/ Աստղագուշակ / Նախանշաններ / Ճակատն ու բնավորությունը
Загрузка...
2019-11-15

Ճակատն ու բնավորությունը

Ճակատը դեմքի ամենից արտահայտիչ մասերից է, որին դժվար է առաջին հանդիպման ժամանակ ուշադրություն չդարձնելը: Ճակատի ձևը  տեղեկություն է պարունակում մարդու մտածելու ոճի մասին, ինչպես նաև ցույց է տալիս, թե ինչ մոտեցումներ է նա կիրառում զանազան խնդիրներ լուծելիս:
Թե կյանքում ինչպիսի հնարքներ, հմտություններ ու ստրատեգիաներ է մարդն օգտագործում, կարելի է իմանալ, եթե մանրամասն ուսումնասիրեք գլխի վերին մասը, մազերի աճման կետից մինչև հոնքերի գիծն ընկած հատվածը:


Ֆիզիոգնոմիկայում առանձնացնում են ճակատի 3 տիպ:

1. Ուռուցիկ ճակատ:

Ուռուցիկ ճակատը բնորոշ է այն մարդկանց, ովքեր խնդիրների լուծման ժամանակ ձգտում են ինքնատիպությունն ու երևակայությունը կիրառել: Նման մարդկանց հատուկ է սահմանափակումներին ու կոշտ համակարգերին չենթարկվելը: Ամենուր նրանք փնտրում են այլընտրանքային մոտեցումներ, որտեղ չեն սահմանափակի նրանց ընտրության հնարավորությունը: Ուռուցիկ ճակատով մարդիկ ձգտում են խնդիրների համար ինքնուրույն լուծում գտնել:

fiziognomika


2. Թեք ճակատ:

Այս մարդկանց առանձնահատկություններից է հիանալի հիշողությունը և արագ ռեակցիան: Ժամանակը չվատնելու համար նրանք նախընտրում են կիրառել միայն փորձված մեթոդներ: Հենվելով հին փորձին՝ այս մարդիկ կարող են արագ կողմնորոշվել նաև ներկա իրադրությունում՝ գործնականում կիրառելով խնդրի լուծման արդեն գոյություն ունեցող սխեմաները: Բացի այդ, այս մարդիկ նաև հաջողությամբ ընդունում են ուրիշների փորձը, գործնականում կիրառում են այն տեխնոլոգիաները, որոնք տեսնում են սոցիալական միջավայրում:

fiziognomika


3. Ուղիղ ճակատ:

Այս դեպքում ճակատի ձևն ուղիղ համեմատական է մարդու բնավորությանը. այսպիսի անձնավորության մտածողությունն էլ ուղիղ գործընթաց է: Այս մարդու համար դժվար է արագ յուրացնել տեղեկատվությունը, հատկապես, եթե այն հետևողականորեն չի տրվում: Ամեն ինչ հասկանալու ու ընկալելու համար նրան ժամանակ է պետք: Նման մարդուն եթե ստիպեք արագ մտածել ու արագ որոշումներ ընդունել, նա կարող է «կոտրվել»: Ուղիղ ճակատ ունեցող մարդու ուժեղ հատկությունն այն է, որ նա փաստացի կարող է մշտապես հիշել ինֆորմացիան, եթե այն ժամանակին մաս առ մաս տեղադրվել է ուղեղում:

fiziognomika



Կիսվել սոցցանցերում
loading...

Комментарии 0

avatar
 
Գովազդ
Loading...
Գովազդ
Մենք facebook-ում
Հարցում
Գնահատեք կայքը
Ընդամենը - Всего ответов: 231
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 4
Հյուրեր/Гостей: 4
Օգտատերեր/Пользователей: 0