/ Աստղագուշակ / Արևելյան / Կարմա և հորոսկոպ. Խոզ
Загрузка...
2019-11-21

Կարմա և հորոսկոպ. Խոզ

Խոզ-Խոյ

Դուք ոսկի սիրտ ունեք, բայց ձեր հոգին դեռ շատ երիտասարդ է: Հնարավոր է՝ սա մարդկային կերպարի մեջ ձեր առաջին մարմնավորումն է: Մի փորձեք գիտություններով զբաղվել. ձեզանից Մենդելեև դուրս չի գա:

Կարմայով ձեզ կանխորոշված է գյուղատնտեսությունը, ընդ որում՝ ոչ երկրի կամ տարածաշրջանի մասշտաբով, այլ միայն սեփական հողատարածքի: Փոխարենը ձեր հողակտորը կարող եք հարևանների նախանձի առարկան դարձնել: Սիրում եք ծաղիկներն ու հաճույքով աճեցնում եք դրանք:

Խոզ-Ցուլ

Դուք փոքրիկ, հմայիչ խոզուկ եք: Ձեր գրավչությունն անսպառ է: Հեշտությամբ եք ընդհանուր լեզու գտնում մարդու ցանկացած տիպի հետ: Ձեզ դուր են գալիս առանց բացառության բոլոր մարդիկ, նրանք էլ նույն զգացումն են տածում ձեր հանդեպ: Շատ հումորով եք ու սեթևեթող:

Մարդկային տեսքով ձեր կյանքը նոր-նոր է սկսվել: Հնարավոր է՝ որպես մարդ սա ձեր առաջին մարմնավորումն է: Ձեր կարմայի ճամփան դեռ անորոշ է: Պարտքեր չունեք: Եթե ինքներդ ձեզ համար խնդիրներ չստեղծեք, ձեր հաջորդ մարմնավորումը նույնքան անամպ ու խաղաղ կլինի:

Խոզ-Երկվորյակ

Դուք հեռուն կգնաք: Խորաթափանց խելք ունեք: Շատ վաղ ընտանիք մի կազմեք ու երեխաներ մի ունեցեք, եթե ուզում եք կարիերա անել: Ընտանիքը, եթե ունենաք, ձեզանից շատ ժամանակ ու ուժեր կխլի: 

Ձեր կարման ընտանեկան կյանքն է: Նախկին մարմնավորումների ժամանակ չեք սիրել երեխաներին, հնարավոր է նույնիսկ՝ նրանցից մեկի մահվան պատճառն եք դարձել: Հիմա կարմայի այդ մեղքի համար կրում եք ձեր պատիժը: Աշխատեք միս շատ չօգտագործել: Դա կծանրացնի առանց այդ էլ ծանր ձեր կարման:

Խոզ-Խեցգետին

Ձեր կյանքն ամենայն հավանականությամբ ապահովված կլինի: Սակայն հարստությունը ձեզ ժառանգության կամ պատահական ձևով բաժին կհասնի: Այն ինքներդ չեք վաստակի: Ընդհանրապես աշխատելու սիրահար չեք: Դուք միամիտ ու ռոմանտիկ եք: Շատերը ձեզ նույնիսկ հիմար են համարում: Զգույշ եղեք, քանի որ խաբեբայի զոհ դառնալու վտանգ կա: Ուշադիր եղեք ձեզ զուգընկեր ընտրելիս: 

Մարդու տեսքով ձեր կյանքի ճամփան դեռ սկզբնական փուլում է: Դեռ շատ բան պետք է սովորեք: Ձեր միամտության ու ռոմանտիզմի շնորհիվ կյանքում շատ տհաճություններից կկարողանաք խուսափել: Ձեր կարման ծանրացած չէ:

Խոզ-Առյուծ

Դուք արիստոկրատ եք ձեր ձևի մեջ: Ճիշտ է՝ ինտելեկտուալ արիստոկրատ չեք, սակայն շատ խելացի մարդիկ հարգում են ձեզ ու լսում ձեր խորհուրդները: Քթներդ վեր մի ցցեք, հակառակ դեպքում կարող եք գլորվել այդ բարձունքից: 

Ձեր կարման որոշ հանգույցներ ունի: Պետք է ինքնուրույն, առանց կողմնակի օգնության հարթեք դրանք: Իսկ ընդհանուր առմամբ կյանքի ձեր ճամփան լուսավոր է: Եթե հանձնեք բոլոր պարտքերը, հիանալի, թեթև կյանք կունենաք:

Խոզ-Կույս

Դուք կուտակելու հակում ունեք, իսկական խոզ եք, միշտ սև օրվա համար պահած պաշար ունեք: Միայն թե չեք կարողանում տնօրինել գումարը. կամ այն գողանում են, կամ էլ փողն է արժեզրկվում: Եթե ուզում եք կուտակած միջոցներից օգուտ ստանալ, գումար ծախսեք: Երկար մի կուտակեք:

Կարմայով ձեզ կանխորոշված է հարուստ մարդ չլինել: Այնպես որ բանկի կամ զուգագուլպայի մեջ խոշոր գումարներ մի պահեք: Խոշոր ֆինանսական օպերացիաների ժամանակ էլ սնանկանալու վտանգ կա:



Խոզ-Կշեռք

Ձեր ֆինանսական վիճակին կարելի է միայն նախանձել: Կարողանում եք գումար աշխատել, բայց չեք սիրում ծախսել: Ձեզ հաջողվում է սև օրվա համար գումար տնտեսել, դրա հետ միասին բարեկեցիկ կյանքով ապրել:

Ձեր կարման մաքուր է, առանց պարտքերի: Եթե ֆինանսական մախինացիաների մեջ մտնեք, կծանրացնեք այն: Գումար կուտակեք միայն ձեզ համար, մի փորձեք ֆինանսական-ներդրումային ֆոնդեր ստեղծել: Վտանգ կա, որ ձեզ քրեական պատասխանատվության կենթարկեն:

Խոզ-Կարիճ

Դուք խիստ մարդ եք: Սիրում եք երեխաներին ու հարազատներին, բայց ձեր ձևով: Այնպես որ նրանք հաճախ չեն նկատում դա ու նեղանում են ձեզանից: Հակված չեք հոգատարություն ցուցաբերել, բայց սիրում եք, երբ ձեր մասին են հոգ տանում: Երբեմն կարող եք խոզություն անել, սակայն ձեզ հաճախ են ներում դա:

Ձեր կարման հանգույցներով հարուստ է, դուք ձգտում եք հարթել դրանք, բայց դա ձեզ դժվարությամբ է հաջողվում: Աշխատեք ներողամիտ լինել մարդկանց ու նրանց թուլությունների հանդեպ, և այդ դեպքում նրանք էլ նույնկերպ կպատասխանեն ձեզ: Իսկ դա ձեզ շատ անհրաժեշտ է: Որպեսզի կարողանաք մարել կարմայի ձեր պարտքերը, ձեր սխալներն ու մեղքերը պետք է ներվեն:

Խոզ-Աղեղնավոր

Դուք կասկածամիտ անձնավորություն եք: Կասկածի որդը մշտապես կրծում է ձեզ: Ձեր ամենամեծ արժանիքը տրամաբանելու ունակությունն է: Կարողանում եք իրավիճակը մի քանի քայլ առաջ գնահատել:

Ձեր կարման մաքրելու համար դուք պետք է ազատվեք շատ կոմպլեքսներից: Ինքներդ հնարավոր է գլուխ չհանեք դրանից, այնպես որ մի ամաչեք դիմել մասնագետներին:

Խոզ-Այծեղջյուր

Դուք մաքսիմալիստ եք: Խիստ, նույնիսկ ճգնավորական կյանք եք վարում, նույնը պահանջում եք նաև մյուսներից: Սակայն մարդը մարդ է մնում ու ունի իր թերությունները: Իսկ դուք ուրիշների թերություններին չեք կարողանում հանգիստ վերաբերվել: Դուք արմատախիլ եք արել ձեր թուլությունները ու գտնում եք, որ մյուսներն էլ պետք է նույնն անեն: Սրա հետ կապված քիչ ընկերներ ունեք, բայց թշնամիներ էլ չունեք: 

Կարմայի հետագա զարգացման համար պետք է վերանայեք կյանքի հանդեպ ձեր հայացքները: Աշխատեք մարդկային թուլություններին ներողամիտ վերաբերվել:

Խոզ-Ջրհոս

Եթե դուք կին եք, անպայման կկարողանաք կարիերա անել: Դուք անկախ կին եք, իսկ դա ձեզ համար միայնակ կյանք է ապահովելու: Հնարավոր է՝ չամուսնանաք, բայց միշտ հաջողություն կունենաք տղամարդկանց մոտ: Նշանների այսպիսի համադրությամբ ծնված տղամարդն էլ կարող է մեծ արդյունքների հասնել բիզնեսի ոլորտում:

Ձեր կարման վերաձևման կարիք ունի: Դուք ուժեղ անձնավորություն եք ու ինքներդ կարող եք անել դա: Պետք չէ ֆինանսական արկածախնդրությունների մեջ ներքաշվել:

Խոզ-Ձկներ

Դուք բնածին պոետ եք: Ձեր մեջ ոգեշնչվածություն կա: Փորձեք ստեղծագործել: Կարող եք հայտնի դառնալ: Կյանքում ամեն ինչին ձեզ հատուկ լավատեսությամբ եք նայում: 

Կարմայով ձեզ կանխորոշված է ծառայել մարդկանց: Ձեր կարման համեմատաբար մաքուր է: Մի ծանրացրեք այն, մի մտեք բիզնեսի ոլորտ: Դա ձեզ համար չէ:



Կիսվել սոցցանցերում
loading...

Комментарии 0

avatar
 
Գովազդ
Loading...
Գովազդ
Մենք facebook-ում
Հարցում
Գնահատեք կայքը
Ընդամենը - Всего ответов: 237
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 37
Հյուրեր/Гостей: 37
Օգտատերեր/Пользователей: 0