Ժողովրդական բժշկություն. Վահանաձև գեղձի աշխատանքի խանգարման բուժման մեթոդներ
| |
Բաժին: Խորհուրդներ | Դիտումներ: 388 | 12:00 | |
Վահանաձև գեղձը թիթեռի տեսք ունեցող օրգան է, որը գտնվում է պարանոցի առջևի հատվածում և պատասխանատու է վահանաձև գեղձի հորմոնների արտադրման համար: Այս հորմոններն անչափ կարևոր են և ազդում են մարդու գլխուղեղի, լյարդի, մկանների և օրգանիզմի այլ համակարգերի ու օրգանների աշխատանքի վրա, իսկ դրանց պակասը դեֆիցիտը կարող է լուրջ հետևանքներ ունենալ: Այն վիճակը, որի դեպքում վահանաձև գեղձը չի արտադրում անհրաժեշտ քանակությամբ հորմոններ, անվանվում է հիպոթիրեոզ: Հիպոթիրեոզը բավականին լուրջ հիվանդություն է, որը ժամանակին չբուժելու դեպքում կարող են առաջանալ առողջական բազմաթիվ խնդիրներ՝ ինչպիսին են կոման, դեպրեսիան (ընկճախտ) կամ սրտային անբավարարությունը: Սակայն հարկ է նշել, որ արյան հասարակ անալիզը կօգնի ժամանակին ախտորոշել հիվանդությունը, և այդ դեպքում դրանից կարելի է հեշտությամբ ազատվել՝ պարզապես անհրաժեշտ դեղահաբերն ընդունելով: Այս հիվանդության առաջացման հիմնական պատճառներն են ռադիացիան ու աուտոիմունային հիվանդությունները: Բացի այդ, գեղձը կարող է բորբոքվել վարակների կամ յոդի պակասի հետևանքով: Մարդկային մարմինը չի կարող ինքնուրույն յոդ արտադրել, ուստի յոդով հարուստ սննդամթերք օգտագործելը շատ կարևոր է: Նման սննդամթերքի շարքին են դասվում ելակը, սպիտակ լոբին, յոգուրտը, կարտոֆիլը, լոռամիրգը և այլն: Հիպոթիրեոզի մասին վկայող առաջին ախտանշաններն են.
Ինչ է հարկավոր ներառել սննդակարգում հիպոթիրեոզի դեպքում և որ մթերքից է անհրաժեշտ խուսափել Սննդամթերքի տեսակներ, որոնք կարող են վնասակար լինել Վերամշակում անցած մթերք: Հիպոթիրեոզով հիվանդներին խորհուրդ է տրվում խուսափել ինտենսիվ վերամշակման ենթարկված մթերքից, այդ թվում՝ արագ սննդից, տորթերց, բլիթներից և այլն։ Նման մթերքը պարունակում է մեծ քանակությամբ կալորիա և նպաստում է մարմնի զարգվածի ավելացմանը, իսկ այս խանգարման դեպքում քաշը կարող է շատ կտրուկ ավելանալ։ Սոյայից պատրաստված մթերք: Սոյայի կաթը, տոֆուն և սոյա պարունակող այլ մթերքը նույնպես հարկավոր է հնարավորինս սահմանափակել հիպոթիրեոզի դեպքում։ Բանն այն է, որ դրանք պարունակում են գոյթրոգեն նյութեր, որոնք խոչընդոտում են վահանագեղձի բնականոն աշխատանքին։ Խաչածաղկավոր բանջարեղեն: Կաղամբը, բրոկոլին, սպանախը, բրյուսելյան կաղամբն ու խաչածաղկավոր այլ բանջարեղենը շատ օգտակար է, սակայն հիպոթիրեոզի դեպքում դրանք հարկավոր է չափավոր օգտագործել։ Սա պայմանավորված է նրանով, որ բանջարեղենի այս տեսակը նույնպես պարունակում է գոյթրոգեն նյութեր, ուստի կարող է վնասակար լինել վահանագեղձի համար։ Սուրճ, թեյ և ալկոհոլ: Այս խանգարման դեպքում հարկավոր է սահմանափակել նաև սուրճի, կանաչ թեյի և ալկոհոլի գործածությունը, քանի որ դրանք պարունակում են բաղադրիչներ, որոնք գրգռում են վահանագեղձը։ Սննդամթերքի տեսակներ, որոնք օգտակար են հիպոթիրեոզի դեպքում Հավկիթ: Հավկիթն ամենաօգտակար սննդամթերքի տեսակներից մեկն է հիպոթիրեոզով հիվանդների համար, քանի որ դրա սպիտակուցը հարուստ է պրոտեիններով, իսկ դեղնուցը պարունակում է մեծ քանակությամբ յոդ և սելեն։ Յոդը հարկավոր է վահանագեղձի հորմոնների արտադրության համար, իսկ սելենն օգնում է ակտիվացնել այդ հորմոնները, ուստի դրանք ամենակարևոր տարրերից են օրգանիզմի համար։ Ցինկով հարուստ մթերք: Շատ կարևոր նշանակություն ունի նաև ցինկը, որը կարգավորում է թիրեոտրոպ հորմոնի՝ վահանագեղձի հորմոնների արտադրման համար անհրաժեշտ «հրահանգն» արձակող հորմոնի մակարդակը։ Սա է պատճառը, որ հիպոթիրեոզով հիվանդներին խորհուրդ է տրվում սննդակարգը հարստացնել ծովամթերքով, տավարի և հավի մսով, ինչպես նաև ցինկով հարուստ այլ մթերքով։ Կոկոսի յուղ։ Կոկոսի յուղը հագեցած ճարպեր է պարունակում։ Դրանք կարող են արագացնել նյութափոխանակությունը՝ այդ կերպ օգնելով ավելորդ քաշի դեմ պայքարում։ Ամեն օր կարող եք 2 ճաշի գդալ՝ 30 գրամ կոկոսի յուղ օգտագործել։ Ջրիմուռներ։ Հիպոթիրեոզի հիմնական պատճառը յոդի անբավարար քանակն է։ Շատ կարևոր է այս հանքանյութի բավարար քանակով օգտագործումը։ Դրանով հատկապես հարուստ են ջրիմուռները։ Կայենյան պղպեղ։ Սա արդյունավետ միջոց է՝ նյութափոխանակությունն արագացնելու համար։ Այն կօգնի նաև այնպիսի խնդիրների դեպքում, ինչպիսիք են փորկապությունն ու հոդացավերը։ Միայն թե ուշադիր եղեք, քանի որ կայենյան պղպեղը սննդակարգ հարկավոր է ներառել աստիճանաբար՝ նյութափոխանակության հետ կապված խնդիրներից խուսափելու համար։ Իմբիր։ Այս մթերքը ևս կօգնի արագացնել նյութափոխանակությունը, ինչպես նաև արդյունավետորեն կպայքարի օրգանիզմում հեղուկի կուտակման դեմ։ Ծովի ջուր։ Սա հարուստ է հանքանյութերով և միկրոէլեմենտներով։ Այն օրգանիզմն ապահավում է յոդի անհրաժեշտ քանակով։ Գետնանուշ։ Ընդեղենի այս տեսակը խորհուրդ է տրվում հատկապես հիպոթիրեոզի դեպքում, քանի որ մեծ քանակով յոդ է պարունակում։ Սխտոր։ Սխտորն առողջության համար բազմաթիվ օգտակար հատկություններ ունի։ Այս դեպքում այն հրաշալի հավելում կդառնա բոլոր նրանց սննդակարգին, ովքեր մշտական հոգնածություն են զգում, հյուծվածություն, չափազանց զգայուն են ցրտի նկատմամբ։ Սամիթ։ Այն օգնում է կարգավորել հորմոնները։ Ժենշեն։ Սա ևս նյութափոխանակությունն ակտիվացնող միջոցներից մեկն է։ Այն օգնում է արդյունավետորեն պայքարել ավելորդ քաշի դեմ։ Քունջութ։ Հիպոթիրեոզով տառապող մարդիկ հաճախ են կալցիումի պակաս ունենում։ Դա է պատճառը, որ քունջութն օգտագործելով՝ կարելի է կանխարգելել այս հանքանյութի անբավարար քանակը. քունջութը մեծ քանակով կալցիում է պարունակում։ Հիպոթիրեոզի առկայության դեպքում կարող եք օգտագործել այս ըմպելիքը։ Բաղադրիչներ.
Պատրաստման եղանակը։ Ջուրը եռացրեք, ավելացրեք լոռամրգի հյութը, կրակը դանդաղեցրեք։ Ավելացրեք մշկընկույզը, կոճապղպեղն ու դարչինը։ Լավ խառնեք, կրակին թողեք ևս 20 րոպե։ Թողեք ըմպելիքը սառչի։ Ավելացրեք կիտրոնի ու նարնջի հյութերը, լավ խառնեք։ Ըմպելիքը պատրաստ է։ Այն կօգնի լավացնել վահանաձև գեղձի վիճակը։ Ըմպելիքի հիմնական բաղադրիչը լոռամրգի հյութն է, որը յոդ է պարունակում։ Ըմպելիքը կօգնի նաև օրգանիզմը հագեցնել վիտամին C-ով և մի շարք սննդարար նյութերով։ |
|