ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ժողովրդական բժշկություն. Ցավազրկողների նման օգնող մթերքներ
Բաժին: Խորհուրդներ | Դիտումներ: 220 | 12:00 Ավելացրեց: Moder-003

Օգտագործվող սննդի որակը շատ կարևոր է առողջության համար։ Մի խումբ մթերքներ կարող են ցավազրկող ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա։

Խնձորի քացախը՝ այրոցի դեմ։ 230 մլ ջրին ավելացրեք 1 գդալ խնձորի քացախ և խմեք յուրաքանչյուր անգամ` սնունդ օգտագործելուց առաջ։

Արքայախնձորը՝ նյութափոխանակության համար։ Փորձագետների կարծիքով՝ մեկ բաժակ արքայախնձորի թարմ հյութը կարող է օգնել` ազատվելու որովայնի փքվածությունից։ Այս հյութը պարունակում է ֆերմենտներ, որոնք կարող են լավացնել նյութափոխանակությունը։

Կոճապղպեղը՝ մկանների ցավերի դեմ։ Կոճապղպեղը կարող է օգնել` հանգստացնելու մկանային և հոդային ցավերը։ Պարզապես, ամեն օր մեկ թեյի գդալ կոճապղպեղ օգտագործեք։

Քրքումը՝ քրոնիկ ցավերի դեմ։ Ըստ որոշ հետազոտությունների արդյունքների՝ քրքումը կարող է 50 տոկոսով թեթևացնել ֆիբրոմիալգիայի ցավերը։ Խորհուրդ է տրվում օրվա ընթացքում օգտագործել քառորդ թեյի գդալ քրքում։

Սուրճը՝ միգրենի դեմ։ Ըստ հետազոտությունների, սուրճը կարող է 40 տոկոսով նվազեցնել միգրենի հետևանքով առաջացող ցավերը։

Մեխակը՝ ատամների ցավի դեմ։ Մեխակը նյութեր է պարունակում, որոնք կարող են օգնել` հանգստացնելու ատամի ցավը։ Այն կարող է օգնել նաև կարգավորել արյան մեջ խոլեսթերինի մակարդակը: Այդ նպատակով հարկավոր է օգտագործվող մթերքին կես թեյի գդալ մեխակ ավելացնել։

Բալը՝ հոդացավերի և գլխացավի դեմ։ Պարզապես հարկավոր է ամեն օր մեկ բաժակ բալ օգտագործել։

Անանուխի յուղը՝ բորբոքված մկանների դեմ։ Մկանները կարող եք թուլացնել լոգանքի օգնությամբ՝ ջրին ավելացնելով 10 կաթիլ անանուխի յուղ։

Տոմատի հյութը՝ ոտքերի ջղաձգումների դեմ։ Ոտքերի ջղաձգումները կարող են կալիումի անբավարար մակարդակի հետևանք լինել։ Իրավիճակը շտկելու համար հարկավոր է պարբերաբար 300 մլ տոմատի հյութ խմել։

Մեղրը՝ բերանի խոռոչի համար։ Խոցերի առկայության դեպքում մեղրը կօգնի, որ դրանք ավելի արագ ապաքինվեն։

Բաժին: Խորհուրդներ | Դիտումներ: 220 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: հետաքրքիր, Ժողովրդական բժշկություն | Վարկանիշ: 0.0/0