Ժողովրդական բժշկություն. Կոճապղպեղի օգտակար հատկությունները
Բացահայտվել են կոճապղպեղի ցավազրկող հատկությունները: Այս համեմունքի ցավազրկող հատկությունը հավասարազոր է իբուպրոֆեն դեղահաբի օգտագործմանը, որն ամենատարածված ցավազրկողներից է:
Կոճապղպեղը, ի տարբերություն իբուպրոֆենի, կարող է նվազեցնել վնասակար ցիտոկինների քանակն օրգանիզմում, որոնք նպաստում են արթրիտի և օստեպորոզի առաջացմանը:
Կոճապղպեղը հայտնի է նաև շատ այլ բուժական հատկություններով, սակայն այն հրաշագործ միջոց չէ և պետք է սպառել կանոնավոր կերպով ու ոչ մեծ քանակությամբ:
Կոճապղպեղը կարելի է օգտագործել ինչպես եփած, տապակած, այնպես էլ հում վիճակում, ինչպես ամբողջական կտորներով, այնպես էլ աղացած փոշու տեսքով: Այն նաև յուրատեսակ համ կհաղորդի ցանկացած ուտեստի:
Կոճապղպեղի օգտակար հատկությունների մասին գիտեն ողջ աշխարհում: Այլընտրանքային բժշկությունն այն կիրառում էր տարիներ շարունակ, երբ դեռ չկար ժամանակակից բժշկությունը: Օրինակ` Չինաստանում 2000 տարվա ընթացքում այն կիրառվել է ստամոքսի ցավը, արթրիտը, սրտխառնոցը և սրտի հետ կապված խնդիրները վերացնելու համար:
Կոճապղպեղը շատ ուրիշ օգտակար հատկություններ էլ ունի՝ օգնում է նվազեցնել քրոնիկ բորբոքումը, ցավը, միգրենը, նպաստում է խոցերի, հոդացավերի և շաքարախտի բուժմանը:
Կոճապղպեղն օգնում է տարատեսակ ցավերի ժամանակ, ինչպես նաև՝ մկանային կամ դաշտանային ցավերի: Այն օգտակար է մրսածության և կոկորդի ցավի ժամանակ: Կոճապղպեղով դեղամիջոց պատրաստելու համար անհրաժեշտ է.
- 2 բաժակ զտված ջուր
- Գազավորված ջուր
- 1 բաժակ կեղևազրկված, մանր կտրատված կոճապղպեղ
- Մեղր` ըստ ճաշակի
- 1 լայմ` հյութաքամած:
Պատրաստելու համար եռացրեք երկու բաժակ ջուրը, ավելացրեք կոճապղպեղը, թողեք 5 րոպե միջին ջերմաստիճանի կրակի վրա: Այնուհետև թողեք սառչի և հարեք: Ստացված խառնուրդի մեկ բաժնին ավելացրեք 3 բաժին գազավորված ջուր, մատուցեք լայմի հյութի և բնական մեղրի հետ միասին: