Որտեղ են սիրում ապրել աստղակերպի նշանները

Որտեղ են սիրում ապրել աստղակերպի նշանները

15.03.2019 в 15:00 | Աստղակերպ

Խոյ

Խոյերը պաշտում են ազատ տարածությունները, այնպես որ նրանց համար իդեալական է հարթավայրը: Նրանք կարող են ապրել քաղաքում, եթե միայն իրենց ազատ զգալու համար տարածք ունենան: Լավագույն տարբերակը քաղաքամերձ հողամասով տունն է:

Ցուլ

Ցուլերը սիրում են տանը շատ ժամանակ անցկացնել, իսկ թե կոնկրետ որտեղ է գտնվում տունը, նրանց համար այդքան էլ կարևոր չէ: Ցուլերը մեծ հաջողությամբ կարող են հարմարվել և ավանատիպ քաղաքում, և խոշոր մեգապոլիսում, չնայած վերջինը նրանց համար մեծ մասամբ ավելի նախընտրելի է: Կարևորն այն է, որ տանը ջերմություն ու հարմարավետություն լինի:

Երկվորյակ

Երկվորյակները սիրում են մարդկանց մեջ լինել, այնպես որ քաղաքը իդեալական տարբերակ է նրանց համար: Նրանց հաճախ վախեցնում է ցուրտը, իսկ ավելի շատ՝ սարսափելի տապը: Երկվորյակները չեն ձգտում ապրել ծովի մոտ կամ լեռներում. նրանց ընդամենը հաճելի եղանակային պայմաններ ու շատ ընկերներ են պետք:



Խեցգետին

Խեցգետինները սիրում են ապրել այնտեղ, որտեղ հնարավորությունները շատ են: Եվ իհարկե, հաճախ նման վայրերը տեղավորված են քաղաքում, այլ ոչ թե գյուղերում: Խեցգետինները սիրում են իրենց հարազատ քաղաքը, այդ պատճառով էլ հազվադեպ են երկրից երկար ժամանակով բացակայում:

Առյուծ

Առյուծներին ձգում է ճոխությունն ու գեղեցկությունը, դրա համար էլ հաճախ չեն կողմնորոշվում, թե ինչն են ավելի նախընտրում՝ բնության գեղեցկությունները, թե մեծ քաղաքի հնարավորությունները: Լավագույն տարբերակը երկուսի համատեղումն է:

Կույս

Կույսերին կայունություն ու հանգիստ է պետք: Այդ պատճառով էլ ֆինանսական դաշտում հաջողակ Կույսերը հաճախ լքում են քաղաքը և բնակվում այնտեղ, որտեղ նրանք անհասանելի կլինեն: Լավ կլինի, եթե Կույսն այդպիսի վայրում ապրի դեռ մանկությունից, քանի որ փոփոխությունները նա վատ է տանում:


 

Կշեռք

Կշեռքներին Սանկտ-Պետերբուրգի, Վենետիկի, Նյու-Յորքի, Փարիզի, Տոկիոյի տիպի քաղաքներ են պետք: Նրանց կիրքը գեղեցկությունն ու մեծությունն են, տեղանքին էներգետիկ կապվածությունը: Նրանք սիրում են, երբ իրենց գեղեցիկ, հարուստ պատմություն ունեցող վայրերն են շրջապատում:

Կարիճ

Կարիճները հաճույքով են ապրում ամենատարբեր վայրերում, այնպես որ դժվար է ասել, թե կոնկրետ որ տեղանքը Կարիճի համար իդեալական կլինի: Այս իմաստով նրանք ունիվերսալ են:

Աղեղնավոր

Աղեղնավորները սիրում են փորձարկումներ անել, ապրել մեկ քաղաքում, մեկ գյուղում: Իսկ նախընտրելին նրանց համար, իհարկե, հսկայական մեգապոլիսն է, որտեղ կարող են գումար աշխատելու արվեստը սովորել:



Այծեղջյուր

Այծեղջյուրներին ձգում է ջուրը: Չնայած նրան, որ այս նշանը հողի տարերքին է պատկանում, նա սիրում է ջրի գեղեցկությունը: Ձնով ծածկված լեռներ ու հարթավայրեր, անեզր ծովեր ու օվկիանոսներ. ահա ամենը, ինչ կարող է երջանկացնել նրանց:

Ջրհոս

Ջրհոսներին բարձրություն է պետք, այդ պատճառով էլ նրանց ձգում են քաղաքի բարձրահարկերը կամ էլ լեռները: Նրանց գրավում է ազատության զգացումը, զգացողությունը, որ իրենք աշխարհից վեր են ու նրան վերից վար են դիտում:

Ձկներ

Ձկներին ցանկացած գեղեցիկ վայր հոգեհարազատ կլինի, քանի որ նրանց մեծ մասը նուրբ հոգի ունեցող անձնավորություններ են: Նրանք հաճույքով պատուհանից կվայելեն օվկիանոսը:


Moder-003 528 դիտումներ 0 մեկնաբանություններ
Մեկնաբանությունները: 0
avatar
Մուտք
Загрузка...
Կարդալ հետո
бесплатная реклама онлайн

Հարցում

Գնահատեք կայքը
Ընդամենը - Всего ответов: 90

Վիճակագրություն

Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 3
Հյուրեր/Гостей: 3
Օգտատերեր/Пользователей: 0
© 2019 Պատրաստված է -ով