Որոշ մթերքների նկարներին նայելը կարող է գիրացնել
| |
Բաժին: Հետաքրքիր է | Դիտումներ: 123 | 12:00 | |
Շատ կալորիականություն ունեցող մթերքների նկարներին նայելը կարող է գիրացնել: Այս եզրակացությանն են հանգել Լոս Անջելեսի համալսրանի գիտնականները, ովքեր, ի դեպ, հետազոտության արդյունքում նաև պարզել էին, որ սոցիալական կայքերը ևս, կարող են մարդկանց գիրացնել: Գիտնականները նշել են, որ ախորժաբեր մթերքներին նայելը գրգռում է ուղեղի՝ ախորժակը վերահսկող կենտրոնը, և շատ ավելի հավանական է, որ մարդն, ի վերջո, այդ մթերքը կօգտագործի: Հետազոտության ընթացքում գիտնականները հետևել են բազմաթիվ կանանց ուղեղի աշխատանքին, որի ընթացքում պարզ է դարձել, որ շատ կալորիկանություն ունեցող մթերքները, ինչպիսիք են` պաղպաղակը, թխվածքը, գրգռել են նրանց ուղեղի համապատասխան կենտրոնը, իսկ քիչ կալորիականություն ունեցողները` բանջարեղենը, նման ռեակցիաներ չեն առաջացրել: Բացի այդ՝ շատ կալորիականություն ունեցող մթերքնրին նայելուց հետո կանանցից շատերը խոստովանել են, որ իրենք սկսել են սով զգալ, ինչը տեղի չի ունեցել բանջարեղենի և նմնանատիպ այլ մթերքների նայելուց հետո: |
|