ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ժողովրդական բժշկություն. Կիտրոնի օգտակար հատկությունները
Բաժին: Խորհուրդներ | Դիտումներ: 410 | 12:00 Ավելացրեց: Moder-003

Կիտրոնենին սատապազգիների ընտանիքին պատկանող 5-8 մ բարձրության մշտադալար պտղատու ծառ է: Տերևները կոթունավոր են, հերթադիր, բուրավետ, որոնց արտադրած եթերային յուղերն ունեն մանրէասպան ազդեցություն: Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, ծաղկաթերթերը սպիտակ կամ բաց մարմնագույն են, ունեն թույլ բուրմունք:

Ի տարբերություն այլ ցիտրուսների, կիտրոնի պտղակեղևը դժվար է անջատվում: Պտղի բուժիչ հատկությունները բնորոշվում են հյութում պարունակվող կիտրոնաթթվով (5-7%), պտղակեղևում պարունակվող լիմոնեն կոչվող ճարպանյութերով (0.1%), պտղում (1 օրվա պահանջարկի 59.6%) ու պտղակեղևում (184.3%) պարունակվող C վիտամինով: Պտղակեղևում ավելի շատ են պանտոտենթթուն՝ 6.4%, պիրիդոքսինը՝ 9% և այլ վիտամինները, կալցիումը 12%, պղինձը 9%, երկաթը՝ 6%: Կիտրոնի պտղամիսը պարունակում է 250% բոր, գլյուկոզայի յուրացմանը նպաստող մոտ 10-ական % վանադիում, լիթիում, կոբալտ նաև 7-ական % նիկել, սիլիցիում, 5% ռուբիդիում և այլն: Կիտրոնաթթուն կամ նույնն է՝ ցիտրատը, գոյանում է նաև մարդու օրգանիզմում. իջեցնում է թթվայնությունը, բորի հետ համատեղ խոչընդոտում է աղային նստվածքների առաջացմանը, լայն կիրառում ունի հոդատապի, այտուցների, ռևմատիզմի, միզաքարային հիվանդության, ջրգողության, թութքի, տուբերկուլյոզի, ռադիկուլիտի համալիր բուժման ընթացքում: Սակավարյունության դեպքում նպատակահարմար է օգտագործել նաև պտղակեղևը, քանի որ կիտրոնաթթուն ու C վիտամինը նպաստում են երկաթի յուրացման արդյունավետությունը:

Լիմոնենն ունի հակաուռուցքային ազդեցություն, կանխարգելում է լյարդի ճարպակալումը` լուծում է ճարպերը (Лимонен-Servata forma): Կիտրոնի ու նարնջի եթերային յուղերը պարունակում են մինչև 90% D-լիմոնեն, որն արագ է յուրացվում օրգանիզմում: Կիտրոնի բուժիչ հատկությունները նկարագրված են նաև հեղինակի (տե՛ս, Ջ. Ս. «Ազնվազարդ կիտրոնը», «Կիտրոն. ազնվազարմ պտղի բացառիկ բուժիչ հատկությունները», «Կիտրոն՝ ժողովրդական դեղատոմսեր» և այլն) հոդվածներում:

Կիտրոնն ու առողջությունը. Նիհարեցնող ըմպելիքներ կիտրոնով ու համեմունքներով

  • Կոճապղպեղի կես թ.գ. փոշին 15 րոպե թրմեք 200մլ եռջրում, համեմեք 1 թ.գ. մեղրով ու կիտրոնի 1 օղակաձև կտրած շերտով: Խմեք 100մլ, առավոտյան, ուտելուց առաջ՝ ստամոքսի հյութի ցածր թթվայնության դեպքում կամ ուտելուց հետո, եթե թթվայնությունը բարձր է:
  • Խառնեք կես ճ.գ. մանր կտրատած կոճապղպեղի արմատ, 30գ դաղձի մանրացրած չոր տերև, համեմի 1գ տրորած սերմ, 30 րոպե թրմեք 500մլ եռջրում, քամեք: Ավելացրեք 100-ական մլ կիտրոնի ու նարնջի հյութեր, խմեք սառը վիճակում` որպես թարմացնող ըմպելիք:
  • Մանրացրեք, աղացեք կոճապղպեղի 200գ թարմ արմատ ու 1 խոշոր կիտրոն (առանց սերմի), ավելացրեք 200գ մեղր ու 2 ճ.գ. փոշի դարձրած դարչին, լավ խառնեք, պահեք սառնարանում: Կերեք 1-ական ճ.գ. նախաճաշին, շարունակեք մինչև վերջանալը: Աղեստամոքսային համակարգի հիվանդությունների դեպքում խորհրդակցեք բժշկի հետ:

Կիտրոնը շաքարային դիաբետի դեմ

  • Մեկ թարմ տնական հավկիթը հարեք 1 կիտրոնի հյութի հետ: Խմեք ձողիկով, նախաճաշից կես ժամ առաջ ու ողողեք բերանը: Կատարեք 3 օր, խորհրդակցեք բժշկի հետ:
  • Աղացեք 2 կիտրոն, մաղադանոսի 200գ արմատ, լցրեք 1լ եռջրի մեջ ու 24 ժամ թրմեք տաք տեղում, փակ տարայում, քամեք, հումքը մզեք, հյութը խառնեք թուրմին: Խմեք 3-ական ճ.գ., օրը 3 անգամ, ուտելուց կես ժամ առաջ: Պահեք սառնարանում:

Կարևոր է իմանալ, որ մաղադանոսը պարունակում է ապիգենին ու լյութեոլին ֆլավոններ, որոնք նույնպես ունեն հակաքաղցկեղային ազդեցություն՝ ինչպես լիմոնենը:

Աղացեք, խառնեք ու 14 օր թրմեք 1 կգ կիտրոն, 300գ մաքրած սխտոր, 150-ական գ մաղադանոսի տերև ու արմատ: Կերեք 1-ական ճ.գ.՝ օրը 3 անգամ, ուտելուց 15 րոպե առաջ: Պահեք սառնարանում: Խառնուրդն օգտակար է ենթաստամոքսային գեղձին:

Բացի այդ սխտորը նպաստում է հոդերի, անոթների ու օրգանիզմի թթվային հավասարակշռությունը ապահովող փականների ճկունության բարձրացմանը: Խառնուրդն ունի ծերացումը կանխարգելող, երիտասարդացնող ազդեցություն: Կիտրոնաթթուն նպաստում է գլյուկոզայի յուրացմանը:

Կիտրոնի կեղևի 2 ճ.գ. քերուկը կես ժամ եփեք 400մլ ջրում, փակ տարայում, միջին կրակի վրա, 30 րոպե թրմեք, քամեք: Խմեք 100-ական մլ՝օրը 3 անգամ ուտելուց կես ժամ առաջ:

Դիմադրողականությունը բարձրացնող: Աղացեք, խառնեք 3-ական կգ բազուկ ու գազար, 2-ական կիտրոն (առանց սերմի) ու նուռ (ամբողջական), զտեք հյութը, լուծեք 2 կգ մեղր: Խմեք 50-ական մլ նախաճաշից ու քնելուց առաջ: Շարունակեք 1 ամիս, կրկնեք 2 շաբաթից:

Անքնություն: 1 կիտրոնից ստացված հյութը և 2 ճ.գ. մեղրը լուծեք 150 մլ գոլ ջրի մեջ: Խմեք քնելուց առաջ: 
Միգրեն, գլխացավ: Խառնեք 150գ ծովաբողկի (хрен) ու կես կգ կիտրոնի քերուկները, 1 ժամ եփեք եռացող ջրային բաղնիքի վրա 1լ կարմիր գինու մեջ, թրմեք, քամեք ու լուծեք 1կգ գոլ (40o C) մեղր: Խմեք 50-ական մլ՝ օրը 4 անգամ, ուտելուց հետո:

Արյունն ավելացնող: 100գ ծիրանաչիրը 2 ժամ պահեք ջրի մեջ, հարեք բլենդերով կիտրոնի հետ: Կերեք 50-ական գ՝ օրը 3-4 անգամ: C վիտամինը նպաստում է երկաթի յուրացմանը, իսկ ծիրանն ունի արյունաստեղծ հատկություն:

Նյարդերը հանգստացնող: Կիտրոնի կեղևը մանրացրեք, 10 օր թրմեք օղու մեջ (1:5), քամեք: Խմեք 20-ական կաթիլ՝ օրը 4 անգամ, ուտելուց առաջ, ջրի հետ: Ոգեթուրմը կիրառվում է նաև հիպերտոնիայի ու շաքարային դիաբետի դեպքում: Սակայն քչերին է հայտնի, որ այն ունի կրծքագեղձի ուռուցքի առաջացումն ու աճը կանխարգելող ազդեցություն:

Աթերոսկլերոզ

  • Փշատերև ծառերի մանր ճյուղերը 30 րոպե եփեք ջրում (1:10): Եփուկը խառնեք ամողջական կիտրոնից ստացված հյութի հետ (2:1), քամեք: Խմեք 100-ական մլ, օրը 3-4 անգամ: 
  • Սխտորը ճզմեք, 24 ժամ թրմեք արևածաղկի յուղի մեջ (1:4): Խմեք 1-ական ճ.գ.՝ օրը 3 անգամ, ուտելուց կես ժամ առաջ, 1 ճ.գ. կիտրոնի թարմ հյութի հետ:
  • Կես կիտրոնից ստացված հյութն ու 1 թ.գ. մեղրը լուծեք 100մլ գոլ ջրում, խմեք քնելուց առաջ:
  • Օրը 3 անգամ խմեք 1-ական գ կիտրոնի չորացրած կեղևի փոշի: Կեղևի 100գ-ը պարունակում է 10.6 գ բջջանք (1 օրվա պահանջարկի 42.4%), 2 գ պեկտին (40%), 35 մգ (63.6%) բուսական ստերոլներ: Պեկտինը նպաստում է վնասակար նյութերի հեռացմանը, իսկ բուսաստերոլները կարգավորում են խոլեսթերինի մակարդակը:
  • Կիտրոնի 25 հատ սերմ 10 օր թրմեք 250 մլ օղու մեջ, մութ տեղում: Խմեք 1-ական ճ.գ., օրը 3 անգամ, ուտելուց հետո:

Մրսածություն, նախապահպանություն վարակներից

Չորացրեք, փոշի դարձրեք կիտրոնի ու մանդարինի կամ նարնջի կեղևները, խառնեք (1:1): 100 գ հումքը 14 օր թրմեք 500 մլ օղու մեջ, պարբերաբար թափահարեք տարան, քամեք: Խմեք 1-ական թ.գ., օրը 3 անգամ, ուտելուց կես ժամ առաջ, ջրի հետ:
Խառնեք 1 ճ.գ. կիտրոնի հյութ ու 1 թ.գ. մեղր, խմեք քնելուց առաջ:

Բրոնխիտ: Աղացեք, խառնեք 5-ական միջին սխտոր ու կիտրոն, ավելացրեք 1 կգ մեղր, լավ խառնեք, 5 օր թրմեք սառնարանում: Կերեք 1-ական ճ.գ., օրը 3 անգամ, ուտելուց 20 րոպե առաջ: Օգտագործեք փայտե գդալ:

Տուբերկուլոզ: Տնական միջին չափի 6 հատ, թարմ սպիտակ կեղևով հավկիթները դրեք ապակյա տարայի մեջ, ավելացրեք կիտրոնի հյութ՝ այնքան որ ծածկի: Տարան փակեք քառատակ ծալած թանզիֆով, դրեք չոր, մութ, հով տեղ: 1շաբաթից ավելացրեք 300 գ մեղր (ցանկալի է լորենու) 150 մլ կոնյակ: Խմեք 2-ական թ.գ., օրը 4 անգամ, ուտելուց հետո: Միջոցը կարելի է կիրառել միայն բուժող բժշկի թույլտվությամբ:

Սրտի աշխատանքը կարգավորող: 1 խոշոր կիտրոնի հյութը խառնեք 5 ճ.գ. մեղրի հետ: Հաջորդաբար մանրացրեք ու ավելացրեք կիտրոնի կեղևն ու միջուկը, 200 գ ծիրանի չիր, 20 գ չամիչ, 50 գ տրորած պոպոք, լավ խառնեք, պահեք սառնարանում: Կերեք 2 ճ.գ., նախաճաշից հետո, շարունակեք 1 ամիս:

Թութք: Հիվանդության սուր շրջանում խմեք 2-ական ճ.գ. կիտրոնի հյութ՝ 2-ական ժամ ընդմիջումներով:

Հոդատապ: Կեղևահարեք, աղացեք ու խառնեք 4 կիտրոն ու 3 սխտոր, լցրեք 1 լ եռջրի մեջ, 24 ժամ թրմեք տաք տեղում, քամեք, հումքը մզեք, հյութը խառնեք թուրմի հետ: Խմեք 50-ական մլ, նախաճաշից, ճաշից, քնելուց առաջ:

Անգինա: Ծամեք կիտրոնի կեղև, որից հետո պահեք բերանում կես ատամիկ սխտոր՝ 0.5-2 ժամ: Նման բուժումն օգտակար է սրտին:

Մրսածություն: Խառնեք կիտրոնի չորացրած կեղև ու սխտոր (1:1): 100գ մանրացրած հումքը 14 օր թրմեք 500 մլ օղու մեջ: Խմեք 1-ական թ.գ., օրը 3 անգամ, ուտելուց առաջ, ջրի հետ: Ոգեթուրմն ունի հակաուռուցքային ազդեցություն:

Հազ: 2 հավկիթը հարեք 1 կիտրոնի հյութի ու 1 ճ.գ. մեղրի հետ ու լուծեք 300 մլ գոլ (եփած) ջրի մեջ: Խմեք փոքր կումերով՝ օրվա ընթացքում:

Օստեոպորոզ: Մանրացրեք 10 կիտրոն ու 5 հավկիթի կեղև, լցրեք 500 մլ օղու մեջ ու 5 օր թրմեք մութ, հով տեղում, քամեք: Խմեք 2-ական ճ.գ., օրը 3 անգամ:

Մազարմատներն ամրացնող: Կիտրոնի կեղևը մանրացրեք, 15 րոպե եփեք 1 լ ջրում, քամեք, ցայեք մազերը շաբաթը 1 անգամ:

Զգուշացում: Աղեստամոքսային համակարգի բորբոքային հիվանդությունների, խոլեցիստիտի, սուր նեֆրիտի դեպքում խորհրդակցեք բժշկի հետ: Կիտրոնի հյութի չարաշահումը կարող է առաջացնել այրոցք (изжога), իսկ արտաքին օգտագործման դեպքում մաշկի գրգռվածություն:

Բաժին: Խորհուրդներ | Դիտումներ: 410 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: կիտրոն, հետաքրքիր, Ժողովրդական բժշկություն | Վարկանիշ: 0.0/0