Ժողովրդական բժշկություն. Դանդուռի օգտակար հատկանիշները
| |
Բաժին: Խորհուրդներ | Դիտումներ: 429 | 12:00 | |
Դանդուռը հայտնի է նաև պորտուլակ անունով (Portulaca oleracea) և աճում է աշխարհի բազմաթիվ երկրներում: Դանդուռից հաճախ պատրաստում են աղցաններ և թթուներ: Այն դրականորեն է ազդում իմունային համակարգի և ընդհանուր առողջության պահպանման վրա: Դանդուռը հարուստ է ավելի շատ օմեգա-3 ճարպաթթուներով, քան ձկան յուղը: Բարձր է նաև վիտամին A-ի պարունակությունը, որն անհրաժեշտ է օրգանիզմը քաղցկեղի տարբեր տեսակներից պաշտպանելու և տեսողության համար: Դանդուռն ուժեղ հակաօքսիդանտ է, ինչպես նաև պարունակում վիտամիններ C և B, երկաթ, մագնեզիում, կալցիում: Բժշկության մեջ օգտագործվում են ինչպես դանդուռի վերգետնյա մասը, այնպես էլ սերմերը: Այն օգտագործվում է արևահարության, մարսողական ուղիների ուռուցքների, միզուղիների բորբոքումների, լյարդի, սրտի և ստամոքսի բուժման համար: Դանդուռից աղցան պատրաստելու համար անհրաժեշտ է խաշել այն, ավելացնել քացախ, մի փոքր սխտոր, խառնել և օգտագործելուց առաջ մի քանի ժամ պահել սառնարանում: |
|