Ժողովրդական բժշկություն. Դափնու տերևից օգտակար և բուժիչ թուրմեր
| |
Բաժին: Խորհուրդներ | Դիտումներ: 341 | 12:00 | |
Դափնու տերևներ կան գրեթե բոլորի խոհանոցներում և դրանք օգտագործում են սննդի մեջ դարեր շարունակ։ Դրանցից համեղ ուտեստներ կարելի է պատրաստել։ Դափնու տերևն օգտակար է ինչպես թարմ, այնպես էլ չորացրած վիճակում: Այն պարունակում է եթերային յուղեր, օրգանական թթուներ, ինչպես նաև B, A, PP, C վիտամիններ: Այն նաև հարուստ է կալիումով, մանգանով, երկաթով, ցինկով, պղնձով: Չորացված վիճակում դափնու տերևը շարունակում է պահպանել օգտակար հատկությունները։ Ներկայացում ենք դափնու տերևի բժշկական օգտագործման եղանակներ։ Դափնու թուրմը սովորաբար օգտագործվում է օրգանիզմից անցանկալի աղերը դուրս բերելու նպատակով: Այս թուրմի մեջ առկա ակտիվ տարրերն ազդում են լեղապարկի քարերի, հոդերում աղերի կուտակման, ինչպես նաև խոլեցիստիտին հատուկ բորբոքումների վրա: Դափնու տերևից թուրմ պատրաստելու համար պետք է 10-15 հատ տերևների վրա լցնել 300 մլ ջուր, եռացնել և եփել ցածր աստիճանի տակ 3-5 րոպե: Ստացված թուրմը լցնել թերմոսի մեջ, թողնել 4 ժամ, ապա քամել: Անհրաժեշտ է այն ընդունել օրական երեք անգամ, 1-ական ճ/գ։ Նման կուրսը Դափնու տերևից օգտակար և բուժիչ թուրմեր պատրաստելու եղանակներպետք է տևի 3 օր: Ապա 2 շաբաթ դադար տալ և, ցանկության դեպքում, կրկնել: Դափնու տերևն օգտագործվում է նաև շաքարախտի դեպքում։ Թուրմ պատրաստելու համար պետք է դափնու 10 տերևի վրա 3 բաժակ եռացրած ջուր լցնել։ Ցանկալի է այն պատրաստել ապակե կամ էմալապատ կաթսայում: Խառնուրդը պետք է թողնել, որ թրմվի 3 ժամ: Ընդունել օրական 3 անգամ, կես բաժակ, ուտելուց կես ժամ առաջ: |
|