ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ընկերոջ դիմակով թշնամիներ
Բաժին: Կարմա | Դիտումներ: 3448 | 15:00 Ավելացրեց: Moder-003

Գոյություն ունեն շատ մարդիկ, որոնց համար ամեն տեսակ գաղտնիք վնասաբեր է, իսկ ամենամոտ ընկերները ճարպկորեն դիմակավորված թշնամիներ են:

Դրանք այն մարդիկ են, որոնք ծնվել են ստորև բերված ժամանակահատվածներից մեկում.

1922 թ. հունվարի 5-ից - 1922 թ. սեպտեմբերի 30-ը,
1930 թ. նոյեմբերի 10-ից - 1931 թ. օգոստոսի 6-ը,
1939 թ. սեպտեմբերի 16-ից - 1940 թ. հունիսի 12-ը,
1948 թ. հուլիսի 23-ից - 1949 թ. ապրիլի 17-ը,
1957 թ. մայիսի 27-ից - 1958 թ. փետրվարի 20-ը,
1966 թ. ապրիլի 1-ից - 1966 թ. դեկտեմբերի 27-ը,
1975 թ. փետրվարի 5-ից - 1975 թ. հոկտեմբերի 31-ը,
1983 թ. դեկտեմբերի 12-ից - 1984 թ. սեպտեմբերի 7-ը,
1992 թ. հոկտեմբերի 18-ից - 1993 թ. հուլիսի 13-ը,
2001 թ. օգոստոսի 23-ից - 2002 թ. մայիսի 17-ը:

Այս մարդկանց համար աններելի է լողալ սեփական պատրանքների և ինքնապատրումների մեջ, քանի որ նրանք չեն հասկանում ինչ խորը լճափոս են ընկել և ինչքան արագ է այն ծանրացնում կարման: Նրանք չպետք է զբաղվեն լրտեսությամբ, սև մոգությամբ և հիպնոսով: Նման կարմայով մարդիկ դառնում են թմրամոլներ ու հարբեցողներ, քանի որ նրանց օրգանիզմը հակված չէ կուտակելու այն բոլոր թունավոր նյութերը, որոնք հայտնվում են դրա մեջ:

Այն մարդկանց, որոնց մոտ այս կարման դրսևորվում է միջին մակարդակով, ճակատագիրը պատժում է գաղտնի լաբորատորիաներում և կազմակերպություններում ծանր աշխատանքով: Այս մարդիկ հաճախ ստիպված են լինում բախվել գաղտնի վրեժի, դիվահարության և ուրիշ սև-մոգական ազդեցությունների հետ: Թշնամիները նրան մոտենում են ընկերոջ դիմակի տակ: Չեն բացառվում մղձավանջային երազները, որոնք տանում են հալյուցինացիաների ու լուսնոտության:

Այս երազներից ազատվելու համար պետք է սնարին կամ բարձի տակ մարմարի կտոր դնել:

Բաժին: Կարմա | Դիտումներ: 3448 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: կարմա | Վարկանիշ: 5.0/6