Hushak.com
HY | RU

Ժողովրդական բժշկություն. Դափնու տերևի օգտակար հատկանիշները

Ժողովրդական բժշկություն. Դափնու տերևի օգտակար հատկանիշները

Բարձր զարկերակային ճնշումը, դիաբետը, անքնությունը, արյան մեջ խոլեսթերինի բարձր մակարդակը բավականին տարածված խնդիրներ են։ Այս խնդիրները չի կարելի անուշադրության մատնել․ հարկավոր է դիմել բժշկի և հետևել նրա ցուցումներին։ Թվարկված խնդիրների դեմ պայքարում կարող է օգտակար լինել նաև դափնու տերևը․ այն պարունակում է վիտամիններ և հանքանյութեր, որոնք անհրաժեշտ են առողջության համար։ Այն կարող է օգնել պայքարելու զարկերակային բարձր ճնշման, անքնության, արյան մեջ խոլեսթերինի բարձր մակարդակի դեպքում։

Դափնու տերևը կարող է օգտագործվել առողջական հետևյալ խնդիրների դեպքում․

  • դեպրեսիա,
  • նյարդային ցավեր,
  • վարակներ,
  • մկանային հյուծվածություն,
  • էներգիայի անբավարար մակարդակ,
  • ցիստիտ,
  • սպազմ,
  • դաշտանային ցավեր,
  • գլխացավ,
  • արթրիտ,
  • հեղուկի կուտակում։

Բաղադրիչներ.

  • 30 գրամ դափնու տերև,
  • ջուր։

Պատրաստման և օգտագործման եղանակը։ Ջուրը եռացրեք, ավելացրեք դափնու տերևը, թողեք մի քանի րոպե եռա։ Թուրմը հարկավոր է օգտագործել ամեն առավոտ՝ քաղցած վիճակում և քնելուց առաջ։

Դափնու տերևի թուրմը դեռ հնուց օգտագործվել է արևելյան և արևմտյան Եվրոպայի, ինչպես նաև՝ Ասիայի ժողովրդական բժշկության մեջ:

Դափնու տերևը համարվում է բնական հակաբիոտիկ, բացի այդ, այն խթանում է նյութափոխանակությունը: Դափնու տերևի բաղադրության մեջ եղած տանինների շնորհիվ այն համարվում է բորբոքումներն ու այտուցները բուժող միջոց: Իսկ եթե դափնու թուրմը ճիշտ պատրաստեք, այն կլավացնի իմունիտետը. հարկավոր է միայն կանոնավոր կերպով այն օգտագործել:

Դափնու թուրմը սովորաբար օգտագործվում է օրգանիզմից անցանկալի աղերը դուրս բերելու նպատակով: Այս թուրմի մեջ առկա ակտիվ տարրերն ազդում են լեղապարկի քարերի, հոդերում աղերի կուտակման, ինչպես նաև խոլեցիստիտին հատուկ բորբոքումների վրա:

Բացի այդ, դափնու թուրմը նաև օգնում է շաքարախտով տառապող մարդկանց, ինչպես նաև նրանց, ովքեր թութք ունեն: Սակայն դա չի նշանակում, որ այս թուրմը պետք է ամեն օր օգտագործել, քանի որ դրա բուժական կուրսը տևում է տարեկան 3 շաբաթից ոչ ավելի:

Դափնու տերևից թուրմ պատրաստելու համար պետք է 10-15 հատ տերևների վրա լցնել 300 մլ ջուր, դնել կրակին, հասցնել եռման և եփել ցածր կրակի վրա 3-5 րոպե: Ստացված թուրմը լցնել թերմոսի մեջ, թողնել 4 ժամ, ապա քամել: Օրական մի քանի անգամ 1ճ/գ խմեք այս թուրմից: Այս կուրսը պետք է տևի 3 օր: Ապա 2 շաբաթ դադար տալ և կրկնել: Այս թուրմը խորհուրդ չի տրվում նրանց, ովքեր փորկապության հակում ունեն:

Դափնու տերևի թուրմը՝ հայմորիտի բուժման համար

3 տուփ դափնու տերևների վրա լցնել ջուր այնքան, մինչև տերևները ծածկվեն, ամբողջը դնել կրակին: Հասցնել եռման: Կրակն անջատել, վերցնել մաքուր սրբիչ, այն թաթախել թուրմի մեջ, ապա սրբիչը դնել քթի սկզբնամասում (հոնքերի մեջտեղի հատվածում) և ճակատին: Խորհուրդ է տրվում գլուխը փաթաթել որևէ տաք կտորով: Երբ զգաք, որ սրբիչը սառչել է, կրկին թրջեք տաք թուրմի մեջ: Այսպես արեք առնվազն 3-4 անգամ: Ավելի լավ է գործողությունը կատարել քնելուց առաջ: Բուժման կուրսը՝ 1շաբաթ:

Դափնու տերևը՝ շաքարախտի դեպքում

Դափնու 10 տերևի վրա 3 բաժակ եռացրած ջուր լցրեք: Լավ կլինի այս թուրմի համար օգտագործել ապակե կամ էմալապատ կաթսա: Խառնուրդը թողեք թրմվի 3 ժամ: Օրական 3անգամ կես բաժակի չափով խմել՝ ուտելուց կես ժամ առաջ:

Կարող եք նաև հետևյալ բաղադրությանը հետևել

Դափնու 10-15 տերևի վրա լցնել 0.3 լ սառը ջուր, հասցնել եռման, թողնել եռա 5 րոպե: Ամբողջը լցնել թերմոսի մեջ, թողնել ամբողջ գիշեր: Առավոտյան քամել և օրվա ընթացքում քիչ-քիչ խմել: Այսպես պետք է բուժվել 3 օր, ապա 2 շաբաթ դադար տալ և կրկնել կուրսը:

Դափնու տերևը, որն օգտագործվում է՝ որպես համեմունք, մի խումբ օգտակար հատկություններ ունի: Ներկայացնում ենք թե ինչու է հարկավոր դափնու տերև օգտագործել:

Պայքարում է նյարդային լարվածության դեմ: Դափնու տերևն այրելու դեպքում ծուխ է արտադրվում, որի բաղադրիչները հանգստացնող ազդեցություն են ունենում:

Հանգստացնում է բորբոքումը: Դափնու տերևը միացություն է պարունակում, որը բնական հակաբորբոքային միջոց է: Դափնու տերևի պարբերական օգտագործումը թույլ է տալիս հանգստացնել բորբոքային պրոցեսները:

Պաշտպանում է իմունային համակարգը: Օրգանիզմի նորմալ աշխատանքի համար դրան վիտամիններ և հանքանյութեր են հարկավոր: Դափնու տերևը միացություններ է պարունակում, որոնք հակաօքսիդանտ հատկություններ ունեն:

Կարող է օգնել դիաբետի դեպքում: ԱՄՆ-ում հրապարակված հետազոտություններից մեկի համաձայն՝ օրվա ընթացքում 1-3 գրամ դափնու տերևի պարբերական օգտագործումը կարող է օգնել մեղմել նշանները, որոնցով ուղեկցվում է 2-րդ տիպի շաքարային դիաբետը:

Հեշտացնում է շնչառական համակարգի օրգանների աշխատանքը: Դափնու տերևն օգնում է շնչառական համակարգի օրգանների աշխատանքին: Դափնու տերևի յուղն օգտագործելու դեպքում կարող եք խթանել խորխի դուրսբերումը:

Դափնու տերևի յուղն օգտակար է մաշկին: Այս յուղը մաշկի խնամքի լավագույն միջոցներից է: Այն մեծ քանակով վիտամիններ, հանքանյութեր և հակաօքսիդանտներ է պարունակում, բացի այդ՝ հակաբորբոքային հատկություն ունի, պայքարում է միկրոբների դեմ: Այս ամենը թույլ է տալիս մաքուր պահել մաշկը, պաշտպանել ազատ ռադիկալների վնասակար ազդեցությունից:

Իջեցնում է ջերմությունը: Դափնու տերևի յուղը կարող է օգնել նաև պայքարել վարակների դեմ: Այն կօգնի կարգավորել մարմնի ջերմաստիճանը և խթանել քրտնարտադրությունը՝ բարձր ջերմությունն իջեցնելու համար:

Հանգստացնում է մկանները: Դափնու տերևն օգնում է հանգստացնել նյարդային համակարգը, լավացնել արյան շրջանառությունը: Արդյունքում՝ այն կարող է թեթևացնել մարդկանց վիճակը, ում հաճախ է անհանգստացնում գլխացավը, միգրենը: Դափնու տերևով մերսումը կօգնի թուլանալ, լավացնել ինքնազգացողությունը:

Ցանկացած միջոց օգտագործելուց առաջ պարտադիր խորհրդակցեք բժշկի հետ։