Ժողովրդական բժշկություն. Կոկոսի հյութի բուժիչ հատկությունները
Կոկոսի հյութը չափազանց օգտակար ըմպելիք է, որը ջրով է սնուցում օրգանիզմը: Բացի այն, որ այս հյութը զովացնում է, այն նաև ունի մի շարք օգտակար հատկանիշներ:
Կոկոսի հյութն օգտակար է առողջության համար, քանի որ հարուստ է կալիումով և հակաօքսիդանտներով։ Կոկոսի հյութը չափազանց օգտակար է նաև կնոջ օրգանիզմի համար:
Կանխարգելում է ջրազրկումը։ Կոկոսի հյութը 5 հիմնական հանքանյութ է պարունակում՝ մագնեզիում, կալիում, նատրիում, ֆոսֆոր, կալցիում։ Սրանք սնուցում են օրգանիզմը, ինչը հատկապես կարևոր է այն մարդկանց համար, ովքեր պարբերաբար ֆիզիկական ծանրաբեռնվածություն են ունենում։
Ծերացման դեմ։ Կոկոսի հյութը թթուներ է պարունակում, որոնք օգտագործվում են բջիջների աճի և ռեգեներացիայի ընթացքում։ Կոկոսի հյութի պարբերական օգտագործումը կնպաստի մաշկի ծերացման կանխարգելմանը, կհավասարակշռի pH-ի մակարդակը։
Օգտակար է խումհարի դեպքում։ Խումհարի դեպքում կարող եք դիմել նաև կոկոսի հյութի օգնությանը, որը զգալիորեն կթեթևացնի իրավիճակը։
Օգնում է մաքրել մաշկը։ Կոկոսի հյութը հաջողությամբ օգտագործվում է մաշկի հետ կապված խնդիրների դեպքում՝ ակնե, հետքեր և սպիներ։
Օգտակար է մաշկի համար: Կանայք մաշկի վիճակը լավացնելու համար մի շարք կոսմետիկ միջոցներ են օգտագործում: Կոկոսի ջուրը սնուցում է օրգանիզմն ու ամբողջովին մաքրում է այն:
Խթանում է քաշի նվազեցումը: Բացի այն, որ կոկոսի հյութը չափազանց օգտակար է, այն նաև օգնում է ազատվել ավելորդ կիլոգրամներից: Կոկոսի ջուրը քիչ կալորիաներ ունի, սակայն հագեցածության զգացողություն է տալիս: Այն օրգանիզմից դուրս է բերում թույները, նվազեցնում է վատ խոլեստերինի մակարդակը և այրում է ավելորդ ճարպերը:
Հղիության ընթացքում այս հյութը դադարեցնում է սրտխառնոցն ու փսխումը: Կոկոսի ջուրը պարունակում է էլեկտրոլիտներ, քլորիդ, կալցիում, կալիում, նատրիում և րիբոֆլավին: Այն նաև սնուցում է օրգանիզմը վիտամիններով:
Բուժում է միզուղիների ինֆեկցիաները: Կոկոսի ջուրը սպանում է մի շարք մանրէներին, որոնք տարբեր հիվանդություններ են առաջացնում: Եթե ինֆեկցիաների հետևանքները զգացել եք ձեզ վրա, ապա կոկոսի ջուրը պետք է խմել օրական 2 անգամ: