ է:

ԾՆՈՂ-ԿՇԵՌՔ

Կարելի է ասել, որ Կշեռքի երեխաներին բախտը ժպտացել է: Նա շատ ուշադիր է, հոգատար, օժտված է արդարությունը մինչև վերջ, օբյեկտիվ ու բազմակողմանի պարզելու ունակությամբ: Նա հաշվի է նստում երեխայի հետ և հարգում նրան իբրև անհատ: Միակ թերությունն այն է, որ Կշեռքի երեխաները ստիպված են միշտ տուժել նրա անպայման ինչ-որ լուծում գտնելու ձգտումից այն դեպքում անգամ, երբ լուծում չի կարող լինել:

ԵՐԵԽԱ-ԿՇԵՌՔԻՆ

Նրան բոլորն են սիրում, քանի որ հմայիչ է, հանդարտ ու նրբանկատ: Նրա թերությունը տարիքի հետ է երևում, երբ ծնողի պես սկսում է երկընտրանքի մեջ ընկնել ու ժամանակը զուր վատնել: Դրա համար պետք է նրան անընդհատ խրախուսել:

ԿՇԵՌՔԻՆ ՀԱՐՄԱՐ ԵՆ...

  • Եթե ցանկանում եք, որ ձեզ ամբողջապես լրացնեն, և իրականանան ձեր մտահղացումները, սիրեք Խոյին: Սա համապատասխանում է աստղագուշական կանոններին:
  • Եթե ուզում եք ձեր նմանակին, եսասիրություն՝ երկուսով, ընտրեք ձեր նշանը՝ Կշեռքին: Դա հարազատ հոգիների սերտ դաշինք է:
  • Եթե ձեզ անհրաժեշտ է աջակցություն, խորհուրդ ու հենարան, ամուսնացեք Խեցգետնի հետ:
  • Եթե մեծահոգի եք և ինքներդ եք ուզում օգնել, կարեկցել, ձեր կյանքը կապեք Այծեղջյուրի հետ:
  • Եթե թեթևամիտ եք, սիրում եք փայլ ու բարձրաշխարհիկ հավաքներ, եթե սրամիտ եք, նրբաոճ, սնոբ ու էսթետ, ընտրեք Ջրհոսին:
  • Եթե ուզում եք սուզվել ցանկասիրության խորխորատները, տառապել, ենթարկվել սիրելիի իշխանությանը, միացեք Կույսի հետ:
  • Եթե ուզում եք, որ ձեզ սիրեն սիրառատ ու կրքոտ, իսկ ինքներդ եսասեր «մեռնում եք», եթե ուզում եք վայելել ձեր իսկ ներշնչած կրքի պտուղներն, իսկ ինքներդ անտարբեր եք, ընտրեք Ձկներին:
  • Եթե սիրում եք սրամիտ բանավեճեր, անկայունություն և ընկերություն-սեր խառնաշփոթը, ամուսնացեք Առյուծի հետ: Ձեր զգացմունքները խորն ու երկարատև կլինեն:

ԻՆՉՊԵՍ ՁԵՐԲԱԶԱՏՎԵԼ ԿՇԵՌՔԻՑ

Ամեն օր ինչ-որ բան պահանջեք. թող նա որոշում ընդունի՝ կարևոր չէ՝ ինչ որոշում: Ամեն ինչում աններդաշնակություն մտցրեք (օրինակ, ինտելեկտուալ զրույցի ժամանակ տգեղ քրքջացեք կամ շրջազգեստի հետ բոթաս հագեք): Պահանջեք, որ շուտափույթ ծրագրի իր բյուջեն. եթե ընկերներից ինչ-որ մեկը պարտք է իրեն, չարախոսեք ընկերոջը... Սենյակներում վարագույրները մի բացեք. Կշեռքը տանել չի կարող խավարը: Եվ մի մոռացեք հաճախ քննադատել նրա մայրիկին, թե՝ «էս ինչ անգործնական ու կամազուրկ տղա է դաստիարակել...»:

Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 11663 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: աստղակերպի նշանները, Կշեռք | Վարկանիշ: 5.0/8