Ժողովրդական բժշկություն. Կոկտեյլներ, որոնք կօգնեն նիհարել
| |
Բաժին: Խորհուրդներ | Դիտումներ: 304 | 12:00 | |
Առաջարկվող կոկտեյլներն օրգանիզմը կապահովեն անհրաժեշտ սննդարար նյութերով։ Դրական արդյունքը բավականին շուտ կնկատեք. քաշը կսկսի նվազել։ Դա տեղի կունենա ճարպերի քանակի նվազեցման շնորհիվ։ Եվս մեկ առավելություն. կոկտեյլների օգտագործման արդյունքում կկարողանաք վերահսկել օգտագործվող կալորիաների քանակը։ Մի քանի հանգամանք, որոնց հարկավոր է ուշադրություն դարձնել. Ըմպելիքները 200 կալորիայից ավելի չպիտի պարունակեն։ Հիշեք, որ նպատակն ավելորդ քաշից ազատվելն է։ Հետևաբար՝ կոկտեյլն օգտագործելուց առաջ և հետո ոչինչ չուտել, մինչև սննդի հաջորդ ընդունումը։ Կանաչ կոկտեյլ։ Շատ կարևոր է օրը սկսել մթերքով, որն օրգանիզմին էներգիա կհաղորդի։ Այս ըմպելիքի օգնությամբ հոգնածություն չեք զգա։ Բաղադրիչներ.
Պատրաստման եղանակը. լավ լվացեք բոլոր բաղադրիչները, խնձորի, վարունգի կեղևը հեռացրեք։ Մանր կտրատեք։ Բլենդերի մեջ լցրեք ջուրը և ցիտրուսային մրգի հյութը։ Ավելացրեք կտրատած վարունգը, խնձորը, սպանախն ու մաղադանոսը։ Խառնեք այնքան, մինչև ստանաք միասեռ զանգված։ Եթե ըմպելիքը ձեզ համար շատ խիտ է ստացվել, կարող եք մի փոքր ջուր ավելացնել։ Կոճապղպեղով և կիտրոնով ըմպելիք։ Գազարն օրգանիզմը կհագեցնի բջջանյութով և սպիտակուցներով, իսկ կոճապղպեղը կօգնի արագացնել նյութափոխանակությունը։ Բաղադրիչներ.
Պատրաստման եղանակը. լավ լվացեք բոլոր բաղադրիչները, մաքրեք խնձորի, գազարի կեղևը, կտրատեք։ Մանրացրեք կոճապղպեղը։ Բոլոր բաղադրիչները խառնեք բլենդերում։ Ցանկության դեպքում կարող եք մեկ ճաշի գդալ մեղր ավելացնել՝ ըմպելիքը քաղցրացնելու, էներգետիկ արժեքը բարձրացնելու համար։ Վարսակի փաթիլներով մրգային կոկտեյլ։ Վարսակը մի շարք օգտակար հատկություններ ունի, այն խորհուրդ է տրվում մարդկանց, ովքեր գաստրիտ ու փորկապություն ունեն։ Մրգերի հետ համադրելու դեպքում կարող եք համեղ և սննդարար ըմպելիք ստանալ։ Բաղադրիչներ.
Պատրաստման եղանակը. վարսակի փաթիլները եփեք 2 բաժակ ջրով (հարկավոր է եփել դանդաղ կրակին 10 րոպե)։ Թողեք սառչի, թափեք ավելորդ ջուրը։ Վարսակի փաթիլներն ու ելակը խառնեք բլենդերում։ Ավելացրեք կտրատած խնձորը, նշի կաթը, խառնեք։ Ավելացրեք բանանը։ Խառնեք, մինչև ստանաք միասեռ զանգված։ Մատուցելիս ավելացրեք դարչինը։ Ավոկադոյով կոկտեյլ։ Ավոկադոն մեծ քանակով օգտակար և հեշտ յուրացվող ճարպեր է պարունակում։ Այն օգնում է պայքարել արյան մեջ խոլեսթերինի բարձր մակարդակի դեմ։ Բաղադրիչներ.
Պատրաստման եղանակը. մաքրեք ավոկադոն։ Լավ լվացեք ելակը, կտրատեք։ Երկու բաղադրիչները խառնեք բլենդերում։ Ավելացրեք կաթը, բանանը, նորից խառնեք, որպեսզի միասեռ զանգված ստանաք։ |
|