Հրեական բիզնեսի 22 կանոնները
| |
Բաժին: Հետաքրքիր է | Դիտումներ: 74 | 12:00 | |
Ինչո՞ւ է փողն այդպես սիրում հրեաներին: Ի՞նչ գաղտնիքների են նրանք տիրապետում, որպեսզի կարողանան իրենց ձգել հսկայական քանակի գումարներ: Եվ ընդհանրապես, կա՞ն հարստության յուրահատուկ գաղտնիքներ, որոնք հատուկ են միայն այս ժողովրդին: «Բիզնեսը ըստ հրեաների: 67 ոսկե կանոններ» փոքրիկ գրքում ներկայացվում են բիզնեսի վարման յուրահատուկ կանոններ, որոնք ստեղծվել են հին իմաստունների կողմից շատ տարիներ առաջ, որոնք զարմանալի ձևով ժամանակակից և ակտուալ են 21-րդ դարի բիզնեսի համար: Հնարավոր է, հենց այս կանոնները, որոնք գենային մակարդակով անցնում են հրեաների մեկ սերնդից մյուսին, թույլ են տալիս ստեղծել այդպիսի հսկայական ֆինանսական կարողություններ: Հրապարակում ենք հրեական բիզնեսի 22 ամենահետաքրքիր կանոնները և այն որակները, որոնք իր մեջ պետք է արմատավորի յուրաքանչյուր գործարար: 1. Թող որ Ձեր եղբայրների ունեցվածքը լինի Ձեզ համար նույնքան թանկ, որքան Ձեր սեփականը: 2. Իզուր տեղը ժամանակ մի կորցրեք: 3. Հեռու մնա վատ հարևաններից: Ինչո՞ւ է բնակարանն այդքան թանկ քաղաքի կենտրոնում: Դե, որովհետև բնակարանի 50 տոկոսի գինը կախված է այն հանգամանքից, թե ով է քո հարևանը: Ինչպե՞ս է ավելի լավ սկսել օրը` վերելակում հանդիպել հաջողակ ինչ-որ մեկի՞ն, թե՞ կատուներով շրջապատված դեպրեսիվ մի կնոջ: 4. Ոչինչ մի ասա, եթե ոչինչ չունես ասելու: 5. Աշխատիր, քանի վառվում է մոմը (կյանքը, աշխատելու ցանկությունը, ստեղծելու ցանկությունը): 6. Գումար տվեք վատ օրերի համար: 7. Միշտ ողջունեք ուրիշ մարդկանց: 8. Յուրաքանչյուր մարդ արժանի է շնորհակալական խոսքերի: 9. Նրանք գիտեն՝ ինչ բան է հարստությունը: Կան մարդիկ, ում կարծիքով՝ լինել հարուստ, նշանակում է՝ ունենալ, ասենք, 5 միլիոն: Իսկ հրեան կարծում է, որ հարուստ է նա, ով երջանիկ է նրանով, ինչ ունի: 10. Ժամանակ վատնողը գող է: Ինչպես նաև՝ գող է գումար վատնողը: 11. Ժամանակին վճարեք աշխատողներին: 12. Կարիք չկա ասել այն ամենը, ինչ մտածում ես: 13. Երբեմն պետք է տալ ավելին, քան բավարար է, եթե դու իսկապես ցանկանում ես տալ այնքան, որքանը բավարար է: 14. Գործատուն պետք է իմանա, թե ինչպես է ապրում իր աշխատողը: 15. Եթե ինչ-որ մեկը ցանկանում է սպանել քեզ, դու առաջինը սպանիր: 16. Կարողացեք ասել՝ «Ինձ պետք է»` անցնելով նույնիսկ հպարտության վրայով: 17. Թող Ձեր խոսքը, այլ ոչ թե երդումը պարտավորեցնի Ձեզ: 18. Երբեք մի վիրավորեք այլ մարդու: 19. Պլանավորեք Ձեր կյանքը: 20. Խրախուսեք Ձեզ` լավ աշխատանքի համար: 21. Հանձնարարեք գործերն ուրիշներին: 22. Կյանքում հավասարակշռություն փնտրեք: |
|