Ժողովրդական բժշկություն. Ժողովրդական միջոցներ հերպեսի դեմ
| |
Բաժին: Խորհուրդներ | Դիտումներ: 436 | 12:00 | |
Առողջության պահպանման Միջազգային կազմակերպության տվյալներով` մարդկանց 90 տոկոսը հերպեսի վարակակիր է։ Հերպեսն առաջացել է հունարեն «սողալ» բառից, որն արտահայտում է տվյալ մաշկային հիվանդության տարածվող բնույթը։ Տարբերում են հերպեսի վարակի 3 հիմնական տեսակներ.
Հիվանդության ախտանիշերն են` տենդ, ցավեր, ընդհանուր թունավորում, քոր, ցան։ Վարակը «սիրում» է ապրել և բազմանալ քթի և կոկորդի մեջ, որտեղ համեմատաբար տաք և խոնավ միջավայր է։ Ավիշի հետ այն թափանցում է արյան մեջ և «հաստատվում» ողնուղեղի նյարդային համակարգի հանգույցներում։ Վարակի քայքայիչ ազդեցության արտաքին ախտանիշերը կարող են շատ երկար ժամանակ չհայտնաբերվել։ Հերպեսի վարակի հարուցած հիվանդությունների բնույթի մասին իմացել են հազարամյակներ առաջ։ Այսօր ապացուցված է, որ հերպեսն ակտիվանում է այն դեպքերում, երբ ինչ-որ պատճառներով թուլանում է օրգանիզմի դիմադրողականությունը` իմունային համակարգը։ Օրգանիզմի պաշտպանիչ ուժերը կարող են անկում ապրել սթրեսով ուղղորդվող երկարատև հուզմունքի, հոգեկան ապրումների, ճնշվածության, վշտի, նեղացկոտության, անբավարարության զգացումի և այլ պատճառներով։ Հերպեսի վարակն ակտիվանում է ուժեղ մրսածության, սննդի չարաշահման (գիրություն և ճարպակալում), քրոնիկ հիվանդությունների, ալկոհոլի և թմրանյութերի օգտագործման, հակաբիոտիկ հաբերով բուժման, անբարենպաստ արտաքին միջավայրի և ներքին աղիքային միկրոֆլորայի աղտոտվածության (դիսբակտերիոզի) հետևանքով։ Ժամանակակից բժշկությունը և բուսաբույժներն առաջարկում են հերպետիկ ցանի վերացման և դիմադրողականությունը ուժեղացնող միջոցներ, սակայն հերպեսից լիակատար բուժման հայեցակարգ դեռևս գոյություն չունի։ Կանխարգելումը նախատեսում է օրգանիզմի ներքին մաքրությունը, ճիշտ սնվելը, չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, գոյություն ունեցող վտանգի գիտակցում. օրինակ, հերպեսի վարակը կարող է փոխանցվել ապագա նորածնին, ինչը ենթադրում է ծնողների համապատասխան բուժզննում։ Հերպեսի տարածմանը նպաստում են ոչ կանոնավոր, պատահական սեռական կապերը։ Ժողովրդական դեղատոմսեր Եթերային յուղեր. Մրսածության հետևանքով առաջացած հերպետիկ ցանի ի հայտ գալու սկզբում մաշկը մշակեք յուղով («пихтовое масло», ցանկալի է «Էվալար» բրենդը)։ Կրկնեք 2 ժամ հետո և քնելուց առաջ։ Խորհուրդ են տրվում նաև բերգամոտի, խորդենու, խնկածաղկի, կոճապղպեղի, կիտրոնի, պատրինջի, գիհու, ներոլիի, նիվենու, թեյի ծառի եթերային յուղերը։ Ոսկեբեղիկ. Նախնական շրջանում տրորեք ոսկեբեղիկի տերևը, դրեք վերքին։ Օգտակար է նաև բույսի ոգեթուրմով թրջոցը։ Վերքերի ապաքինմանը նպաստում է նաև բույսից պատրաստված քսուքը։ Նիվենի. Եթերային յուղն ամրապնդում է օրգանիզմի իմունային համակարգը և օրգանիզմի դիմադրողականությունը վարակների հանդեպ։ Ունի վերքամոքիչ, ախտահանող հատկություններ։ Հրաշալի միջոց է գրիպի համաճարակից բնակարանը պաշտպանելու համար։ Գիհի. Փոշիացրեք գիհու հատապտուղները, 2 ճ/գ հումքը 2 շաբաթ թրմեք 50 մլ օղու մեջ։ Քսեք վերքին հիվանդության նախնական փուլում։ Մանրացրեք, խառնեք գիհու պտուղ, պատրինջի տերև, թխենու ծաղիկ (1։3։3)։ 1 ճ/գ հումքը 10-15 րոպե թրմեք 200 մլ եռջրում։ Խմեք տաք վիճակում, մեղրի հետ։ Պատրինջ. Հիվանդության սկզբում քսեք մաշկի վնասված հատվածին 1 կաթիլ պատրինջի եթերային յուղ, կկանխի հիվանդության զարգացումը։ 1 ճ/գ խոտը 2 ժամ թրմեք 400 մլ եռջրում, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 4 անգամ։ Մանրացրեք պատրինջի թարմ տերևը, 14 օր թրմեք օղու մեջ (1։3)։ Մշակեք վերքը։ Սոֆորա ճապոնական. Այս ծառը ժամանակին տնկվել է Մայր թատրոնի շրջակայքում։ Ծաղկման շրջանում նման է սպիտակ ակացիային։ Պտուղը պատիճ է։ 21 օր թրմեք կանաչ պատիճը (սերմերով) 70 տոկոսանոց սպիրտի մեջ (1։3), քամեք։ Աղացեք պատիճը, 5 օր թրմեք սպիրտի մեջ, քամեք։ Մշակեք հերպետիկ ցանով վարակված մաշկը։ Մանուշակ եռագույն. 1 թ/գ խոտը 15 րոպե թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 2 անգամ։ Շարունակեք 14 օր, կրկնեք 2 ամիս հետո։ Ամրացնում է օրգանիզմի իմունային համակարգը։ Թեյը հակացուցված է թոքերի և բրոնխների հիվանդությունների դեպքում։ 1 ճ/գ խոտը 30 րոպե թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Մշակեք մաշկի վնասված հատվածը։ Երեքնուկ կարմիր. 1 ճ/գ չորացրած ծաղկի և տերևի խառնուրդը (1։1) 15 րոպե թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 200-ական մլ` օրը 3-5 անգամ։ Թուրմը հրաշալի ձևով ճնշում է հերպեսի վարակի զարգացումն օրգանիզմում։ Ապակե տարայի երեք քառորդը լրացրեք երեքնուկի թարմ ծաղիկներով, մնացած ծավալը` 70 տոկոսանոց սպիրտով, 21 օր թրմեք, քամեք։ Խմեք 1-ական թ/գ` օրը 2-3 անգամ։ Սոխ և սխտոր. Մշակեք բերանի անկյունների վերքերը թարմ մզված հյութով։ Տաքացրեք փոքր սոխուկը (կրակի վրա), դրեք վերքին։ Սխտորը` կանխարգելում է հերպեսի վարակի զարգացումը, նպաստում է օրգանիզմի իմունային համակարգի ամրապնդմանը։ Հիվանդության սրացման շրջանում կերեք օրը 2 ատամիկ։ Մատուտակ. 3 թ/գ մանրացրած արմատը 2 ժամ թրմեք 400 մլ զտված ջրում, 30 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա. թրմեք ևս 10 րոպե, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 4 անգամ։ Շարունակեք 10 օր, կրկնեք 20 օրից։ Իշառվույտ. Մշակեք վերքերը թարմ հյութով կամ չոր խոտի թուրմով` 1 թ/գ-ն 30 րոպե թրմեք 200 մլ եռջրում։ Կռատուկ. Օգտակար է արմատի եփուկը։ Կաթ Հարկավոր է բամբակյա սկավառակը թրջել 1.5% յուղայնությամբ (բացակայության դեպքում կարելի է ցանկացած այլ կաթ օգտագործել) կաթով, քսել ախտահարված հատվածին, այնուհետև մաշկը չլվանալ և ոչինչ չուտել, մինչև կաթը չորանակ: Այս պրոցեդուրան հարկավոր է կրկնել յուրաքանչյուր 2-3 ժամը մեկ, իսկ երեկոյան բշտիկները պարզապես կանհետանան: Մատուտակ (лакрица) Մատուտակի արմատը հիանալի միջոց է հերպեսի բուժման համար: Այն հարկավոր է մանրացնել, ստացված փոշուն ավելացնել այնքան եռացրած ջուր, որ դառնա խյուսանման զանգված, այնուհետև այդ զանգվածը քսել բշտիկներին: Այս պրոցեդուրան ցանկալի է կատարել քնելուց առաջ, իսկ առավոտյան պարզապես լվանալ մաշկն ու մաքրել այն մատուտակի մնացորդներից: Ջրածնի պերօքսիդ Եթե շուրթերի հատվածում արդեն բշտիկներ են ի հայտ եկել, ապա լավագույն տարբերակը դրանց յուրաքանչյուր 2-3 ժամը մեկ ջրածնի պերօքսիդ քսելն է: Ամբողջ օրն այս պրոցեդուրան կրկնելու դեպքում երեկոյան հերպեսի հետքն անգան չի մնա: Սխտոր Սխտորի մեկ պճեղը տրորել և ստացված խյուսը դնել ախտահարված մաշկին: Այս մեթոդը հարմար է միայն տնային պայմաններում հերպեսը բուժելու համար, սակայն այն անչափ արդյունավետ է: Անանուխի եթերայուղ Ի տարբերություն սխտորի՝ անանուխի եթերայուղը ոչ միայն բուժում է հերպեսը, այլև շատ հաճելի բույր ունի: Պարզապես հարկավոր է օրական երեք անգամ քսել այն ախտահարված մաշկին: Հալվե Շատ արդյունավետ է նաև հալվեի հյութը, որը հարկավոր է 2 ժամը մեկ քսել ախտահարված հատվածներին: Բացի այդ, կարելի է նաև բշտիկներին թարմ հալվեի շերտեր դնել: Սառույց Սառույցը շատ արդյունավետ է հերպեսի առաջին ախտանշանների դեպքում, ուստի դրանց ի հայտ գալուն պես անհրաժեշտ է հնարավորինս շուտ շուրթերին սառույց դնել: Սա կօգնի ազատվել այտույցներից և կկանխի հիվանդության հետագա զարգացումը՝ օգնելով օրգանիզմին ավելի լավ պայքարել վարակի դեմ: Սխտոր: Սխտորի օգտակար հատկությունները լավ հայտնի են: Սա արդյունավետ բնական հակաօքսիդանտ է, որը հակավիրուսային հատկություններ ունի, օգնում է տարբեր վիրուսների և վարակների բուժման դեպքում: Եթե ձեզ անհանգստացնում է շուրթերի հերպեսը, սխտորը բաժանեք երկու մասի, մի մասը դրեք դուրս տված հատվածին: Կաթ: Լիզինը, որը պարունակում է կաթը, նպաստում է հերպեսի լավացմանը: Ձեզնից պահանջվում են շատ քիչ ջանքեր. կաթի մեջ թրջեք բամբակը և դրեք շուրթերին: Նախընտրելի է սա օգտագործել հերպեսի առաջացման սկզբնական փուլում, երբ շուրթնրի հատվածում այրոց է զգացվում: Լոլիկ և ալոէ վերա: Հերպեսն ամեն օր մաքրելու համար փորձեք շուրթերին մի քանի րոպե դնել լոլիկ, իսկ հետո՝ ալոէ վերա: Ալոէ վերան պարունակում է նյութեր, որոնք օգտակար են մաշկի համար: Լայմ: Լայմը ևս հակավիրուսային և հակաբակտերիալ հատկություններ ունի: Այդ պատճառով էլ կարելի է պնդել, որ այն կօգնի ձեզ հերպեսի դեմ պայքարում: Դրա համար այդ հատվածին օրվա ընթացքում երեք անգամ լայմի հյութի մի քանի կաթիլ քսեք: Մեղր և քացախ: Ինչպես մեղրը, այնպես էլ քացախն արդյունավետ հակավիրուսային միջոցներ են, որոնք կօգնեն շուրթերին տհաճ հերպեսի առաջացման դեպքում: 1 ճաշի գդալ մեղրի մեջ ավելացրեք մի փոքր քացախ, բամբակի միջոցով քսեք շուրթերին: Ջրածնի պերօքսիդ։ Եթե տհաճ բշտերն արդեն իսկ հայտնվել են, ապա դրանք պետք է վառել ջրածնի պերօքսիդով յուրաքանչյուր 2-3 ժամը մեկ։ Երեկոյան դրանք արդեն անհետացած կլինեն։ Նախազգուշացնում ենք, որ պրոցեդուրան ամենահաճելիներից չէ, փոխարենը՝ բավականին արդյունավետ է։ Բժշկական սպիրտ։ Հենց որ քորը տանջի, ախտահարված հատվածներին բժշկական սպիրտ քսեք այնքան անգամ, քանի դեռ չի անցել։ 3-4 օր անց ամեն ինչ կանցնի։ Քսուքներով բուժումը 7-10 օր է տևում։ Մեղրամոմի թուրմ։ Բորբոքված բուշտերը կարելի է այրել ձեռքի տակ եղած միջոցներով։ Օրինակ, սպիրտով թրմած պրոպոլիսը լավ չորացնում է մաշկը ու թույլ չի տալիս, որ բորբոքումը տարածվի հարևան հատվածների վրա։ Տվյալ միջոցի այդպիսի ախտահանող հատկությունները նպաստում են հերպեսի արագ բուժմանը։ Պետք է հիշեցնել, որ յուրաքանչյուր այրումից հետո վերամշակված տեղի վրա անհրաժեշտ է քսել յուղոտ սնուցող քսուք, որպեսզի խուսափեք մաշկի ուժեղ ու տհաճ գրգռվածությունից։ Սառույց։ Սառույցն իրականում հիանալի կերպով օգնում է հերպեսի առաջին նշանների դեպքում։ Հենց զգում եք, որ շուրթերն ուռչում են, դրանց վրա սառույցի կտոր դրեք։ Այն անց է կացնում այտուցը ու արգելակում է հիվանդության զարգացումը՝ դրանով իսկ օգնելով արագ բուժել այն։ Կորվալոլ, վալոկարդին։ «Կորվալոլն» ու «Վալոկարդինը» սրտային պրեպարատներ են, որոնք ունակ են 24 ժամվա ընթացքում դեմքից հեռացնել առաջացած հերպեսը։ Անհրաժեշտ է հիվանդ տեղերին այդ դեղամիջոցները քսել յուրաքանչյուր 2 ժամը մեկ, և հերպեսը կչեզոքացվի։ Սխտոր։ Սխտորը նույնպես գերազանց օգնում է հերպեսի դեպքում։ Ճզմեք սխտորի մեկ պճեղ ու ստացված խյուսը դրեք ախտահարված հատվածի վրա։ Այդ մեթոդը հարմար է միայն տնային բուժման համար, սակայն շատ արդյունավետ է։ Անանուխով ատամի մածուկ։ Անանուխի ուժեղ բույրով, մենթոլով ատամի մածուկը պետք է քսել ախտահարված հատվածներին։ Կաթ։ Բամբակը թրջիր 1.5%-անոց յուղայնությամբ կաթի մեջ ու քսիր հերպեսով ախտահարված հատվածին։ Եթե նշված յուղայնության կաթ չկա, կարելի է օգտագործել ցանկացածը։ Մի լվացվիր ու ոչինչ մի կեր, քանի դեռ կաթն ինքն իրեն չի չորացել։ Այս պրոցեդուրան կրկնիր յուրաքանչյուր 2-3 ժամը մեկ, և երեկոյան բշտիկներն արդեն անցած պետք է լինեն։ Մատուտակ (Лакрица, солодка): Մատուտակը հերպեսի դեմ պայքարի հիանալի միջոց է։ Պետք է այն մանրացնել, ավելացնել եռացրած ջուր, որ դառնա շիլայանման զանգված, ու քսել ուղիղ ցանի վրա։ Ցանկալի է, որ այդ պրոցեդուրան արվի քնելուց առաջ, ու առավոտյան դեմքի վրայից միայն մաքրվի մատուտակի հետքերը։ Անանուխի եթերայուղ։ Ի տարբերություն սխտորի՝ անանուխի եթերայուղը ոչ միայն հիանալի կերպով առողջացնում է հերպետիկ ցանը, այլը գերազանց ու շատ հաճելի բույր ունի։ Այնպես որ, կարելի է համարձակ կերպով այն օգտագործել նույնիսկ մարդաշատ վայրերում՝ օրական 3 անգամ քսելով մաշկի հիվանդ հատվածներին։ Ալոէ։ Հերպեսի դրսևորումներից գերազանց օգնում է հալվեի հյութը։ Այն պետք է քսել հիվանդ տեղին յուրաքանչյուր 2 ժամը մեկ, կամ պարզապես այդ հատվածի վրա դնել ալոէի թարմ պոկված տերև։ Տնային միջոցներ՝ շուրթերին հերպեսը բուժելու համար Վազելին: Հերպեսի առաջացման դեպքում մեզանից շատերը սխալ են գործում՝ փորձելով հերպեսը ծածկել դիմահարդարման միջոցով: Այդ ամենը դանդաղեցնում է հերպեսի լավացման գործընթացը: Դրա փոխարեն կարող եք շուրթերի ախտահարված հատվածին վազելին քսել: Դա կօգնի վնասված հատվածը պաշտպանել բակտերիաների ներթափանցումից և կարագացնի դրա լավացման գործընթացը: Քսուքներ: Դոկոզանոլով քսուքները ևս արագացնում են մաշկի լավացման գործընթացը շուրթերին հերպեսի առաջացման դեպքում: Քսուքների օգտագործումը կպաշտպանի այն օրերին, երբ փողոցում քամի է: Խորհուրդ տրվող սննդակարգը՝ շուրթերին հերպեսի դեպքում: Որոշ մթերքներ օգնում են ազատվել հերպեսի առաջացումից՝ լիզին անունով ամինաթթվի շնորհիվ: Այս նյութը պարունակվում է այնպիսի մթերքներում, ինչպիսին են կաթը, ձուկը, միսը և լոբազգիները: Արգինին ամինաթթուն, ընդհակառակը, բարենպաստ միջավայր է ստեղծում հերպեսի վիրուսի զարգացման համար: Այդ պատճառով խորհուրդ է տրվում խուսափել արգինին պարունակող մթերքներից՝ շոկոլադ, ընդեղեն: Սև թեյ: Եթե շուրթերին հերպես է առաջանում, այդ հատվածին սև թեյի տոպրակ դրեք և սպասեք մի քանի րոպե: Այդ կոմպրեսը կթեթևացնի ցավի զգացումը և կարագացնի բուժումը: Եվ վերջում, հիշեք, որ այնքան էլ կարևոր չէ, թե հերպեսի բուժման ինչ եղանակ դուք կընտրեք՝ ժողովրդական բժշկությա՞ն, թե՞դեղորայքային։ Գլխավորն այն է, որ պետք է իմանալ մեկ բան, որ հերպեսը բուժել պարզապես անհրաժեշտ է, ու պետք է հետևել այն բանին, որ շրջապատիդ հանկարծ չվարակես։ |
|