Եղունգների ձևն ու բնավորությունը

Եղունգների ձևն ու բնավորությունը

21.04.2019 в 12:00 | Նախանշաններ

Մարդու եղունգները շատ տեղեկություններ կարող են տալ նրա բնավորության մասին:

Լայն կարճ եղունգներ

Եղունգների նման ձևը ցույց է տալիս տվյալ մարդու մեջ ակտիվության մեծ չափաբաժին: Նա բռնկուն բնավորություն ունի, սակայն հեշտությամբ է հաշտվում, արագ է արձագանքում իրադարձություններին, սրամիտ է ու հնարամիտ, կարող է սուր լեզու ունենալ: Սեռականապես և հուզականորեն ագրեսիվ է, հակված է խանդի ու սեփականատիրության: Նա սիրում է վիճել, քննադատել, նրան չեն հետաքրքրում շրջապատի զգացմունքները, հատկապես՝ մրցակցության մեջ: Եթե նա սխալ է, կարող է մռայլվել, չի կարողանում տանել իր հասցեին հնչող քննադատությունները:


Լայն երկար եղունգներ

Եղունգների նման ձևը խոսում է զգուշության, զգացմունքայնության ու ծածկամտության մասին: Այսպիսի մարդիկ կարող են նյարդային լինել, սակայն բաց ու բարի էություն ունեն: Նրանք կարողանում են համակրանք առաջացնել, հուզական են, հավատարիմ, նախընտրում են զբաղվել գործունեության պրակտիկ ձևերով ու ձգտում են հաջողությունների հասնել սպորտի մեջ: Սովորաբար նրանք մտածողներ են, որոնց, սակայն, չի հերիքում մրցակցության ոգին ու մտավոր հզորությունը:


Լայն կլոր եղունգներ

Եղունգը համարյա նույն երկարությունն ու լայնությունն ունի, եղունգի արմատը կլոր է: Այս մարդիկ բուռն վեճերի փոխարեն նախընտրում են հանգիստ բանավեճերը: Նրանք էլ կարող են հուզվել, սակայն հազվադեպ են բարկացած լինում, աշխատում են անբարյացակամ չլինել ու ոչ մեկին ցավ չպատճառել: Նրանք մեղմ են, զգայուն, երազկոտ:


Կարճ բահաձև եղունգներ

Այսպիսի մարդը փառասեր է, ձգտում է սիրված ու հարգված լինել շրջապատի կողմից: Նա անհամբեր է, հաճախ տրամադրության փոփոխություններ է ունենում, իրավիճակից կախված կարող է տհաճ լինել, կարող է նաև խիստ գրավիչ լինել: Եթե կարճ բահաձև եղունգները մատի վերևի մասում են, ապա մարդը սիրում է բողոքել ու ծուլանալ:



Երկար նեղ եղունգներ

Նման եղունգներ սովորաբար միայն կանանց մոտ է հանդիպում: Եղունգի երկու կողմերից շերտավորումը խոսում է էգոիզմի մասին: Այսպիսի մարդիկ կարող են գրավիչ լինել, երբեմն-երբեմն իրենց երեխայի նման են պահում: Սակայն պետք չէ խաբվել, իրականում նրանք փառասեր են, սեփականատիրական զգացում ունեն ու մատերիալիստներ են, սիրում են ամեն լավը ու մեծ ջանքեր են գործադրում դրանց հասնելու համար: Ինչքան ավելի նեղ է եղունգը, այնքան ավելի նեղացկոտ ու գրգռվող է մարդը, ինչքան ավելի երկար է այն, այնքան ավելի շահախնդիր է նա:


Moder-003 313 դիտումներ 0 մեկնաբանություններ
Մեկնաբանությունները: 0
avatar
Մուտք
Aliexpress WW

Загрузка...
Կարդալ հետո
бесплатная реклама онлайн

Հարցում

Գնահատեք կայքը
Ընդամենը - Всего ответов: 135

Վիճակագրություն

Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 9
Հյուրեր/Гостей: 9
Օգտատերեր/Пользователей: 0
© 2019 Պատրաստված է -ով