Ժողովրդական բժշկություն. Սուրճի բուժիչ հատկությունները
| |
Բաժին: Խորհուրդներ | Դիտումներ: 405 | 12:00 | |
Սրճենի արաբական` Cofea Arabica, տորոնազգիների (Rubiaceae) ընտանիքին պատկանող բույս է։ Բնական պայմաններում հանդիպում է Եթովպիայում, իր հայրենիքում այն ունի 8-10 մ բարձրությամբ մշտադալար թփի տեսք։ Մշակովի տեսակներն անհամեմատ ցածր են, քանի որ կանոնավոր ձևով էտվում են։ Այդ գործողության շնորհիվ` բույսն առնվազն 30 տարի բերք է տալիս, և նաև հեշտ է հատիկ առ հատիկ հավաքել հասունացած պտուղները։ Թեև որոշ երկրներում բույսի ճյուղերը թափ են տալիս։ Գիտական անվանումը ծագում է Աբիսինայի Կաֆա մարզի անվանումից կամ արաբական «կաղվա»=«գրգռիչ» բառից։ Այսօր բույսը մշակվում է 65 երկրներում։ Առաջատարը` Բրազիլիան է, որն արտադրում է սպառվող սուրճի 40 տոկոսը։ 1899թ. շվեյցարացի Մաքս Մորգենտալլերը ներկայացրեց իր մշակած լուծվող սուրճի բաղադրատոմսը։ Թրջման եղանակով հատիկից կոֆեինի հեռացման գյուտի հեղինակը գերմանացի Լյուդվիգ Ռոզեմուսնն է։ Դա պատահականության արդյունք էր։ 1903թ. սուրճ տեղափոխող նավի բեռնախցիկը ջուր էր լցվել` սերմերը չորանալուց հետո պահպանել էին ապրանքային տեսքը, սակայն կոֆեինի պարունակությունը զգալիորեն նվազել էր։ Այդ պատահականությունը զգալիորեն նպաստեց սուրճի սպառման ծավալների ավելացմանը, քանի որ նման մշակումից հետո այն գրեթե չի վնասում առողջությանը։ Հետաքրքիր է, որ առավել շատ սուրճ սպառողները սկանդինավներն են, հատկապես ֆինները։ Սրճենու և դրա սերմի պատմությունը։ Ինչպես հավաստում են պատմական փաստերը, 9-րդ դարի սկզբից այն օգնել է արաբ ռազմիկներին դիմանալ երկարատև արշավանքների դժվարություններին։ Նույն կերպ են վարվել թուրք ենիչերիները 17-րդ դարում։ Այս երկրում սուրճը հայտարարվել է դիվային, իսկ կարճ ժամանակ անց` հրեշտակային ըմպելիք։ Իսկ Պրուսիայի արքա Վիլհելմ Մեծը 1777թ. ասել է. «Գարեջրի սովոր զինվորը սուրճ խմելով` կորցնում է իր մարտունակությունը»։ Աշխարհի ուժեղները բազմիցս են արգելել դրա վաճառքը և օգտագործումը։ Սուրճը կարծես թե ինքնին լի է հակասություններով, ինչը պարզ է դառնում թե՛ դրա պատմական անցյալից և՛ թե օգտագործման հետ կապված ուսումնասիրությունների իրարամերժ լինելուց։ Առավել հետաքրքիր է, որ միևնույն հումքով և պայմաններում պատրաստված ըմպելիքը կարող է տարբեր համ ու հոտ և ազդեցություն ունենալ։ Խնդիրը նրանում է, որ սուրճի յուրացման համար հարկավոր է, որ լյարդում սինթեզվի հատուկ նյութ, որը կոչվում է ֆերմենտ=խմորիչ։ Այդ գործընթացը վերահսկվում է հատուկ գենի միջոցով։ Ստացվում է, որ այդ գենը պետք է ճանաչի սուրճին բնորոշ գեները և գեներացնի որոշակի գործողություններ։ Ընդ որում, բացարձակապես կարևոր չէ սուրճի մեջ պարունակվող կոֆեինի քանակը։ Հատկապես հետաքրքիր են հետևյալ ուսումնասիրության արդյունքները. Այն անձանց մոտ, ովքեր կանոնավոր սուրճ են օգտագործում, կոֆեինի ներարկումը չի ազդում երակային ճնշման վրա։ Ուրեմն, խնդիրը կապված է ոչ թե կոֆեինի, այլ սուրճին բնորոշ այլ նյութերի կամ հատկության հետ։ 33 տարի անընդմեջ` 1000 տղամարդկանց առողջական վիճակի ուսումնասիրությամբ ԱՄՆ գիտնականները ապացուցել են, որ սուրճը չի կարող հիպերտոնիկ հիվանդության պատճառ դառնալ։ Մի շարք հեղինակավոր եվրոպական բժշկական կազմակերպություններ գտնում են, որ սուրճը (նաև լուծվողը) կարելի է դասել նիհարեցնող սննդամթերքների շարքին։ Կա մի հանգամանք, որը չի կարելի անտեսել` սուրճի և ծխախոտի համատեղված ազդեցությունը զգալիորեն մեծացնում է նիկոտինի բացասական ազդեցությունը։ Սուրճը բարերար ազդեցություն ունի կենտրոնական նյարդային համակարգի վրա, բարձրացնում է հոգեկան կայունությունը շրջապատի ոչ բարենպաստ ազդեցությունների հանդեպ։ Սուրճ խմողների շրջանում անհամեմատ ավելի քիչ թիվ են կազմում ինքնասպանության հակված մարդիկ։ Շվեյցարացի փորձագետները («Նեստլե» ֆիրմայի) ապացուցել են, որ սուրճն ունի հակակոնցեռագեն հատկություն։ Նրանք ուսումնասիրել են սուրճի մեջ պարունակվող նյութերի ազեցությունը կենդանիների և մարդու բջիջների վրա։ Իտալացի բժիշկները մոտ 10.600 մարդկանց վրա կատարած ուսումնասիրությունների արդյունքում ապացուցել են, որ սուրճը չի բարձրացնում հաստ և ուղիղ աղիների քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը, նույնիսկ կանխարգելիչ ազդեցություն ունի։ Շվեդ գիտնականները 40-76 տարեկան մոտ 59.000 կանանց մոտ չեն նկատել կապ սուրճի օգտագործման և կրծքագեղձի քաղցկեղի զարգացման հավանականության միջև։ Հայտնի է, որ կոֆեինը նպաստում է կալցիումի հեռացմանն օրգանիզմից։ Ապացուցված է, որ այդ կորուստը հավասարակշռելու համար բավարար է օրական ընդամենը 50 մլ կաթ խմել։ Վերոգրյալ հետևություններն ունեն էմպիրիկ, բազմաթիվ վիճակագրական տվյալների վրա հիմնված բնույթ։ Դրանք դժվար է բացատրել սուրճի մեջ պարունակվող, համենայն դեպս, այսօրվա վիճակով հայտնաբերված նյութերի ազդեցությամբ։ Հավանաբար սուրճն ազդում է գենետիկ մակարդակով, ինչը հեռու չէ իրականությունից։ Բազմաթիվ բժիշկներ և բուսաբույժներ խորհուրդ են տալիս ծանր հիվանդներին խմեցնել նրա ծննդյան օրվան համապատասխանող ծառի պատրաստուկ` խոսքը դրուիդների օրացույցում զետեղված ծառերի մասին է։ Հետաքրքիր է իմանալ, որ հին հայերը հավանաբար նույնպես ունեցել են հարուստ գիտելիքներ բույսերի բուժիչ հատկությունների վերաբերյալ։ Մեզ հայտնի են պատմական փաստեր, որոնք ապացուցում են այդ ենթադրությունը, որին շուտով կանդրադառնանք։ Սուրճի բուժիչ հատկությունները Հարվարդի համալսարանի գիտնականները 10 տարվա ընթացքում հետազոտել են 1300 ինֆարկտ տարած մարդկանց առողջական վիճակը։ Մինչև 3 գավաթ բնական սուրճ խմողների շրջանում ինֆարկտի կրկնվելու հավանականությունը նվազել է մեկ երրորդով։
Ցանկացած հիվանդության սուր և քրոնիկ ընթացքի դեպքում սուրճն օգտագործեք միայն բժշկի թույլտվությամբ։ |
|