ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հորոսկոպների համադրություն. 26 ապրիլ
Բաժին: Հորոսկոպների համադրություն | Դիտումներ: 449 | 18:00 Ավելացրեց: armenlur

Ուրբաթ. 26 ապրիլ։ Տարվա 117-րդ օրն է, 17-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 248 օր։ 

  • Ուրբաթ աղջիկներն ու կանայք պետք է հանգստանան, ոչ թե ծանրաբեռնված լինեն:
  • Քանի որ Վեներան հովանավորում է շնորհն ու գեղեցկությունը՝ մարդու մեջ խաղաղության զգացողություն առաջացնելով, ուրեմն ուրբաթը լավագույն օրն է ամփոփելու աշխատանքային շաբաթը և ազատվելու ամեն տեսակ ավելորդությունից: Լավագույն պահն է պատրաստվելու գալիք շաբաթվան: 

Հին հայկական տոմարով 4979 թվականն է։ Ամսանունը՝ Ահեկան (30 օր՝ 8 ապրիլ - 7 մայիս)։ Օրանունը՝ Նպատ։ Շաբաթվա օրանունը՝ Արուսյակ (Վեներա)։

  • Արևային և լուսնային ժամերը տրված են ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք:

Ապրիլի 26-ին արևային 2-րդ ամսվա 9-րդ օրն է։

  • 9-րդ արևային օրը երկնային կրակի օրն է: Այն կապված է փայլատակումների, ստեղծագործական ներուժի բացահայտման հետ։ Նոր գործերի, ճանապարհորդությունների, առաքելական աշխատանքի, մարդկանց միավորման օրն է։
  • Խորհուրդ է տրվում տանը մշտապես վառված կրակ պահել։ Լավ է այրել բոլոր հինն ու ավելորդը, բուժվել կրակի և խնկի ծխով։ Այսօր լավ նշան է քամին, որը բացում է պատուհաններն ու դռները: Այս օրը բարձրանում է մարմնի ջերմաստիճանը։ Վատ է, եթե կրակը մարվում է, լինում են հրդեհներ, ինքնաբուխ այրվածքներ, խանձվածք, ծուխ։
  • Ցանկացած սնունդը լավ է, բայց տաք, արագ մարսվող: Այս օրը խորհուրդ չի տրվում կերակուր պատրաստել։ Լավ է ծոմ պահելը։ Ուժի հաղորդակներն են՝ օջախը, բուրվառը, տապական: Օրվա գույներն «առյուծային» են, այսինքն հագուստի մեջ լավ փայլող, շագանակագույն, դեղին: Վատ է կապույտ հագնելը։ Բախտի քարերը՝ կրակոտ նռնաքարը, ռուբինը։ Օրվա թվերը՝ 81, 27, 68:

Արևածագ՝ 6:07, արևամուտ՝ 19:51։ Ճիշտ կեսօրը՝ 12։59։ Օրվա տևողությունը՝ 13:44 ժամ։

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե երկար է։

Ապրիլի 26-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 18-րդ օրն է։

  • Անբարենպաստ օր է անսպասելի խնդիրների ծագման առումով, որոնց լուծումները պահանջում են առավելագույն զգուշություն և զսպվածություն:

Լուսնային 18-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը բարեհաջող է: Երազներն իրականանում են:
  • Նորածինները աշխատասեր և հարուստ են:

Լուսինը Աղեղնավոր համաստեղությունում է՝ 3°20'։

  • Լուսնային Աղեղնավորը մտքերը մի փոքր հեռացնում է երկրային տրամաբանությունից դեպի վերացական մտածողության դաշտ: Այնուամենայնիվ, լավագույն ժամանակն է իրավական ոլորտի ցանկացած հարցերի լուծման համար: Կարելի է դիմել գրանցող մարմիններին` իրավաբանական անձանց, հասարակական կազմակերպությունների կամ դուստր ձեռնարկությունների ստեղծման համար: Այս պահին ցանկացած բյուրոկրատական ​​խնդիր լուծվում է զարմանալիորեն հեշտությամբ, գրեթե ինքնաբերաբար:
  • Բոլոր տեսակի ուղևորություններն ու գործուղումները նույնպես հաջող կլինեն և կանցնեն առանց որևէ հատուկ բացասական արկածների: Այնուամենայնիվ, պետք է զգուշանալ հողային կամ շինարարական աշխատանքներից:

Լուսնի ազդեցությունը՝ թույլ է։
Լուսնային օրն սկսվել է  ապրիլի 25-ին՝ 21:38-ից և կավարտվի ապրիլի 26-ին՝ 22:45-ին։
Լուսնի մարումը՝ 07։06։ Լուսնի ծագումը՝ 22:45։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 281.6, բարձրությունը = -52.3°։
Լուսնի տեսանելիությունը՝ 95%։

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 392.735 կմ, երեկ՝ 395.926 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 3.191 կիլոմետր։

Լուսին՝ երրորդ փուլ։ Լուսին՝ 17 օրական 13 ժամական 39 րոպեական։

  • Երրորդ լուսնային փուլն ընդգրկում է լիալուսնից մինչև չորրորդ փուլի սկիզբն ընկած ժամանակահատվածը: Լիալուսնի ժամանակ կենսական և մտավոր էներգիան գագաթնակետում են, որը հետզհետե նվազում է:
  • Այս ժամանակահատվածում ակտիվությունն սկսում է նվազել. վիճակների, գաղափարների և դատողությունների տատանման շրջան է: Անցած փուլերի ընթացքում կուտակված փորձն ու եռանդն ինքնաբերաբար են ազդում ծրագրերի իրագործման վրա:
  • Լուսնային ամսվա այս փուլում արդեն ուրվագծվում են ներդրված ջանքերի առաջին արդյունքները: Տրամադրության փոփոխությունները կարող են առնչվել ոչ միայն գործնական ոլորտին, այլև անձնական կյանքին: Հին սովորույթներից ազատագրվելու հիանալի շրջան է, կարելի է որևէ նոր բան փորձել: Մարդկանց հարաբերություններում սա մերձեցման և սիրավեպի ամենադյուրին ժամանակն է:
  • Երրորդ փուլը գերազանց է ինքնազարգացման, ինքնակատարելագործման և ստեղծարարման համար:

Հաջորդ Նորալուսինը՝ չորեքշաբթի՝ 8 մայիս, 07:22։
Առաջիկա Լիալուսինը՝ հինգշաբթի՝ 23 մայիս, 17:53։

Բաժին: Հորոսկոպների համադրություն | Դիտումներ: 449 | Ավելացրեց: armenlur | Պիտակներ: Հորոսկոպների համադրություն, 26 ապրիլ | Վարկանիշ: 1.0/1