Ժողովրդական բժշկություն. Վայրի սուսամբարի յուղի օգտակար հատկությունները
| |
Բաժին: Խորհուրդներ | Դիտումներ: 330 | 12:00 | |
Վայրի սուսամբարը (ռուսերեն` орегано, անգլերեն` oregano) հիմնականում օգտագործվում է մսային կերակուրների և մակարոնեղենի պատրաստման ժամանակ։ Քչերը գիտեն այն մասին, որ այն առողջության համար բազմաթիվ օգտակար հատկություններ ունի։ Օրեգանոյի յուղը հակաբակտերիալ, հակասնկային, հակավիրուսային և հակամիկրոբային հատկություններ ունի, ինչի շնորհիվ կարող է նպաստել առողջությանը։ Վայրի սուսամբարի յուղը կարող է օգնել սինուսիտի և մրսածության բուժման դեպքում։ Մի քանի կաթիլ յուղն ավելացրեք եռացող ջրով լի տարայի մեջ և շնչեք օդը։ Վայրի սուսամբարի յուղը կարող է օգտագործվել եղունգների սնկային հիվանդության դեմ պայքարում։ Մի քանի կաթիլ յուղը լցրեք ջրով լի ամանի մեջ, ոտքերը մի քանի րոպե դրեք ջրի մեջ։ Վայրի սուսամբարի յուղն օգտակար է վարակների ու մակաբույծների դեմ պայքարում։ Յուղը խառնեք կոկոսի յուղի հետ, դրեք լեզվի տակ։ Մի քանի րոպե սպասեք, լվացեք ջրով։ Վայրի սուսամբարի յուղը նաև հականեխիչ հատկություններ ունի։ Այն կարող է օգտագործվել հետևյալ նպատակներով.
Ինչպես պատրաստել վայրի սուսամբարի յուղ Բաղադրիչներ.
Պատրաստման եղանակը։ Տարայի մեջ ջուր եռացրեք։ Վայրի սուսամբարի տերևներն ու յուղ լցրեք ապակե տարայի մեջ, դրեք այն ջրով լի տարայի մեջ և թողեք մի քանի րոպե։ Ապակե տարան դրեք արևկող հատվածում՝ պատուհանի գոգին, և թողեք մեկ կամ երկու շաբաթ։ Հեռացրեք տերևները, յուղը պահպանեք մութ վայրում։ |
|