ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղակերպի նշանների բնազդները
Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 643 | 15:00 Ավելացրեց: Moder-003

Եկեք տեսնենք թե բնության կողմից ի՞նչ բնազդներով են օժտված Աստղակերպի նշանները։

Խոյ

Խոյերը շատ ուժեղ անձնավորություններ են, նրանք չեն վախենում պրոբլեմներից և հաճույքով օգնում են ուրիշներին դուրս գալ ստեղծված իրավիճակից։ Եթե դուք գտնվում եք այս նշանի տակ ծնված մարդու կողքին, դուք միշտ ձեզ անվտանգ եք զգում և գիտեք, որ նա միշտ ձեզ կաջակցի և կպաշտպանի։

Ցուլ

Ցլերը սովորել են հանգստություն պահպանել և իզուր տեղը չծախսել էմոցիաները։ Նրանց սառնարյունությունը օգնում է նրանց մեթոդաբանորեն հաղթահարել յուրաքանչյուր պրոբլեմ։ Նրանք չնայած ընկերասեր են, սակայն մի փոքր փակ են, ինչը սկզբունքորեն չի բացառում այն, որ յուրաքանչյուր Ցուլ սարի պես կանգնած է իր մտերիմների համար։

Երկվորյակներ

Երկվորյակները չափազանց շփվող են և մի փոքր երկերես։ Այդ պատճառով նրանք կարող են միանգամից բռնել վեճերի և պրոբլեմների երկու կողմն էլ։ Նրանք մեծագույն դիվանագետներ են, կարողանում են խուսավարել բոլոր ընդիմախոսների միջև, ընդորում նրանցից ոչ մեկին չվիրավորելով։

Խեցգետին

Խեցգետինները իրենց կյանքը կտան այն մարդու համար, ում սիրում են։ Նրանք չափազանց հոգատար են և ինքնազոհ և շատ հաճախ նույնիսկ մոռանում են իրենց մասին, ինչից, պետք է նշել, օգտվում են ոչ այդքան բարոյական մարդիկ։ Եթե ձեզ օգնություն հարկավոր լինի, Խեցգետինների կողմից դուք այն միանշանակ կստանաք։

Առյուծ

Առյուծները՝ ինքնավստահ և խիզախ մարդիկ են, որոնք ունակ են հաղթահարել յուրաքանչյուր իրավիճակ։ Նրանց ինքնավստահությունը՝ այն է, ինչով հիանում են շրջապատող մարդիկ և դա նրանց ի ծնե բնույթն է։ Եթե Առյուծը ստիպված է պաշտպանել ինքն իրեն կամ ինչ-որ մեկին, նա կլինի դաժան և նույնիսկ չափազանց դաժան։

Կույս

Կույսերը շատ խելացի են։ Նրանք աշխարհը այլ կերպ են տեսնում։ Նրանց մտածելակերպը յուրահատուկ է։ Նրանք սեփական համոզմունքներով ուժեղ անձնավորություններ են։ Նրանք ունակ են քննել և շատ ավելի խորը հասկանալ մարդկանց և իրավիճակները, բառացիորեն դիտարկելով մինչև մոլեկուլ և վերլուծելով մինչև ամենամանր դետալը։ Նրանց խորհուրդները երբեմն անգին են։

Կշեռք

Կշեռքները միշտ պատրաստ են զվարճանալ և կյանքին վերաբերվել անհոգ։ Նրանց հուզում է այն, որպեսզի բոլորն ապրեն այնպես, ինչպես ցանկանում են, անտեսելով պայմանականությունները։ Եթե այս նշանին փակում են վանդակում կամ փորձում են ինչ-որ բանով սահմանափակել՝ նա անմիջապես դադարում է հոգեպես աճել և զարգանալ։

Կարիճ

Կարիճները աներևակայելի բռնկուն և անխիղճ են։ Նրանք կհարվածեն իրենց զոհի ամենացավոտ տեղին, ոչ մի պահ խղճի խայթ և կարեկցանք չապրելով։ Կարիճների բնազդն է՝ իր համար թանկ մարդկանց պաշտպանելու ցանկությունը, քանի որ նա դա համարում է իր պարտքը։

Աղեղնավոր

Աղեղնավորներն հետաքրքրվում են մշակույթով և միշտ ծարավ են ճանապարհորդության։ Նրանք ապրում են բացառապես իրենց օրենքներով և միշտ փնտրում են հերթական արկածը։ Եթե նրանց առաջարկեն հենց վաղը գնալ աշխարհի ծայր, նրանք առանց երկար բարակ մտածելու՝ կհամաձայնվեն։

Այծեղջյուր

Այծեղջյուրները ծնվում են առաջնորդ և աշխատասեր՝ նրանք առանց վարանելու իրենց վրա են վերցնում յուրաքանչյուր պատասխանատվություն, խնդիրների մի հսկա բեռ և դեռ կարողանում են ուրիշներին էլ օգնել։ Եթե այս նշանը ինչ-որ բան է ձեռնարկում կամ ինչ-որ գործ է վերցնում՝ նա յուրաքանչյուր հանգամանքներում գործը կհասցնի իր ավարտին։

Ջրհոս

Ջրհոսը իրեն ազատ և անկախ է զգում, ակտիվորեն արտահայտում է իրեն ստեղծագործելու միջոցով։ Աշխարհին նայում է մանկական աչքերով՝ զարմանքով և հրաշքի սպասումով։ Նա ցանկանում է իմանալ աշխարհում ամեն ինչ, կլանել որքան հնարավոր է շատ ինֆորմացիա և ձեռք բերել առավելագույնս ունակություններ։

Ձկներ

Ձկները շատ զգացմունքային, զգայուն և նվնվան արարածներ են, բայց նաև նրանք աշխարհի լավագույն լսողներն են։ Եթե ձեզ անհրաժեշտ է էմոցիոնալ աջակցություն՝ դիմեք հսկայական սիրտ ունեցող ձկներին։ Դուք կարող եք հեկեկալ նրանց ուսին և նրանք անպայման ձեզ կհասկանան։

Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 643 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: աստղակերպի նշանները, աստղակերպ | Վարկանիշ: 0.0/0